[ARM]     [RUS]     [ENG]

ԵՍ ԱՊ­ՐԵԼ ԵՄ ՇՈՒ­ՇԻՈՒՄ

Հով­սեփ ՅՈՒԶ­ԲԱ­ՇՅԱՆ

(Սկիզբը՝ ՙԱԱ՚ թիվ 12)

Մեյ­դա­նից նր­բանց­քը բե­րում է մեծ փո­ղոց, որ­տեղ գտն­վում է գան­ձա­պե­տա­րա­նը։ Այդ փո­ղո­ցի վրա էր Մի­նաս­բե­կով­նե­րի տու­նը, մյուս ան­կյու­նում՝ Ստե­փան-բե­կի տու­նը։ Մեր տան պատշ­գամ­բից ե­րեք դուռ էր բաց­վում դե­պի դուրս ու մի դուռ էլ բաց­վում էր ա­պա­կե­պատ պատշ­գամ­բից։ Սկ­սեմ ա­ռա­ջին դռ­նից։ Այս դռ­նից մտ­նում էինք մոտ 4 մետր եր­կա­րու­թյամբ մի­ջանցք։ Այդ մի­ջանց­քից ե­րեք դուռ կար։ Ձախ կող­մի դու­ռը ծնող­նե­րիս նն­ջա­րանն էր։ Սե­նյա­կը մեծ չէր՝ հա­վա­նա­բար 18 քա­ռա­կու­սի մետր։ Ծնող­նե­րիս սե­նյա­կում մեծ երկ­տե­ղա­նոց մահ­ճա­կալ կար, ո­րի վրա քնում էր հայրս, իսկ մեկ­տե­ղա­նոց մահ­ճա­կա­լը մորս մահ­ճա­կալն էր։ Այդ սե­նյա­կում էր նաև իմ մեծ ման­կա­կան մահ­ճա­կա­լը։ Պա­տին մեծ գորգ էր կախ­ված, հա­տա­կին՝ փոքր։ Դի­մա­ցի դու­ռը տա­նում էր մեծ ման­կա­կան սե­նյակ (րա­խո­ցը օ­թա­ղը)։ Այս սե­նյա­կը մոտ 30 քա­ռա­կու­սի մետր էր։ Սե­նյա­կում ե­րեք մահ­ճա­կալ կար ու եր­կու սե­ղան։ Հա­տա­կին մեծ գորգ էր փռ­ված։ Ան­կյու­նում՝ պա­տի տակ, մի մահ­ճա­կա­լի վրա, դարս­ված էր չօգ­տա­գործ­վող ան­կո­ղի­նը, բազ­մա­թիվ ներք­նակ­ներ, վեր­մակ­ներ ու բար­ձեր։ Մահ­ճա­կա­լի կող­քին սպի­տա­կե­ղե­նի պա­հա­պանն էր՝ 130 ձեռք սպի­տա­կե­ղեն, ինչ­պես մայրս էր ա­սում։ Այս սե­նյա­կը բու­խա­րի ու­ներ։ Բու­խա­րիի մեջ հա­ճախ աք­լոր կամ թա­ռափ էինք խո­րո­վում։ Սե­նյա­կում քնում էր մայրս, որն, ինչ­պես երևում է, իմ ծն­վե­լուց հե­տո հրա­ժեշտ էր տվել հորս։ Մյուս դու­ռը տա­նում էր հյու­րա­սե­նյակ։ Այս սե­նյա­կը մոտ 30 քա­ռա­կու­սի մետր էր, ու­ներ ե­րեք պա­տու­հան, ո­րոնք դուրս էին գա­լիս փո­ղոց։ Ճա­շա­սե­նյա­կում մենք ճա­շում էինք միայն ձմ­ռանն ու ուշ աշ­նա­նը։ Սե­նյա­կում շատ մեծ գորգ էր փռ­ված, մեծ սե­ղան կար ու մոտ քսան ա­թոռ։ Ան­կյու­նում կաղ­նու փայ­տից հս­կա բու­ֆետն էր, որ­տեղ պահ­վում էր ամ­բողջ սպաս­քը։ Պա­տու­հա­նի տակ թախտ կար՝ է­լի գոր­գով ծածկ­ված։ Բու­ֆե­տի ներքևի դա­րա­կում մայրս պա­հում էր իր բազ­մա­թիվ սփ­ռոց­ներն ու օս­լա­յած ան­ձե­ռո­ցիկ­նե­րը։ Այդ կտ­րից ան­ձե­ռո­ցիկ­ներն ո­լո­րում էին, նրանց վրա հագց­նում էին հա­տուկ օ­ղակ­ներ և բա­ժա­նում էին յու­րա­քան­չյու­րին։ Ճա­շա­սե­նյա­կից եր­կու դուռ տա­նում էին մե­կը՝ հյու­րաս­րահ, մյուսն՝ ըն­դու­նա­րան։ Հյու­րաս­րա­հի հա­տա­կին եր­կու մեծ գորգ կար, քա­նի որ հյու­րաս­րա­հը մո­տա­վո­րա­պես 45 քա­ռա­կու­սի մետր էր։ Այդ գոր­գե­րը բաց­վում էին միայն անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում։ Հա­տա­կը ներկ­ված էր կար­միր յու­ղա­ներ­կով։ Պա­տե­րին էլ էր յու­ղա­ներկ քս­ված։ Հյու­րաս­րա­հում՝ պա­տի տակ, ՙԲե­կեր՚ մակ­նի­շի ռո­յալն էր։ Ռո­յա­լի վրա եր­կու մեծ նկար էր կախ­ված, մե­կը պա­պիս՝ տեր Ա­ռա­քե­լի, մյու­սը՝ տա­տիս։ Ան­կյու­նում գրա­մո­ֆոնն էր։ Ու երբ գրա­մո­ֆո­նը միաց­նում էինք, դր­սում մար­դիկ հա­վաք­վում ու լսում էին։ Պա­տե­րին նկար­ներ կա­յին, բայց ռեպ­րո­դուկ­ցիա­ներ էին, բնօ­րի­նակ­ներ չու­նեինք։ Ա­ռաս­տա­ղից կախ­ված էր մեծ ջա­հը՝ մեծ լամ­պով։ Սե­նյա­կում եր­կու պատ­վան­դան­նե­րի վրա կանգ­նած էին ճյու­ղա­վոր մո­մա­կալ­նե­րը (կան­դե­լյաբր)։ Հի­մա դրանք իմ տանն են։ Չգի­տեմ, երբ են դուրս բեր­վել այդ պատ­վան­դան­ներն ու մո­մա­կալ­նե­րը Շու­շիից, մեկ էլ թղ­թա­խա­ղի սե­ղա­նը։ Չեմ հաս­կա­նում հորս, ո­րը դուրս չհա­նեց մեր ու­նեց­ված­քը։ Չէ որ 1918-ին նա ե­ղավ Շու­շիում ու տե­սավ ի­րա­վի­ճա­կը։

Թղ­թա­խա­ղի սե­ղա­նը, հա­վա­նա­բար Թիֆ­լիս է տար­վել 1912-ին, երբ Թիֆ­լի­սում ապ­րում էինք Շել­կով­նի­կո­վյան փո­ղո­ցի վրա։ Հայրս իր գրա­սե­նյակն ու­ներ ու նույ­նիսկ գրա­սե­նյա­կի աշ­խա­տող, ո­րի ա­նու­նը Շա­րու­մով էր։ Այդ շր­ջա­նում հորս նա­մակ­ներ էին գրում հետևյալ հաս­ցեով. Թիֆ­լիս, Մ. Ա. Յուզ­բա­շյա­նին ու վերջ։ Այդ ծրար­ներն ինձ ցույց է տվել եղ­բայրս՝ Ե­ղի­շը։
Մեր պատշ­գամ­բը մոտ 30 մետր եր­կա­րու­թյուն ու­ներ ու 3-3,5 մետր լայ­նու­թյուն։ Պատշ­գամ­բի պա­տի մեջ պա­հա­րան էր ներ­կա­ռուց­ված, ո­րի մեջ է­լի գոր­գեր ու սպի­տա­կե­ղեն էր։ Պատշ­գամ­բի հարևա­նու­թյամբ կից կա­ռույց կար՝ խո­հա­նո­ցը՝ 25 քա­ռա­կու­սի մետր տա­րած­քով, ո­րի մի պա­տին ա­ղյու­սե վա­ռա­րան էր։ Մյուս ան­կյու­նում մեծ տա­կառ էր, ո­րի մեջ լց­վում էր ջր­հո­րի ջու­րը։ Խո­հա­նո­ցի հետևում կի­սա­մութ սե­նյակն էր, որ­տեղ պա­հա­րան­նե­րի մեջ պահ­վում էր խո­հա­նո­ցա­յին սպաս­քը։ Խո­հա­նո­ցի առջևով նեղ մի­ջանց­քը տա­նում էր զու­գա­րան կամ, ինչ­պես մե­րոնք էին ա­սում, ՙզա­խոդ՚։
Շու­շիում կո­յու­ղի կար։ Խո­հա­նո­ցի աջ կող­մի աս­տի­ճան­նե­րով կա­րե­լի էր բարձ­րա­նալ տա­նի­քի տակ՝ ձեղ­նա­հարկ։ Ձեղ­նա­հար­կում, տա­նի­քի գե­րան­նե­րից կախ­ված էր ճոճ­վող փայ­տե ՙխոն­չան՚, ո­րի վրա շար­վում էր թխ­ված լա­վա­շը։ Բա­կում՝ լվաց­քա­տան հարևա­նու­թյամբ, ջր­հորն էր, որ­տեղ հա­վա­քում էին անձրևա­ջու­րը։ Անձրևա­ջու­րը ջր­հոր­դա­նով լց­վում էր ջր­հո­րի մեջ։ Դրան ա­սում էին ՙշռութ­կան՚: Ջր­հո­րի վրա ձեռ­քով աշ­խա­տող պոմպ ու­նեինք։ Պոմ­պով ջու­րը ուղղ­վում էր խո­հա­նոց և լվաց­քա­տուն՝ կեն­ցա­ղա­յին հոգ­սե­րի հա­մար։ Մեր այ­գու ան­մի­ջա­կան հարևա­նու­թյամբ Խան­լա­րով­նե­րի տունն էր, իսկ այ­գու վե­րին մա­սին կպած էր Ա­նանևնե­րի կի­սով չափ այր­ված ու մա­սամբ վե­րա­կան­գն­ված տու­նը, ո­րի տե­րը սի­րում էր կրկ­նել. ՙՉորս ծի օ­նիմ։ Մի­նը սիպ­տակ ա, մինն էլ սպի­տակ ա, մինն էլ ա սպի­տակ, մին­նել ա սպի­տակ՚։ Ա­նանևնե­րի տան հարևա­նու­թյամբ քար­վան­սա­րան էր։ Այս էր իմ ման­կու­թյան սի­րե­լի, շքեղ ու բա­րի տու­նը։ Սա է, որ կա­րող եմ պատ­մել այդ հրաշք տան մա­սին։ Ու­շա­դիր նա­յեք լու­սան­կա­րին ու կհա­մոզ­վեք խոս­քե­րիս ճշ­մար­տա­ցիու­թյան մեջ։ Չեմ կա­րող ա­սել, թե իմ հա­մառ հայ­րը ինչ ու­նեց­վածք թո­ղեց բար­բա­րոս­նե­րին, ես փոքր էի, իսկ եղ­բայր­ներս լռում էին։ Ին­չո՞ւ։ Ով կպա­տաս­խա­նի այս հար­ցին։ Եվ ին­չու եմ հի­մա այս հար­ցը տա­լիս, երբ ոչ ոք չկա, որ պա­տաս­խա­նի։

 

(Շարունակելի)