[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Գրա­վիչ տեսք ու­նե­նալ բո­լորն են ցան­կա­նում: Թեև ժա­մա­նա­կի ըն­թաց­քում մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի փո­փո­խու­թյա­նը զու­գա­հեռ փոխ­վում են նաև գե­ղե­ցի­կի չա­փա­նիշ­նե­րը, այ­նու­հան­դերձ՝ նուրբ ու թավ­շյա մաշ­կը միշտ էլ կա­տա­րյալ ու ան­թե­րի գե­ղեց­կու­թյան հիմք է հա­մար­վել: Գե­ղե­ցի­կին հաս­նե­լու ճա­նա­պարհն անհ­նար է անց­նել ա­ռանց բժիշկ-կոս­մե­տո­լո­գի խոր­հուրդ­նե­րի: Կա­նանց հու­զող ա­մե­նաար­դի հար­ցե­րի մա­սին զրու­ցե­ցինք Lia Med էս­թե­տիկ բժշ­կա­կան կենտ­րո­նի հիմ­նա­դիր տնօ­րեն, բժիշկ-կոս­մե­տո­լոգ Լի­լիա Խա­չատ­րյա­նի հետ։

-Ո­րո՞նք են կա­նանց և աղ­ջիկ­նե­րին հու­զող ա­մե­նաար­դիա­կան խն­դիր­նե­րը:
-Քա­ջա­տե­ղյակ լի­նե­լով ա­ռա­ջա­դեմ փոր­ձին, պետք է ու­րա­խու­թյամբ նշեմ, որ այ­սօր թե՜ կա­նայք և թե՜ աղ­ջիկ­նե­րը բա­վա­կա­նին տե­ղե­կաց­ված են կոս­մե­տո­լո­գիա­յի բնա­գա­վա­ռում կի­րառ­վող նո­րա­մու­ծու­թյուն­նե­րին: Ա­ռողջ և խնամ­ված լի­նե­լու մի­տում միշտ էլ կա: Գե­ղե­ցիկ լի­նե­լը կեն­սա­կերպ է, իսկ այ­ցե­լու­թյու­նը կոս­մե­տո­լո­գին՝ ինք­նար­տա­հայտ­ման դրսևո­րում: Խնդ­րա­հա­րույց են հատ­կա­պես ակ­նեն ու պոս­տակ­նեն (ակ­նեի հետևան­քով մաշ­կի վրա ա­ռա­ջա­ցած հետ­քեր, սպի­ներ), կու­պե­րոզն ու մաշ­կա­յին մանր ցա­նը:
-Գե­ղե­ցիկ և ա­ռողջ մաշ­կի հիմ­նա­կան գոր­ծոն­նե­րը:
-Մաշ­կի գե­ղեց­կու­թյունն ու ե­րի­տա­սար­դու­թյունն ա­ռա­ջին հեր­թին պայ­մա­նա­վոր­ված են մար­դու նե­րաշ­խար­հով: Կարևո­րում եմ հատ­կա­պես ա­ռողջ սնուն­դը, ֆի­զի­կա­կան ակ­տի­վու­թյունն ու լիար­ժեք քու­նը:
-Մաշ­կի ճիշտ և գրա­գետ խնամք. ի՞նչ է սա:
-Մաշկն, այս­պես ա­սած, գրա­գետ մո­տե­ցում պա­հան­ջող մե­խա­նիզմ է: Դրա խնամ­քը յու­րա­հա­տուկ բնույթ է կրում և կարևոր է ցան­կա­ցած տա­րի­քում: Մաշ­կի ճիշտ խնամ­քի հա­մար նախ պետք է ո­րո­շել նրա տե­սա­կը, այ­նու­հետև հա­մա­պա­տաս­խան մո­տե­ցում ցու­ցա­բե­րել: Էա­կան է նաև կոս­մե­տիկ մի­ջոց­նե­րի ճիշտ ընտ­րու­թյու­նը: Քնե­լուց ա­ռաջ մաշ­կը պետք է ման­րակր­կիտ մաք­րել գե­լով կամ տո­նի­կով: Ընտ­րեք այն մաք­րող մի­ջո­ցը, ո­րը նա­խա­տես­ված է հենց ձեր մաշ­կի տե­սա­կի հա­մար, հաշ­վի առ­նե­լով նաև, որ հա­կա­բակ­տե­րիալ մի­ջոց­նե­րը նպաս­տում են բշ­տիկ­նե­րի լա­վաց­մա­նը, սա­կայն դրանք շատ ու­ժեղ են զգա­յուն մաշ­կի հա­մար:
-Նուրբ, հարթ ու թավ­շյա մաշկ ու­նե­նա­լու հա­մար ի՞նչ խոր­հուրդ կտաք գե­ղե­ցիկ սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին:
-Մի քնեք ա­ռանց դեմ­քը լվա­նա­լու, նույ­նիսկ ե­թե ա­ռանց շպա­րի եք: Որ­քան էլ որ հոգ­նած լի­նեք, միշտ հի­շեք, որ պետք է մաք­րել դեմ­քը օր­վա փո­շուց, բակ­տե­րիա­նե­րից ու կեղ­տից: Կարևո­րում եմ արևա­պաշտ­պան քսուք­նե­րի օգ­տա­գոր­ծու­մը: Շատ ջուր օգ­տա­գոր­ծեք: Օ­րա­կան ջրի ճիշտ չա­փա­բա­ժի­նը ութ բա­ժակ է: Այն խո­նա­վաց­նում է մաշկն ու օր­գա­նիզ­մը մաք­րում տոք­սին­նե­րից: Աշ­խա­տեք հնա­րա­վո­րինս չդիպ­չել դեմ­քին, այն ան­խու­սա­փե­լիո­րեն կա­րող է հան­գեց­նել մաշ­կա­յին վա­րակ­նե­րի ու բոր­բո­քում­նե­րի:
-Այ­սօր կոս­մե­տո­լո­գիա­յում լայն կի­րա­ռու­թյուն են ստա­ցել ֆո­տո և լա­զե­րա­յին է­պի­լյա­ցիա­նե­րը: Ար­դյու­նա­վե՞տ են, ար­դյոք, այս մե­թոդ­նե­րը:
-Մեր տա­րա­ծաշր­ջա­նում տա­րած­ված է հատ­կա­պես մա­զա­կալ­ման խն­դի­րը, ո­րից ձեր­բա­զատ­վե­լու հա­մար այ­սօր բազ­մա­թիվ մե­թոդ­ներ են կի­րառ­վում: Ինքս ի­րա­կա­նաց­նում և ար­դյու­նա­վետ եմ հա­մա­րում դիո­դա­յին ճա­ռա­գայթ­նե­րը:
-Կա­նանց գե­ղեց­կու­թյան ի­րա­կան գաղտ­նիքն՝ ըստ ձեզ:
-Յու­րա­քան­չյուր կին գե­ղե­ցիկ է յու­րո­վի, դա՝ միան­շա­նակ: Սա­կայն ժպիտն ա­ռանձ­նա­կի հմայք է հա­ղոր­դում կնո­ջը: Նա փայ­լում է նաև սի­րե­լուց ու սիր­վե­լուց:
-Ո՞րն է դե­պի գե­ղեց­կու­թյուն տա­նող ա­մե­նավս­տա­հե­լի ու­ղին:
-Մշ­տա­կան խնամ­քը. կի­նը միշտ պետք է խնամ­ված ու ցան­կա­լի տեսք ու­նե­նա: Խոր­հուրդ կտա­յի ի­րա­կա­նաց­նել հմա­յիչ ու ե­րի­տա­սարդ լի­նե­լու ձեր ե­րա­զան­քը մի­միայն ո­րա­կյալ կոս­մե­տի­կա­յի շնոր­հիվ: Ու­սում­նա­սի­րե­լով հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում առ­կա բո­լոր բրենդ­նե­րը, ինքս կանգ եմ ա­ռել Ե­րու­սա­ղե­մում ար­տադր­վող Christina բրեն­դի վրա: Վս­տա­հեց­նում եմ, ար­դյուն­քը եր­կար սպա­սեց­նել չի տա: Ե­ղեք ա­ռողջ և գե­ղե­ցիկ: