[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈԻՇԻԻՑ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՏԱԹԵՎԻԿԻ ԱՉՔԵՐՈՎ

Մոնիկա ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

Այս ե­րե­խա­յին ես հան­դի­պե­ցի միան­գա­մայն պա­տա­հա­կան, Ստե­փա­նա­կեր­տի Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում։ Չնա­յած, որ Շու­շին գե­րե­վար­ված է, և Տաթևի­կը ապ­րում է ըն­դա­մե­նը մի քա­նի կի­լո­մետր հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող Ստե­փա­նա­կեր­տում ու շր­ջա­պատ­ված է հա­րա­զատ­նե­րով, ջեր­մու­թյամբ, այ­նուա­մե­նայ­նիվ, մայ­րա­քա­ղա­քի ա­մեն ան­կյու­նում շա­րու­նա­կում է փնտ­րել հա­րա­զատ Շու­շիի պատ­կեր­նե­րը։ Ի­հար­կե, Նա դեռ շատ փոք­րիկ է և ամ­բող­ջու­թյամբ չի պատ­կե­րաց­նում կորց­րա­ծի ծան­րու­թյու­նը, բայց ա­մեն օր ու ժամ հի­շում է հա­րա­զատ տու­նը, բա­կը, փո­ղո­ցը և հպար­տո­րեն ա­սում է՝ ես Շու­շե­ցի եմ։
Տաթևի­կի նման շատ ե­րե­խա­ներ այ­սօր վազվ­զում են հյու­րըն­կալ Ստե­փա­նա­կեր­տի տար­բեր թա­ղա­մա­սե­րում ու բա­կե­րում, մե­ծա­նում ար­դեն նոր շր­ջա­պա­տում։ Հի­րա­վի, տուն­դար­ձի ճամ­փան այն­քան էլ հե­ռու չէ, և հա­վա­տանք, որ հե­ռու­նե­րում չի նաև վե­րա­դար­ձի ժա­մը, և Տաթևիկն էլ իր պա­տա­նե­կու­թյու­նը կկեր­տի իր ման­կու­թյան քա­ղա­քում։