[ARM]     [RUS]     [ENG]

ԿՏՈ­ՐԻՑ ԿՏԱՎ ՍՏԵՂ­ԾՈՂ ԱՂՋ­ՆԱ­ԿԸ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Դե­կո­րա­տիվ ար­վես­տի շար­քում իր ու­րույն տեղն ու­նի բա­տի­կան՝ ձե­ռա­գործ նկա­րը կտո­րի վրա: Նո­րաձևու­թյան այս տե­սա­կը վեր­ջին ժա­մա­նակ­նե­րում շատ ար­դիա­կան է դար­ձել: Ինք­նա­տիպ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րով ու սիմ­վո­լիկ պատ­կեր­նե­րով հա­գուստ կրելն ինք­նար­տա­հայտ­ման յու­րօ­րի­նակ տար­բե­րակ է:

Գե­ղե­ցիկ ու գու­նա­գեղ ար­վես­տի այս աշ­խար­հում իր ա­ռա­ջին քայ­լերն է կա­տա­րում Նա­նա Հայ­րու­մյա­նը: Նուրբ էու­թյա­նը հա­մա­հունչ ա­նու­նով աղջ­նակն ըն­դա­մե­նը 15 տա­րե­կան է, սա­կայն զար­մա­նալ կա­րե­լի է նրա գա­ղա­փար­նե­րով ու աշ­խար­հա­յաց­քով: Նկա­րե­լը նրա տա­րերքն է, իսկ ձե­ռաշ­խա­տանք ստեղ­ծե­լը թե՜ նպա­տակ, և թե՜ ե­րա­զանք: Հա­մա­վա­րա­կը Նա­նա­յի հա­մար ինք­նա­բա­ցա­հայտ­ման պա­տեհ ա­ռիթ հան­դի­սա­ցավ. ՙԿա­րան­տի­նի պատ­ճա­ռով ո­րոշ ժա­մա­նակ ըն­տա­նի­քով գյու­ղում էինք: Օն­լայն դա­սըն­թաց­ներն ա­վար­տե­լուց հե­տո քիչ էր օր­վա ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նը: Ինքս ինձ հետ մնա­լու և ցան­կա­լի գոր­ծով զբաղ­վե­լու բա­վա­կա­նին ժա­մա­նակ ու­նեի: Սկ­սե­ցի հա­գուս­տի մո­դել­ներ գծագ­րել, իսկ հե­տո ար­դեն շա­պիկ­նե­րի վրա ար­ցա­խյան բար­բա­ռով ար­տա­հայ­տու­թյուն­ներ գրե­ցի: Ծնող­նե­րիս հա­վա­նու­թյունն ինձ շատ ոգևո­րեց՚,- ա­սում է Նա­նան:
Աղջ­նակն այն հա­մոզ­մուն­քին է, որ աշ­խա­տա­սի­րու­թյան ար­դյուն­քում մարդ ստա­նում է երկ­նա­յին օրհ­նու­թյուն: Այ­սօր նա ներ­կա­յա­նում է Ար­ցախ Յան հա­վա­քա­ծուով: Հար­ցիս՝ ին­չու՞ հենց Ար­ցախ Յան, աղ­ջի­կը պա­տաս­խա­նեց.ՙՈր­պես տար­բե­րան­շան` հայ­կա­կան կո­լո­րի­տը տպա­վո­րե­լու ցան­կու­թյուն կար, որ­պես­զի այն լի­նի նաև խոր­հր­դան­շա­կան ու յու­րա­հա­տուկ՚: Հայ­կա­կան են նաև շա­պիկ­նե­րը, ո­րոնց վրա աշ­խա­տում է Նա­նան: Նա­խընտ­րում է Melante-ի ար­տադ­րան­քը: Հա­գուս­տի վրա ինք­նա­տիպ պատ­կեր­ներ նկա­րե­լու հե­տաք­րք­րու­թյունն ինք­նին ո­գեշն­չող է, իսկ կրեա­տիվ գա­ղա­փար­ներն այն դարձ­նում են ա­ռա­վել գայ­թակ­ղիչ: Վր­ձի­նով ու գու­նա­ներ­կե­րով ար­վես­տի շունչ հա­ղոր­դե­լով կտո­րին` աղջ­նակն այն վե­րա­ծում է կտա­վի: Նա­նան իր հո­գե­վի­ճա­կը պատ­կե­րում է գույ­նե­րով, գույ­նե­րով էլ մտա­ծում ու ար­տա­հայտ­վում է:
Բա­վա­կա­նին բարդ ու ման­րակր­կիտ այս աշ­խա­տան­քում նա կարևո­րում է հո­գե­կան ներ­դաշ­նա­կու­թյու­նը: Աշ­խա­տում է բնա­կան լույ­սի ներ­քո: Ինք­նա­տիպ են աշ­խա­տանք­նե­րը, իսկ նա­խա­սի­րու­թյուն­նե­րը` տար­բեր. սի­րում է գիրք կար­դալ, ֆան­տաս­տիկ ժան­րի պատմ­վածք­ներ գրել, կար­պե­տա­գոր­ծու­թյամբ զբաղ­վել: Ա­վար­տել է Ստե­փա­նա­կեր­տի Ա. Ղու­լյա­նի ան­վան հ.2 միջ­նա­կարգ դպ­րո­ցի 9-րդ դա­սա­րա­նը: Գե­րա­զան­ցիկ է: ԱՀ դպ­րո­ցա­կան­նե­րի ա­ռար­կա­յա­կան օ­լիմ­պիա­դա­յի հան­րա­պե­տա­կան փու­լում հա­յոց լե­զու ա­ռար­կա­յից մր­ցա­նա­կա­յին եր­րորդ տեղ և ֆրան­սե­րեն ա­ռար­կա­յից մր­ցա­նա­կա­յին երկ­րորդ տեղ գրա­վե­լու հա­մար ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան կող­մից պարգևատր­վել է դիպ­լոմ­նե­րով:
Շնոր­հա­շատ աղջ­նա­կի նկատ­մամբ ու­նե­ցած զար­մանքս փոքր-ինչ փա­րատ­վեց, երբ ի­մա­ցա, որ սերն ար­վես­տի նկատ­մամբ նա ժա­ռան­գել է մայ­րի­կից: Մայ­րը՝ Լի­լի­թը, ու­սուց­չու­հու մաս­նա­գի­տու­թյա­նը զու­գա­հեռ բա­վա­կա­նին եր­կար տա­րի­ներ զբաղ­վում է տիկ­նի­կա­գոր­ծու­թյամբ, և ոչ միայն՝ ազ­գա­յին տար­րեր պա­րու­նա­կող կա­խա­զար­դե­րի /բրե­լոկ/, տրեխ­նե­րի պատ­րաստ­մամբ: Լի­լի­թի աշ­խա­տանք­նե­րը ներ­կա­յաց­ված են մեր հան­րա­պե­տու­թյան ե­կե­ղե­ցի­նե­րում գոր­ծող մո­մատ­նե­րում:
Իսկ Նա­նան դեռևս աշ­խա­տում է օն­լայն հար­թա­կում: Իր աշ­խա­տանք­նե­րում Նա­նան ա­ռանձ­նաց­նում է հատ­կա­պես Վան Գո­գի ՙԱստ­ղա­լից գի­շեր՚ կտա­վը. ՙՆկա­րիչ­նե­րի բարդ նկար­ներ շատ եմ սի­րում, ինչ­պես նաև էս­քիզ­ներ, մի­նի­մա­լիս­տա­կան պատ­կեր­ներ…՚: Ա­սում է՝ ՙԼյավ ախ­ճի­գը օխ­տը տղա ար­ժի՚ ար­տա­հայ­տու­թյամբ աշ­խա­տանքն իս­կա­կան բում էր ա­ռա­ջաց­րել աղ­ջիկ­նե­րի շր­ջա­նում:
Նա­նա­յի հա­մար ար­վես­տը կյան­քի գե­ղե­ցիկ կողմն է, քա­նի որ այն կա­տա­րյալ է: