[ARM]     [RUS]     [ENG]

Մահացել է Լեւոն Հայրապետյանը

Մահացել է գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանը։ Այս տեղեկությունը հաստատել են Հայրապետյանի հարազատները։

 Լեւոն Հայրապետյանը մահացել է հոկտեմբերի 18-ին 68 տարեկանում։

Գործարարը մեծ ավանդ է ունեցել Արցախի զարգացման եւ բարեկարգման գործում։ Նրա միջոցներով ծրագրեր են իրականացվել Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, վերանորոգվել է Գանձասարի վանական համալիրը։

Կյանքի վերջին տարիները Հայրապետյանը դատական հետապնդումների մեջ անցկացրեց։ Գործարարը  դատապարտվել է չորս տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝  նախկին սենատոր Իգոր Իզմեստյեվի մորից 700 հազար դոլար կորզելու համար։ Առողջական խնդիրների պատճառով նա տնային կալանքի տակ էր գտնվում։

Լեւոն Հայրապետյանի հուղարկավորությունը կկայանա Մոսկվայում։ Նա ցանկություն է հայտնել հուղարկավորվել ծնողների կողքին՝ Մոսկվայի հայկական գերեզմանատանը:

 News.am

 

Լևոն Հայրապետյան

 

Ծնվել է 1949թ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում:

Ավարտել է ՄՊՀ-ի Փիլիսոփայության ֆակուլտետը։ Որպես լրագրող աշխատել է ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚, ՙՍոբեսեդնիկ՚ թերթերում, ՙՕգոնյոկ՚ ամսագրում։ ՙՍովրեմեննիկ՚ հրատարակչական տան հիմնադիրն է։ Զբաղվում է նավթի վաճառքի հետ կապված բիզնեսով։

Ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում, ինչի գլխավոր հովանվորներից մեկն է։ Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ ործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչկավոր անձասարի վանական համալիրը (13-րդ դար), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։ Լևոն Հայրապետյանը իր վրա է վերցրել նաև "Հյուսիս-Հարավ" ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է անձասարի վանական համալիրի շրջակայքով։

2007 թվականին Լևոն Հայրապետյանը ֆինանսավորեց 2,5 միլիոն մ2 տարողությամբ ջրամբարի կառուցումը Մարտակերտի շրջանում գտնվող Խաչեն գետի վրա։ Միայն 26 մ բարձրությամբ ամբարտակի կառուցումը բարերարին արժեցավ 7 միլիոն դոլլար։ Ապագա ջրամբարի շուրջ որոշված էր տուրիստական ենթակառուցվածքի և հանգստյան գոտիների կառուցումը։ "Մենք կկարողանանք լուծել մի քանի խնդիր միանգամից. ձեռք բերել քաղցրահամ ջրի ահռելի պաշարներ, արտադրել էլեկտրաէներգիա, աշխատանքով ապահովել մոտակա բոլոր գյուղերի բնակիչներին և աջակցել զբոսաշրջության զարգացմանը",-մեկնաբանեց Լևոն Հայրապետյանը։ Նույն 2007 թվականին Լևոն Հայրապետյանը կազմակերպեց Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսիայի, Մերձդնեստրի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի կազակների այցը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ՝ ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ, իշխան Վալերիան Մադաթովի 225-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում։

 

2008 թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական անձասարում բարերարը կազմակերպվեց նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվեց անձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։ Երիտասարդներից յուրաքանչյուրն ուներ իր տեղը մարզադաշտում գցված սեղանների շուրջ։ Յուրօրինակ այս հարսանիքը հավատարիմ էր մեր ազգային ծիսակարգին։ Մնացած հյուրերն արարողությանը հետևում էին մերձակա բլուրներից։ Այս նախաձեռնության իրականացման համար "Լևոն Հայրապետյան" ֆոնդի միջոցներով իրականացվեց Վերածննդի կենտրոնական հրապարակից մինչև Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ ձգվող աստիճանների լիակատար վերանորոգում։ "Մեր նպատակը Ղարաբաղի ժողովրդագրական զարգացման խթանումն է։ ԼՂՀ բնակչությունը պետք է կազմի 300 հազարից ոչ պակաս։ Հովանավորներից յուրաքանչյուրը կդառնա մի քանի ընտանիքի քավոր, իսկ քավոր լինելն արդեն որոշակի պարտավորվածություն է։ Ընտանիքում ծնված առաջին երեխային կտրվի 2 հազար դոլլար, երկրորդին՝ 3 հազար, երրորդին՝ 5 հազար, չորրորդին՝ 10 հազար, վեցերորդին՝ 50 հազար և յոթերորդին՝ 100 հազար դոլլար գումար",- նշեց գործարարը։[3] Հայրենի Վանք գյուղում հիմնել է հյուրանոցային համալիրներ, բանկեր, հանդիսությունների սրահ։ Բարեկարգել է Արցախի կենդանաբանական և բուսաբանական այգինները։ Վերակառուցել է Արցախի բազմաթիվ միջպետական և հանրապետական ավտոճանապարհներ։ Բարերարի առաջնային ծրագրերից է համարվում Արցախում ռազմական ակադեմիայի հիմնումը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության համար բարձրաստիճան սպայակազմի պատրաստումը։ 2012 թվականին Լևոն Հայրապետյանը իրագործեց նախաձեռնությունը և ֆինանսավորեց ռազմական ուսումնարանի կառուցումը Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում, որտեղ, այդ թվում, կտեղակայվի գործող ռազմական գիմնազիա։