[ARM]     [RUS]     [ENG]

ԵՍ ԱՊ­ՐԵԼ ԵՄ ՇՈՒ­ՇԻՈՒՄ

Հով­սեփ ՅՈՒԶ­ԲԱ­ՇՅԱՆ

(Սկիզբը՝ ՙԱԱ՚ թիվ 12« 13« 14)

Տիգ­րա­նը հե­տա­գա­յում նշա­նակ­վեց Ղար­սի նա­հան­գա­պետ։ 1920-ին, երբ թուր­քե­րը գրա­վե­ցին Ղար­սը, Տիգ­րա­նը դա­ժա­նա­բար սպան­վեց։
Քույ­րե­րիս ա­մու­սին­նե­րի՝ Տիգ­րան Ա­ղա­մա­լյա­նի և Գրի­գոր Սա­ղյա­նի հետ հա­տուկ կապ­վա­ծու­թյուն ունեի։ Վե­րա­դառ­նա­լով Խան­դա­մի­րյան­նե­րի ըն­տա­նի­քին՝ ա­սեմ, որ Խան­դա­մի­րյան­նե­րից մնաց միայն նրա որ­դին՝ Բո­րիս Նի­կի­տի­չը, ո­րը հայտ­նի վե­նե­րո­լոգ էր ու իմ հա­սա­կա­կի­ցը։ Երևա­նում ար­դեն թո­շա­կով էր ապ­րում։
Ա­րյու­սակ քույրս ծն­վել էր 1895-ին։ 1910 թվականից սկ­սած մենք սեպ­տեմ­բե­րից ապ­րիլ ապ­րում էինք Թիֆ­լի­սում։ Ա­րյու­սա­կը սո­վո­րում էր եր­րորդ գիմ­նա­զիա­յում, ո­րը ժա­մա­նա­կին ա­վար­տել էր քույրս՝ Սա­ռան։ Սո­վո­րել է մինչև ին­նե­րորդ դա­սա­րան։ 1915-ին նա թո­ղեց ու­սումն ու ո­րո­շեց դե­րա­սա­նու­հի դառ­նալ։ Հայրս ու եղ­բայր­ներս հեգ­նում էին նրա այդ ո­րո­շու­մը։ Այ­նուա­մե­նայ­նիվ նա սո­վո­րեց Թիֆ­լի­սում՝ դե­րա­սա­նու­հի Բուդ­կե­վի­չի մոտ, հե­տո Մոսկ­վա­յում ինչ-որ կուր­սեր ա­վար­տեց, ու­զում էր շա­րու­նա­կել ու­սու­մը, բայց դա­ժան շր­ջա­դարձ կա­տար­վեց քրոջս կյան­քում։ Ծանր քու­թե­շից հե­տո նրա մոտ է­պի­լեպ­սիա սկս­վեց։ Խեղճ քույրս տանջ­վում էր։ Հի­շում եմ, ինչ­պես ընկ­նա­վո­րու­թյու­նը կան­խազ­գա­լով, վա­խե­ցած կան­չում էր մորս։ 1920-26 թվա­կան­նե­րին նա ման­կա­պար­տեզ ու­ներ։ Հե­տո մինչև կյան­քի վերջն աշ­խա­տում էր գիմ­նա­զիա­յում, որ­տեղ սո­վո­րել էր։ Ա­շա­կերտ­ներն ու ու­սու­ցիչ­նե­րը ուղ­ղա­կի պաշ­տում էին նրան։ 1925-ին տա­նը հայ­տն­վեց Վլա­դի­միր Չեր­կա­սո­վը՝ նախ­կին զին­վո­րա­կան, ո­րը սի­րա­հար­վեց Ա­րյու­սա­կին ու եղ­բայր­նե­րիս հա­մառ պայ­քա­րը, որ հրա­ժար­վի ա­մուս­նու­թյան մտ­քից, քա­նի որ Ա­րյու­սակն ան­բու­ժե­լի հի­վանդ է՝ ա­պար­դյուն ան­ցավ. Չեր­կա­սո­վը լր­ջո­րեն սի­րում էր քրոջս։ Նա վա­ճա­ռեց իր փոք­րիկ տունն ու տե­ղա­փոխ­վեց մեր տուն, որ­տեղ նրանք ապ­րում էին Ա­րյու­սա­կի սե­նյա­կում։ Քույրս մա­հա­ցավ միայ­նու­թյան մեջ։ Նա մա­հա­ցավ իմ ձեռ­քե­րին՝ իմ բա­րի խեղճ քույ­րը։ Այս­պես հե­ռա­ցավ իմ վեր­ջին քույրն ու կտր­վեց մեր կա­պը հայ­րա­կան տան հետ՝ Թիֆ­լի­սի Բեյ­բու­թո­վի 37 հաս­ցեում։
Ա­ռա­քել եղ­բայր էլ ու­նեի, ո­րը մա­հա­ցավ 15 տա­րե­կա­նում, տի­ֆից։ Թաղ­ված է Շու­շիի վե­րին գե­րեզ­մա­նո­ցում (ե­րե հան­գիս­տա­րան)։
Մայրս՝ Մա­րիամ Յուզ­բա­շյա­նը (աղջ­կա­կան ազ­գա­նու­նը Շա­քա­րյան) ծն­վել է 1860 թվա­կա­նին։ Նա հայտ­նի դե­ղա­գործ Սար­գիս Շա­քա­րյա­նի աղ­ջիկն էր, ո­րը ե­ռա­հարկ տուն ու­ներ Շու­շիում՝ զբո­սայ­գուն հա­րա­կից հրա­պա­րա­կում։ Այս տունն ա­ռանձ­նա­նում էր իր գե­ղեց­կու­թյամբ Շու­շիի բո­լոր տնե­րից։ Քե­ռուս տանն էր ապ­րում տատս՝ մորս մայ­րը՝ Զա­ռին, ո­րի հա­գին միշտ Շու­շիի տա­րազ էր։ Շու­շին վա­ռե­լուց հե­տո նրանք տե­ղա­փոխ­վե­ցին Թիֆ­լիս, իսկ 1926-ին՝ Երևան։ Տատս մա­հա­ցավ Երևա­նում 88 տա­րե­կա­նում։ Նա Շու­շիում ինչ-որ դե­ղեր էր պատ­րաս­տում, հա­վա­նա­բար խի­նի­նից։ Շու­շե­ցի­նե­րը՝ հատ­կա­պես վատ ապ­րող­նե­րը, նրա­նից գնում էին հա­տը ե­րեք կո­պե­կով՝ մա­լա­րիա­յի, մր­սա­ծու­թյան և այլ հի­վան­դու­թյուն­նե­րի դեմ։ Բա­ղադ­րու­թյու­նը գաղտ­նի էր պա­հում։ Շատ էի սի­րում վա­զել տա­տիս տուն։ Այդ տա­նը հա­սա­կա­կից­ներ ու­նեի՝ Ղևոն­դը, Սար­գի­սը և քե­ռուս աղ­ջիկ­նե­րը՝ Նի­նան, Զա­բե­լը, Ե­լե­նան։ Նի­նա­յի հար­սա­նի­քը կա­տա­րե­ցին Շու­շիի բո­լոր կա­նոն­նե­րով։ Կա­նոն­ներն այս­պի­սին էին. Ա­ռա­վոտ վաղ գա­լիս էին դու­դու­կա­հար­նե­րը ու փո­ղոց նա­յող պատշ­գամ­բում նվա­գում էին ա­ռա­ջին մե­ղե­դին, ո­րը կոչ­վում էր ՙԼաց՚։ Սրա տակ հար­սը բա­ժան­վում էր հայ­րե­նի տնից։ Կե­սօ­րին նո­րից գա­լիս էին ու նվա­գում ՙԿան­չը՚, ո­րով հրա­վի­րում էին հար­սա­նի­քի։ Իսկ քե­ռուս տա­նը ի­րա­րան­ցում էր. ե­փում էին, լվա­նում, սե­ղան գցում, գնում-գա­լիս։ Բայց ա­հա գա­լիս են հյու­րե­րը, թառ ա­ծող պու­ճուր Գրի­գո­րը, քյա­ման­չա նվա­գող Միր­զան։

Քե­ռիս կան­չել էր նույ­նիսկ ա­կում­բի փո­ղա­յին նվա­գա­խում­բը։ Ե­րե­կո­յան 7-ին նո­րապ­սակ­ներն ու հյու­րե­րի մի մա­սը գնա­ցին ե­կե­ղե­ցի՝ պսա­կադր­վե­լու։ Ամ­բողջ ճա­նա­պար­հին եր­գում էին։ Շու­շիում սո­վո­րու­թյուն կար, որ ե­կե­ղե­ցու ճա­նա­պար­հը ե­րի­տա­սարդ տղա­ներն անց­նում էին ջա­հե­րով։ Երբ ետ ե­կանք ե­կե­ղե­ցուց, քե­ռիս փո­ղա­յին նվա­գա­խում­բը շա­րել էր ամ­բողջ փո­ղո­ցի եր­կայն­քով ու ե­րաժշ­տու­թյու­նը թն­դաց­նում էր քա­ղա­քը։ Հե­տո վալս էին պա­րում ու եղ­բայր­նե­րիցս մե­կը, ո­րը պա­րի մաս­նա­գետ էր, ֆրան­սե­րեն ցու­ցում­ներ էր տա­լիս, ո­րոն­ցից հի­շո­ղու­թյանս մեջ մնա­ցել է ՙa gauch՚, ՙvic-a-vic՚ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը։ Նի­նա­յի ա­մու­սի­նը բժիշկ Մել­քու­մյանն էր։ Ին­չով վեր­ջա­ցավ այս ա­մուս­նու­թյու­նը։ 1915 թվա­կա­նին ծն­վեց նրանց տղան՝ Քո­թիկ Մել­քու­մյա­նը։ Ա­պա, Նի­նան բա­ժան­վեց բժիշկ Մել­քու­մյա­նից և ա­մուս­նա­ցավ հո­րաք­րոջս աղջ­կա՝ Ախ­սա­պետ բա­ջու տղա­յի՝ Քրիս­տա­փո­րի հետ։ Ախ­սա­պետ բա­ջին խո­րա­պես ա­տում էր Նի­նա­յին։ Երբ Քրիս­տա­փո­րը ծանր հի­վանդ էր ու ար­դեն մա­հա­մերձ, խեղճ Ախ­սա­պետ բա­ջին հա­մա­րյա կույր ու մշ­տա­պես ար­ցուն­քոտ աչ­քե­րով ա­սում էր. ՙԱստ­ված ու­զու­մա մի ա­նաստ­ված պեն ա­նե՚։ Ա­պա Նի­նան տե­ղա­փոխ­վում է Երևան և ա­մուս­նա­նում Տիգ­րան Հա­խու­մյա­նի հետ։ Այս ա­մուս­նու­թյու­նից ծն­վում է Սե­մյոն Հա­խու­մյա­նը՝ ներ­կա­յումս Հա­յաս­տա­նի լու­սա­վո­րու­թյան նա­խա­րա­րը։

Մեր ըն­տա­նի­քը


Հայրս ծն­վել է 1845 թվա­կա­նին։ Մայրս՝ 1960-ին։ Մայրս պատ­մում էր, որ տար­րա­կան գի­տե­լիք­ներ ստա­ցել է շու­շե­ցի մի ծեր կնոջ մոտ։ Ռու­սե­րեն լավ չգի­տեր։ 1876-ին 16-ա­մյա մորս ա­մուս­նաց­րել են 31 տա­րե­կան հորս հետ։ Մայրս ա­սում էր, որ մինչ հար­սա­նի­քի օ­րը հորս չէր տե­սել, միայն մի ան­գամ հեռ­վից նրան տե­սել էր ի­րենց պատշ­գամ­բում, այն էլ միայն ճա­ղատ գլու­խը։ Մայրս 9 տա­րի հղի էր ու ծնել էր 10 ե­րե­խա։ Նրան­ցից 8-ը ծն­վել են մինչ 1888-ը, յոթ տա­րի անց՝ 1895-ին, ծն­վել է Ա­րու­սյա­կը, իսկ ևս յոթ տա­րի անց՝ 1902-ին, ծն­վել եմ ես։ Հայրս այդ ժա­մա­նակ 57 տա­րե­կան էր, մայրս՝ 42։ Հեր­թա­կա­նու­թյամբ այս­քանս էինք՝ Ան­նա, Սա­ռա, Ա­ռա­քել, Նի­կի­տա, Հով­հան­նես, Սի­մոն, Ե­ղիշ, Ի­սա­հակ, Ա­րու­սյակ, Հով­սեփ (Օ­սիկ)։
Մայրս ա­սում էր, որ տա­նը միշտ եր­կու օ­րօ­րոց կար՝ մեծ և փոքր։ Ես ան­չափ սի­րում էի մորս։ Ան­վերջ համ­բու­րում էի ձեռ­քե­րը, ու­սե­րը, սի­րում էի քնել նրա ան­կող­նում, զգալ նրա հո­տը։ Մե­ծերն ար­դեն տնից հե­ռա­ցել էին, տա­նը մնա­ցել էին միայն Ե­ղիշն ու Ա­րու­սյա­կը։ Իմ խեղճ մայ­րը հա­վա­տա­ցյալ չէր, բայց ե­կե­ղե­ցի գնում էր։ Կա­տա­կա­սեր էր, սի­րում էր զվար­ճա­լի պատ­մու­թյուն­ներ սար­քել մարդ­կանց գլ­խին։ Իմ ծնն­դից հե­տո նա հա­ճախ ա­սում էր. ՙՄըծ ցա­վա պըր­ծե՚։ Մնա­ցած բո­լոր տա­րի­նե­րին նա ուղ­ղա­կի ծաղ­կում էր։ Բազ­մա­թիվ նկար­ներ են պահ­պան­վել՝ մայրս ՙՆեր­քե բախ­չում՚ զա­վակ­նե­րով շր­ջա­պատ­ված։

(Շարունակելի)