[ARM]     [RUS]     [ENG]

ԵՍ ԱՊ­ՐԵԼ ԵՄ ՇՈՒ­ՇԻՈՒՄ

Հով­սեփ ՅՈՒԶ­ԲԱ­ՇՅԱՆ

(Սկիզբը՝ ՙԱԱ՚ թիվ 12« 13« 14« 15)

Մայրս իր ա­նըն­թեռ­նե­լի ձե­ռագ­րով հա­ճախ էր բա­ցիկ­ներ ու­ղար­կում ինձ, երբ աշ­խա­տում էի Դաղս­տա­նում, Ղրի­մում։ Նա­մակ­նե­րը միշտ ա­վարտ­վում էին հետևյալ բա­ռե­րով՝ ՙՔո մայր Մայ­կո Յուզ­բա­շյան՚։ Նա միշտ շր­ջա­պատ­ված էր ծեր կա­նան­ցով, ո­րոնք պաշ­տում էին մորս, օգ­նում էին տն­տե­սու­թյան մեջ, ե­րե­խա­նե­րին խնա­մե­լու գոր­ծում։ Այդ տա­տիկ­նե­րին ես էլ եմ հի­շում։ Նրանք մորս ան­վա­նում էին ՙհարթ­նը՚՝ հարս։
Մորս պաշ­տում էի։ Կար­ծում եմ նա ա­ռանձ­նա­պես զգաց­մունք­ներ չու­ներ հորս հան­դեպ, և դա հաս­կա­նա­լի է՝ 16-ա­մյա աղ­ջիկ էր, ա­մուս­նաց­րին 31-ա­մյա տղա­մար­դու հետ, որն ա­ռանձ­նա­պես նրան չէր խղ­ճում։ Շատ տա­րի­ներ անց, ար­դեն Թիֆ­լի­սում նա ինձ ա­սաց հորս մա­սին. ՙԻմ հո­գիս կե­րավ՚։ Թիֆ­լիս տե­ղա­փոխ­վե­լուց հե­տո, իմ ման­կու­թյան տա­րի­նե­րին նա շատ եր­ջա­նիկ էր։ Հատ­կա­պես կապ­ված էր մեծ քույ­րե­րիս՝ Ան­նա­յի և Սա­ռա­յի հետ։ Հայրս մա­հա­ցավ 1920 թվա­կա­նին, երբ ես 18 տա­րե­կան էի։ Այդ տա­րի­քում զբաղ­ված են լի­նում հիմ­նա­կա­նում սե­փա­կան զգաց­մունք­նե­րով, և չեմ կա­րող ա­սել, որ հորս մա­հը շատ ծանր եմ տա­րել։
Անց­նում եմ եղ­բայր­նե­րիս ման­կու­թյան նկա­րագ­րու­թյա­նը՝ մորս բա­ռե­րով։ Հա­ճախ եմ մտա­ծում, թե ինչ­պես էր մայրս այդ­քան ե­րե­խա­յի խնամքն ի­րա­կա­նաց­նում։ Ար­դեն ա­սել եմ, որ մեր տա­նը միշտ պա­ռավ­ներ էին ապ­րում, ո­րոնք օգ­նում էին մորս։ Նրանք ապ­րում էին ներքևի հար­կում, ո­րը կոչ­վում էր ՙՏիր­տի­րի օ­թաղ՚, ո­րով­հետև այդ սե­նյա­կում ինչ-որ ժա­մա­նակ ապ­րել էր իմ պապ տեր Ա­ռա­քե­լը։ 1910թ., երբ ձմեռ­վա ա­միս­նե­րին մենք տե­ղա­փոխ­վում էինք Թիֆ­լիս, այդ կա­նայք գա­լիս էին միայն ա­մառ­վա ա­միս­նե­րին։ Այդ սե­նյա­կի հետ կապ­ված մի պատ­մու­թյուն եմ հի­շում. 1913 թվա­կանն էր։ Տո­նում էինք հորս ՜և մորս ա­մուս­նու­թյան 35-ա­մյա­կը։ Տա­նը շատ հյու­րեր կա­յին։ Հա­մա­րյա բո­լոր եղ­բայր­ներս, Ան­նան Տիգ­րա­նի և ե­րե­խա­նե­րի հետ, Սա­ռան ե­րե­խա­նե­րի և ա­մուս­նու՝ Գրի­գո­րի հետ։ 1910-1914 թվա­կան­նե­րը բա­ցար­ձակ եր­ջա­նիկ տա­րի­ներ էին՝ մինչև պա­տե­րազ­մի սկս­վե­լը։ Այդ տա­րի Շու­շի ե­կան նաև Սա­ռա­յի ա­մուս­նու՝ Գրի­գոր Սա­ղյա­նի հայ­րը՝ Մու­շե­ղը, մայ­րը՝ Ա­րու­սյա­կը, քույրն ու եղ­բայ­րը։
Մի օր Մեյ­դա­նում հորս մո­տե­նում է մի ծեր մարդ՝ սպի­տա­կա­հեր, սպի­տակ մո­րու­քով, ու ո­ղոր­մու­թյուն է խնդ­րում։ Հայրս հար­ցու­փորձ է ա­նում ու ի­մա­նում, որ այս մար­դը Բաք­վից է, որ­տեղ խա­նութ է ու­նե­ցել, ու հի­մա սնան­կա­ցել է, և քա­նի որ ծա­գու­մով Ստե­փա­նա­կեր­տից է՝ ե­կել է Շու­շի։ Հայրս խո­րա­պես հա­վա­տա­ցյալ ու աստ­վա­ծա­վախ մարդ էր՝ ո­րո­շում է, որ այս մարդն Աստ­ծուց է ու­ղարկ­ված, ու բե­րում է տուն։
Կե­րակ­րում, խմաց­նում են, տե­ղա­վո­րում պա­պիս սե­նյա­կում։ Թախ­տի վրա ան­կո­ղին են փռում։ Փառք Աստ­ծո, մայրս ա­սում էր ՙ40 ծերք յոր­ղան-դո­շակ օ­նինք՚, այդ­քան էլ գոր­գեր ու ջե­ջիմ։ Ընդ ո­րում, գոր­գերն ամ­բողջ սե­նյա­կի եր­կայն­քով։ Մեծ գրա­դա­րան ու­նեինք, շատ կա­հույք, ան­թիվ ա­մա­նե­ղեն, հինգ ինք­նաեռ։ Ռո­յալ ու­նեինք, գրա­մո­ֆոն։ Շեղ­վե­ցի։ Ու­րեմն` ՙԱստ­ծո ու­ղար­կած մար­դուն՚ պառ­կեց­րինք քնե­լու։ Ա­ռա­վո­տյան եր­կար ժա­մա­նակ սե­նյա­կից դուրս չէր գա­լիս։ Վեր­ջա­պես մայրս մտ­նում է սե­նյակ ու տես­նում պա­տից հան­ված է գոր­գը, հա­վաք­ված է ամ­բողջ ան­կո­ղինն ու ընդ­հան­րա­պես ինչ կար չկար սե­նյա­կում։ Ու քա­նի որ մեր բո­լոր սե­նյակ­նե­րը դուրս էին գա­լիս բակ, ՙԱստ­ծո ու­ղար­կած մարդն՚ ան­հե­տա­ցել էր։ Այս դեպ­քից հե­տո շատ էինք կա­տա­կում հորս հետ։ Հենց մի մու­րա­ցիկ էր հայ­տն­վում տան մոտ, ա­սում էինք. ՙԱստ­ված ե­կավ, հայ­րիկ՚։

Ա­հա այս­պի­սի պատ­մու­թյուն։ 35-ա­մյա­կը նշում էինք շատ շքեղ։ Եր­կար պատշ­գամ­բը զար­դա­րել էինք, կու­սա­նո­ցից կույ­սեր էին ե­կել, տեր Հա­րու­թյունն էր ե­կել՝ օրհ­նե­լու տու­նը։ Հայրս մա­տաղ էր ա­րել։ Ե­րե­կո­յան հյու­րե­րը թե­յում էին ինչ­պես ըն­դուն­ված էր՝ այ­գում։ Հե­տո պա­րեր էին, մե­ծե­րը պրե­ֆե­րանս էին խա­ղում հա­տուկ թղ­թա­խա­ղի սե­ղան­նե­րի վրա։ Ա­ռա­վո­տյան ես միշտ բա­ցում էի սե­ղան­նե­րի փեղ­կերն ու ան­պայ­ման կո­պեկ էի գտ­նում։ Այդ օր­վա­նից նկար էր պահ­պան­վել։ Ա­մա­ռա­յին ու­րախ հա­վաք­նե­րի ժա­մա­նակ մայրս ա­նընդ­հատ պտտ­վում էր բո­լո­րի շուրջն ու ինչ-որ բան ա­ռա­ջար­կում։ Ա­ռա­վո­տյան կո­ղով­նե­րով թութ էին բե­րում Քա­րին տակ գյու­ղից։ Իսկ հե­տո նա­խա­ճաշն էր՝ ձվա­ծեղ՝ 25 ձվից։
Հե­քիաթ դար­ձած օ­րեր են։

Ես անց­նում եմ եղ­բայր­նե­րիս ման­կու­թյան և պա­տա­նե­կու­թյան տա­րի­նե­րին, այն ինչ բազ­միցս լսել եմ մո­րիցս։ Բո­լոր եղ­բայր­ներս ա­վար­տել էին Շու­շիի Ռեա­լա­կան վար­ժա­րա­նը։ Վար­ժա­րա­նի աչ­քի ըն­կած ու­սու­ցիչ­նե­րից էր Չավ­չա­վա­ձեն, ո­րը հե­տա­գա­յում ա­մուս­նա­ցավ Շու­շիում հայտ­նի Թա­գուշ-խա­նու­մի աղջ­կա հետ։ Շու­շիի Ռեա­լա­կան վար­ժա­րա­նից հե­տո եղ­բայր­ներս մեկ­նում էին Գեր­մա­նիա՝ ու­սու­մը շա­րու­նա­կե­լու։ Ա­մե­նադժ­վար ե­րե­խան Հով­հան­նեսն էր։ Տատս՝ Զա­ռի բա­ջին, ազ­գա­յին տա­րազ էր կրում, գլ­խին էլ ոս­կյա կո­պեկ­նե­րով զար­դար­ված տա­րա­զի մաս կազ­մող ՙչիխ­թի՚ կոչ­վածն էր կրում։ Գլ­խար­կի կենտ­րո­նում կլոր ստ­վա­րաթղ­թի վրա կտոր էր քա­շած։ Մի ան­գամ Հով­հան­նե­սը ստ­վա­րաթղ­թի մի կտոր էր գտել ու խա­ղում էր։ Տատս խնդ­րում է ստ­վա­րա­թուղ­թը՝ գլ­խար­կը թար­մաց­նե­լու հա­մար։ Հով­հան­նե­սը տա­լիս է։ Տատս քան­դում է գլ­խար­կը, ստ­վա­րա­թուղ­թը փո­խում, վրան նոր կտոր քա­շում ու հա­ջորդ օ­րը գա­լիս է մեր տուն։ Հով­հան­նե­սը հենց նրան տես­նում է սկ­սում է սար­սա­փե­լի լաց լի­նել ու պա­հան­ջում է իր ստ­վա­րաթղ­թի կտո­րը։ Այս լացն այն­քան է ուժգ­նա­նում, որ տատս ստիպ­ված քան­դում է ՙչախ­թին՚ ու ստ­վա­րա­թուղ­թը ե­րե­սին շպր­տե­լով ա­սում. ՙԵր կալ, աչքդ կո­խե՚։

Մի ան­գամ ամ­բողջ ըն­տա­նի­քով գնա­ցել էինք բուլ­վար, որ­տեղ­Հով­հան­նե­սը մի­ջատ­ներ էր բռ­նել ու թղ­թե տոպ­րա­կի մեջ բե­րել էր տուն։ Գի­շե­րը հի­շել էր, ու երբ բա­ցել էր տոպ­րա­կը, պարզ­վել էր` մի­ջատ­նե­րը թռել-գնա­ցել էին։ Լա­ցը դրել էր. ՙԻմ բուլ­վա­րի վը­թեսն ում օ­զում՚։ Մայրս պատ­մում էր, որ գնա­ցել էր խո­հա­նոց, ինչ-որ մի­ջատ­ներ էր հա­վա­քել պա­տու­հան­նե­րից ու թղ­թե տոպ­րա­կում բե­րել-տվել էր Հով­հան­նե­սին։ Հով­հան­նե­սը նա­յել էր ու սկ­սել ա­վե­լի բարձր բղա­վել. ՙԵս իմ բուլ­վա­րի վը­թեսն ում օ­զում՚։
Սի­մոն եղ­բայրս սի­րում էր գնալ Շու­շիի հա­րա­կից ան­տառ­նե­րը, տար­բեր բա­ներ էր հա­վա­քում, բե­րում տա­նը ու­սում­նա­սի­րում։ Ա­սում էր կեն­սա­բան պի­տի դառ­նա։ Եվ իս­կա­պես նա հա­սավ կեն­սա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տո­րի աս­տի­ճա­նի։ Ա­վար­տե­լով Գեր­մա­նիա­յում՝ մա­գիստ­րո­սի աս­տի­ճա­նով վե­րա­դար­ձավ Թիֆ­լիս, ուր տե­ղա­փոխ­վել էր մեր ըն­տա­նի­քը։ 1921-ին ա­մուս­նա­ցավ Է­սյա Կայ­զանս­կա­յա­յի հետ։ Մենշևի­կյան Վրաս­տա­նի և Դաշ­նակ­ցա­կան Հա­յաս­տա­նի միջև կոնֆ­լիկտ­ներ էին ա­ռա­ջա­ցել։ Թիֆ­լի­սում սկ­սել էին հա­յե­րի ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րը։ Ձեր­բա­կալ­ված­նե­րին պա­հում էին սե­մի­նա­րիա­յի շեն­քում։ Է­սյան լա­ցե­լով ե­կավ մեր տուն ու հայտ­նեց, որ Սի­մո­նին տա­րել են։ Հե­տո ձեր­բա­կա­լե­ցին Հով­հան­նե­սին։ Տա­նը մնա­ցինք ես, մայրս ու Ա­րու­սյա­կը։ Ա­հա այս­տեղ Է­սյան ցույց տվեց ինձ ի­րեն։ Բու­տերբ­րոդ­նե­րով ու թեր­մո­սով նա օ­րը մի քա­նի ան­գամ տնից վա­զում էր սե­մի­նա­րիա­յի շենք ու կե­րակ­րում Սի­մո­նին ու Հով­հան­նե­սին։ Չորս օ­րից նրանց ա­զա­տե­ցին։ Սի­մոնն ան­վերջ պատ­մում էր Է­սիա­յի սխ­րա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին։ Սա Է­սյա­յի կող­մից հո­գե­բա­նա­կան է­տյուդ էր, դրա­նով նա ա­րա­գաց­րեց ի­րենց ա­մուս­նու­թյու­նը։ Այս­պես Է­սյան մտավ մեր գեր­դաս­տան։ Նա չոր կին էր՝ դուրս թռած աչ­քե­րով։ Ա­մե­նից դժ­վար մայրս հա­մա­կերպ­վեց Է­սյա­յի հետ։ Նրա մա­սին մորս տպա­վո­րու­թյունն այս­պի­սին էր. ՙԱշ­կե­րը հանց ա տուրս պր­ծած կերթ­նուկ՚։ Շատ շու­տով մեր տա­նը Է­սյան լց­վեց, սի­րու­նա­ցավ, սկ­սեց հագն­վել ու հա­մակ­րե­լի կնոջ կեր­պա­րանք ստա­ցավ։ 1935-ին Սի­մո­նը ե­կավ Երևան դա­սա­խո­սու­թյուն­ներ կար­դա­լու։ Այդ ըն­թաց­քում Է­սյան իր սի­րե­կա­նի հետ տե­ղա­փոխ­վեց Մոսկ­վա, ին­չը ցն­ցում էր Սի­մո­նի հա­մար, որն այն­քան բան էր ա­րել Է­սյա­յի կյան­քում։ Հե­տո Սի­մոնն ա­մուս­նա­ցավ հայտ­նի ֆի­զիո­լոգ Խա­չիկ Կոշ­տո­յա­նի զար­մու­հու՝ Ե­լե­նա Բաղ­դա­սա­րո­վա­յի հետ, ո­րի մա­հով հան­գավ մեր գեր­դաս­տա­նի լույ­սը Թիֆ­լի­սում։ Ե­լե­նա­յի մա­հից հե­տո կնոջս հետ գնա­ցինք Թիֆ­լիս, Յուզ­բա­շյան­նե­րի վեր­ջին օ­ջա­խի դու­ռը փա­կե­լու։ Փո­փո­խա­կան էր նրա ճա­կա­տա­գի­րը։ Ապ­րեց մինչև 74 տա­րե­կան ու շատ բան տե­սավ իր կյան­քի ըն­թաց­քում։
Ե­ղի­շի ու Նի­կի­տի մա­սին ո­չինչ չէին պատ­մում։ Նի­կի­տը շատ լուրջ էր ու փա­ռա­հեղ սո­վո­րում էր։ Իմ ծն­վե­լուց ա­ռաջ ար­դեն մեկ­նել էր Գեր­մա­նիա սո­վո­րե­լու։ Շու­շի երբևէ չէր ե­կել։ Գեր­մա­նիա­յից հե­տո ապ­րել էր Ռոս­տո­վում ու միայն 1920 թվա­կա­նին ե­կել էր Թիֆ­լիս։ Նա ին­ժե­ներ-է­լեկտ­րիկ էր։ Թիֆ­լի­սի է­լեկտ­րա­մե­խա­նի­կա­կան գոր­ծա­րա­նի տնօ­րենն էր։ 1930-ին տե­ղա­փոխ­վել է Երևան։ Երևա­նում նոր կա­ռուց­վող տրամ­վա­յի գծի հե­ղի­նակն էր։ 1937-ին տե­ղա­փոխ­վել է պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տուտ՝ դո­ցեն­տի աս­տի­ճա­նով։

(Շարունակելի)