[ARM]     [RUS]     [ENG]

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ

Ի նշամավորումն Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի`  Հադրութի շրջվարչակազմի ղեկավար  Իվան Ավանեսյանի  կողմից ընդունվել է որոշում, համաձայն որի ստեղծվել է տոնակատարության կազմակերպման և համակարգման շրջանային հանձնաժողով, հաստատվել նրա անհատական կազմը։

Հաստատվել են նաև տոնական միջոցառումների համալիր ծրագիրն ու  տոնական միջոցառումների անցկացման համար ծախսերի  նախահաշիվը։

Որոշման մեկ այլ կետով հանձնարարվել է  կրթության և սպորտի, մշակույթի և երիտասարդության  հարցերի բաժիններին, ՙԴիզակ՚ շրջանային թերթի խմբագրությանը` մշակել և իրականացնել Շարժման առաջամարտիկների ավանդին նվիրված ծրագրեր։ Համալիր ծրագրի շրջանակներում նախատեսվում է շրջանի բոլոր  ուսումնական հաստատություններում տոնին նվիրված մրցույթ-շարադրությունների և դասերի  կազմակերպում։  Նախատեսված է բարեկարգել Հադրութ քաղաքի և համայնքների փողոցները, հասարակական վայրերը, դրանք բերել տոնական տեսքի։ 

Միջոցառումներ կանցկացվեն Հադրութի  կայազորի զորամասերում, կրթության և մշակույթի հիմնարկներում, կկազմակերպվեն  հանդիպումներ Արցախյան շարժման ակունքներում կանգնած անձանց, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների, պատերազմի վետերանների և Պաշտպանական շրջանի զորամասերի  զինծառայողների հետ։ Շրջկենտրոնի հուշահամալիրում, համայնքներում տեղակայված  հուշարձանների մոտ  կիրականացվի ծաղիկների և ծաղկեպսակների խոնարհում։ Հադրութի  մշակույթի  տանը տեղի կունենան հանդիսավոր ժողով և տոնական համերգ` նվիրված Շարժման 30-րդ տարեդարձին։ 

Տոնակատարության  կապակցությամբ Հադրութի շրջվարչակազմի ղեկավարի մոտ կկազմակերպվի ընդունելություն։ Տոնական  միջոցառումների շրջանակներում կանցկացվեն նաև սպորտային միջոցառումներ։     

 

 Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