[ARM]     [RUS]     [ENG]

Ամեն ինչ մի օր կրկնվում է

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 <<Ազատ Արցախ>>- թերթում  ազատամարտի դժվարին տարիների մասին պատմող՝  <<Շոկոլադը պսպղուն թերթիկներով>> Անի Մանգասարյանի  վերհուշից  3 օր անց սկսվեց  թշնամու հերթական ռազմական ագրեսիան Արցախի դեմ։  Շուրջ 30 տարի անց ամեն ինչ կրկնվեց

-Հայեր, միացե'ք, միացե'ք հայեր, Արցախն է Ձեզ կանչում օգնությա՜ն հասեք...- Երևանյան փողոցներում ամենուր հայրենակոչ երգն է։

<<ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ>> արցախյան դրոշներով ավտոբուսներից լսվում է կամավորների Ուխտը։ Ճանապարհող տատիկն օրհնում է տղաներին .

-Ղարաբաղա բաբոն է Ձեզ ասպասում։ Բարով գնացեք։

-Լոխ լյավա ինան,-ասում եմ մտքում, և փոքրիկիս հետ քայլերս ուղղում մարդաշատ մայթ։

-Հա՜յր մեր ...

Եկեղեցում պատարագ է։

Խունկի բույրն Աստծուն աղոթքներ է տանում.Ամեն զինվոր մի տան ճրագ է ...

Տեր, ողորմեա'...

Արկղերը հսկող զինվորական գլխարկով աղջնակը Նարան է։Արկղերի մեջ շոկոլադ է ու աշնան տերևներ։ Պսպղուն թերթիկների մեջ շոկոլադ՝ հասցեագրված Զինվորին.

<<Սպասում ենք։Եկե'ք, որ տանը չմնանք>>,- թիկունքում սպասող աղջնակներ։

Աշնան տերևները հատ-հատ տեղավորվում են արկղերի մեջ։ Փոքրիկս տերևները փունջ հավաքելով՝  փոխարենը արկղում փայլփլող շոկոլադե տուփ է դնում՝ <<Զինվորիկիս>> գրությամբ։ Հիշեցի 92-ի Արցախյան պատերազմը։Շուրջ 30 տարի առաջ սեղանիկից շոկոլադը թաքուն թևի տակ առնող <<Փոքրիկիս>> ... Օրեր առաջ էի այդ մասին գրել ...

Ո՞վ իմանար, որ երկու օր հետո <<Փոքրիկ>>-ի փոքրիկը կանցնի այդ փողոցով և իր բաժին պսպղուն շորիկներով շոկոլադը կուղարկի պատերազմող Զինվորին։ Կսպասի հայրիկի զանգին ու մայրիկի ականջին կասի՝ տնակս... բարուրած տիկնիկներս... փայլփլուն շորիկներս, գրքերով պայուսակս ... Կարոտել ենք։ 

ԱՐՑԱԽ-ը կանչում է։