[ARM]     [RUS]     [ENG]

ԼԻ­ՆԵՆՔ ԳԹԱ­ՍԻՐՏ ԵՎ ՀՈ­ԳԱ­ՏԱՐ...

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ծնն­դով գյում­րե­ցի Զա­րի­նե Դա­նիե­լյանն ար­դեն 18 տա­րի է, ինչ հարս է ե­կել Ար­ցախ և ապ­րում է Աս­կե­րան շրջ­կենտ­րո­նում։ 1988-ի Սպի­տա­կի երկ­րա­շար­ժի ժա­մա­նակ նա ըն­դա­մե­նը 7 տա­րե­կան էր՝ 1-ին դա­սա­րա­նի ա­շա­կեր­տու­հի։ Ար­հա­վիր­քը չշր­ջան­ցեց նաև Զա­րի­նեի ըն­տա­նի­քը. աշ­խա­տա­վայ­րում զոհ­վեց մայ­րը՝ որբ թող­նե­լով եր­կու ան­չա­փա­հաս աղ­ջիկ­նե­րին։ Հայ­րը, որ փոքր քրոջ հետ փրկ­վեց ա­ղե­տից, ե­րե­խա­նե­րի հետ տե­ղա­փոխ­վեց Երևան, որ­տեղ Զա­րի­նեն սո­վո­րեց և ա­վար­տեց միջ­նա­կար­գը, այ­նու­հետև՝ բու­ժու­սում­նա­րա­նը։ Այս­տեղ էլ ծա­նո­թա­ցավ ա­պա­գա ա­մուս­նու՝ Նո­րայ­րի հետ։ Ա­մուս­նա­ցան, ե­կան Նո­րայ­րի ծնն­դա­վայ­րը՝ Աս­կե­րան։

