[ARM]     [RUS]     [ENG]

Արցախում դիվերսիոն փորձը պատասխան էր Սերժ Սարգսյանի` ադրբեջանցիներին ուղղված կոչին. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինոյի ուղղությամբ այս գիշեր Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ադրբեջանցի պատգամավորին ուղղված կոչին՝ հանգստացե՛ք։

Այս մասին, Facebok-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Չեն հանգստանալու։ Քանի դեռ Ադրբեջանում իշխում է համատարած հայատյացությունը, չեն հանգստանալու։ Դեռ երկար ժամանակ պետք է զգաստ լինենք ու աչալուրջ։ Ու իհարկե չշեղվենք մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքից։ Մեր ճշմարտացիության ու արդարացիության գրավականներից մեկը, կարծում եմ, հենց դա է»,-ընդգծել է նա: