Logo
Print this page

ԵՍ ԱՊ­ՐԵԼ ԵՄ ՇՈՒ­ՇԻՈՒՄ

Հով­սեփ ՅՈՒԶ­ԲԱ­ՇՅԱՆ

(Սկիզբը՝ ՙԱԱ՚ թիվ 12« 13)

Հայրս՝ Մով­սես Ա­ռա­քե­լի Յուզ­բա­շյա­նը, ծն­վել է 1845 թվա­կա­նին։ Նրան Շուշիում կո­չում էին Մով­սես Բեկ։ Հայրս նախ­նա­կան կր­թու­թյուն ու­ներ։ Լավ ռու­սե­րեն էր խո­սում ու գրում։ Ամ­բողջ կյան­քում աշ­խա­տել է Ղա­փա­նում։ Նա մի ըն­կե­րու­թյան տնօ­րեն էր, ո­րը զբաղ­վում էր Ղա­փա­նից Շու­շի պղինձ տե­ղա­փո­խե­լով, իսկ Շու­շիից Ղա­փան կոքս էին տա­նում։ Հի­շում եմ, ինչ­պես պղն­ձով բեռն­ված ձիե­րը, ա­վա­նակ­նե­րը, ուղ­տե­րը մտ­նում էին մեր բակ։ Տա­նը պղն­ձի ամ­բար ու­նեինք։ Հե­տո պղին­ձը բար­ձում էին ձիա­կառ­քե­րին՝ Եվ­լախ տե­ղա­փո­խե­լու հա­մար, իսկ Եվ­լա­խից տե­ղա­փո­խում էին Մոսկ­վա։ Հորս բազ­ման­դամ ըն­տա­նի­քը հա­րուստ ըն­տա­նիք էր հա­մար­վում։ Նա տա­րե­կան 4 հա­զար ռուբ­լի էր աշ­խա­տում։ Որևէ կու­տա­կում­ներ, բաժ­նեթղ­թեր չու­ներ։ Ողջ փո­ղը ծախ­սում էր ըն­տա­նի­քի վրա։ Բա­ցա­ռիկ նշա­նա­կու­թյուն էր տա­լիս ուս­մա­նը։ Ե­րեք եղ­բայր­ներս՝ Նի­կի­տան, Սի­մո­նը, Ի­սա­հա­կը, կր­թու­թյուն են ստա­ցել Գեր­մա­նիա­յում։ Հայրս Բեռ­լին սո­վո­րե­լու էր ու­ղար­կել նաև աղջ­կան՝ Սա­ռա­յին՝ Գրի­գոր Սա­ղյա­նի կնո­ջը։ Շու­շիում չէին հաս­կա­նում ինչ­պես կա­րե­լի է աղջ­կան մե­նակ ու­ղար­կել Գեր­մա­նիա, բայց Սա­ռան շատ լավ էր սո­վո­րում, ա­վար­տել էր Շու­շիի եր­րորդ գիմ­նա­զիան, այն ա­վար­տել էր ոս­կե մե­դա­լով և մինչև Գեր­մա­նիա գնա­լը գեր­մա­նե­րեն գի­տեր։
1913-ին հայրս ու մայրս մեկ­նե­ցին Գեր­մա­նիա և Շվեյ­ցա­րիա՝ զա­վակ­նե­րին տես­նե­լու։ Հի­շում եմ, որ ար­տա­սահ­մա­նյան անձ­նա­գիր ստա­նա­լու հա­մար հայրս մեր բա­կում ապ­րող Սարգ­սին տվեց իր և կնոջ անձ­նա­գի­րը, չորս ռուբ­լի և ու­ղար­կեց ոս­տի­կա­նա­կան բա­ժին։ Այդ­քան հեշտ էր։
Գեր­մա­նիա­յից ինձ ու քրոջս շվե­ցա­րա­կան ժա­մա­ցույց էին բե­րել։ Բեռ­լի­նում, երբ Սա­ռա­յի հետ գնաց­քի ի­րենց կու­պեում տե­ղա­վոր­վել էին, Սա­ռան կանգ­նած էր մնա­ցել, իսկ հորս կող­քին մի տղա­մարդ էր նս­տած ե­ղել։ Հայրս հա­յե­րեն ա­սել էր աղջ­կան.
-Սա­ռա, մա­տաղ քեզ, էս կող­քես նս­տած է­շին կլյո­խը, վեր
հաս­կա­նար, եր կկե­նար, վեր տու նս­տիս։
Ու հան­կարծ տղա­մար­դը վեր է կա­ցել՝ ա­սե­լով.ՙՆե­րո­ղու­թյուն, պա­րոն, թե­պետ դուք ինձ ՙա­վա­նակ՚ կո­չե­ցիք, ես ու­րա­խու­թյամբ իմ տե­ղը զի­ջում եմ օ­րիոր­դին՚։ Հայրս Շու­շիում շատ էր պատ­մում այս դեպ­քը ու միշտ ա­սում.
-Ինչ ի­մա­նա­յի, թե Ե­նա­յի ու Բեռ­լի­նի միջև էլ հայ կհան­դի­պեմ։
Դա հե­քիաթ էր, որ տևեց տա­րի­ներ ու վե­րա­ցավ մեկ օ­րում… Իմ Շու­շիից մնա­ցին ա­վե­րակ­նե­րը։

Եղ­բայրս՝ Հով­հան­նե­սը, ա­վար­տել էր Ռի­գա­յի պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տը։ 1912-ին վե­րա­դար­ձել էր Շու­շի, օգ­նում էր հորս, հա­ճախ Ղա­փան էր մեկ­նում։ Նրա կյան­քը, բա­ցա­ռու­թյամբ Շու­շիում անց­կաց­րած տա­րի­նե­րի, ան­ցավ միայ­նու­թյան մեջ։ 1915-ին ա­մուս­նա­ցել էր Աշ­խեն Ստե­փա­նյա­նի հետ, որն իմ  կար­ծի­քով հաշ­վար­կով էր ա­մուս­նա­ցել՝ վս­տահ լի­նե­լով, որ մենք հա­րուստ ենք։ Աշ­խեն Ստե­փա­նյա­նը 1913-ին ե­կել էր Շու­շի`  ա­մա­ռա­յին թատ­րո­նում հա­մերգ տա­լու. նա լավ ձայն ու­ներ։ Ապ­րում էր մեր տա­նը։ Լավ ծա­նոթ էր Սա­ռա­յին, կար­ծեմ հենց նա էր հրա­վի­րել Աշ­խե­նին։ Եղ­բայր­ներս պտտ­վում էին նրա շուր­ջը, հատ­կա­պես Հով­հան­նե­սը։ Նա շատ էր եր­գում, և իմ ի­մա­ցած ռո­մանս­նե­րը ի­րե­նից եմ սո­վո­րել։ Մի շատ եր­ջա­նիկ ա­մառ էր։ Հով­հան­նեսն ու Աշ­խե­նը ա­մուս­նա­ցան ու մեկ­նե­ցին այն զո­րա­մա­սը, որ­տեղ ծա­ռա­յում էր եղ­բայրս։ Հե­տո Աշ­խե­նը ռազ­մա­ճա­կա­տից հա­ճախ էր գա­լիս Թիֆ­լիս, հա­վա­նա­բար ինչ որ մե­կի հետ կապ­ված էր, ո­րով­հետև  մեր ըն­տա­նի­քում խո­սակ­ցու­թյուն­ներ կա­յին։ 1915-ին Հով­հան­նեսն ու Աշ­խե­նը բա­ժան­վե­ցին։  Ա­պա­հար­զանն այդ ժա­մա­նակ պետք է թույլ տար Էջ­միա­ծի­նը։ Հե­տո՝ 1920-ին, Հով­հան­նեսն ա­մուս­նա­ցավ Սո­նա Շահ­նա­զա­րո­վա­յի հետ, ո­րին վա­ղուց էր ճա­նա­չում։ Սո­նա­յին  մեր ըն­տա­նի­քը միան­գա­մից շատ սի­րեց։ Սո­նան մա­հա­ցավ, երբ նո­րա­ծին աղջ­նա­կը՝ Նի­նան, մեկ ամ­սե­կան էր։ Սա մեր ըն­տա­նի­քում հա­րա­զա­տի ա­ռա­ջին մահն էր, որ հի­շում եմ։  Դրա­նից հե­տո մա­հեր շատ ե­ղան։ Հեր­թով գնա­ցին բո­լո­րը՝ հայրս, մայրս, եղ­բայր­ներս, քույ­րերս։ Հով­հան­նեսն ա­մուս­նա­ցավ է­լի եր­կու ան­գամ ու մա­հա­ցավ Մոսկ­վա­յում, թաղ­վեց հայ­կա­կան ե­կե­ղե­ցու բա­կում։ 

