Logo
Print this page

ԱՄԵՆԱՄԵԾ ՍՈՒՏԸ ՀՐԱՄՑՎՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹՈՎ

Սո­ֆի ԲԱ­ԲԱ­ՅԱՆ 

հո­գե­բան

 Սուտն ու կեղ­ծի­քը այ­սօր ա­ռանց­քա­յին տեղ են զբա­ղեց­նում քա­ղա­քա­կա­նու­թյան, շու­կա­յա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, մշա­կույ­թի, կր­թու­թյան, գի­տու­թյան մեջ, մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, նույ­նիսկ՝ ըն­տա­նի­քում: Տե­ղե­կատ­վա­կան տա­րա­փի ար­դի պայ­ման­նե­րում ճշ­մար­տու­թյու­նը կեղ­ծի­քից զա­նա­զա­նե­լու լուրջ խն­դիր է ա­ռա­ջա­ցել:

Ին­ֆոր­մա­ցիա­յի մա­տուց­ման սու­բյեկ­տի­վու­թյու­նը հա­սել է այն­պի­սի ՙկա­տա­րե­լու­թյան՚, որ մա­ծու­նը մի տեղ սպի­տակ է, մեկ այլ տեղ՝ սև: Զա­վեշտն այն է, որ մա­ծու­նը սև ան­վա­նող­ներն այլևս ցնոր­ված չեն հա­մար­վում, հա­կա­ռա­կը, եր­բեմն հենց նրանք են ըն­կալ­վում որ­պես ա­ռա­ջա­դեմ, յու­րա­հա­տուկ, սուր և խոր­քա­յին մտա­ծո­ղու­թյամբ օժտ­ված­ներ: Թվում է, մար­դիկ կորց­րել են ա­ռողջ դա­տո­ղու­թյան բնա­ծին ու­նա­կու­թյունն ու ճշ­մա­րիտ են հա­մա­րում միայն այն, ինչ մա­տու­ցում է ի­րենց հա­մակ­րե­լի աղ­բյու­րը: Ընդ ո­րում` այն­քան էլ էա­կան չէ, թե ինչ է աս­վում, այլ՝ ով է ա­սում: Ե­թե մեզ հա­մար հա­մակ­րե­լի ան­ձը շի­զոֆ­րե­նիա­յին հա­տուկ միտք հրամց­նի, ա­ռանց քն­նե­լու կըն­դու­նենք այն ոգևո­րու­թյամբ: Եվ հա­կա­ռա­կը, խոր­շում ենք այն ա­մե­նից, ինչ ա­սում է մեզ հա­կակ­րե­լի մե­կը, ե­թե ան­գամ աս­վա­ծը գա­ղա­փա­րա­կան բարձր մտ­քեր պա­րու­նա­կի:
Յու­րա­քան­չյու­րիս ցան­կու­թյունն է սու­տը ճշ­տից տար­բե­րե­լը: Սա­կայն, ցա­վոք, դա դժ­վար է: Միայն նա, ով կփոր­ձի նախ քն­նել իր ան­ձը, այ­նու­հետև նրա­նը, ով խո­սում է, վեր­ջում՝ տե­ղե­կատ­վու­թյու­նը, կա­րող է պար­զել` ստի զո՞հ է ինքն ար­դյոք, թե՝ ոչ:
Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ սե­փա­կան ան­ձը քն­նել պար­տա­դիր է, թե­կուզ միայն պար­զե­լու հա­մար, թե ով կամ ինչն է ղե­կա­վա­րում մեր մտա­յին և հու­զազ­գաց­մուն­քա­յին ո­լորտ­նե­րը: Այս քն­նու­թյու­նը ցույց կտա` կուռք ու­նենք ար­դյո՞ք, թե՝ ոչ: Կուռ­քեր ու­նե­նա­լը, բա­ցի այն, որ մա­հա­ցու մեղք է, նաև խան­գա­րում է ա­ռողջ դա­տո­ղու­թյա­նը, ներ­քին խա­ղա­ղու­թյանն ու, առ­հա­սա­րակ, բնա­կա­նոն կեն­սա­գոր­ծու­նեու­թյա­նը: Պետք է քն­նել նաև այն մար­դուն, ո­րի ա­սած­ներն ըն­դու­նում ենք հա­լած յու­ղի տեղ: Գո՞ւ­ցե հենց նրան ճա­նա­չե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է ա­զատ­վել հու­զա­կան կապ­վա­ծու­թյու­նից, ծան­րու­թեթև ա­նել այդ ան­ձի ան­ցած ու­ղին, ձեռք­բե­րում­ներն ու բաց­թո­ղում­նե­րը՝ սթափ գնա­հա­տե­լու հա­մար այն, ինչ ա­սում է: Սա հատ­կա­պես կարևոր է այն դեպ­քում, երբ նրա ա­սա­ծի հան­դեպ վե­րա­բեր­մունքն էա­կան ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա մեր հե­տա­գա կյան­քի և աշ­խար­հըն­կալ­ման վրա:
Ե­թե անձ­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում մի շարք ժես­տեր ու մի­մի­կա­ներ կա­րող են ա­նուղ­ղա­կի մատ­նան­շել, որ մարդն այն­քան էլ ան­կեղծ չէ, ա­պա հե­ռա­վո­րու­թյան վրա կամ գրա­վոր խոս­քում, դա նկա­տել գրե­թե հնա­րա­վոր չէ: Մյուս կող­մից, ոչ բո­լոր դեպ­քե­րում են սուտ խո­սե­լու մա­սին վկա­յող ժես­տե­րը միան­շա­նակ: Հնա­րա­վոր է խո­սա­կիցն ու­նե­նա թե­րար­ժե­քու­թյան բար­դույթ­ներ, ո­րո­շա­կի շար­ժում­նե­րի սո­վո­րու­թյուն­ներ, ին­չից եզ­րա­կաց­նել, որ ստում է՝ ճիշտ չէ: Դրա հա­մար պետք է փոքր-ինչ ծա­նոթ լի­նել մար­դուն, նրա հո­գե­կերտ­ված­քին, բա­րո­յա­կա­նու­թյանն ու աշ­խար­հա­յաց­քին:
Հա­մե­նայն­դեպս, ի­րա­կա­նու­թյու­նը հո­րին­ված­քից տար­բե­րե­լու հա­մար հար­կա­վոր է ու­շադ­րու­թյուն դարձ­նել խո­սակ­ցու­թյան ժա­մա­նակ մի քա­նի նշան­նե­րի, ո­րոնք նկա­տում ենք խո­սակ­ցի մոտ, ե­թե, ի­հար­կե, նա պրո­ֆե­սիո­նալ ստա­խոս չէ և իր սու­տը թաքց­նե­լու հո­գե­բա­նա­կան հնարք­նե­րին չի տի­րա­պե­տում: Այս­պես. դեմ­քին հպ­վե­լը, քի­թը կամ բե­րա­նը փա­կե­լը նշան է, որ խո­սա­կի­ցը գի­տակ­ցո­րեն պատ­նեշ է ստեղ­ծում, ուս­տի թաքց­նե­լու բան ու­նի: Երբ խո­սակ­ցու­թյան ժա­մա­նակ կանգ­նած զրու­ցա­կի­ցը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ մեկ քայլ հետ է գնում, խո­սում է այն մա­սին, որ նա ցան­կա­նում է հե­ռու մնալ և ինչ-որ բան չբա­ցա­հայ­տել կամ՝ թաքց­նել: Հո­գե­բա­նա­կան պատ­նեշ ստեղ­ծե­լու փորձ է նաև, երբ դի­մա­ցի­նը հար­ցին պա­տաս­խա­նե­լիս գլու­խը խո­նար­հում է կամ վերև է նա­յում:
Փաս­տե­րը թաքց­նե­լու կամ ստե­լու փորձ է նաև բուն հար­ցից շեղ­վե­լը: Այս­պես, օ­րի­նակ, ոմն մե­կի հետ հան­դիպ­ման մա­սին մեր կոնկ­րետ հար­ցին ի պա­տաս­խան, երբ խո­սա­կի­ցը, շր­ջան­ցե­լով բուն հար­ցը, սկ­սում է ՙհե­քիաթ­ներ՚ պատ­մել, լավ ե­ղա­նա­կի, սնն­դի, հա­գու­կա­պի, երկ­րոր­դա­կան թե­մա­նե­րի մա­սին խո­սել, նշա­նա­կում է` ցան­կու­թյուն չու­նի ճիշտն ա­սե­լու:
Ստի բա­ցա­հայտ­ման ժա­մա­նակ չա­փա­զանց կարևոր է դի­մա­ցի­նի հույ­զե­րին հետևե­լը, քան­զի շատ հույ­զեր ան­կա­ռա­վա­րե­լի են: Ա­մե­րի­կա­ցի հո­գե­բան Պաուլ Էկ­մա­նը, որն ու­սում­նա­սի­րում էր մարդ­կա­յին հույ­զե­րի տե­սակ­ներն ու դրսևո­րում­նե­րը, պն­դում է, որ մկան­նե­րը, ո­րոնք կա­ռա­վա­րում են դեմ­քը, գի­տակ­ցա­բար ուղ­ղոր­դել անհ­նար է: Չա­փից շատ հույ­զեր ցու­ցա­բե­րե­լը վկա­յում է ստա­խո­սու­թյան մա­սին, օ­րի­նակ, զար­ման­քը, ո­րը տևում է 6 վայր­կյա­նից ա­վել, դա ար­դեն կեղծ հույզ է: Կոնֆ­լիկ­տա­յին ի­րա­վի­ճա­կում անս­պա­սե­լի հար­գա­լից վե­րա­բեր­մուն­քը կամ հա­կա­ռա­կը` բղա­վոց­նե­րով խո­սե­լը, նույն­պես կա­րող են սու­տը թաքց­նե­լու փոր­ձեր լի­նել: Աչ­քե­րի ար­տա­հայ­տու­թյու­նը ևս կա­րող է մատ­նել սուտ խո­սո­ղին: Դրա գի­տա­կան բա­ցատ­րու­թյունն այն է, որ աչ­քե­րը ի­րա­կա­նում շատ ակ­տիվ մաս­նակ­ցում են մտա­ծո­ղու­թյան գոր­ծըն­թաց­նե­րին: Դրանք ա­նընդ­հատ գտն­վում են շարժ­ման մեջ և ըն­դու­նում են հա­մա­պա­տաս­խան դիրք` կախ­ված այն բա­նից, թե ու­ղե­ղի որ շր­ջանն է տվյալ պա­հին ակ­տիվ: Այս­պես. ե­թե զրու­ցակ­ցի աչ­քե­րը նա­յում են ա­ջից վերև նշա­նա­կում է ակ­տի­վա­ցած երևա­կա­յա­կան հի­շո­ղու­թյու­նը, ձա­խից վերև՝ փոր­ձում է պատ­կե­րը կոն­ստ­րուկ­տա­վո­րել, ձախ՝ ձայն է հո­րի­նում, աջ՝ փոր­ձում է հի­շել այն, ինչ լսել է, ներքևից ձախ՝ ստու­գում է զգա­ցո­ղու­թյուն­ներն ու հույ­զե­րը, ներքևից աջ՝ վեր­լու­ծում է ի­րա­վի­ճա­կը, ու­ղիղ՝ փոր­ձում է ըն­կա­լել տե­ղե­կատ­վու­թյու­նը:
Հարկ է հի­շել, որ ձախ­լիկ­նե­րի դեպ­քում ձախ և աջ կողմ­ե­րը հա­կա­ռակ ձևով շրջ­վում են:
Ըն­դուն­ված կար­ծիք կա այն մա­սին, որ երբ մար­դիկ խո­սե­լիս թաքց­նում են աչ­քե­րը և ու­ղիղ չեն նա­յում խո­սակ­ցին, դա ստե­լու նշան է: Այս հան­գա­ման­քը միշտ չէ, որ հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը, քան­զի աչ­քե­րին ու­ղիղ չնա­յե­լը կա­րող է խո­սել տվյալ ան­ձի ա­մաչ­կո­տու­թյան մա­սին: Բա­ցի այդ, խո­սակ­ցու­թյան ըն­թաց­քում հարկ է լի­նում ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ընդ­հա­տել տե­սո­ղա­կան կոն­տակ­տը, ինչ-որ բան մտա­ծե­լու կամ հի­շե­լու հա­մար:
Մար­դը շատ բարդ մե­խա­նիզմ է. կա­րող ես մե­կին ճիշտ բա­ցա­հայ­տել, մյու­սին` սխալ: Մար­դու սուտ կամ ճիշտ պահ­ված­քի բա­ցա­հայտ­ման հա­մար հար­կա­վոր է նաև ի­մա­նալ, թե ինչ­պես է այդ մարդն իր հա­մար ա­ռա­վել հան­գիստ և բա­րեն­պաստ ի­րա­վի­ճակ­նե­րում դրսևո­րում ի­րեն: Ուս­տի վեր­լու­ծու­թյուն կա­րե­լի է կա­տա­րել այն մարդ­կանց հետ, ո­րոնց լավ ճա­նա­չում ես:
Սուտ տե­ղե­կատ­վու­թյու­նը բա­ցա­հայ­տե­լը պետք է խաբ­ված չլի­նե­լու հա­մար, բայց շատ ա­վե­լի վտան­գա­վոր է, երբ մենք ենք այդ նենգ զենքն օգ­տա­գոր­ծում ու­րիշ­նե­րի դեմ: Հո­գու վրա մեծ մեղք վերց­նե­լուց բա­ցի, կա­րող ենք կորց­նել մեր սո­ցիա­լա­կան բա­րի համ­բավն ու դի­ման­կա­րը, քան­զի չկա սուտ, որ չբա­ցա­հայտ­վի: Ինչ­պես ա­սում է Պո­ղոս Ադ­րիա­նա­պոլ­սե­ցին` ՙՈվ խո­սե­լիս մի ան­գամ ստում է, ստիպ­ված է լի­նում միշտ ստել, ո­րով իս­պառ օ­տա­րա­նում է ճշ­մար­տու­թյու­նից և դառ­նում ստի շտե­մա­րան: Քան­զի նա­խորդ սու­տը ծած­կե­լու հա­մար ջա­նում է այլ սուտ հո­րի­նել, որ­պես­զի չխայ­տա­ռակ­վի, երկ­րոր­դը քո­ղար­կե­լիս սու­տը եր­րոր­դում է, դար­ձյալ աշ­խա­տում այլ ստե­րով քո­ղար­կել նաև դա և շա­րու­նակ մի ստից մյու­սին է դի­մում, մինչև կա­տա­րյալ ստա­խոս է դառ­նում: Ու­րեմն՝ պետք է ջա­նալ հենց սկզ­բից եր­բեք չս­տել՚:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.