ՎԵՐԱԴԱՐՁ
Անի Մանգասարյան
Երևանի Մհեր Մկրտչյան փողոցում ենք : Այստեղ պահպանված հին շինություն կա : Ցուցանակին կարդում ենք՝ «Մարաշլյան » Photo Atelier.
-Ֆոտոստուդիան գործում է 2013 թվականից,- ասում է տիկին Հասմիկը , ով պատահական ծանոթանալով մեզ հետ, դարձավ մեր խմբի բարեկամն ու ուղեկցողը: Մարաշլյանների ստուդիան մեր քաղաքի ամենահետաքրքիր անկյուններից է: Սա այն վայրն է , որտեղ դարերի շունչն ես զգում , ազգային ոգով լցվում և վստահաբար ասում՝ եղել ենք , կանք ու կլինենք:
Այս օրերին Երևան քաղաքում ապաստանած արցախցիներիս իր հյուրընկալ հարկի տակ է ընդունել նաև «Մարաշլյան» ֆոտոստուդիան:
Հնաոճ այս շենքում ամեն ինչ հոգեհարազատ է : Մտնում ենք լուսանկարչատուն ՝ մտովի տանում է 19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ . կանացի և տղամարդկանց տարազներ, արծաթյա զարդեր, ինքնատիպ աքսեսուարներ, հայկական զարդանախշերով գորգեր:
Ֆոտոստուդիայի տնօրենը Էմմա Մարաշլյանն է, ով տարիներ առաջ Մոսկվայից տեղափոխվելով Երևան ազգային տարազով ընտանեկան լուսանկար ունենալու ցանկություն ունեցավ, որն էլ հիմք հանդիսացավ լուսանկարչատուն բացելուն .
- Ֆոտոստուդիայի նպատակը հայկական մշակույթը ներկայացնելու ևս մեկ միջոց է ,-ասում է Էմմա Մարաշլյանը: - Այսօր բոլորը՝ մեծից փոքր, Հայրենիքի կողքին են: Յուրաքանչյուրն իր պարտքն է համարում որևէ օգնություն ցուցաբերել Արցախից տեղափոխված ընտանիքերին։ Հոգեբան Հասմիկ Մեժլումյանի հետ համագործկցելով՝ ստուդիայում կազմակերպում ենք փոքրիկ միջոցառումներ արցախցի երեխաների համար։ Մինչ հայրերը պատերազմում են , փոքրիկները ծանոթանում և ավելի ամուր են կապվում ազգային արմատներին:
Մեր լուսանկարիչները կարողանում են լուսանկարում արտահայտել երեխաների հույսը և հաղթանակը ապագայի հանդեպ :Նրանց հայացքներում կա խեղված մանկություն, անորոշ ներկա , միևնույն ժամանակ հաղթանակի մեծ սպասում։ Նրանք մեր ապագայի լույսն ու ուժն են։ Մեծն Նժդեհն ասել . <<Մի ժողովուրդ` մի ընտանիք>> : Այո՛, Հայաստան - Արցախ մեծ ընտանիք ենք։ Հաղթելու ենք ՝ միասնության շնորհիվ:
Latest from
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկեցին արցախահայության առջև ծառացած մարտահրավերները
- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը
- ԱՌԱՋԻՆ ՀԱՄԵՐԳԸ` ԶՈՀՎԱԾ ՏՂԱՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
- ՀՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է COVID-19 ՎԱՐԱԿԻ ՆՈՐ` 961, ԻՍԿ ԱՀ-ՈՒՄ՝ 11 ԴԵՊՔ
- ԱՌԳՐԱՎՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՊՂԾՎԵՆ