[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ԳԱԼԻՔ ՏԱՐԻ

Հանրապետության գյուղական բնակավայրերում շարունակվում է համայնքային կենտրոնների կառուցման գործընթացը։ Նման կենտրոն` կից հանդիսությունների սրահով, այս օրերին կառուցվում է Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքում:

 ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության համատեղ ֆինանսավորմամբ կառուցվող համայնքային կենտրոնների նախագիծը նույնն է: Վարչական շենքի մի մասը երկհարկանի է, որտեղ տեղակայված են լինելու գյուղապետարանը` օժանդակ աշխատասենյակներով, բուժկետը, համայնքի երիտասարդների հանգստի ու ժամանցի կենտրոնը, ինչպես նաև՝ միահարկ հանդիսությունների սրահը` նախատեսված 250 հոգու համար: 

ԱՀ քաղաքաշինության նախարարությունից տեղեկացանք, որ Կենտրոնի շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է  ՙՄիք-շին՚ ՍՊԸ-ն, սկսվել են ընթացիկ տարվա գարնանը: Արդեն ավարտվել է առաջին հարկի պատերի շարվածքը, այժմ կատարվում են բետոնային աշխատանքներ: Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել 2018 թվականին: Ըստ նախագծի՝ համայնքային կենտրոնի հարակից տարածքը կբարեկարգվի ու կասֆալտապատվի: