[ARM]     [RUS]     [ENG]

ԵՍ ԱՊ­ՐԵԼ ԵՄ ՇՈՒ­ՇԻՈՒՄ

Հով­սեփ ՅՈՒԶ­ԲԱ­ՇՅԱՆ

(Սկիզբը՝ ՙԱԱ՚ թիվ 12« 13« 14« 15« 16« 17« 18)

Ինչ­պե՞ս մո­ռա­նամ այս տա­րի­նե­րը, իմ հան­դարտ ու եր­ջա­նիկ ման­կու­թյու­նը։ Բո­լո­րը ողջ էին՝ մայրս, հայրս, եղ­բայր­ներս, քույ­րերս։ Հա­րա­զատ­նե­րից ոչ ոք մա­հա­ցած չէր, ոչ մե­կի մա­հը դեռ չէինք սգում։ Բո­լորն ա­ռողջ ու ե­րի­տա­սարդ էին ու բո­լորն՝ ու­րախ։
Ա­մառ­նե­րը Շու­շի գնում էինք մինչև 1917 թվա­կա­նը, բայց ար­դեն չկար նախ­կին ու­րա­խու­թյու­նը, խա­ռը տա­րի­ներ էին ար­դեն։ 1917-ի ամ­ռա­նը գնում էինք Շու­շի ու մեզ հետ էր նաև Ի­սա­հա­կի կի­նը՝ Աստ­ղի­կը, եր­կու ե­րե­խա­նե­րի հետ։ Աղ­դա­մի մոտ մեզ շր­ջա­պա­տե­ցին թա­թար­նե­րը (ադր­բե­ջան­ցի­նե­րը)։ Հրաշ­քով փրկ­վե­ցինք։ Մեր հետևից սայ­լի մեջ եր­կու զին­ված սպա­ներ էին գա­լիս։ Նրանք դուրս ե­կան ատր­ճա­նակ­նե­րով ու թա­թար­նե­րը ցր­վե­ցին։
Տագ­նա­պա­լի ժա­մա­նակ­ներ սկս­վե­ցին։ Ին­չո՞ւ հայրս չհա­նեց մեր ու­նեց­ված­քը Շու­շիից, ին­չո՞ւ մեր հարս­տու­թյու­նը բա­ժին հա­սավ բար­բա­րոս­նե­րին։
Ու­զում եմ նշել մի փաստ ևս։ Շու­շին, ինչ­պես ար­դեն գրել եմ, այ­րե­ցին նաև 1906-ին, բայց մեր տու­նը փրկ­վեց։ Հայրս, սո­վո­րույ­թի հա­մա­ձայն, ծնն­դյան տո­նե­րին ու զատ­կին գնում էր Շու­շիի ռու­սա­կան կա­յա­զո­րի պե­տի մոտ ու խնդ­րում հայ զին­վոր­նե­րին թույլ տալ գա­լու մեր տուն Զա­տիկն ու ծնն­դյան տո­նե­րը նշե­լու։ Մոտ 30 մարդ էր գա­լիս։ Երբ թա­թար­նե­րը հր­դե­հե­ցին քա­ղա­քը, ռու­սա­կան կա­յա­զո­րը չխառն­վեց։ Հա­յե­րին ու թա­թար­նե­րին մի­մյանց դեմ լա­րե­լու քա­ղա­քա­կա­նու­թյուն էր։ Կա­յա­զո­րի հայ զին­վոր­նե­րը մեր տանն անց կաց­րած ե­րե­կո­նե­րի դի­մաց փր­կե­ցին մեր տու­նը կրա­կից։ Շա­տե­րը հր­դե­հից հե­տո կա­ռու­ցե­ցին ի­րենց տնե­րը։ Այս մա­սին էլ չեմ ու­զում գրել, ա­մեն ինչ մնա­ցել է ան­ցյա­լում։
1976-ին կնոջս ու թոռ­նե­րիս հետ հան­գս­տա­նում էի Դի­լի­ջա­նում։ Այդ օ­րե­րին Գոլ­սուոր­սի էի կար­դում ու այն­քան ու­ժեղ մեխ­վե­ցին սր­տիս մեջ հետևյալ տո­ղե­րը. ՙԴա­տարկ բան է կյան­քը՝ մի քիչ սեր, մի քիչ ա­տե­լու­թյուն ու ար­դեն վերջն է՚։ Այս ա­մենն, ինչ գրել եմ Շու­շիի մա­սին, գրել եմ Դի­լի­ջա­նում։ Հի­մա ու­զում եմ գրել շու­շե­ցի­նե­րի մա­սին։

Խա­լունց Նի­կո­լա­յը
Հո­րեղ­բորս՝ Ստե­փա­նի կի­նը՝ Փեդ­րոն բա­ջին, եղ­բայր ու­ներ՝ Նի­կո­լա­յը։ Շու­շիում նրան Խա­լունց Նի­կո­լայ էին կո­չում։ Իմ հի­շո­ղու­թյան մեջ նա մի ծե­րա­ցած տղա­մարդ էր` երկ­նա­գույն աչ­քե­րով։ Շատ ու­րախ մարդ էր, սրա­միտ, լավ պա­րում էր ու հյու­թեղ հայ­հո­յում։ Հա­ճախ էր ա­սում սրան-նրան ՙշան տղա, քու հյար շոն տըռ­նա՚։ Ու­տող-խմող մարդ էր։ Շու­շիում ոչ մի սե­ղան ա­ռանց Խա­լունց Նի­կո­լա­յի չէր անց­նում։ Նա իր ողջ ըն­տա­նի­քով ապ­րում էր Ստե­փան բե­կին պատ­կա­նող տա­նը։ Այդ տան բա­կում ջր­հոր կար, որն հա­տուկ համ ու­ներ։ Ման­կու­թյան մի պատ­կեր շատ ա­մուր մեխ­վել է հի­շո­ղու­թյանս մեջ. մեր ա­խո­ռա­պան Հա­կո­բը ձին լո­ղաց­նում էր ջր­հո­րի մոտ, ջուր էր տա­լիս ձիուն, ես մո­տե­նում ու խնդ­րում եմ Հա­կո­բին ինձ էլ նս­տեց­նել ձիու վրա։ Հա­կո­բը մի մե­ղե­դի էր սու­լում, ո­րի ե­ղա­նակն առ այ­սօր հի­շում եմ։

Այդ տան վե­րին հար­կում ապ­րում էր ա­տամ­նա­բույժ Ան­նա Սա­ֆա­րյա­նը՝ վաս­տա­կա­վոր ճար­տա­րա­պետ Սամ­վել Սա­ֆա­րյա­նի քույ­րը։ Ես Սամ­վե­լի հետ մտե­րիմ էի։
Նի­կո­լա­յի հետ ապ­րում էր նրա մայ­րը՝ Հու­ռի բա­ջին։ Նրան հրա­շա­լի հի­շում եմ։ Չար կին էր՝ կլոր ու փնթփն­թան։ Մի ան­գամ մի տղա են ու­ղար­կում Հու­ռի բա­ջու հետևից, տղան գա­լիս ա­սում է. ՙՏի­կին Հու­ռի, ձեզ ե­րե­կո­յան հրա­վի­րել են թե­յի՚։ Հու­ռին կար­ծե­լով, թե տի­կի­նը տիկ­նիկն է` կա­տա­ղած պա­տաս­խա­նել է` տի­կի­նը քու մար ա։ Նրա­նից միշտ խոր­հուրդ էին հարց­նում` ինչն ինչ­պես ե­փել։ Նի­կո­լա­յը սի­րում էր նս­տել ղա­սաբ Ա­վե­տի­սի մսի խա­նու­թի մոտ ու գնորդ­նե­րին խոր­հուրդ տալ, թե այս կամ այն կե­րա­կու­րի հա­մար ինչ կտոր վերց­նեն։
Մի տա­րօ­րի­նակ սո­վո­րու­թյուն ու­ներ. եր­բեմն միս, հավ, ձուկ էր ու­ղար­կում ըն­կեր­նե­րի տնե­րը, որ ե­փեն՝ ին­քը գա ճա­շի, ու նրան ում հետ ու­ղար­կում էր մի­սը, ա­սում էր. ՙԹող ձողն ու­ղար­կեն՚։ Հի­շում եմ, մայրս հա­ճախ էր բար­կա­ցած ա­սում. ՙԵս սօր մտադ­րու­թյուն չո­նիմ Խա­լունց Նի­կո­լա­յին հը­տե փլավ ի­փիմ՚։ Բայց միևնույն է, պատ­վերն ար­դեն տված էր ու Խա­լունց Նի­կո­լա­յին ըն­դու­նում էին սի­րով ու ուրա­խու­թյամբ։ Նի­կո­լա­յը նյու­թա­պես ա­պա­հով­ված էր։ Քա­նի որ շատ գեր էր՝ դժ­վար էր շարժ­վում։ Սո­վո­րու­թյուն ու­ներ. նս­տում էր ա­ռա­վո­տյան Մեյ­դա­նում ու երբ ոտ­քը հոգ­նում էր, կան­չում էր ան­ցորդ տղա­նե­րից մե­կին ու ա­սում. ՙՇան տղա, էս վըն­նըս քը­ցի էն մին վըն­նես յը­րա՚ (էս ոտս դիր մյուս ոտ­քիս վրա)։ Հե­տո, երբ է­լի ոտ­քը թմ­րում էր, նո­րից կան­չում էր մեկ­նու­մե­կին ա­սե­լով. ՙՇան տղա, եկ մին էս վըննս քը­ցի էն մի վըն­նես յը­րա՚։
Ինչ էր կա­տար­վում շու­կա­յում։ Մսի ֆունտն ար­ժեր 5-6 կո­պեկ, մի­ջին հավն ար­ժեր 7-10 կո­պեկ, մեծ ա­ծան հա­վը՝ 20 կո­պեկ, սև խա­ղո­ղը (քյա­սի­բի խա­ղող)՝ 2 կո­պեկ։

Շու­շիում Մալ­քունց Ա­լեք­սան ա­նու­նով մի ժլատ մարդ էր ապ­րում, որն առևտուր ա­նե­լիս միշտ սա­կար­կում էր կամ ինչ­պես Շու­շիում են ա­սում` ՙչա­նա էր թա­կում՚։ Կա­նա­չի ծա­խող­նե­րը պայ­մա­նա­վոր­վում են Ա­վե­տի­սին ա­սեն, որ 10 կապն ար­ժե ե­րեք կո­պեկ։ Ա­վե­տի­սը շփոթ­վում, զար­մա­ցած դես ու դեն է նա­յում ու ա­սում. ՙՇան տղերք, պա ես հյուր նը­հետ չա­նա թա­կիմ՚։ Նո­րից շեղ­վե­ցինք Խա­լունց Նի­կո­լա­յից։ Նրան շատ եմ հի­շում մեր սե­ղա­նի շուրջ։ Իսկ մի ան­գամ Նի­կո­լա­յը նե­ղա­ցավ ու սե­ղա­նից վեր կա­ցավ-գնաց։ Նի­կո­լա­յը մեր տուն գե­տի ձուկ էր ու­ղար­կել ու պատ­վի­րել էր կա­նանց ա­սել, որ դրան­ցից մե­կը, ո­րը ցց­ված ա­տամ­նե­րով էր՝ ի­րենն է լի­նե­լու։ Երբ ձկ­նե­րը բե­րե­ցին Նի­կո­լա­յը նս­տած էր հորս կող­քին։ Ձկ­նե­րը միան­ման էին, ո­րով­հետև ե­փե­լուց ա­տամ­նա­վոր ձկան ա­տամ­նե­րը թափ­վել էին։ Նի­կո­լա­յը զայ­րա­ցած բղա­վում է մեր խո­հա­նո­ցում աշ­խա­տող Մար­գա­րիտ բա­ջու վրա, իսկ նա շատ հու­մո­րով կին էր, ու շշ­մած Նի­կո­լա­յի զայ­րույ­թից պա­տաս­խա­նում է. ՙՀինչ ըս օ­զում ին­ձա­նա, ա­տամ­ներն խաշ­վյալ թափ­վա­լա ա, խե չըս շյուտ խա­բար ը­րալ, վեր քու ծյուկ­նանդ վզին մին կյար­մյուր թիլ կա­պիմ՚։ Մար­գա­րի­տի սրամ­տու­թյան վրա բո­լո­րը սկ­սում են քրք­ջալ ու Նի­կո­լա­յը վի­րա­վոր­վում, գլ­խար­կը դնում է գլ­խին, թող­նում է սե­ղա­նը ու գնում։ Նե­ղա­նա­լու սո­վո­րու­թյուն ու­ներ Նի­կո­լա­յը, բայց մեկ-եր­կու օ­րից նո­րից հայ­տն­վում էր ժպի­տը դեմ­քին ու նո­րից ըն­դու­նում էին նրան սի­րով։
Մի ան­գամ քրոջս ա­մուս­նու՝ Գրի­գոր Սա­ղյա­նի ըն­տա­նի­քը գա­լիս է Շու­շի ու նրանց պատ­վին Մի­խա­յիլ խնա­մու հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը մի մեծ ոչ­խար են ու­ղար­կում։ Ո­րոշ­վում է Պաղ աղ­բյու­րի մոտ քեֆ ա­նել։ Պաղ աղ­բյու­րի քե­ֆե­րը հրա­շա­լի էին նաև նրա­նով, որ ոտ­քով էինք իջ­նում։ Եվ, ա­հա մեր ողջ ըն­տա­նի­քը, խնա­մի­ներն ու հյու­րե­րը, այդ թվում Խա­լունց Նի­կո­լա­յը, մտ­նում ենք թավ ան­տառ՝ ճամ­փա բռ­նած դե­պի Պաղ աղ­բյուր։ Մի քա­նի հո­գով պո­զե­րից բռ­նած բե­րում են ոչ­խա­րին։ Ամ­բողջ ճա­նա­պար­հին Նի­կո­լա­յը նկա­րագ­րում է, թե ինչն ինչ­պես պի­տի պատ­րաս­տեն. ՙԱ­կուպ, տըս կրա­կը թիժ չա­նիս, վըչ­խա­րեն ջի­գյա­րան լավ ղա­րա (սոուս) ա ստաց­վում, ղա­րան բի­դի փլա­վեն յը­րա լըց­նինք՚, ու բա­զում այլ կար­գադ­րու­թյուն­ներ և բո­լո­րը ու­տեստ­նե­րի հետ կապ­ված։ Աչ­քե­րը չէր հե­ռաց­նում ոչ­խա­րից։ Ու հան­կարծ, ան­տա­ռի խոր­քից դուրս են գա­լիս եր­կու ձիա­վոր` ա­րագ քշե­լով ձիե­րը։ Ոչ­խա­րը խրտ­նում ու այն­պի­սի ա­րա­գու­թյամբ է փախ­չում ան­տառ, որ հե­տո եր­կար ման են գա­լիս ու չեն գտ­նում։ Մի­խա­յիլ խնա­մին ու­ղար­կում է մեր ա­խո­ռա­պան Հա­կո­բին եր­կու գառ առ­նե­լու ու քե­ֆը կա­յա­նում է, բայց ոչ Նի­կո­լա­յի հա­մար։ Նի­կո­լա­յը տե­ղը չէր գտ­նում։ ՙՊա տմա­կը, տմա­կը։ Շան տղերք մին վըխ­ճար էլ չըք կա­րում պա­հիք՚։ Նա հա­վա­տա­րիմ մնաց իր սո­վո­րու­թյա­նը՝ գլ­խար­կը դրեց գլ­խին ու խռո­ված գնաց քա­ղաք։