Տաս­նութ տա­րի է ան­ցել այդ օ­րից... ԱՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի մա­յոր Նո­րայր Դա­նիե­լյանն ար­դեն զին­վո­րա­կան թո­շա­կա­ռու է, պա­հես­տա­զո­րի սպա։ Քսա­նե­րեք եր­կար ու ձիգ տա­րի­ներ ծա­ռա­յել է Հայ­րե­նի­քին՝ մշ­տա­պես գտն­վե­լով սահ­մա­նա­յին գծում։ Մաս­նակ­ցել է ապ­րի­լյան պա­տե­րազ­մին, իսկ վեր­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ էլ, չնա­յած ար­դեն թո­շա­կա­ռու էր, կա­մա­վոր մեկ­նել է նախ­կի­նում իր պաշտ­պա­նած դիր­քե­րը և մինչև վեր­ջին օ­րը կռ­վել է թշ­նա­մու դեմ։ Հայ­րե­նի­քին մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­սին են վկա­յում նրա` մեկ տաս­նյա­կից ա­վե­լի մե­դալ­ներն ու պատ­վոգ­րե­րը: Նո­րայ­րի ու Զա­րի­նեի որ­դի­նե­րից մեծն ար­դեն տաս­նյոթ տա­րե­կան է, շու­տով նա էլ կգ­նա հա­մալ­րե­լու Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ընտ­րա­զո­րը։ Ըն­տա­նի­քը, սա­կայն, առ այ­սօր ապ­րում է վար­ձա­կա­լու­թյամբ։ Դեռ ա­վե­լին. ար­ցա­խյան 3-րդ պա­տե­րազ­մից հե­տո, երբ կինն ու ե­րե­խա­նե­րը վե­րա­դար­ձան Հա­յաս­տա­նից, որ­տեղ, շա­տե­րի նման ա­պաս­տա­նել էին ժա­մա­նա­կա­վո­րա­պես, տան­տերն ա­սաց, որ տան վարձն այլևս նախ­կի­նը չէ« և պետք է վճա­րեն 20 հա­զար դրա­մով ա­վե­լի...
Գնա­լու այլ տեղ չկար, բնա­կա­րան գտ­նե­լը ներ­կա­յում լուրջ խն­դիր է... Որ­տե­ղի՞ց լի­ներ, երբ դա­ժան ու ան­հա­վա­սար պա­տե­րազ­մի հետևան­քով ա­նօթևան մնա­ցած 40.000 բնա­կիչ ապ­րե­լու տեղ է ո­րո­նում հա­րա­զատ բնօր­րա­նում։
ՙԱն­կեղծ ա­սած՝ շշ­մած էի տան­տի­րոջ նման վե­րա­բեր­մուն­քից,- տա­րա­կու­սած ա­սում է Զա­րի­նե Դա­նիե­լյա­նը։- Ինչ­պե՞ս կա­րե­լի է ներ­կա ի­րա­վի­ճա­կում այդ­քան ան­հո­գի ու ան­սիրտ գտն­վել... Իմ ա­մու­սինն ամ­բողջ ծա­ռա­յու­թյան ըն­թաց­քում տա­նը չի ե­ղել, միշտ դիր­քե­րում է գտն­վել։ Ես ա­մեն ան­գամ սր­տի դո­ղով եմ սպա­սել նրա տուն վե­րա­դառ­նա­լուն։ Նա պաշտ­պա­նել է մեր երկ­րի սահ­ման­ներն ու նրա բնա­կիչ­նե­րի անվ­տան­գու­թյու­նը, իսկ այ­սօր՝ այդ նույն բնա­կի­չը, տան հա­մար վար­ձավ­ճար է բարձ­րաց­նում...՚։
Բնա­կա­րա­նի հար­ցի լուծ­ման ա­ռու­մով Զա­րի­նեն կորց­րել է հույ­սը. ՊԲ զին­ծա­ռա­յող­նե­րին բնա­կա­րան­նե­րով ա­պա­հո­վե­լու ծրա­գիր գո­յու­թյուն ու­նի« և հեր­թա­ցու­ցա­կում ա­մու­սի­նը վա­ղուց է գրանց­ված, բայց պա­տե­րազ­մի նման ել­քը կաս­կա­ծան­քի տակ է դնում այդ ճա­նա­պար­հով բնա­կա­րա­նի տեր դառ­նա­լը։ Ի՞նչ ա­նել, ըն­տա­նի­քի ապ­րուս­տի մի­ջոցն ա­մուս­նու զին­վո­րա­կան թո­շակն է« և իր չն­չին աշ­խա­տա­վար­ձը (մոտ 1,5 տա­րի է, որ Զա­րի­նեն, եր­կար ժա­մա­նակ տևած փնտր­տուք­նե­րից հե­տո, աշ­խա­տան­քի է ան­ցել ՙՀի­գիե­նա­յի և հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան՚ ՊՈԱԿ Աս­կե­րա­նի շր­ջա­նա­յին բաժ­նում)։
Նո­րայր Դա­նիե­լյա­նի ըն­տա­նի­քի պատ­մու­թյու­նը ե­զա­կի­նե­րից չէ. այ­սօր շա­տերն են հայ­տն­վել նման ի­րա­վի­ճա­կում։ Հատ­կա­պես բռ­նա­տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րը, ո­րոնք« կորց­նե­լով սե­փա­կան բնա­կա­վայ­րե­րը, այ­սօր ոչ տուն ու­նեն, ոչ էլ ապ­րուս­տի մի­ջոց­ներ։ Եվ փո­խա­նակ մեր հայ­րե­նա­կից­նե­րին բո­լո­րո­վին անվ­ճար հյու­րըն­կա­լենք մեր սե­փա­կան հար­կի տակ, բարձր վար­ձավ­ճար­ներ ենք ա­ռա­ջար­կում...
Հի­րա­վի, պա­տե­րազ­մը շատ բան փո­խեց մեր կյան­քում« ցա­վոք, նաև բա­ցա­սա­կան ա­ռու­մով։ Շա­տե­րիս թվում էր, թե այս­քան կո­րուստ­նե­րից հե­տո բա­րու­թյունն ու մար­դա­սի­րու­թյու­նը կգե­րակշ­ռեն մեր մեջ, կդառ­նանք ի­րար նկատ­մամբ հո­գա­տար ու բա­րե­գութ... Որ կվե­րա­նա նյու­թա­պաշ­տու­թյու­նը, քան­զի ո­րե­րորդ ան­գամ ա­պա­ցուց­վեց, որ ծանր ի­րա­վի­ճակ­նե­րում և ու­նե­ցած կո­րուստ­նե­րի հա­մե­մատ՝ դրանք ոչ մի ար­ժեք չու­նեն...

;