[ARM]     [RUS]     [ENG]

ԵՍ ԱՊ­ՐԵԼ ԵՄ ՇՈՒ­ՇԻՈՒՄ

 

Ձեր առջև հորս՝ Հով­սեփ Յուզ­բա­շյա­նի հու­շերն են։ Նա ծն­վել է 1902 թվա­կա­նին, Շու­շի քա­ղա­քում։ Մեծ ըն­տա­նի­քի ա­մե­նա­փոքրն էր հայրս և այս հու­շե­րը գրել է յո­թա­նա­սունն անց տա­րի­քում։ Ար­տա­կարգ հի­շո­ղու­թյուն ու­ներ, բա­րի ու շատ բաց, ու­րախ մարդ էր։
Մեծ ցա­վով, բայց հու­մո­րով գր­ված այս հու­շե­րից դուք կի­մա­նաք հին Շու­շիի կյան­քի ու կեն­ցա­ղի մա­սին, կտես­նեք լու­սան­կար­ներ, ո­րոնց հե­ղի­նա­կը հո­րաք­րոջս ա­մու­սինն է՝ Տիգ­րան Ա­ղա­մա­լյա­նը։ Լու­սան­կար­ներն ար­վել են մեկ դար ա­ռաջ Շու­շիի իմ հայ­րա­կան տա­նը, բա­կում։ Դուք կտես­նեք այդ կրթ­ված ու լու­սա­վոր մարդ­կանց դեմ­քե­րը, ո­րոնք փայ­լուն կր­թու­թյուն էին ստա­ցել, ու հե­տա­գա­յում յու­րա­քան­չյուրն իր ո­լոր­տում քիչ բան չի ա­րել։
Հայրս դպ­րոցն ա­վար­տել է Թիֆ­լի­սում, ա­պա ա­վար­տել Թիֆ­լի­սի պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տը։ Մորս՝ Ղար­սից փա­խած հայ ըն­տա­նի­քի աղջ­կա՝ Քնա­րիկ Բա­յա­թյա­նի հետ, հայրս ծա­նո­թա­ցել է Երևա­նում։ Հայրս ու­րախ մարդ էր, մայրս՝ խիստ ու շատ ար­դա­րա­միտ։ Մորս հետ ըն­կե­րու­թյուն էին ա­նում իմ ըն­կե­րու­հի­նե­րը, հե­տո ար­դեն դս­տերս ըն­կե­րու­հի­նե­րը, ո­րոն­ցից մե­կը՝ լրագ­րող, հրա­պա­րա­կա­խոս Լու­սի­նե Հով­հան­նի­սյա­նը, մեր ըն­տա­նի­քի ա­մե­նա­հա­րա­զատ մարդ­կան­ցից մեկն է, ո­րին էլ հանձ­նե­ցի հորս ձե­ռա­գիր հու­շե­րը, և նա, պետք է ա­սեմ, բա­րեխղ­ճո­րեն կա­տա­րեց այդ գոր­ծը, վեր­ծա­նեց հորս ձե­ռա­գի­րը, թարգ­մա­նեց ռու­սե­րեն գր­ված հի­շո­ղու­թյուն­նե­րը՝ պահ­պա­նե­լով հորս պատ­մե­լու ո­ճը, խոս­քի հա­մը և զբաղ­վեց հրա­տա­րակ­մամբ՝ մեծ հույս ու ցան­կու­թյուն ու­նե­նա­լով ըն­թեր­ցո­ղին հասց­նել հին Շու­շիի գու­նեղ կյան­քը մի սո­վո­րա­կան հայ ըն­տա­նի­քի պատ­մու­թյան մի­ջո­ցով։
Ես տե­սել եմ հորս բո­լոր եղ­բայր­նե­րին ու քույ­րե­րին։ Նրանց ան­ցյա­լը, ցա­վոք, այդ ժա­մա­նակ չէր հե­տաք­րք­րում։ Իսկ հի­մա, երբ հորս տա­րի­քից վա­ղուց ան­ցել եմ, ու­զում եմ փր­կել նրա պատ­մած ա­մեն պատ­մու­թյան փշուր­նե­րը։
Հորս 80-ա­մյա­կին հա­վաք­վել էին նրա բո­լոր հա­րա­զատ­նե­րի սե­րունդ­նե­րը, ու հայրս Ղա­րա­բա­ղի բար­բա­ռով ան­վերջ պատ­մում էր Շու­շիի մարդ­կանց ու­րախ, սուր, կծու հու­մոր­նե­րը՝ կեն­դա­նաց­նե­լով բո­լոր նրանց, ո­րոնք վա­ղուց չկան։
Այս հու­շե­րը իմ հու­շերն էլ են, այն հու­շե­րը, ո­րոնք ես ման­կուց լսել եմ որ­պես մի ըն­տա­նե­կան Աստ­վա­ծա­շունչ, ո­րի գոր­ծող ան­ձինք գոր­ծել ու ան­ցել են՝ թող­նե­լով մի աշ­խույժ, հու­մո­րով կյան­քի, սի­րով լեփ-լե­ցուն կյան­քի պատ­մու­թյուն…

Տա­տյա­նա Հով­սե­փի ՅՈՒԶ­ԲԱ­ՇՅԱՆ

Հով­սեփ ՅՈՒԶ­ԲԱ­ՇՅԱՆ

ՀՈՒ­ՇԵՐ

Բո­լո­րը հե­ռա­ցել են։ Ոչ ոք չկա ար­դեն, ու ոչ մե­կից չեմ կա­րող հարց­նել։ Մնա­ցել է միայն իմ հի­շո­ղու­թյու­նը։ Իսկ հի­շո­ղու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը սահ­մա­նա­փակ են, ա­մեն ինչ չես կա­րող պա­հել:
Ես արթ­նաց­նում եմ ար­դեն 60 տա­րուց ա­վել իմ ու­ղե­ղում քնած ան­ցյա­լը։ Սկ­սե­լով իմ և հա­րա­զատ­նե­րիս կյան­քի ա­ռան­ձին փու­լե­րի նկա­րագ­րու­թյու­նը՝ ու­զում եմ ձեզ վս­տա­հեց­նել, որ այս­տեղ շա­րադր­վա­ծը մա­քուր ճշ­մար­տու­թյուն է, բո­լոր այս մար­դիկ ապ­րել են, մտա­ծել, զգա­ցել։ Իմ գրա­ռում­նե­րում հնա­րած ոչ մի տող չկա. իմ ման­կու­թյանն է, որն ան­ցել է Շու­շիում։ Այս քա­ղա­քը հա­րա­զատ է ցան­կա­ցած շու­շե­ցու հա­մար։ Գրում եմ մեր տան, իմ, հա­րա­զատ­նե­րիս, շու­շե­ցի­նե­րի մա­սին, ո­րոնք ապ­րել են այս­տեղ, աշ­խա­տել, ու­րա­խա­ցել։ Հու­շե­րիս մեծ մա­սը վե­րա­բե­րում է Շու­շիի մեր տա­նը, որն այ­րե­ցին բար­բա­րոս­նե­րը։ Այ­րե­ցին քա­ղա­քը՝ սպա­նե­լով նրա բնա­կիչ­նե­րից շա­տե­րին։ Իսկ մնա­ցած­նե­րը ցր­վե­ցին տար­բեր քա­ղաք­նե­րով, ու հի­մա դժ­վար հան­դի­պես Շու­շիում ծն­ված, մե­ծա­ցան մե­կին։
Այս հրա­շա­լի քա­ղա­քի հայ­կա­կան մա­սից պահ­պան­վել են միայն Ժամ­հա­րով­նե­րի տու­նը, Շու­շիի հի­վան­դա­նո­ցը, կի­սա­քանդ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցին, ո­րի քա­հա­նա­յին՝ Տեր –Հա­րու­թյուն Ա­թա­բե­կյա­նին, բար­բա­րոս­նե­րը գլ­խա­տե­ցին, և ռեա­լա­կան վար­ժա­րա­նը։ Այս­պես մե­ռավ քա­ղա­քը՝ իր սի­րե­լի մարդ­կան­ցով, կեն­ցա­ղով, ա­վան­դույթ­նե­րով։