Թա­գուշ խա­նու­մը
Իմ հա­ջորդ վեր­հու­շը պա­պիս քրոջ թո­ռան՝ Թա­գուշ խա­նու­մի մա­սին է։ Տու­նը մեծ պատշ­գամ­բով էր։ Թա­գուշ խա­նու­մը հա­րուստ մա­նու­ֆակ­տու­րիստ Հայ­րա­պետ Ղա­լա­մյա­նի կինն էր։ Հայ­րա­պե­տը մա­հա­ցավ 1909-ին։ Նրան ա­ղոտ եմ հի­շում։ Շու­շիում նա մեծ տուն ու­ներ, տան մուտ­քի մոտ էլ՝ խա­նութ։ Տու­նը մեծ պա­տու­հան­նե­րով պատշ­գամբ ու­ներ, ո­րը դուրս էր գա­լիս այ­գի։ Այդ պատշ­գամ­բը սա­լո­նի դեր էր կա­տա­րում, որ­տեղ հա­վաք­վում էր Շու­շիի ին­տե­լի­գեն­ցիան՝ Ռեա­լա­կան վար­ժա­րա­նի ու­սու­ցիչ­ներ, ճա­նաչ­ված դեմ­քեր, տիկ­նայք, ե­րի­տա­սարդ աղ­ջիկ­ներ, ու­սա­նող­ներ, Շու­շիի հան­րա­հայտ բժիշկ­ներ։ Մենք բո­լորս մուտ­քի ի­րա­վունք ու­նեինք Թա­գուշ խա­նու­մի սա­լոն։ Լավ հի­շում եմ Ռեա­լա­կան վար­ժա­րա­նի մա­թե­մա­տի­կա­յի ու­սու­ցիչ Մի­խա­յիլ Գեոր­գիևիչ Չավ­չա­վա­ձեին, ո­րը հա­ճախ էր գա­լիս Թա­գուշ խա­նու­մի սա­լոն և վեր­ջում ա­մուս­նա­ցավ նրա դս­տեր հետ։ Սա­լո­նում քն­նարկ­վում էին քա­ղա­քի ա­մե­նա­հե­տաքր­քիր նո­րու­թյուն­նե­րը, թեր­թեր էին կար­դում, կազ­մա­կեր­պում էին թղ­թա­խա­ղեր։ Պի­տի ա­սեմ, որ սա­լո­նը հատ­կա­պես հա­ջո­ղու­թյուն ու­ներ ձմ­ռա­նը։ Թա­գուշ խա­նու­մը հինգ ե­րե­խա ու­ներ՝ եր­կու տղա և ե­րեք աղ­ջիկ։ Նրանք բո­լորն էլ մի տե­սակ ձա­խո­ղակ մար­դիկ էին։ Նրա Հայ­կա­նուշ դուստ­րը ա­մուս­նա­ցել էր հայտ­նի քան­դա­կա­գործ Գյան­ջյա­նի հետ։ Ապ­րում էին ար­տա­սահ­մա­նում։

(Շարունակելի)