[ARM]     [RUS]     [ENG]

ԵՍ ԱՊՐԵԼ ԵՄ ՇՈՒՇԻՈՒՄ

ՆԱՏՈ ԲԱՋՈՒՆ ԱՂՈԹՔԸ

Շու­շի քա­ղա­քու­մը մին ա­դյաթ կար։ Հի­բը վեր մե­րոպ­րի­յա­տի­յա­յա ի­նում, կապ­ված որևէ մին հա­ջո­ղու­թյան նը­հետ՝ նշա­նա­վոր ղո­նա­ղեն պատ­վեն միշտ ղո­նախ­լըղ ըն ա­նում։
Շուշ­վա Սար­գիս բե­կին տղան՝ Սի­մո­նը, Բաք­վա ե­կավ Շու­շի՝ հո­րը, մո­րը տըս­նե­լու։
-Սար­գիս բե­կին ճը­նան­չու­մը՞ք։ Մեր Շուշ­վա հա­րուստ­նե­րան մին­նա։ Մեյ­դա­նու­մը դու­քյան օ­նե։ Ինքն էլ կլու­բեն ստար­շի­նա­նա։ Սի­մո­նը Բա­քու ար գործ ա­նում, շու­շը­ցե Ա­դա­մո­վեն նավ­թա­հան­քու­մը՝ բու­գալ­տե­րեն օգ­նա­կանն ար։
Դե, գյու­դու­մըք, լի ծնող­նե­րին ու­րա­խու­թյա­նը չափ ու սահ­ման չկար…Իմ մա­դար տղան, իմ թառ­լան բա­լաի…ՙԿըլ­խա­վըդ շոռ տամ՚, ա­սու­մար մա­րը՝ Սո­նան։ Սար­գիս բե­կը գի­դյա­լիս չի լյալ, հինչ ա­նե ուր­խը­թու­նա։
Ուր­թա­նա քը­շե­րավ Սար­գիս­բե­կը քի­նաց բա­զար։ Ա­ռա­ջի­նը՝ ղա­սաբ Ա­վե­տի­սին դու­քյա­նը։ Մին լյավ վըխ­ճար ղար­կից տոն։ Ետ­նան քի­նաց Խուբ­լա­րանց Գրի­քո­րեն բա­կա­լե­յան. ՙԳրի­քոր, մին սևրյու­գա, ա­սետ­րի­նա, բա­լըկ, կես լա­սաի­նա, էր­կու բան­կա իկ­րա ղար­կե տոն՚։ Ետ­նան քե­ցավ կան­դի­տեր Գրի­քո­րեն ցե­խը։ Զա­կազ տը­վավ տորթ, կեքս, վաֆ­լի, պե­չե­նի՝ վեր ժա­մը վե­ցին տա­նը ի­նի։
Դե էլ ա­սում չում հինչ­քան ե­մյուշ, ծը­մե­րուկ, ֆրուկտ։
Քե­ցավ Շուշ­վա կլու­բը, էր­կու լա­կեյ տոն ղար­կից, մին էլ աշ­պաժ (խո­հա­րար) Հայ­րա­պե­տին, վեր հայտ­նի ար ու­րյան պե­ցյուր կլա­սա­վը։ Հե­տո քե­ցավ թառ ա­ծող Կու­ճուր Կրի­քո­րեն տո­նը. ՙՔյա­ման­չա ա­ծող Միր­զին նը­հոտ կը­կյաս՚։
Ժա­մը վե­ցին ղո­նաղ­նեն ե­կեն։ Գո­րոդս­կոյ գլա­վա Գի­գի ա­ղան, Շա­միր բե­կը, Գրի­գոր ա­ղան, Շա­քյա­րունց Լևո­նը, Յու­ղու­տանց Մո­սե­սը, մեր Շուշ­վա սե­ղա­նի վարդ Թա­գուշ խա­նու­մը, Խա­լունց Նի­կո­լա­յը, Ռեալ­նի ու­չի­լի­շի դի­րեկ­տո­րը, պա­դատ­նոյ ինս­պեկ­տոր Պա­դա­լինս­կին, ու­սու­ցիչ­ներ Ռու­բեն Նի­կո­յա­լի­չը, աշ­կե­րը շիլ­դի ակ­ցիզ­նի Ի­վան բե­կը, պրիս­տավ Պետ­րո­սը և շատ օ­րիշ­նեն։
Հա­լյա ղո­նաղ­նեն նոր ըն պըդ­րաստ­վեիս ը­լյալ, վեր նըս­տին, մին էլ տոռ­նը պեց­վում ա, ու ըր­վամ ա, գյու­դում ը՞ք հու՝ Նա­տո բա­ջին։
-Պա­հոոոոո,-մտ­քումն ա­սից Սո­նան,-էս քը­չե­ղա­կը շտե­ղան տյուս պըր­ծավ։
Դե, Նա­տո բա­ջուն ճը­նան­չու­մըք։ Մեր Շուշ­վա խա­բար տա­նող, խա­բար պի­րող Նա­տո բա­ջի­նա։ Շուշ­վա տը­նե­րան միշտ խա­բար ա Նա­տո բա­ջին. հու հինչ ը­րավ, շտեղ քե­ցավ , հյուր տա­նը հին­չա կա­դար­վում, հյուր հարթ­ներ չըն յո­լա քի­նամ։
-Սո­նա, քե մա­տաղ, սկա­ցա­լում տղադ Բաք­վա ե­կա­լա, էլ կը­րե­ցե վուչ տա­նը նըս­տիմ, ը­սը­ցե քի­նամ, ըշ­կը­լյու­սանք տամ, Աս­տը­ծու օրհ­նան­քը Սի­մո­նեն կըլ­խեն։
Սո­նան էլ ճա­րը կըտ­րած հինչ բե­դի ա­նար. ՙդե լյա­վա, վեր ե­կա­լըս, էն­քան կը­լյոխս խառ­նը­ված ար, էլ կը­րը­ցե վուչ քեզ խա­բար ա­նիմ՚։
Նա­տո բա­ջուն լհա էդ ար պետք, աշ­կերն ու ըն­գուճ­նեն սրած նս­տից, վեր լյավ տըս­նա, լյավ սկա­նա հու հին­չա ա­սում, կը­նա­նե­քը հինչ շյո­րըն կե­ցալ։ Է­քյուց էլ կը­քի­նյա սկա­ցած-տը­սա­ծեն յի­րա մին տասն էլ ին­քյը կի­վիլ­ցը­նե, վեր ա­մեն տըղ պատ­մե. ՙաղ­չի, սկա­ցալ ըք քու­ռա­նամ ես, մյուլ­քունց Սար­գի­սին կը­նե­գյը քե­ցալ ա Թիֆ­լիս, տը­ղեն տըս­նա։ Պա տի պեն կի­նի՞։ Պա կը­նե­գյը մի­նակ հը­ղե կքի­նյա՞։ Վը­ղը տի մար­դին կըլ­խեն՚։
Ու­րյու­գյու­նը ուշ Նա­տո բա­ջին կե­րած-խմած կյա­մա տոն։
Տըս­նում ա տա­նը մարդ չկա։ Նա­տո բա­ջին ու­րյան կուրց­նում ա. Պա հինչ ա­նե՞, սկա­ցա­ծը, տը­սա­ծը հյո՞ւր պատ­մե, փո­րու­մը հունց պա­հե՞, կես քը­շե­րին հյո՞ւր տոռ­նը թա­կե։ Վեր­ջը, ճա­րը կըտ­րած հուն­ցու ա­մեն քի­շեր, սկ­սում ա ՙՀայր մերն՚ ա­սե­լը, վեր տը­ղը մըտ­նե։
Ի­րե­սը խա­չակն­քում ա, սկ­սում ա­ղոթ­քը, ա­մա Սո­նեն ղո­նախ­լը­ղը կըլ­խան տյուս չի կյամ, օ­շը, մը­տը է­նա ըն­դըղ։
-Հայր մեր, որ յեր­կինս ես…
-Կոր­չի Սո­նան, ու­րյան մար­թին ու տը­ղեն նը­հետ։ Էն ա­բեդ ար, վեր սոր Սո­նան տը­վավ։ Պա տի խյո­րագյ կի­փի՞ն՝ էն պատ­վա­վեր մարդ­կանց ը­ռա­ջին ա­ռանց հը­մըն­չե­լու շա­րին…
Խուրբ ե­ղեի­ցի ա­նուն Քո…
-Փը­լա­վը ճըլ­խած, ա­սիս շի­լա­ճյաշ ի­նի ստո­լեն, բու­ղա­զավդ կոլ չար քի­նյամ։ Պա Սո­նեն ի­րե­սին ա­բուռ կա՞,-ա­սում ա Նա­տո բա­ջին ու ի­րե­սը խա­չակն­քում.
-Ե­ղի­ցին կամք քո, որ­պես յեր­կինս և յերկ­րի
-Պա փը­լա­վեն տա­կեն լա­վա­շը։ Տա­կան կա­ցած, սը­վա­ցած, կը­լյոխտ թա­ղիմ, Սո­նա, էն վըս­կու նման ծյու­կու­նը էն­քան ա ի­փյալ, վեր սար­քալ ա խա­շիլ։
-Զհաց մեր հա­նա­պա­զորդ տուր մեզ այ­սօր
Էն ա, տը­վավ, լի Աստ­ված քեզ մա­տաղ, չը­խըրթ­ման քը­ցա­խած, օ­տո­ղը էլ գյու­դում չար չըխ­րթ­մա յա օ­տում, թա՝ ախ­տավ շոր­վա (հո­նի չրով ճաշ)։
-եվ թող զպար­տիս մեր, որ­պես և մենք թո­ղումք մե­րոց պար­տա­պա­նաց…
Հին­չըս ա­սո՞ւմ, Աստ­ված, խե Սար­գիս բե­կին պարտ­քը կը­թո­ղի՞ն, աշ­կե­րը չը­ռած ղու­նըղ­նե­րեն պե­րա­նեն, պա տի այ­բե­ջառ տը­ղա­մար­դին տա­նը կը­պա­հի՞ն։
Նա­տո բա­ջին մին էլ խաչ ը­րավ։
-Եվ մի տա­նիր զմեզ ի փոր­ձու­թյուն
-Աշ­կե­րը քու­ռա­նան Գրի­գոր բե­կին ջա­հիլ կըն­գա­նը՝ Մար­գա­րի­տին, Ար­զու­մա­նեն տղեն ա­նա աշ­կե­րը պուք տա­յիս չի ը­լյալ, մո­խըր­վե Սո­նան, ստո­լեն սկա­ծեր­ծը վեչ լը­վա­ցած ար, վեչ էլ՝ ու­թյու տված…Ամ­մա Շա­միր բե­կը կե­րավ, հա, պըտ­կան ծաղ­կած (ցու­ցա­մոլ) Նի­նա խա­նու­մը կող­քեն վեր ըն­գած բրի­լյան­տի օ­ղե­րը կախ տը­ված, յա­նի թա. ՙե­շի­ցեք, հա, հա­րուստ կը­նե­գյում՚։
-Այլ փր­կեա զմեզ ի չա­րէ…
Թա­մամ չա­րիք ար, Տեր Աս­տուծ, ճո­տե­րը կու­ճուր-կու­ճուր կը­տո­րած, ստո­լեն զա­կուս­կա չկար, տար­վա էս հը­վեն (ե­ղա­նակ) խա­ղող չկար…
Նա­տո բա­ջին ստըղ մը հըտ էլ ա խա­չակն­քում ու ա­սում.
Զի Քո է ար­քա­յու­թյուն և զո­րու­թյուն և փառք հա­վի­տյանս, ա­մէն
Ըըը, Սո­նան էլ, ու­րյան մարդն էլ…Էր­կուսն էլ բար­բադ ի­նին։
Սրա­նով Նա­տո բա­ջին ա­վար­տում է ա­ղոթ­քը, ե­րե­սը խա­չակն­քում ու ան­կո­ղին մտ­նում…
Այս­պի­սի մի պատ­մու­թյուն էին պատ­մում շու­շե­ցի­նե­րը՝ չգի­տեմ՝ հնա­րած է, թե՝ ի­րա­կան…