Ե­ղի­շը թո­քախտ ու­ներ ու ռեա­լա­կան վար­ժա­րանն ա­վար­տե­լուց հե­տո բուժ­վում էր։ Հայրս նրան ու­ղար­կել էր Շվեյ­ցա­րիա՝ Դա­վո­սի հայտ­նի ա­ռող­ջա­րա­նում բուժ­վե­լու։ Ա­վագ քույրս՝ Ան­նան, ա­վար­տել է Շու­շիի թե­րի միջ­նա­կարգ դպ­րո­ցը, ո­րից հե­տո ու­սու­մը շա­րու­նա­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն չի ու­նե­ցել, քա­նի որ մորս օգ­նում էր մեծ ըն­տա­նի­քի հոգ­սե­րը հո­գա­լու։ Ու­զում եմ ան­պայ­ման պատ­մել Ան­նա­յի ա­մուս­նու­թյան մա­սին։ Նրան ա­մուս­նաց­րել էին մի շատ հա­րուստ թիֆ­լի­սե­ցու հետ 19 տա­րե­կա­նում։ Շու­շիում մեծ հար­սա­նիք էին ա­րել։ Հար­սա­նի­քի ա­րա­րո­ղու­թյու­նը Խան­դա­մի­րով­նե­րի թատ­րո­նում էր ե­ղել։ Այդ­տեղ էին անց­նում բո­լոր մե­ծա­հա­րուստ­նե­րի հար­սա­նիք­նե­րը։ Ան­նա­յի ա­մուս­նու ա­նու­նը Ար­շա­վիր էր։ Պարզ­վում է՝ Ար­շա­վի­րը թո­քախտ ու­ներ և ա­մուս­նու­թյու­նից եր­կու ա­միս անց Թիֆ­լի­սում մա­հա­նում է։ Հայրս գնում է Թիֆ­լիս ու աղջ­կան ետ բե­րում Շու­շի։ Դա 1896 թվա­կանն էր։ Ան­նա­յի երկ­րորդ ա­մուս­նու­թյունն ու հե­տա­գա կյան­քը դյու­րին չէր։ 1901-ին Ան­նան Շու­շիում ծա­նո­թա­ցել էր Տիգ­րան Ա­ղա­մա­լյա­նի հետ, ո­րը մա­թե­մա­տի­կա­յի ու­սու­ցիչ էր Շու­շիի սե­մի­նա­րիա­յում։ Մեր ըն­տա­նե­կան ալ­բո­մի բո­լոր լու­սան­կար­նե­րի հե­ղի­նա­կը Տիգ­րանն էր։ Նրա լու­սան­կար­չա­կան տա­ղան­դի շնոր­հիվ բա­զում նկար­ներ են մնա­ցել Շու­շի քա­ղա­քից 1906-ի ջար­դե­րից ա­ռաջ և հե­տո։ Չգի­տեմ ում տանն էր ապ­րում Տիգ­րա­նը։ Նա վատ էր ապ­րում։ Դաշ­նակ­ցու­թյան ան­դամ էր ու մշ­տա­կան փա­խուստ­նե­րի մեջ էր։ Եղ­բայրս պատ­մում էր, որ հայրս եր­կու հա­զար ռուբ­լի էր տվել քրոջս ու թույլ տվել նրանց ա­մուս­նու­թյու­նը։ Նրանք ապ­րում էին մեր տա­նը՝ մեծ սե­նյա­կում, որ կոչ­վում էր ՙԱն­նեն օ­թա­ղը՚։ Տիգ­րա­նի քրոջ՝ Հռիփ­սի­մեի ա­մու­սի­նը, Շու­շիի թատ­րո­նի սե­փա­կա­նա­տերն էր, Խան­դա­մի­րյա­նը նաև ջրա­ղաց ու­ներ։ 1906-ին թատ­րո­նը, ջրա­ղա­ցը, տու­նը, որ­տեղ ապ­րում էին` այր­վե­ցին։ Հե­տո, Նի­կի­տա Խան­դա­մի­րո­վի ըն­տա­նիքն ապ­րում էր Թիֆ­լի­սում՝ Հավ­լա­բա­րում։ Թիֆ­լի­սում Խան­դա­մի­րո­վը հա­ճախ էր լի­նում մեր տա­նը՝ սի­գա­րը բե­րա­նում։ Լավ չէին ապ­րում։ Նի­կի­տա Խան­դա­մի­րյանն ա­սում էր, որ ա­ռաջ հա­վա­նա­կան սի­գար էի ծխում, իսկ հի­մա՝ եր­կու կո­պե­կա­նոց։ Նրա ըն­տա­նի­քը բազ­մա­մարդ էր։ Որ­դի­նե­րից Աբ­րա­հա­մը դա­սա­վան­դում էր եր­րորդ ա­րա­կան գիմ­նա­զիա­յում, որ­տեղ ես սո­վո­րում էի։ Նի­կի­տա Խան­դա­մի­րյա­նի ա­սած­նե­րից մի բան եմ հի­շում, որ մեր տա­նը թևա­վոր խոսք էր դար­ձել. եղ­բայրս՝ Ե­ղի­շը, հի­վան­դա­ցել էր, մկան­ներն ու­ժեղ ցա­վում էին, ցա?ից լաց էր լի­նում։ Խան­դա­մի­րյա­նը ե­կավ, տե­սավ նրան լաց լի­նե­լիս, ա­սաց. ՙԴու մարդ ես, ու­րեմն պի­տի տանջ­վես՝ ու­րեմն տանջ­վիր՚։
Ան­նա­յի ու Տիգ­րա­նի հար­սա­նի­քը տե­ղի է ու­նե­ցել Խան­դա­մի­րյա­նի թատ­րո­նում։
1902-ին ծն­վեց քրոջս՝ Ան­նա­յի և Տիգ­րան Ա­ղա­մա­լյա­նի աղ­ջի­կը՝ Լյու­սյան, նույն թվի փետր­վա­րին ծն­վե­ցի ես։ Իմ 42-ա­մյա մայ­րը կաթ չու­ներ։ Ինձ ու Լու­սի­կին կե­րակ­րեց քույրս՝ Ան­նան։ Իմ սի­րե­լի Ան­նան դժ­վա­րին պայ­ման­նե­րում մե­ծաց­րեց չորս ե­րե­խա՝ վա­ճա­ռե­լով ա­ռա­ջին ա­մուս­նու­թյու­նից մնա­ցած բո­լոր ա­դա­մանդ­նե­րը։ Տիգ­րա­նը ըն­տա­նի­քին տես­նում էր փա­խուստ­նե­րի ա­րան­քում։ Մի քա­նի տա­րի նրանք ապ­րում էին Երևա­նում, հե­տո Թիֆ­լի­սում մինչև 1916 թվա­կա­նը։

(Շարունակելի)

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.