[ARM]     [RUS]     [ENG]

ԵՍ ԱՊ­ՐԵԼ ԵՄ ՇՈՒ­ՇԻՈՒՄ

Հով­սեփ ՅՈՒԶ­ԲԱ­ՇՅԱՆ

(Սկիզբը՝ ՙԱԱ՚ թիվ 12« 13« 14« 15« 16« 17)

1925-ին Նի­կի­տը ա­մուս­նա­ցավ Վար­սի­կի հետ ու մեկ տա­րի անց ծն­վեց մեր սի­րե­լի Կա­րե­նը (արևե­լա­գետ Կա­րեն Յուզ­բա­շյան-Լ.Հ)։ Նրա ճա­կա­տա­գիրն էլ հարթ չէր։ Ե­րե­սու­նա­կան­նե­րի վեր­ջին Նի­կի­տին աք­սո­րե­ցին Ղա­զախս­տան, որ­տե­ղից վե­րա­դար­ձավ հի­վանդ։ Աք­սո­րից վե­րա­դառ­նա­լուց հե­տո հա­ճախ էի գնում մո­տը ու մինչև ուշ ե­րե­կո զրու­ցում էինք մեր ան­ցյա­լից, հի­շում Շու­շին։ Հու­շե­րիս մեծ մա­սը նրա պատ­մած­նե­րի հի­ման վրա է։
Ե­ղի­շը ար­տա­կարգ քյա­ման­չա էր նվա­գում։ Ամ­ռան ա­միս­նե­րին Շու­շիի մեր պատշ­գամ­բում տխուր մե­ղե­դի­ներ էր նվա­գում։
Ի­սա­հա­կը հայտ­նի էր որ­պես չա­րաճ­ճի ե­րե­խա, որն ա­ռանձ­նա­պես լավ չէր սո­վո­րում։ Նրա հետ կապ­ված մի հե­տաքր­քիր դեպք եմ հի­շում. Ի­սա­կը վի­ճել էր մի տղա­յի հետ, ո­րի եղ­բայ­րը Նի­կի­տի հետ Գեր­մա­նիա­յում էր սո­վո­րում ու ա­սել էր նրան, թե` ՙԻմ ախ­պեր Բեռ­լի­նան կի­րա­լա, վեր քու ախ­պերդ մը­ռա­լա՚։ Ուշ գի­շեր էր, երբ ներքևից ու­ժեղ դռան թա­կոց լս­վեց։ Մե­րոնք ի­ջան։ Լապ­տե­րը բռ­նած՝ ծա­ռա­յին ա­ռա­ջը գցած, քա­նի որ գի­շեր­նե­րը Շու­շիում ձմ­ռա­նը հա­մա­րյա լու­սա­վո­րու­թյուն չէր լի­նում, ներս են մտ­նում մի խումբ բարձր լա­ցող կա­նայք ու մի տղա­մարդ ու սկ­սում են մե­ղադ­րել մորս, թե ի­րենց տղան Գեր­մա­նիա­յում մա­հա­ցել է, ին­չու ենք թաքց­նում։ Մայրս ո­չինչ չի հաս­կա­նում, ու երբ Ի­սա­կին կան­չում են բա­ցատ­րու­թյուն տա­լու, ա­սում է` լավ եմ ա­րել, բա ինքն ին­չի ինձ խփեց։ Բայց կա­նայք չեն հա­վա­տում։ Ստիպ­ված մայրս հա­նում է Նի­կի­տի բո­լոր նա­մակ­նե­րը, տա­լիս է նրանց, որ կար­դան։ Վեր­ջա­պես հան­գս­տա­նում ու գնում են։ Ի­սա­կը շատ ու­զում էր ջու­թակ նվա­գել, բայց Շու­շիում ջու­թակ նվա­գող չկար ու ստիպ­ված թառ է նվա­գում։ Ե­րեք եղ­բայր­ներս նվա­գում էին, ու բազ­մա­թիվ լու­սան­կար­նե­րում՝ Շու­շիի քե­ֆե­րի ժա­մա­նակ եղ­բայր­ներս մաս­նակ­ցում էին ի­րենց գոր­ծիք­նե­րով։ Ի­սա­կի ճա­կա­տա­գիրն էլ թեթև չէր։ Հի­շում եմ ինչ­քան հո­գա­տար էր իմ հան­դեպ, երբ քու­թե­շից հե­տո ե­րի­կամ­նե­րի բոր­բո­քում էր սկ­սել։ Ինձ տաք վան­նա­նե­րի մեջ էին դնում, հե­տո տաք սա­վան­նե­րի մեջ փա­թա­թած Ի­սակն ինձ տե­ղա­փո­խում էր ան­կո­ղինս։ Ա­մեն բա­ժակ կա­թի դի­մաց, որ պի­տի խմեի, հայրս ինձ ոս­կով հինգ ռուբ­լի էր տա­լիս։ Մայրս պատ­մում էր, որ մե­զիս ա­ռա­ջին կա­թիլ­նե­րը բա­ժա­կի մեջ հայ­տն­վե­լուց Ի­սա­կը ու­րա­խու­թյու­նից վա­զում էր սե­նյակ­նե­րով։ Ի­սա­կը նույն­պես սո­վո­րեց Բեռ­լի­նում։ Ա­վար­տեց մե­խա­նի­կա­յի ֆա­կուլ­տե­տը։ Եր­կար տա­րի­ներ սի­րա­հար­ված էր շու­շե­ցի Աստ­ղիկ Մար­տի­րո­սյա­նին։ Եր­կար տա­րի­ներ նա­մա­կագ­րա­կան կապ ու­նեին։ Հայրս կա­տա­կով այդ կա­պի մա­սին ա­սում էր` ՙսա­տա­նա­յի փոստ՚։ Աստ­ղիկն ապ­րում էր Մոսկ­վա­յում։ 1915-ին նրանք ա­մուս­նա­ցան։

Ու­զում եմ պատ­մել նաև հո­րեղ­բորս՝ Ստե­փան-բե­կի մա­սին։ Ստե­փան-բե­կը մա­հա­ցել է իմ ծնն­դյան օ­րը։ Նրան ճա­նա­չում եմ հորս ու եղ­բայր­նե­րիս պատ­մե­լով։ Դժ­վար է նրան նկա­րագ­րել։ Ան­շուշտ օժտ­ված մարդ էր։ Շնոր­հա­լի փաս­տա­բան էր, թեև բարձ­րա­գույն կր­թու­թյուն չու­ներ։ Հա­նաք­չի մարդ էր ու բո­լո­րո­վին ան­տար­բեր չէր ի­գա­կան սե­ռի հան­դեպ։ Նրան հար­գում էին Շու­շիում։ Երկ­հար­կա­նի մեծ տուն ու­ներ ու մեծ այ­գի։ Բա­կում ար­տա­կարգ հա­մեղ ջրով ջր­հոր կար։ Ու­ներ կին՝ Փեդ­րոն բա­ջին, որ­դի՝ Ռու­բե­նը և դուստր՝ Աշ­խե­նը։ Ես ըն­դա­մե­նը մի լու­սան­կար ու­նեմ Ստե­փան-բե­կից՝ ճա­շի սե­ղա­նի շուրջ։ Նա ի­րա­վա­բա­նա­կան մեծ փորձ ու­ներ ու հա­ճախ էր գնում Ե­լի­զա­վե­տո­պոլ (Գյան­ջա, Կի­րո­վա­բադ)։ Նրա տու­նը աչ­քիս ա­ռաջ է։ Ես հա­ճախ էի վա­զում նրանց բակ, հա­սա­կա­կից­նե­րիս՝ Խա­լունց Նի­կո­լա­յի (Ստե­փան-բե­կի կնոջ եղ­բոր) տղա­նե­րի՝ Ա­նու­շա­վա­նի, Հրան­տի ու Ա­շո­տի հետ խա­ղա­լու, ո­րոնք գա­զա­նա­բար սպան­վե­ցին 20 թվա­կա­նին։ Ծնող­նե­րիս պատ­մե­լով Ստե­փան-բե­կի տղան՝ Ռու­բե­նը, ծն­վել է նրանց ա­մուս­նու­թյու­նից 9 տա­րի հե­տո։ Ստե­փան-բե­կի կի­նը՝ Փեդ­րոն բա­ջին, կրթ­ված կին էր, շատ էր կար­դում ու հա­ճախ գնում էր Կիս­լո­վոդսկ՝ հա­վա­նա­բար բուժ­վե­լու։ Պահ­պան­վել են լու­սան­կար­ներ Կիս­լո­վոդս­կի տա­րի­նե­րից՝ Փեդ­րոն բա­ջին քրոջս՝ Ան­նա­յի, նրա ա­մուս­նու՝ Տիգ­րա­նի հետ։ Մա­հա­ցավ Փեդ­րոն բա­ջին ա­մուս­նուց ե­րեք տա­րի հե­տո։ Քա­նի որ ուշ էր ե­րե­խա ու­նե­ցել՝ ըն­տա­նի­քում վե­ճեր կա­յին։ Մորս պատ­մե­լով նա նույ­նիսկ Մոսկ­վա­յում էր բուժ­վում։ Մյուս եղ­բայր­նե­րը ժա­ռանգ­ներ ու­նեին, Ստե­փան-բե­կը՝ ոչ։
Ու վեր­ջա­պես ծն­վում է Ռու­բե­նը։ Ստե­փան-բե­կին լուր է հաս­նում, որ Աղ­դա­մի հարևան փոքր գյու­ղե­րից մե­կում մի թա­թար կին է ապ­րում, ո­րը չբե­րու­թյուն է բու­ժում։ Այս մա­սին պատ­մել է մայրս, իսկ հե­տա­գա­յում բազ­միցս պատ­մել է ին­քը՝ Ռու­բե­նը։ Ստե­փան-բեկն ու­ղար­կում է այդ կնոջ հետևից։ Մի քա­նի օր այդ կնո­ջը կար­գի էին բե­րում՝ լո­ղաց­նում, սան­րում, հագց­նում, ո­րից հե­տո նա անց­նում է իր գոր­ծին։ 1884-ին ծն­վում է Ռու­բե­նը, հե­տո՝ Աշ­խե­նը։
Ստե­փան-բե­կին պաշ­տում էր մեր ամ­բողջ ըն­տա­նի­քը։ Ստե­փան-բե­կը ինչ-որ շու­շե­ցի կնոջ փաս­տա­բանն էր, ո­րը հս­կա տա­րածք­ներ ու­ներ Աղ­դա­մում։ Մի հա­րուստ թա­թա­րի միակ աղ­ջիկն էր։ Նրա մա­սին ման­կու­թյանս տա­րի­նե­րին, հի­շում եմ, ա­սում էին` խա­նեն աղ­ջի­կը։ Ե­թե որևէ մե­կը մեծ ծախ­սեր էր ի­րեն թույլ տա­լիս, ա­սում էին` խե տու խա­նեն աղ­ջիկն ես։
Ու­զում եմ պատ­մել կատ­վի պատ­մու­թյու­նը։ Մի ան­գամ Ստե­փան-բե­կը Թավ­րի­զից մեծ կա­տու է բե­րում, ո­րի ա­նու­նը դնում են ՙՓա­շա՚։ Այս պատ­մու­թյու­նը ես լսել եմ եղ­բո­րիցս։ Գար­նա­նը այս ՙՓա­շան՚ մի ամ­սով միշտ հե­ռա­նում էր տնից։ Թեև եղ­բայր­ներս հրա­շա­լի գի­տեին ուր է գնում կա­տուն, այ­նուա­մե­նայ­նիվ, հա­տուկ հարց­նում էին: Ստե­փան-բե­կը պա­տաս­խա­նում է. ՙԵ­րե­խերք, կատ­վեն խա­սյա­թը ը­տիա՝ տա­րե­կան մը հըտ քի­նա­մա ա­նի­րա­վու­թյան՚, ո­րից հե­տո ՙա­նի­րա­վու­թյուն՚ բառն իր հաս­տա­տուն տեղն է գրա­վում մեր ըն­տա­նի­քի խո­սակ­ցա­կան բա­ռա­պա­շա­րում։ Դրա­նից հե­տո որևէ կնոջ մա­սին խո­սե­լիս այլ բա­ռե­րի փո­խա­րեն ա­սում էինք` ՙա­նի­րա­վու­թյան՚ է գնում։ Մի ան­գամ, երբ ՙՓա­շան՚ վե­րա­դառ­նում է հեր­թա­կան ՙա­նի­րա­վու­թյու­նից՚, Ստե­փան-բե­կը նա­յում, տես­նում է կա­տուն ամ­բող­ջո­վին ճանկ­ռոտ­ված, հոգ­նած, ու­ժաս­պառ է, ա­սում է. ՙԱյ, Փա­շա, գի­դում ըս թա մեր սըր­տը օ­զում չի՞ ա­նի­րա­վու­թյուն ա­նե՚։
Ստե­փան-բե­կի կա­տակ­ներն ու թևա­վոր խոս­քե­րը ապ­րե­ցին շատ եր­կար։ Մի ան­գամ Ստե­փա­նը հյուր է գնում ե­րի­տա­սարդ տեր­տե­րի տուն, ո­րի կի­նը շատ ե­րի­տա­սարդ ու գե­ղե­ցիկ էր։ Երբ բա­վա­րար խմած են լի­նում Ստե­փան-բեկն ա­սում է տեր­տե­րին` ՙսըր­տըս դե­րա­կեն ա օ­զում՚։ Տեր­տե­րը սկզ­բում չի հաս­կա­նում, բայց երբ գլ­խի է ընկ­նում խոսքն ին­չի մա­սին է՝ ա­սում է. ՙՍտե­փան-բեկ, էդ հին­չա, վեր մտա­ծում ըս, կն­կադ մի օ­րավ ղար­կե, սար­քիմ դե­րա­կեն՝ ետ ղար­կիմ՚։
Ստե­փան-բե­կի կի­նը՝ Փիդ­րո­նը, ե­րե­կո­յան տա­նը նս­տել չէր սի­րում ու միշտ հյուր էր գնում՝ ՙֆրապ՚ խա­ղա­լու։ Մի ան­գամ Ստե­փան-բե­կի մոտ հյու­րեր պի­տի գա­յին, ու Ստե­փանն ի­մա­նա­լով, որ կի­նը տա­նը չի լի­նի, մի նա­մակ է գրում ու գրա­սե­նյա­կի ծա­ռա­յող­նե­րից մե­կի մի­ջո­ցով ու­ղար­կում կնո­ջը. ՙՀար­գե­լի տի­կին Փեդ­րոն, խնդ­րում եմ այ­սօր ե­րե­կո­յան շնորհ ա­րեք մնալ տա­նը, տու­նը մարդ է գա­լու։ Քեզ շատ հար­գող Ստե­փան՚։ Այդ նա­մա­կը եր­կար պահ­պան­վում էր հորս թղ­թե­րի մեջ. ա­մեն ինչ այր­վեց Շու­շիի հետ։