[ARM]     [RUS]     [ENG]

Ալեքսանդր Լապշինը ստիպում է ադրբեջանցիներին նյարդայնանալ

 

 

 

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԱԿ-ում ելույթ կունենա: Facebook-ի իր էջում Լապշինը գրել է, որ ադրբեջանցիների նյարդերն այս առիթով տեղի են տալիս:

 

«Բարեկամներ, որքան ավելի է մոտենում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ  ՄԱԿ-ում իմ ելույթի պահը, իսկ ես բառացիորեն մեկ ժամից եմ ելույթ ունենալու, կասպյան եղբայրների նյարդերն ավելի են տեղի տալիս:

Երեկ համացանցում բոտեր էին հայտնվել, որոնք գրում էին, որ իբր ինձ տեսել են Բաքվի բանտում եւ ես ինչ-որ գաղտնիքներ եմ պատմել: Ինչ գաղտնիքներ կարող է պատմել ճանապարհորդն, անհասկանալի է: Հիմա էլ ֆոտոշոփով իբրեւ թե իմ եւ ինչ-որ մեկի կեղծ նամակագրություն են տեղադրել, որտեղ ես հայ եղբայրներից փող եմ ուզում: 100 տոկոսանոց սուտ, նման նամակագրություն երբեք չի եղել»:

Նա նաեւ ասել է, որ այցելել է Human rights watch իրավապաշտպան կազմակերպությունը: «Մեկ ժամ էր նախատեսվում, բայց գրեթե երեք ժամ խոսեցինք: Ադրբեջանն այնտեղ հատուկ տեղում է, եթե կարելի է այդպես ասել»: