Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆՇՎԵՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԸ

Մարտի 12-ին Թեքեյան մշակութային միության կենտրոնում նշվեցին Ղարաբաղյան շարժման 30-ամյակը և Արցախի անկախության տարեդարձը։ Միջոցառումը կազմակերպել էին Ռամկավար ազատական կուսակցության Էօզեն Բաբազյան ակումբն ու Մոնրեալի Թեքեյան մշակութային միությունը (ԹՄՄ)։ 

 Այս նշանակալից իրադարձությունների առիթով՝ որպես միջոցառման բանախոս, հրավիրված էր Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի այրին՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանը, ով եկել էր ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանի հետ։ Վերջինս էլ, որպես հանդիսության վարող, իր բացման խոսքն սկսեց Վազգեն Օվյանի ՙԱյս Ղարաբաղն է՚ հանրահայտ բանաստեղծությամբ։ Միջոցառման ընթացքում Մ. Մկրտչյանը կարևոր տեսահոլովակներ էր ցուցադրում, որոնց միջոցով, ինչպես նաև իր ելույթներով միջոցառման մասնակիցներին կարողանում էր ներկայացնել ոչ միայն Ղարաբաղի նշանակությունը Հայաստանի համար, այլև   տարբեր բնագավառներում երկրի՝ ունեցած հաջողությունները։

Ներկաները համակ ուշադրությամբ Սեդա Մելքոնյանից լսեցին այն ամենի մասին, ինչը կապված էր լեգենդար զորահրամանատարի անցած ուղու, նրա մտորումների հետ։ Հերոսի այրին մեծ բավականությամբ պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։ 

Միջոցառմանը ելույթ ունեցավ Թեքեյան մշակութային միության ատենապետ Արտո Մանուկյանը, ով առանձին հուզիչ դրվագներ ներկայացրեց 1996-ին Արցախ կատարած իր այցից։ 

Ելույթով հանդես եկավ նաև Ռամկավար ազատական կուսակցության երկարամյա ղեկավար, դոկտոր Արշավիր Կէոնճյանը։ Նա պատմեց, որ մինչ Ղարաբաղյան շարժումը կուսակցության  Կենտրոնական վարչության ներկայացուցիչ, երջանկահիշատակ Համբարձում Պերպերյանը մի քանի տասնյակ տարի առաջ հրավիրվելով Երևան՝ Սովետական Հայաստանի պաշտոնական տարեդարձը նշելու նպատակով, իր խոսքում դիմել է Նիկիտա Խրուշչովին, որպեսզի հայկական ներքին հողերը՝ Ղարաբաղը և Նախիջևանը, միացնի Հայաստանին, ինչը թերևս առաջին պաշտոնական պահանջն էր։

Հանդիսությունն անչափ տպավորիչ էր, և անգամ այն ավարտվելուց հետո մասնակիցները չէին ուզում հեռանալ Կենտրոնից, ու դեռ երկար՝ հայրենասիրական ջերմ զգացումներով ու ապրումներով շարունակվեց մտքերի փոխանակումը։ 

 

ՙԱԱ՚