[ARM]     [RUS]     [ENG]

ԾԱ­ՂԻԿ­ՆԵ­ՐԻ ՏԻ­ՐՈՒ­ՀԻՆ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Աշ­խար­հի ա­մե­նա­խոր­հր­դա­վոր ու նուրբ լե­զուն ծա­ղիկ­նե­րինն է… Ֆլո­րիստ-դի­զայ­ներ Լիա­նա Մու­սա­յե­լյա­նը նրան­ցից է, ում հա­ջող­վել է բա­ցա­հայ­տել ծաղ­կա­հար­դար­ման ար­վես­տի նր­բու­թյուն­նե­րը: ՙԱն­բա­ցատ­րե­լի է… Սա մի աշ­խարհ է, ո­րը միայն իմն է՝ լե­ցուն սի­րով ու քնք­շան­քով: Սերս դաշ­տա­յին ծա­ղիկ­ներն են. խեն­թա­նում եմ, ու­զում եմ ամ­բող­ջը հետս վերց­նել՚:

Լիա­նան ապ­րում է ար­վես­տա­սեր­նե­րի բազ­ման­դամ ըն­տա­նի­քում, իսկ տնից ոչ հե­ռու ծաղ­կա­ռատ դաշ­տեր են: Ա­մա­ռա­յին ե­րե­կո­նե­րը աղ­ջի­կը քույ­րիկ­նե­րի հետ սո­վո­րա­բար անց­կաց­նում է այն­տեղ: Իսկ տուն նրանք միշտ վե­րա­դառ­նում են փոքր ու մեծ ծաղ­կեփն­ջե­րով: Լիա­նան ո­րո­շել է, որ պետք է հա­վեր­ժաց­նի ծա­ղիկ­նե­րի կյան­քը: Նրա ձեռ­քե­րում ծա­ղիկ­նե­րը նոր շունչ են ստա­նում: ՙԿապ չու­նի որ­տեղ եմ կամ ում հետ, ծն­կի կգամ ու կհա­վա­քեմ հան­դի­պածս բո­լոր ծա­ղիկ­նե­րը. նրան­ցից ստա­նում եմ նոր ու խոր­հր­դա­վոր ինչ-որ բան՚:
Աղջ­կա սե­րը դի­զայ­նե­րա­կան աշ­խար­հի նկատ­մամբ գա­լիս է ման­կուց: Ա­սում է, որ մայ­րի­կին է նմա­նա­կել: Տա­րի­ներ շա­րու­նակ աշ­խա­տե­լով ծաղ­կի խա­նու­թում« Լիա­նան հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցավ բա­ցա­հայ­տե­լու ի­կե­բա­նա­յի նուրբ գաղտ­նիք­նե­րը: Ծաղ­կի ու դի­զայ­նի սե­փա­կան սրահ ու­նե­նա­լը շու­տով դառ­նում է նրա ե­րա­զան­քը, ե­րա­զանք, որն այ­սօր գե­ղե­ցիկ ի­րա­կա­նու­թյուն է: Դի­զայ­նե­րա­կան յու­րա­հա­տուկ նմուշ­նե­րով ու ծաղ­կեփն­ջե­րի ինք­նա­տիպ ո­ճով Լիա­նան ներ­կա­յա­նում է Bonsai ծաղ­կի և դի­զայ­նի սրա­հում (բոն­սայ՝ ծա­ռեր ա­ճեց­նե­լու ար­վեստ, ո­րի շնոր­հիվ մեծ ծա­ռե­րը վե­րած­վում են գա­ճաճ, բայց միևնույն ժա­մա­նակ ի­րենց գոր­ծա­ռույթ­նե­րը լրիվ կա­տա­րող ծա­ռե­րի): Ծա­ղիկ­ներ, գույ­ներ, կտավ­ներ, ձե­ռա­գործ աշ­խա­տանք­ներ, ստան­դար­տից դուրս կոմ­պո­զի­ցիա­ներ, էկ­զո­տիկ խո­տա­բույ­սեր… Սրա­հի շքա­մուտ­քից հայ­տն­վում ես հե­քիա­թա­յին մի աշ­խար­հում, ուր քեզ դի­մա­վո­րում է ծա­ղիկ­նե­րի ժպ­տա­դեմ տի­րու­հին: ՙՓոր­ձել եմ ստեղ­ծել կա­խար­դա­կան ու գողտ­րիկ հե­քիա­թից պոկ­ված մի ան­կյուն, որ­տեղ յու­րա­քան­չյու­րը կհո­րի­նի իր ե­րա­զանքն ու կբա­ցա­հայ­տի հո­գու խոր­քում թաքն­ված ա­ռեղծ­վա­ծը՚,- ոգևո­րու­թյամբ ա­սում է Լիա­նան: Աղջ­կա ե­րա­զանքն ի­րա­կա­նու­թյուն է ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի և զու­գըն­կե­րոջ՝ Ար­մե­նի շնոր­հիվ: Դի­զայ­նե­րա­կան բո­լոր աշ­խա­տանք­նե­րի հե­ղի­նա­կը Լիա­նան է, իսկ պատ­վան­դան­նե­րը, շր­ջա­նակ­ներն ու փայ­տե դե­տալ­նե­րը Ար­մե­նի և Լիա­նա­յի