Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԲԱՐՁ­ՐԱՑ­ՆԵՆՔ ԲԱ­ԺԱԿ­ՆԵ­ՐԸ ԵՎ Ա­ՍԵՆՔ` Ա­ՄԵՆ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ա­կա­մա­յից Ա­մա­նո­րյա տրա­մադ­րու­թյու­նը հա­մա­կում է բո­լո­րի հո­գին` մե­կի մոտ ա­ռաջ բե­րե­լով փի­լի­սո­փա­յա­կան հար­ցե­րի շուրջ մտո­րում­ներ, մյու­սի՝ տո­նախմ­բու­թյա­նը լա­վա­գույնս պատ­րաստ­վե­լու ցան­կու­թյուն, եր­րոր­դին էլ հու­զում է Սուրբծննդյան խոր­հուր­դը, բայց բո­լո­րին հա­մախմ­բում է խա­ղա­ղու­թյան տևա­կան լի­նե­լու հե­ռան­կա­րը: Ինչ­պի­սի տրա­մադ­րու­թյամբ է պատ­րաստ­վում դի­մա­վո­րել Ա­մա­նո­րը Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի թոհ ու բո­հով ան­ցած ա­զա­տա­մար­տի­կը` Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի կույ­րե­րի միու­թյան նա­խա­գահ Սեր­գեյ Բեգ­լա­րյա­նը, պար­զե­ցինք զրույ­ցի ժա­մա­նակ:

Զրույցն սկ­սե­ցինք բո­լո­րիս հու­զող հար­ցից՝ ին­չո՞վ բա­ցատ­րել, որ ժո­ղովր­դի մի ստ­վար զանգ­ված Ա­մա­նո­րի տո­նը պատ­կե­րաց­նում է ճոխ սե­ղա­նի շուրջ, գնա­լով էլ՝ ճո­խու­թյամբ տա­ռա­պող­նե­րի թի­վը շա­տա­նում է: Սեր­գե­յը փոքր-ինչ մտա­ծե­լուց հե­տո ա­սաց, որ այդ, այս­պես ա­սած, ա­վան­դույ­թը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ա­ռաջ է ե­կել Խոր­հր­դա­յին Միու­թյան ժա­մա­նակ­նե­րից, երբ բռ­նի կեր­պով ար­գել­վեց տո­նել Սուրբ Ծնուն­դը, ըն­դուն­վեց Գրի­գո­րիան տո­մա­րը, ին­չի հետևան­քով տո­նա­կա­տա­րու­թյան ողջ շեշ­տը դր­վեց Նոր Տար­վա վրա: Դե՛, ա­ռանց սե­ղա­նի զար­դար­ման ի՞նչ տոն: Այն աղ­քատ տա­րի­նե­րին գո­նե տա­րին մեկ ան­գամ մար­դիկ ի­րենց թույլ էին տա­լիս հա­վաք­վել հա­մե­մա­տա­բար ճոխ սե­ղա­նի շուրջ: Հե­տո կա­մաց-կա­մաց կյան­քը բա­րե­լավ­վեց, սե­ղա­նը ճո­խա­ցավ, բայց մար­դիկ կառ­չած մնա­ցին այդ ՙա­վան­դույ­թին՚: Սա­կայն վեր­ջերս շա­տերն են փոր­ձում վե­րաի­մաս­տա­վո­րել և փո­խել այդ սո­վո­րույ­թը:
Սո­վո­րույ­թը փո­խե­լու հա­մար, հա­մոզ­ված է մեր զրու­ցա­կի­ցը, պետք է մայ­րա­քա­ղա­քում և շրջ­կենտ­րոն­նե­րում, մեծ գյու­ղե­րում հա­սա­րա­կու­թյա­նը հե­տաք­րք­րել այն­պի­սի մի­ջո­ցա­ռում­նե­րով, որ մար­դիկ դուրս գան փո­ղոց, շփ­վեն ի­րար հետ, մաս­նա­կից դառ­նան հա­մըն­դա­նուր ու­րա­խու­թյա­նը: ՙՄեր դպ­րո­ցա­կան և ե­րի­տա­սարդ տա­րի­նե­րին քա­ղա­քի ինք­նա­գործ ե­րաժշ­տա­կան խմ­բե­րը, փո­ղա­յին նվա­գախմ­բե­րը տոն օ­րե­րին դուրս էին գա­լիս փո­ղոց­ներ, նվա­գում, պա­րում, ու­րա­խա­նում: Այդ տրա­մադ­րու­թյամբ վա­րակ­վում էին շուրջ­բո­լո­րը, և սկս­վում էր մեծ տո­նախմ­բու­թյուն, տուն էինք վե­րա­դառ­նում միայն ա­ռա­վո­տյան: Նման ու­րախ գի­շեր­նե­րը տպա­վոր­վում և լիցք են տա­լիս եր­կար ժա­մա­նակ,-հի­շում է Սեր­գե­յը, շա­րու­նա­կե­լով,-այժմ, ի­հար­կե, շատ բան է փոխ­վել. հե­ռուս­տա­տե­սու­թյուն, հա­մա­կար­գիչ, հե­ռա­խոս­ներ, բայց կեն­դա­նի շփ­մա­նը ո­չինչ չի կա­րող փո­խա­րի­նել: Ցա­վոք, ան­գամ ձյուն չկա, որ­պես­զի ե­րե­խա­նե­րը, ին­չու չէ, նաև մե­ծե­րը, դուրս գան Նոր Տար­վա գի­շե­րը, խա­ղան, ու­րա­խա­նան: Դա է բե­րում հա­մախմ­բում, միա­սին խն­դիր­ներ լու­ծե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյան: Ուղ­ղա­կի այժմ պետք է ձգ­տել ա­վե­լի հե­տաքր­քիր ծրագ­րեր մշա­կել: Օ­րի­նակ, մեր ժո­ղո­վուր­դը շատ է սի­րում ներ­կա­յա­ցում­ներ, կա­րե­լի է ե­րաժշ­տա­կան հա­մար­նե­րի հետ մեկ­տեղ կար­ճատև բե­մադ­րու­թյուն­ներ ներ­կա­յաց­նել: Հա­մոզ­ված եմ, տար­բեր սե­րունդ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ կհա­վաք­վեն, կշփ­վեն, վա­ղը՝ ի­րար տես­նե­լով, կբարևեն, գու­ցե կմ­տեր­մա­նան, ին­չի շնոր­հիվ և կս­տեղծ­վի բա­րե­համ­բյուր հա­սա­րա­կու­թյուն՚:
Սեր­գեյ Բեգ­լա­րյա­նը մտա­հոգ­ված է նաև օ­տար մշա­կույթ­նե­րից ե­կած վար­քու­բար­քի ներ­թա­փանց­մամբ, դրա դեմ պե­տա­կա­նո­րեն չպայ­քա­րե­լու վտանգ­նե­րով, ին­չը կա­րող է բե­րել մեր ա­վան­դույթ­նե­րի, մշա­կույ­թի մո­ռա­ցու­թյան, ո­րը հղի է ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րով: Դա է պա­տե­րազ­մի թոհ ու բո­հով ան­ցած ճա­նա­պար­հը, պա­տե­րազ­մի սև գույ­նե­րը, ո­րոնք հետք են թո­ղել պա­պե­րի, հայ­րե­րի և որ­դի­նե­րի ճա­կա­տագ­րե­րում, սե­ղա­նի շուրջ հա­վաք­վե­լիս ա­ռաջ են մղել խո­րը ապր­ված կե­նաց՝ խա­ղա­ղու­թյուն և հայ ազ­գի բար­գա­վա­ճում: Ա­մա­նո­րի սե­ղա­նը բա­ցա­ռու­թյուն չէ՝ բա­ժա­կա­ճա­ռե­րի ա­վան­դույթն սկս­վում է հայ ազ­գի օրհ­նու­թյան, խա­ղաղ եր­կն­քի և մեր զին­ված ու­ժե­րի կե­նա­ցով: