[ARM]     [RUS]     [ENG]

ԿՅԱՆ­ՔԸ ՊԱՅ­ՔԱՐ Է... ԵՎ ԱՅՆ ԿԱՆ­ԳԱՌ ՉՈՒ­ՆԻ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Մայ­րա­քա­ղա­քի գե­ղեց­կու­թյան սրահ­նե­րից մե­կում ու­շա­դիր ու մտա­սույզ հա­յաց­քով վար­սա­հար­դա­րի աշ­խա­տան­քին էր հետևում բարձ­րա­հա­սակ, գե­ղեց­կա­դեմ մի աղ­ջիկ։ Լուռ էր, թախ­ծոտ, բայց ջինջ աչ­քե­րից ակն­հայտ պար­զու­թյուն ու մար­դա­մո­տու­թյուն էր ծո­րում։ Մե­րին է, 19 տա­րե­կան, ով թշ­նա­մուն թող­նե­լով ա­մեն ինչ, շա­րու­նա­կում է մա­քա­ռել, նո­րից ոտ­քի կանգ­նել.


- Այլ տար­բե­րակ չու­նեմ, ես պետք է ու­ժեղ լի­նեմ հա­նուն քույ­րիկ­նե­րիս ու եղ­բորս։


Գե­ղե­ցիկ ու բազ­ման­դամ ըն­տա­նի­քով ապ­րում էր Շու­շիում։ Ե­րե­խա­նե­րի մեջ ա­վագն է։ 12 տա­րե­կան էր, երբ կորց­րեց մո­րը։ Հայ­րը, բազ­ման­դամ ըն­տա­նի­քի կա­րիք­նե­րը հո­գա­լու հա­մար, գի­շե­րու­զօր աշ­խա­տում էր։ 3 քույ­րե­րի ու 2 տա­րե­կան եղ­բոր հա­մար պա­տաս­խա­նա­տու էր Մե­րին։ Դեռևս խնամ­քի կա­րիք ու­նե­ցող աղջ­նա­կը 2 տա­րի միայ­նակ խնա­մեց ե­րե­խա­նե­րին։ Հե­տո տե­ղա­փոխ­վե­ցին Աս­կե­րա­նի շր­ջա­նի Սղ­նախ գյուղ՝ հո­րա­կան տատ ու պա­պի մոտ։ Իսկ ա­մա­ռը սո­վո­րա­բար անց­կաց­նում էին Շու­շիում` ՙմայ­րա­կան շն­չով հա­գե­ցած՚ ի­րենց բնա­կա­րա­նում։
Հաղ­թա­հա­րե­լով դա­ժան ճա­կա­տագ­րի փոր­ձու­թյուն­նե­րը, ե­րե­խա­նե­րը մե­ծա­ցան... Նա­զիկն ար­դեն 15 տա­րե­կան է, Նո­վել­լան՝ 12, Մե­լի­նեն՝ 11, իսկ Մի­րա­նը՝ 9։ Պա­տե­րազ­մը նրանց հեր­թա­կան հար­վա­ծը հասց­րեց։ Մի քա­նի օր գյու­ղի ա­պաս­տա­րա­նում մնա­լուց հե­տո հայ­րը ե­րե­խա­նե­րին ճա­նա­պար­հեց ՀՀ Ա­րա­րա­տի մար­զի Կա­նա­չուտ գյուղ, հե­տո կա­մա­վո­րագր­վեց ու մեկ­նեց սահ­ման։ Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում վի­րա­վոր­վեց ձեռ­քից։


- Հի­մա, փառք Աստ­ծո, հայրս լավ է, սա­կայն մղկ­տում է հո­գիս. մորս գե­րեզ­մա՛­նը...Այլևս հնա­րա­վո­րու­թյուն չեմ ու­նե­նա մորս շիր­մա­քա­րը համ­բու­րե­լու, ծա­ղիկ­ներ խո­նար­հե­լու...
Ես ան­զոր էի փա­րա­տել նրա վիշ­տը։ Հայ­րե­նի օ­ջախ­նե­րի՝ թշ­նա­մու հս­կո­ղու­թյան տակ գտն­վե­լու գույժն աղ­ջի­կը լսեց լու­րե­րով։
-Անն­կա­րագ­րե­լի զգա­ցո­ղու­թյուն ապ­րե­ցի, նույ­նիսկ չէի կա­րո­ղա­նում պատ­կե­րաց­նել։ Այ­սօր աչ­քիս ո­չինչ չի երևում. գե­ղե­ցիկ ու կա­հա­վոր­ված բնա­կա­րան ու­նեինք Շու­շիում, մեծ ու տա­քուկ տուն՝ գյու­ղում։ Ա­մե­նան­վի­րա­կանս մորս գե­րեզ­մանն էր... չեմ հա­մա­կերպ­վում։
Կա­նա­չու­տում նրանք ա­պաս­տա­նել էին ման­կա­պար­տե­զում։ Ե­րե­խա­ներն ան­չափ գոհ ու շնոր­հա­կալ են մարզ­պե­տա­րա­նից, գյու­ղա­ցի­նե­րից, ինչ­պես նաև աշ­խար­հի բո­լոր բա­րի մարդ­կան­ցից։ Կա­պը նրանց հետ ա­ռայ­սօր շա­րու­նակ­վում է։
Հի­մա Մե­րին ա­նա­պաս­տան մնա­ցած հա­րա­զատ­նե­րի հետ բնակ­վում է մայ­րա­քա­ղա­քի Ու­լու­բա­բյան փո­ղո­ցում՝ հո­րեղ­բոր ըն­կե­րոջ տա­նը։ Ժա­մա­նա­կից շուտ հա­սու­նա­ցած ու հոգ­սա­շատ աղ­ջի­կը դժ­վա­րա­նում է ե­րե­խա­նե­րին բա­ցատ­րել ի­րա­կա­նու­թյու­նը, հո­գու խոր­քում ճնշ­վում է նրանց` ան­վերջ տր­վող ՙին­չու­նե­րից՚, սա­կայն, փոր­ձում է հնա­րա­վո­րինս զերծ պա­հել նրանց չար ու վատ մտ­քե­րից։ Ա­սում է՝ փոք­րիկ­ներս կար­ծես ըն­թեր­ցում ու հաս­կա­նում են ինձ։
Ե­րե­խա­նե­րի հա­մար Մե­րին կյանք է, իսկ ե­րե­խա­նե­րը՝ Մե­րիի կյան­քի ի­մաս­տը։
Դժ­վար է... դա­ժան... Մի կերպ հար­մար­վում են նոր կեն­սա­կեր­պին։ Ե­րե­խա­ներն 9-րդ դպ­րոցն են հա­ճա­խում։ Գոհ են կո­լեկ­տի­վի ցու­ցա­բե­րած վե­րա­բեր­մուն­քից։ Ա­սում են, որ շատ են կա­րո­տել ի­րենց դպ­րո­ցը, դա­սըն­կեր­նե­րին, բայց այս­տեղ էլ ար­դեն ու­նեն նոր ըն­կեր­ներ և դպ­րոց հա­ճա­խում են սի­րով։ Իսկ վար­սա­հար­դար դառ­նա­լու իր վա­ղե­մի ե­րա­զանքն էլ Մե­րին փոր­ձում է ի­րա­գոր­ծել այ­սօր։