[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵԾԱՆԱՄ՝ ՀԵՏ ԵՄ ԳՆԱԼՈՒ ԱՐՑԱԽ՚

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 11-ա­մյա Գո­ռի հետ քայ­լում ենք դե­պի ըն­տա­նի­քի վար­ձա­կա­լած բնա­կա­րա­նը։ ՙՀար­մար­վե՞լ ես Վա­նա­ձո­րում՚ հար­ցին տղա­մար­դա­վա­րի պա­տաս­խա­նում է. ՙՀա, նոր­մալ է՚, ու միևնույն ժա­մա­նակ հա­յաց­քը հե­ռուն ուղ­ղե­լով, ա­վե­լաց­նում. ՙՄե­ծա­նամ, Ար­ցախ եմ գնա­լու, էն­տեղ ու­րիշ է՚։

Գո­ռի մայ­րի­կը՝ Սի­րա­նու­շը, 1998 թվա­կա­նին մո­տա­վո­րա­պես Գո­ռի այ­սօր­վա տա­րի­քում, իր ըն­տա­նի­քի հետ տե­ղա­փոխ­վել էր Ար­ցա­խի Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Մուշ հա­մայնք։
ՙԾնող­նե­րիս հետ Քա­շա­թաղ եմ տե­ղա­փոխ­վել Ար­թիկ քա­ղա­քից, 23 տա­րի այն­տեղ եմ ապ­րել։ Ա­ռա­ջին տա­րի­նե­րին շատ դժ­վար էր։ 1998-ից մո­տա­վո­րա­պես մինչև 2007 թի­վը շատ ծանր է ե­ղել, օ­րեր են ե­ղել՝ հաց չի ե­ղել, լույս, ջուր չի ե­ղել։ Երբ մենք նոր էինք տե­ղա­փոխ­վել, ա­ռա­ջին պա­տե­րազ­մի հետ­քը շատ խորն էր, ա­մե­նուր ա­վե­րակ­ներ էին։ Մենք այդ ա­վե­րակ­նե­րը վե­րա­կանգ­նել էինք, հա­մայնք ստեղ­ծել ու մի ըն­տա­նի­քի նման ապ­րում էինք՚,- հի­շում է Սի­րա­նուշն ու հա­վե­լում, որ ար­դեն մո­տա­վո­րա­պես 2010 թվա­կա­նից ապ­րե­լա­կեր­պը հա­մայն­քում բա­րե­լավ­վել էր։ ՙՍկ­սե­ցինք հու­նի մեջ ընկ­նել, գյու­ղատն­տե­սու­թյամբ էինք զբաղ­վում։ Ճիշտ է, մեր աշ­խա­տան­քը ծանր էր, բայց ար­դյուն­քը տես­նում էինք։ Իմ ման­կու­թյու­նը շատ դժ­վա­րու­թյուն­նե­րով է ան­ցել, բայց իմ ե­րե­խա­նե­րին ես ար­դեն լավ էի պա­հում՚։
Մու­շը Քա­շա­թա­ղի շր­ջա­նի կենտ­րո­նա­դիր հա­մայ­նք­նե­րից էր, ու­ներ 25 տն­տե­սու­թյուն։ ՙՓոքր գյուղ էր, վեր­ջին տա­րի­նե­րին նոր վե­րաբ­նա­կիչ­ներ չէին ե­կել։ Ա­մե­նա­քիչ ապ­րող­ներն ար­դեն մոտ 10 տար­վա բնա­կիչ­ներ էին՚,-հի­շում է Սի­րա­նու­շը։
ՙՍեպ­տեմ­բե­րի 27-ի ա­ռա­վո­տյան դեռ քնած էինք, երբ հարևա­նու­հիս ե­կավ, արթ­նաց­րեց ու ա­սաց, որ պա­տե­րազմ է սկս­վել՚։ Սի­րա­նու­շին էլ, շա­տե­րի պես, թվա­ցել է, թե այս ան­գամ էլ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի նման մի քա­նի օ­րից ա­մեն ինչ ա­վարտ­վե­լու է։ Մինչև հոկ­տեմ­բե­րի 1-ը ե­րեք ե­րե­խա­նե­րին գյու­ղում է պա­հել։ ՙԲայց ար­դեն ան­հան­գս­տու­թյու­նը մե­ծա­նում էր, պայ­թյուն­նե­րի, կրա­կոց­նե­րի ձայ­ներն ա­վե­լա­նում էին, ա­պա­հո­վու­թյան հա­մար ե­րե­խա­նե­րին ու­ղար­կե­ցինք Լո­ռու մար­զի Ջրա­շեն գյուղ, հո­րաք­րոջս տուն։ Վս­տահ էինք, թե մի քա­նի օ­րից հետ ենք բե­րե­լու՚։

