Logo
Print this page

ՔԱՇԱԹԱՂԻ ԱՄՐՈՑՆԵՐ ՇԱՐՔԻՑ

Զոհ­րաբ ԸՌՔՈՅԱՆ

 Մեծ Հայ­քի Սյու­նիք աշ­խար­հի Ա­ղա­հեճք գա­վա­ռը հա­րուստ է պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րով։ Սկզբ­նա­կան շր­ջա­նում թվում էր՝ տա­րած­քում շատ են միայն ե­կե­ղե­ցի­ներն ու վան­քե­րը, հայ­կա­կան գե­րեզ­մա­նատ­նե­րը՝ կան­գուն ու ա­վե­րակ բնա­կա­վայ­րե­րի հարևա­նու­թյամբ, ան­տառ­նե­րում ու ձո­րե­րում, սա­րա­լան­ջե­րին։

2013 թվա­կա­նից սկ­սած՝ հնա­գետ Գա­գիկ Սարգ­սյա­նի հետ հա­ջող­վեց Ար­ցա­խի Քա­շա­թա­ղի ներ­կա­յիս շր­ջա­նում, ո­րի կազ­մում են Սյու­նի­քի Ա­ղա­հեճ-Քա­շա­թաղ, Հա­բանդ, Քա­շու­նիք, Բաղք-Կով­սա­կան, Ար­ցա­խի Վայ­կու­նիք, Բեր­դա­ձոր և այլ գա­վառ­ներ, հայտ­նա­բե­րել ենք 3 տաս­նյա­կից ա­վե­լի ամ­րո­ցա­տե­ղի­ներ ու բա­զում դամ­բա­րա­նա­դաշ­տեր, բնա­կա­տե­ղի­ներ։ Ի­հար­կե, ամ­րոց­նե­րի մի մա­սը հայտ­նի էր, սա­կայն մեծ մա­սը գտն­վեց ՙԳուգլ՚ ծրագ­րով, ո­րոշ­նե­րը՝ պա­տա­հա­բար։ Ա­ռա­վել շատ են ե­ղել ամ­րոց­նե­րը հատ­կա­պես Ա­ղա­հեճ գա­վա­ռում՝ Ա­ղավ­նո գե­տի ա­վա­զա­նում, Քա­շու­նիք գա­վա­ռում՝ Ո­րո­տան-Բար­կու­շա­տի մի­ջին հատ­վա­ծի 2 ա­փե­րին, Կով­սա­կա­նի գա­վա­ռում՝ Ող­ջիի ա­վա­զա­նում։
Ամ­րոց Ա­ղավ­նա­բերդ-Ղուշ­չի ղա­լա
Հա­կա­րիի արևմտյան Ա­ղավ­նո-Ար­քու­նա­գետ վտա­կի աջ կող­մում՝ պատ­մա­կան Մի­րիկ-Մե­րիկ գյու­ղից մոտ 3կմ հա­րավ-արևելք, գտն­վում Ղուշ­չի ան­վամբ գյու­ղը, ո­րի պատ­մա­կան ան­վա­նու­մը հայտ­նի չէ։
Այս գյու­ղի հա­րա­վա­յին կող­մով, գե­պի Ա­ղավ­նո գետ իջ­նող լեռ­նա­բազ­կի գա­գաթ­նագ­ծին վեր խո­յա­ցող ՙՂուշ­չի ղա­լա՚ կոչ­ված մեծ, կո­նաձև բար­ձուն­քին՝ ծո­վի մա­կերևույ­թից 1502մ բարձ­րու­թյան վրա է գտն­վում մ.թ.ա. 3-1-րդ հա­զա­րա­մյակ­նե­րին թվագր­վող ամ­րո­ցը։
Այն զբա­ղեց­նում է կո­նաձև բլ­րի գա­գաթն ու լան­ջե­րը։ Ամ­րաց­ված է պաշտ­պա­նա­կան պարս­պա­պա­տե­րի եր­կու ներ­գծ­ված օ­ղակ­նե­րով, ո­րոն­ցից ներ­քի­նը գնում է բլ­րի ստո­րո­տի պա­րագ­ծով և ե­զե­րում է հիմ­նա­կան բնա­կա­տե­ղին, իսկ վե­րի­նը ընդ­գր­կում է բլ­րի հա­մե­մա­տա­բար հարթ գա­գա­թին նս­տած միջ­նա­բեր­դը։ Միջ­նա­բեր­դի կենտ­րո­նում ուր­վագծ­վում է մի մեծ, ուղ­ղան­կյուն շի­նու­թյուն, հա­վա­նա­բար՝ դղյա­կը։
Պա­րիսպ­նե­րը շար­ված են մե­ծա­ծա­վալ, անմ­շակ, ճեղ­քած քա­րե­րից չոր՝ կիկ­լո­պյան շար­ված­քով։ Պարս­պագ­ծե­րը հիմ­նա­կա­նում պատ­ված են հո­ղով ու խո­տա­ծած­կույ­թով, իսկ երևա­ցող հատ­ված­նե­րի պահ­պան­ված բարձ­րու­թյու­նը չի գե­րա­զան­ցում 1,5 մ։ Եր­կու պա­րիսպ­նե­րը ե­ղել են նաև բնա­կե­լի դա­րա­վանդ­նե­րի հե­նա­պա­տեր, և այ­սօր փաս­տագր­վում են որ­պես դա­րա­վանդ­նե­րի եզ­րագ­ծեր։ Ամ­րո­ցի արևե­լյան կող­մում անմ­շակ, սա­կայն մեծ քա­րեր կան, ո­րոնք ե­ղել են դար­պա­սի սյու­նե­րը։
Պարս­պա­պա­տե­րի միջև ըն­կած լան­ջե­րի թե­քա­դիր տա­րա­ծու­թյուն­նե­րում պահ­պան­ված ա­ռան­ձին պա­տա­շա­րե­րը վկա­յում են պարս­պա­պա­տե­րի ներ­սի տա­րած­քի եր­բեմ­նի կա­ռու­ցա­պատ­ման մա­սին։ Պա­տա­շա­րե­րի հետ­քեր կան նաև միջ­նա­բեր­դում և դղյա­կի ներ­սում։ Ամ­րո­ցի մուտ­քը ուր­վագծ­վում է ստո­րին պարս­պի արևմտյան կե­տում, ուր ամ­րո­ցա­նիստ բլ­րին միա­նում է արևմուտ­քից իջ­նող լան­ջի ջր­բա­ժա­նը։ Բնա­կա­տե­ղիի բաց, ոչ պարս­պա­պատ հատ­վա­ծը տա­րած­վում է արևմտյան սա­րա­հար­թի սկզբ­նա­մա­սում, ո­րից հե­տո սկս­վում է ըն­դար­ձակ դամ­բա­րա­նա­դաշ­տը։ Հու­շար­ձա­նում հա­վաք­ված վեր­գետ­նյա խե­ցե­ղե­նը թվագր­վում է Ք.ա. 3-1 հա­զա­րա­մյակ։ Ամ­րոց ա­ռա­ջին ան­գամ այ­ցե­լել ենք 2013թ. աշ­նա­նը։ Լեռ­նա­բազ­կի արևմտյան՝ գե­տա­մերձ ստո­րո­տին է գտն­վում 12-րդ դա­րի Մկ­նա­տա­մի Խաչ ե­կե­ղե­ցին։ Ղուշ­չի ղա­լա­յից մոտ 0,5կմ հյու­սիս գտն­վում է տա­րած­քի մեկ այլ ամ­րոց, ո­րը, փոք­րու­թյան պատ­ճա­ռով ան­վա­նե­ցինք Մա­նուկ ամ­րոց։ Հա­րա­վա­յին կող­մում՝ Ա­ղավ­նո­յի Սթու­նիս վտա­կի ա­ջափ­նյա բարձ­րա­դիր վայ­րում, հա­զա­րա­մյա պատ­մու­թյուն ու­նե­ցող բնա­կա­տե­ղի կա, որ­տեղ պահ­պան­վել են դամ­բա­րան­ներ, պա­րիսպ­նե­րի հետ­քեր, ամ­րաց­ված փա­րախ­ներ։ Նույն դամ­բա­րա­նա­դաշ­տում 2013թ. գտն­վեց հե­թա­նո­սա­կան կուռք՝ կնոջ կեր­պա­րանք հի­շեց­նող։ Իսկ ամ­րո­ցի արևմտյան կող­մում, մոտ 2կմ եր­կա­րու­թյամբ ձգ­վող ու ա­նընդ­հատ բարձ­րա­ցող բլ­րա­լան­ջին, Ք.Ա. 4-3-րդ հա­զա­րա­մյակ­նե­րում գո­յու­թյուն է ու­նե­ցել մի հս­կա բնա­կա­տե­ղի, հնա­րա­վոր է՝ քա­ղաք-բնա­կա­վայր։ Տա­րած­քում պահ­պան­վել են դամ­բա­րան­ներ՝ մի­մյան­ցից հա­մա­չափ հե­ռա­վո­րու­թյամբ, տնե­րի հիմ­քեր, մի քա­նի բա­վա­կա­նին մեծ չա­փե­րով քա­րեր, ո­րոնք, հնա­րա­վոր է, զո­հա­սե­ղան­ներ են։ Բնա­կա­տե­ղիի հյու­սի­սա­յին կող­մում, որ­տե­ղից թեք լանջ է իջ­նում, եր­կար ձգ­վող պարս­պա­պատ կա, ո­րի եր­կա­րու­թյու­նը 1կմ-ից ա­վե­լի է։ Պարս­պի վեր­ջում, որն ա­վարտ­վում է թեք լան­ջի վերջ­նա­մա­սում, հս­կա կաղ­նի ծառ կա՝ մո­տը մի քա­նի դամ­բա­րան­ներ։ Լան­ջի հա­րա­վա­յին ներ­քին մա­սը հաս­նում է Սթու­նիս գե­տա­կին, ո­րի ձախ ա­փին 9-րդ դա­րի ոչ մեծ չա­փե­րով բա­զի­լիկ, միա­նավ թա­ղա­կապ ե­կե­ղե­ցի կա։

Ամ­րոց Մա­նուկ բերդ


Ղուշ­չի գյու­ղի արևե­լյան կող­մում՝ Ա­ղավ­նո­յի աջ ա­փից ան­մի­ջա­պես բա­վա­կա­նին թեք լան­ջով բլուր կա, ո­րի վե­րին մասն ա­ռանձ­նա­նում է և 3 կող­մե­րում ուղ­ղա­ձիգ ժայ­ռեր են։ Հա­սա­նե­լի է միայն հյու­սիս-արևմուտ­քից՝ մեծ թե­քու­թյամբ իջ­նող զա­ռի­թափ լան­ջով։ Եվ այս ժայ­ռա­կերտ բլ­րի գլ­խին դա­րեր ա­ռաջ գո­յու­թյուն է ու­նե­ցել ոչ մեծ տա­րածք գրա­վող, սա­կայն ողջ տա­րած­քը հս­կող ամ­րոց։ 2014թ. ա­ռա­ջին ան­գամ բարձ­րա­ցանք բլու­րը և ու­սում­նա­սի­րե­ցինք հնա­վայ­րը։ Գտն­վում է ծո­վի մա­կերևույ­թից 1457մ բարձ­րու­թյան վրա։ Հու­շար­ձա­նը ու­նի եր­կու շի­նա­րա­րա­կան շերտ՝ բրոնզ-եր­կա­թե­դա­րյան և միջ­նա­դա­րյան։ Հնա­գույն՝ բրոնզ-եր­կա­թե­դա­րյան ամ­րո­ցի միջ­նա­բեր­դը նս­տած է ժայ­ռի մոտ 20x50 մ չա­փե­րով հարթ գա­գա­թին և արևե­լյան՝ գե­տա­հա­յաց եզ­րագ­ծով փակ­ված է անմ­շակ, մեծ, խո­րա­նար­դաձև ժայ­ռա­բե­կոր­նե­րից շար­ված կիկ­լո­պյան պարս­պով։ Ներ­սում նկատ­վում են նման շար­ված­քով ընդ­լայ­նա­կան եր­կու պա­տեր, ո­րոնք բա­ժա­նում են միջ­նա­բեր­դի մա­կե­րե­սը 3 ան­հա­վա­սար հատ­ված­նե­րի։ Եր­կու հատ­ված­նե­րում պահ­պան­վել են մոտ 2,5 մ տրա­մագ­ծով, ակն­հայ­տո­րեն ձե­ռա­կերտ խոր փո­սեր, հա­վա­նա­բար՝ ջրա­վա­զան­ներ։ Միջ­նա­բեր­դից մոտ 12-15 մ ներքևի հո­րի­զո­նով գնում է ամ­րո­ցի երկ­րորդ պաշտ­պա­նա­կան գծի պա­րիս­պը, ո­րը, ինչ­պես և ա­ռա­ջի­նը, փա­կում է միայն հնա­րա­վոր մո­տեց­ման ուղ­ղու­թյու­նը։ Եր­կու պա­րիսպ­նե­րի միջ­նա­մա­սի թե­քա­դիր տե­ղան­քում նկատ­վում են կա­ռու­ցա­պատ­ման հետ­քեր։ Երկ­րորդ պարս­պագ­ծի հա­րավ-արևե­լյան ան­կյու­նից ներքև նս­տած մի փոքր, պարս­պագ­ծով ներ­փակ­վող ար­հես­տա­կան դա­րա­վան­դին, պահ­պան­վել են ուղ­ղան­կյուն սե­նյա­կի հիմ­նա­պա­տե­րը։
Ամ­րո­ցա­նիստ լե­ռան գե­տա­հա­յաց լան­ջի վեր­նա­մա­սում, հին ամ­րո­ցի պարս­պից ներքև, գնում է մանր ճեղ­քած բա­զալ­տի, տա­փակ սա­լե­րից կրա­շա­ղա­խով շար­ված մոտ 50-60 մ եր­կա­րու­թյամբ միջ­նա­դա­րյան պարս­պա­գիծ։ Այն կազ­մում է ոչ մեծ ար­հես­տա­կան դա­րա­վանդ, ուր կան նաև այլ պա­տե­րի հետ­քեր։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ՝ Մա­նուկ բեր­դը հան­դի­սա­ցել է մոտ 0.5 կմ հա­րա­վում գտն­վող Ա­ղավ­նա­բերդ ամ­րոց-բնա­կա­տե­ղիի պա­հա­կա­յին ամ­րո­ցը։ Այս ամ­րո­ցի դի­մա­ցին են Տան­ձուտ-1, Տան­ձուտ-2 պայ­մա­նա­կան ա­նուն­նե­րով ոչ մեծ ամ­րո­ցա­տե­ղի­նե­րը և հս­կա ժայ­ռե­ղեն բլ­րի վրա գտն­վող միջ­նա­դա­րյան մեկ այլ բերդ, ո­րի տես­քից կա­րե­լի է եզ­րա­կաց­նել՝ Ստե­փա­նոս Օր­բե­լյա­նի հի­շա­տա­կած Խո­ժո­ռա­բերդն է Ա­ղա­հեճ-Քա­շա­թաղ գա­վա­ռի Քա­շա­թա­ղից հե­տո 2-րդ հզոր ամ­րո­ցը միջ­նա­դա­րում։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.