[ARM]     [RUS]     [ENG]

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՕՐԱԽՆԴԻՐ ՀԱՐՑԵՐ

Հոկտեմբերի 23-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն Կարեն Սարգսյանն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության նորանշանակ ղեկավար Պիեռ-Էմանուել Դուքրուեին։

 Ինչպես տեղեկացանք ԱՀ ԱԻՊԾ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Կ. Սարգսյանն ու ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են բնակչության պաշտպանությանն ուղղված՝ ծառայության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը կարևորել է ԱԻՊԾ-ի և Արցախում ԿԽՄԿ-ի միջև առկա համագործակցությունը, վստահեցրել, որ կձգտեն այն ավելի սերտացնել՝ մշտապես աջակցելով միջազգային մարդասիրական կազմակերպության առաքելությանը։ 

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև առաջիկա համատեղ ծրագրերին։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