Գյու­ղից իր հե­ռա­նա­լու օ­րը Սի­րա­նու­շը շատ պարզ ու ման­րա­մասն է հի­շում։ ՙՀոկ­տեմ­բե­րի 4-ի ա­ռա­վո­տյան լվացք էի ա­նում, երբ ե­կան ու ա­սա­ցին, որ պի­տի շատ շտապ գյու­ղից դուրս գանք։ Ես այդ պա­հին չէի հաս­կա­նում, բայց հե­տո պարզ­վեց, որ ա­մեն վայր­կյա­նը կարևոր էր։ Հո­ղա­թա­փե­րով դուրս եմ ե­կել, չթո­ղե­ցին ան­գամ կո­շիկ հագ­նել։ Մինչև վերջ էլ մեզ հույս էին տա­լիս, որ հաղ­թա­նա­կը մերն է լի­նե­լու, որ մենք ժա­մա­նա­կա­վոր ենք դուրս գա­լիս, որ հետ ենք վե­րա­դառ­նա­լու մեր տնե­րը։ Ես չէի ըն­կա­լում ի­րա­կա­նու­թյու­նը, չէի հաս­կա­նում, որ դա ինձ հետ է կա­տար­վում՚։ Հե­ռա­ցել է՝ հայ­րե­նի Մու­շում թող­նե­լով իր ման­կու­թյան հու­շերն ու տա­րի­նե­րի ծանր աշ­խա­տան­քով ստեղ­ծա­ծը։ ՙԻմ տնից մի ա­սեղ էլ չեմ կա­րո­ղա­ցել վերց­նել, ա­մեն ինչ թո­ղել ենք ու հե­ռա­ցել։ Մինչև վերջ հա­վա­տում էինք, որ հաղ­թե­լու ենք՚։
Մուշ գյու­ղում էլ ե­ղել են մար­դիկ, որ չէին հա­վա­տում, թե թշ­նա­մին հաս­նում է գյուղ, ու դուրս չեն ե­կել ի­րենց տնե­րից։ ՙՆրանք հենց ի­րենց տնե­րի մեջ շատ դա­ժան մահ­վան են ար­ժա­նա­ցել թշ­նա­մու ձեռ­քով՚։
Մու­շից հե­ռա­նա­լով՝ Սի­րա­նու­շը ե­կել է Ջրա­շեն՝ միա­նա­լու ե­րե­խա­նե­րին։ ՙՄինչև նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյու­նը մենք հույս ու­նեինք, որ վե­րա­դառ­նա­լու ենք մեր տուն։ Այդ օ­րը ար­դեն հաս­կա­ցանք, որ մենք կորց­րինք մեր հայ­րե­նիքն ու մեր տա­րի­նե­րի ստեղ­ծա­ծը, մեր օր­րա­նը՚։
Ըն­տա­նի­քը Քա­շա­թա­ղի շր­ջան տե­ղա­փոխ­վե­լիս Ար­թի­կի տու­նը վա­ճա­ռել էր։ ՙՄենք այն­պես էինք հիմ­նա­վոր­վել Ար­ցա­խում, որ որևէ միտք չկար երբևէ հետ վե­րա­դառ­նալ։ Մեր տու­նը, մեր հայ­րե­նի­քը Մուշ գյուղն էր՚։
Այ­սօր Սի­րա­նուշն իր ե­րեք ե­րե­խա­նե­րի հետ բնա­կա­րան է վար­ձա­կա­լել Վա­նա­ձոր քա­ղա­քում։
ՙԹե՜ Ջրա­շե­նում, թե՜ Վա­նա­ձո­րում մեզ շատ են օգ­նել։ Ե՜վ հո­գե­բա­նա­կան, և՜ սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյուն ենք ստա­ցել։ Ան­չափ գոհ եմ ու շնոր­հա­կալ։ Ա­ռանց այդ օգ­նու­թյան հաս­տատ չէինք կա­րող գո­յատևել՚։ Սա­կայն, չնա­յած շատ ջերմ ըն­դու­նե­լու­թյա­նը, Սի­րա­նուշն այս­տեղ ի­րեն օ­տար է զգում։ ՙԻմ ա­մեն խոս­քը ցավ ու կա­րոտ է։ Իմ ամ­բողջ կյան­քը, կա­րե­լի է ա­սել, այն­տեղ է ան­ցել, իմ բո­լոր հի­շո­ղու­թյուն­նե­րը Մուշ գյու­ղի հետ են կապ­ված։ Հի­մա ա­մեն ինչ կա­րո­տով ու ցա­վով եմ հի­շում։ Ապ­րում եմ այ­սօ­րով, ա­պա­գա­յի որևէ ծրա­գիր կամ նպա­տակ չու­նեմ՚։
Սի­րա­նուշն ա­սում է՝ Մու­շը շատ յու­րա­հա­տուկ էր. թե՜ բնու­թյու­նը, թե՜ հո­ղը, ան­բա­ցատ­րե­լի ձգո­ղու­թյուն ու­նեն։ ՙԱն­գամ այ­սօր, ե­թե գյու­ղը նո­րից մե­րը լի­նի, ես ա­ռանց մի վայր­կյան մտա­ծե­լու հետ կգ­նամ, թե­կուզև գի­տեմ, որ իմ տու­նը փլա­տա­կի է վե­րած­վել՚։ Ար­ցա­խի այլ բնա­կա­վայ­րում, սա­կայն, ապ­րել չի ու­զում։ ՙԱյն­տեղ էլ նույն­քան օ­տար եմ լի­նե­լու, որ­քան` այս­տեղ՚։
Մուշ գյու­ղը Սի­րա­նու­շի ե­րեք ե­րե­խա­նե­րի ծնն­դա­վայրն է։ Ա­վագ որ­դին՝ Գո­ռը, ա­սում է՝ շատ է կա­րո­տում գյուղն ու իր հինգ դա­սըն­կեր­նե­րին։ Դուստ­րը՝ Ան­նան, ա­նընդ­հատ հի­շում է բա­կի իր ըն­կեր­նե­րին։ Կրտ­սեր որ­դին՝ Սար­մենն ա­նընդ­հատ հարց­նում է, թե երբ են հետ գնա­լու, իսկ Գո­ռը վս­տա­հեց­նում է՝ ՙՄե­ծա­նամ, գնա­լու եմ Ար­ցախ՚։