Հի­մա այր­ված քա­ղա­քի տե­ղում նոր քա­ղաք է կանգ­նած՝ ժա­մա­նա­կա­կից տնե­րով, որն, ա­վաղ, իմ քա­ղա­քը չէ։ 1926 թվա­կա­նին՝ վեց տա­րի անց, ես ե­ղա ա­վեր­ված Շու­շիում։
Շու­շիում հո­ղա­ծածկ տներ չկա­յին։ Եր­կու-ե­րեք հար­կա­նի տներ էին, ա­մա­ռա­յին ա­կում­բը՝ հս­կա ծաղ­կա­նո­ցով, ման­կա­կան խա­ղահ­րա­պա­րա­կով, ձմե­ռա­յին ա­կում­բը, փոս­տի շեն­քը, բաղ­նի­քը, եր­կու հյու­րա­նոց­նե­րը, բան­կը՝ ՙԽու­շի-կրե­դիտ՚, որ­տեղ հաշ­վա­պահ էր Գրի­գոր բեկ Մի­նաս­բե­կո­վը, դե­ղատ­նե­րը։ Տպ­վում էր ՙՂա­րա­բաղ՚ թեր­թը, ՙՇու­շիի լիս­տո­կը՚, ո­րի խմ­բա­գիրն էր Շա­միր-բեկ Մե­լիք Ղա­րա­գո­զո­վը։ Բագ­րատ վար­ժա­պե­տի տպա­րանն եմ հի­շում, հայ­կա­կան բա­րե­գոր­ծա­կան միու­թյան մեծ գրա­դա­րա­նը։ Պու­րակ տա­նող ար­հես­տա­նո­ցը, որ­տեղ կա­նայք հաս­տոց­նե­րի ա­ռաջ ձեռ­քով գորգ էին գոր­ծում։ Խուբ­լա­րով­նե­րի հրու­շա­կե­ղե­նի խա­նութ­նե­րը, Գրի­գոր Խան­լա­րո­վի ձկան խա­նու­թը, որ­տեղ միշտ կա­րե­լի էր գտ­նել թարմ թա­ռափ ու սև խա­վիար։ Բագ­րատ վար­ժա­պե­տի գրե­նա­կան պի­տույք­նե­րի խա­նու­թը։ Բագ­րատ վար­ժա­պե­տը բարձ­րա­հա­սակ, նի­հար մարդ էր՝ ակ­նո­ցը քթին։
Ու­զում եմ հի­շել մի քա­նի հին շու­շե­ցի­նե­րի տներ։ Պա­պիս եղ­բոր՝ հայտ­նի ինք­նուս բժիշկ Սար­գիս Շա­քա­րո­վի տու­նը։ Նրան տա­րել են Թիֆ­լիս՝ Կով­կա­սի նա­մեստ­նի­կին բու­ժե­լու։ Քա­լա­մյան Թա­գուշ խա­նու­մի տու­նը, Յուզ­բա­շյան Ստե­փան-բե­կի տու­նը։ Շու­շիի սե­մի­նա­րիա­յի փա­ռա­հեղ շեն­քի դի­մաց Ղոն­դախ­սա­զով­նե­րի տու­նը, Տեր Մար­տի­րո­սյան­նե­րի և Նի­կո­լայ Յո­րա­բո­վի տնե­րը։
Ինչ­պես եմ 1926-ին հայ­տն­վել Շու­շիում։ Թիֆ­լի­սից ե­կել էի Երևան՝ Հա­յաս­տա­նի գյու­ղատն­տե­սու­թյունն ու­սում­նա­սի­րող խմ­բի աշ­խա­տանք­նե­րին մաս­նակ­ցե­լու։ Պետք է ու­սում­նա­սի­րեինք Ղա­փա­նի, Գո­րի­սի, Մեղ­րիի շր­ջան­նե­րը, իսկ ա­մե­նից ու­րա­խա­լին այն էր, որ մեզ հետ էր լի­նե­լու Ա­նաս­տա­սիա Վեր­միշևան։ Մենք ճա­նա­պարհ ըն­կանք Իջևա­նով դե­պի Եվ­լախ և իմ խնդ­րան­քով Գո­րիս մտանք Շու­շիով։
Ես ող­բա­լով վա­զում էի Շու­շիի ա­վե­րակ­նե­րով, Վեր­միշևան ու մյուս­ներն՝ իմ ետևից։ Գնում էի շատր­վա­նի հետ­քե­րով… գտա Մեյ­դա­նի տե­ղը… Ու սա մեր Մեյ­դանն էր… Ան­կյու­նում Ղա­սաբ Ա­վե­տի­սի խա­նութն էր, խա­նու­թի գլ­խին վար­սա­վի­րա­նոցն էր, ուր ինձ տա­նում էին մա­զերս կտ­րե­լու։ Վար­սա­վի­րա­նո­ցի դռա­նը եր­կու ի­րար խաչ­ված ձեռ­նոց էր նկա­րած։ Մի քիչ հե­ռու Խու­նուն­ցի դե­ղա­տունն էր ու Մե­լիք Օ­սի­պո­վի տու­նը։ Դրանց փո­խա­րեն ա­վե­րակ­ներ էին հի­մա։ Մտո­վի վե­րա­կանգ­նում էի բո­լոր տնե­րը. ան­կյու­նում Ար­շակ Շա­ֆա­րո­վի կտո­րե­ղե­նի խա­նութն էր, դրա դի­մաց՝ Մրոք Հով­հան­նե­սի եր­կա­թե­ղե­նի խա­նու­թը։ Մի ան­գամ Թա­գուշ խա­նու­մը մտ­նում է խա­նութ ար­դուկ առ­նե­լու։ Նրա­նով հիա­ցած Մրոք Հով­հան­նե­սը հրա­մա­յում է վա­ճա­ռո­ղին լավ ար­դուկ տալ Թա­գուշ խա­նու­մին, ին­չը Ղա­րա­բա­ղի բար­բա­ռով հն­չում է այս­պես. ՙՄին լյավ ու­թյու տո Թա­գուշ խա­նու­մեն՚, ին­չը նաև նշա­նա­կում է ՙՄի լավ ար­դու­կիր Թա­գուշ խա­նու­մին՚։ Սա հե­տա­գա­յում Շու­շիի մշ­տա­կան կա­տակ­նե­րից էր։
Ես ան­վերջ հա­րա­զատ տե­ղեր էի փնտ­րում։ Ո՞ւր է եղ­բայր­նե­րի թե­լե­րի, ժա­պա­վեն­նե­րի ու բր­դյա ի­րե­րի խա­նու­թը, ուր մայրս հա­ճախ էր ինձ բե­րում իր հետ։ Ո՞ւր է պա­պիս՝ Սար­գիս Շա­քա­րյա­նի ե­ռա­հարկ շեն­քը, որ­տեղ ան­ցել է մորս ման­կու­թյու­նը, ուր ապ­րել է իմ Զա­ռի տա­տը։
Ու վեր­ջա­պես վազ­քով հա­սա մեր տան ա­վե­րակ­նե­րին… Չեմ կա­րող ա­սել, թե ինչ ե­ղավ ինձ հետ։ Ես թա­վալ­վում էի մեր ջր­հո­րի քա­րին, լա­ցում, գո­ռում ու նա­յում էի մեր տան կի­սա­քանդ պա­տե­րին, ման­կա­կան սե­նյա­կի, հյու­րա­սե­նյա­կի պա­տե­րի ա­վե­րակ­նե­րին ու փլ­ված բու­խա­րուն։ Լա­ցե­լով կորց­րել էի գի­տակ­ցու­թյունս։ Ինձ ուշ­քի բե­րե­ցին իմ հետևից դժ­վա­րու­թյամբ հա­սած ըն­կեր­ներս։
Շու­շիի մեր տու­նը հորս էր ան­ցել պա­պիս մա­հից հե­տո։ Պապս Ղա­զան­չե­ցոց վան­քի ա­վագ քա­հա­նան էր՝ Տեր -Ա­ռա­քել Յուզ­բա­շյա­նը։ Պապս եր­կար ժա­մա­նակ վար­ժա­պե­տու­թյուն է ա­րել Գո­րի­սում ու շատ կրթ­ված մարդ էր։ Եղ­բորս՝ Նի­կի­տա­յի որ­դին՝ Կա­րեն Յուզ­բա­շյա­նը, որ Պե­տեր­բուր­գում արևե­լա­գետ է, պատ­մում էր, որ ար­խիվ­նե­րից մե­կում պա­պիս՝ Գո­րի­սի ու­սուց­չու­թյան մա­սին վկա­յու­թյուն­ներ է գտել։ Հայրս մե­ծաց­րել էր Շու­շիի մեր տու­նը, վե­րա­նո­րո­գել, և տու­նը շատ գե­ղեց­կա­ցել էր։
Ու­զում եմ նկա­րագ­րել Շու­շիի մեր տան դիրքն ու սե­նյակ­նե­րի դա­սա­վոր­վա­ծու­թյու­նը։
Իմ մահ­ճա­կա­լի վրա այժմ կախ­ված է Շու­շիի մեր տան լու­սան­կա­րը։ Այդ լու­սան­կարն ա­րել էր քրոջս՝ Ան­նա­յի ա­մու­սի­նը՝ Տիգ­րան Ա­ղա­մա­լյա­նը։ Տու­նը երկ­հար­կա­նի էր։ Հայրս կա­ռու­ցել էր խո­հա­նո­ցը ու նրան կից մեծ սե­նյա­կը։ Մեր տու­նը Շու­շիի կենտ­րո­նում էր։