հայ­րի­կի ձեռ­քի աշ­խա­տանքն են: Սրա­հը լե­ցուն է ա­ներևա­կա­յե­լի հա­մադ­րու­թյամբ ստեղծ­ված ձե­ռա­կերտ ի­րե­րով: Անհ­նար է չն­կա­տել նաև գե­ղե­ցիկ կտավ­նե­րը: Պարզ­վում է՝ նկա­րելն էլ աղջ­կա տա­րերքն է: Լիա­նա­յի կար­ծի­քով՝ ձե­ռա­գոր­ծու­թյունն այն աշ­խա­տանքն է, ո­րը միշտ ար­դիա­կան է. ՙՉէ՞ որ հե­ղի­նակն այս­տեղ ամ­բա­րում է իր երևա­կա­յու­թյու­նը, ար­դյուն­քում ու­նե­նա­լով ոչ թե հաս­տոց­նե­րի մի­ջով անց­նող ստան­դարտ աշ­խա­տանք­ներ, այլ մտ­քի ու երևա­կա­յու­թյան նոր ՙծնունդ­ներ՚՚: Լիա­նան լց­ված է նոր մտահ­ղա­ցում­նե­րով ու գա­ղա­փար­նե­րով և« ինչ­պես ինքն է ա­սում՝ ա­նե­լիք­ներ դեռ շատ ու­նի: Ան­կեղ­ծա­նում է՝ ցան­կա­ցած տեղ, որ­տեղ ծա­ղիկ եմ տես­նում, ինձ հա­մար դրախ­տա­վայր է: Դի­զա­փայ­տի ժայ­ռե­րին բու­սած փոք­րիկ վայ­րի սու­կու­լենտ­նե­րը, ո­րոնք երբևէ չէին գրա­վել որևէ մե­կի ու­շադ­րու­թյու­նը, անն­կատ չմ­նա­ցին աղջ­կա աչ­քից. բե­րել ու խնամ­քով ա­ճեց­նում է իր գողտ­րիկ ան­կյու­նում: Հա­վե­լում է, որ ե­րի­տա­սարդ­ներն այ­սօր խեն­թա­նում են սու­կու­լենտ­նե­րի ու տա­րո­սի­կաձև կակ­տուս­նե­րի հա­մար:
Լիա­նան աշ­խա­տում է նաև Ստե­փա­նա­կեր­տի ՙՋր­մուղ-կո­յու­ղու՚ լա­բո­րա­տո­րիա­յում: Վս­տա­հեց­նում է, որ մեր ջու­րը շատ մա­քուր է ու պարզ, իսկ թե­յա­մա­նի մա­կերևույ­թին ա­ռա­ջա­ցող կրա­քա­րե­րը պայ­մա­նա­վոր­ված են ջրի բնա­կան կոշ­տու­թյամբ:
Մաս­նա­գի­տու­թյամբ Լիա­նան բուժ­քույր է, Ար­մե­նը՝ հաշ­վա­պահ: Իսկ ծա­ղիկ­նե­րը նրանց սի­րո խոր­հր­դա­նիշն են: Ե­րի­տա­սարդ զույ­գը վար­պե­տա­ցել է ծա­ղիկ­նե­րի մշակ­ման գոր­ծում և տի­րա­պե­տում է բա­զում հե­տաքր­քիր գաղտ­նիք­նե­րի, ինչ­պես« օ­րի­նակ« լու­սա­յին բնա­կան ծա­ղիկ­նե­րը: ՙՄիշտ ձգ­տում ենք ստեղ­ծել ինք­նա­տիպ ու նա­խա­դե­պը չու­նե­ցող աշ­խա­տանք­ներ՚,-ա­սում է Լիա­նան ու խոս­տո­վա­նում, որ Ար­մե­նի համ­բե­րու­թյունն ու վե­րա­բեր­մուն­քը ծա­ղիկ­նե­րի նկատ­մամբ ու­րիշ է: Երկ­խո­սու­թյան մեջ մտ­նե­լով ծա­ղիկ­նե­րից ու բույ­սե­րից յու­րա­քան­չյու­րի հետ« նրանք վա­յե­լում են ի­րենց դրախ­տա­վայ­րը: Հար­ցիս՝ ո՞րն է ձեր ա­մե­նա­սի­րե­լի ծա­ղի­կը, Լիա­նան դժ­վա­րու­թյամբ ա­ռանձ­նաց­րեց պիոնն ու փոք­րիկ ե­րի­ցու­կը, իսկ ա­հա Ար­մե­նի պա­տաս­խա­նը հս­տակ էր. ՙԱ­մե­նա­սի­րե­լի ծա­ղիկն իմ ծա­ղիկ­նե­րի տի­րու­հին է՚:
Հ. գ. Հոդ­վա­ծը պատ­րաս­տել էի մինչ պա­տե­րազ­մը: Հետ­պա­տե­րազ­մյան ի­րա­կա­նու­թյունն այ­սօր այլ է… Փոք­րիկ ընդ­մի­ջու­մից հե­տո Լիա­նան ու Ար­մե­նը կվեր­սկ­սեն ի­րենց գե­ղե­ցիկ ու հա­ճե­լի աշ­խա­տանքն ա­ռա­վել նոր ու կրեա­տիվ գա­ղա­փար­նե­րով: Ա­ռա­ջի­կա­յում նրանք պատ­րաստ­վում են ա­մուս­նա­նալ, իսկ ծա­ղիկ­նե­րը շա­րու­նա­կում են մնալ նրանց սի­րո խոր­հր­դա­նի­շը: