[ARM]     [RUS]     [ENG]

ԿՐԿԻՆ ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Աբրահամ ԿԻՍԻԲԵԿՅԱՆ

 (Հատվածներ Աբրահամ Կիսիբեկյանի ՙՀուշեր՚ գրքից)

1905-1906թթ.
ուսումնական տարի


Վեր­ջա­ցավ ա­մա­ռա­յին ար­ձա­կուր­դը և վե­րա­դար­ձանք Շու­շի։ Շու­շին էլ ա­ռաջ­վա պճ­նա­զարդ­ված գե­ղեց­կու­հին չէր, նա այժմ հա­րուստ էր ա­վե­րակ­նե­րով, փլա­տակ­նե­րով։ Երբ անց­նում էինք թուր­քա­կան մա­սից հայ­կա­կան մա­սը, շատ տե­ղեր հնա­րա­վոր չէր ճա­նա­պար­հով անց­նե­լը և ստիպ­ված էինք լի­նում շր­ջել ա­վե­րակ­նե­րի մի­ջով անց­նող ծուռ ու մուռ կա­ծան­նե­րով։ Եր­կար ժա­մա­նակ անց ու դար­ձը դա­դա­րած լի­նե­լով` ճա­նա­պարհ­նե­րը պա­տել էին կա­նաչ խո­տով, որ­տեղ ա­րա­ծում էին գառ­ներն ու հոր­թե­րը։
Ձիա­նե­րով մեծ դժ­վա­րու­թյամբ հա­սանք հայ­կա­կան մա­սը։
Այս ան­գամ մի փոք­րիկ սե­նյակ վար­ձե­ցինք Սեյ­րա­նանց աղ­բյու­րից ներքև գտն­վող Սա­ռա Ղա­սա­բյա­նի բնա­կա­րա­նում։
Սա­ռա բա­ջին մի զա­ռա­մյալ կին էր, նա ե­րե­խա չու­ներ։ Նրա տու­նը երկ­հար­կա­նի էր՝ մոտ 40-45 սե­նյա­կից բաղ­կա­ցած, իր հրա­շա­լի պտ­ղա­տու ըն­դար­ձակ պար­տե­զով։ Նրա տան բնա­կիչ­նե­րը՝ թե մե­ծե­րը և թե՜ փոք­րե­րը, բո­լորն էլ նրան ՙՍա­ռա բա­ջի՚ էին ան­վա­նում։ Նրա տան ա­ռա­ջին հար­կում ապ­րում էին մեծ մա­սամբ բան­վոր­նե­րի ու ար­հես­տա­վոր­նե­րի ըն­տա­նիք­ներ, իսկ երկ­րորդ հար­կում ապ­րում էին Թե­մա­կան ու Ռեա­լա­կան դպ­րոց­նե­րի ու­սու­ցիչ­ներ և փոս­տի վա­րի­չը։ Վեր­ջին հար­կի կենտ­րո­նա­կան մա­սում ապ­րում էր ին­քը՝ Սա­ռա բա­ջին։ Չնա­յած Սա­ռա բա­ջին տան­տեր էր, բայց նա իր չքա­վոր տն­վոր­նե­րին չէր նե­ղաց­նում և շատ ան­գամ էլ օգ­նում էր նրանց։
Նրա պար­տե­զը տախ­տա­կյա (ճա­ղեր) ցան­կա­պա­տով զատ­ված էր բա­կից։
Մենք վար­ձել էինք ա­ռա­ջին հար­կում մի սե­նյակ, ո­րին կից կար մի ու­րիշ փոք­րիկ սե­նյակ, որ­տեղ ապ­րում էր մի այ­րի կին՝ յուր եր­կու ե­րե­խա­նե­րով։ Ե­րե­խա­նե­րից մե­կը մի տղա էր՝ 16-17 տա­րե­կան, իսկ մյու­սը մի աղ­ջիկ՝ 11-12 տա­րե­կան։ Այս կի­նը բնակ­վարձ չէր վճա­րում տան­տի­րո­ջը, տնա­յին զա­նա­զան աշ­խա­տանք­նե­րում օգ­նում էր նրան, իսկ նրա փոք­րիկ աղ­ջի­կը՝ Ա­նու­շը, միշտ նրա մոտ էր լի­նում։ Սա­ռա բա­ջին նրա տղա­յին ու­ղար­կեց Բա­քու` մի ծա­նոթ կոշ­կա­կա­րի մոտ, որ ար­հեստ սո­վո­րի։
1905-1906թթ. ու­սում­նա­կան տար­վա սկզ­բից վե­րա­բաց­վեց Թե­մա­կան դպ­րո­ցը և մենք փո­խա­նակ ռու­սա­կան քա­ղա­քա­յին դպ­րո­ցը մտ­նեինք, մտանք Թե­մա­կան դպ­րո­ցը։ Մեզ ե­րե­քիս քն­նե­լուց հե­տո ըն­դու­նե­ցին ա­ռա­ջին դա­սա­րան (IV պատ­րաս­տա­կան)։
Այս­տեղ մենք էինք մեր ճա­շը պատ­րաս­տում, մեր մաք­րու­թյու­նը հս­կում։ Մեր սնն­դամ­թեր­քի մե­ծա­գույն մասն ստա­նում էինք գյու­ղից։ Յու­րա­քան­չյուր շա­բաթ մի ան­գամ մեզ հա­մար գյու­ղից բե­րում էին յուղ, պա­նիր, մա­ծուն և այլ ու­տե­լիք­ներ, իսկ ա­մի­սը 1-2 ան­գամ հո­րեղ­բայրս գա­լիս էր մեզ այ­ցե­լե­լու և ի­մա­նա­լու, թե ինչ­պես ենք սո­վո­րում։
Հա­ցի և ման­րա­վա­ճա­ռի խա­նութ­նե­րում մի-մի տետր ու­նեինք, որ­տեղ մենք գրում էինք մեր ա­մեն օր­վա վերց­րած հացն ու զա­նա­զան մթերք­նե­րը, իսկ հո­րեղ­բայրս գա­լուց վճա­րում էր նրանց ար­ժե­քը։
Այդ օր­վա­նից ան­ցել է ու­ղիղ ե­րե­սուն և հինգ տա­րի և երբ վեր­հի­շում եմ այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նը, միան­գա­մայն զար­մա­նում եմ և հիա­նում. մի՞­թե զար­մա­նա­լի չէ, թե ինչ­պես ե­րեք փոք­րիկ ե­րե­խա­ներ կա­րո­ղա­նում էինք ճաշ պատ­րաս­տել, մաք­րու­թյուն պաշտ­պա­նել, շու­կա­յից գնել ա­մեն նչ, դա­սեր պատ­րաս­տել, կա­նո­նա­վոր հա­ճա­խել դպ­րոց և տար­վա վեր­ջին էլ գո­վեստ­նե­րով փո­խադր­վել։ Մեր դա­սա­րա­նում սո­վո­րում էր 50 հո­գի։ Մենք՝ 5-6 հո­գի մեր դա­սա­րա­նից, հա­մա­րյա միա­սին էինք լի­նում։ Ինչ­պես տե­սանք, մեր սե­նյա­կում մեծ չկար. ա­հա այդ հան­գա­ման­քը օ­ժան­դա­կում էր, որ այդ 5-6 հո­գին միշտ հա­վաք­վեն մեզ մոտ և հա­ճախ գի­շեր­ներն էլ քնենք միա­սին։ Այդ դպ­րո­ցա­կան ըն­կեր­նե­րը, ո­րոնք և հա­սա­րա­կա­կան կյան­քում մնա­ցին որ­պես մտե­րիմ ըն­կեր­ներ, ա­վե­լորդ չեմ հա­մա­րում հի­շե­լու նրանց. 1) Տեր-Սա­հա­կյան Տիգ­րան, 2) Աս­րի­յան Գրի­գոր, 3) Առս­տա­մյան Ար­շակ, 4) Գրի­գո­րյան Ե­րե­միա, 5) Ներ­սե­սյան Գրի­գոր և այլն։

Մենք այն­քան էինք ի­րար հետ կապ­ված, այն­քան էինք ի­րար սի­րում, որ թե՜ դպ­րո­ցում և թե դա­սե­րից հե­տո միշտ միա­սին էինք լի­նում։ Ե­թե մեզ­նից մեկն ու մե­կի տա­նը մի դժ­բախ­տու­թյուն էր պա­տա­հում, մենք բո­լորս տխ­րում էինք։ Մի ան­գամ մեր ըն­կեր Տիգ­րա­նը գյու­ղից նա­մակ ստա­ցավ, որ­տեղ գր­ված էր նրա եղ­բոր մահ­վան մա­սին, և երբ Տիգ­րանն սկ­սեց լաց լի­նել, մենք բո­լորս լաց ե­ղանք նրա հետ։
Հա­ճախ ե­րե­կո­նե­րը միա­սին էինք դաս սո­վո­րում, և լուսն­կա գի­շեր­նե­րին բո­լորս միա­սին դուրս էինք գա­լիս տնից ու գնում հա­սա­րա­կա­կան զբո­սա­վայ­րը (ՙբուլ­վա­րը՚) և ամ­բողջ գի­շերն անց­կաց­նում ՙՔեր­ծին գլ­խին՚ ու լույ­սը բաց­վե­լուն պես վե­րա­դառ­նում մեր տնե­րը, վերց­նում դա­սագր­քե­րը ու գնում դպ­րոց։ Մեր դա­սա­րա­նի կար­գա­պա­հու­թյու­նը մեզ­նից էր կախ­ված։
Մեր դպ­րո­ցի վեր­ջին դա­սա­րա­նի ա­շա­կերտ­նե­րից Ե­ղի­շե Իշ­խա­նյա­նը, Փո­լյան Աբ­րա­մը և Կի­րա­կո­սյան Գաբ­րիե­լը միշտ գա­լիս էին մեր դա­սա­րա­նը, զրույց էին ու­նե­նում, խո­սում էին կար­գա­պա­հու­թյան մա­սին, և շատ ան­գամ ա­զատ ժա­մե­րին նրանք էին փո­խա­րի­նում մեր ու­սու­ցիչ­նե­րին։ Կի­րա­կո­սյան Գաբ­րիե­լը շա­բա­թա­կան մի ան­գամ մեզ հետ ու­նե­նում էր ար­տա­դա­սա­րա­նա­կան զբաղ­մունք. նա մեզ հետ ըն­թեր­ցա­նու­թյամբ էր զբաղ­վում, կար­դում էր զա­նա­զան փոք­րիկ գր­քեր՝ մեծ մա­սամբ բոլշևի­կա­կան կյան­քից։ Մի օր նա մեզ հետ խո­սեց, որ պետք է մենք լսենք մեր մեծ ըն­կեր­նե­րին, հետևենք նրանց ու կա­տա­րենք, ինչ որ մեզ կա­սեն, և վեր­ջում էլ ա­ռա­ջար­կեց ընտ­րել մեր դա­սա­րա­նից մի ա­շա­կերտ, որ կապ պաշտ­պա­նի ի­րենց հետ. այդ ա­շա­կեր­տը կլի­նի դա­սա­րա­նի ներ­կա­յա­ցու­ցի­չը կամ լիա­զո­րը։
Մենք ընտ­րե­ցինք մեր ըն­կեր Գրի­գոր Աս­րի­յա­նին։
Աս­րի­յա­նը հա­մա­րյա ա­մեն օր մեզ հա­ղոր­դում էր նո­րու­թյուն­ներ։ Մի օր նա մեզ հայտ­նեց, որ այս եր­կու օ­րը դա­սա­դուլ է լի­նե­լու։ Մենք նրան հարց տվինք։
-Ի՞նչ է նշա­նա­կում ՙդա­սա­դուլ՚։
Նա պա­տաս­խա­նեց ման­կա­կան միամ­տու­թյամբ և երևա­կա­յե­լով, որ ինքն ա­մեն ինչ գի­տի, որ ՙդա­սա­դուլ նշա­նա­կում է ՙզա­բաս­տով­կա՚, այ­սինքն որ դաս չենք պա­րա­պե­լու, ո­րով­հետև մենք պա­հանջ­ներ ու­նենք, մեզ պետք է բա­վա­րա­րեին…՚ և այլն, սա­կայն թե ի՞նչ է նշա­նա­կում ՙդա­սա­դուլ՚ և ի՞նչ պա­հանջ­ներ ու­նեինք և ու­մի՞ց, այդ բո­լո­րի մա­սին մենք ո­չինչ չհաս­կա­ցանք, բա­ցի նրա­նից, որ պետք է պատ­րաստ լի­նենք՚…Մեզ­նից ա­մեն մե­կը մի բան էր մտա­ծում։
Թա­վա­դյան ազ­գա­նու­նով մի ըն­կեր ու­նեինք, ո­րի աջ կու­ռը չոր էր։ Մեր ռու­սաց լեզ­վի դա­սա­տուն՝ Հայկ Կոս­տան­դյա­նը, մի ան­գամ, չի­մա­նա­լով կպել էր հենց այդ կռան։ Թա­վա­դյա­նը, լսե­լով Աս­րի­յա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը դա­սե­րը թող­նե­լու և դա­սա­րա­նից դուրս գա­լու մա­սին, փոք­րիկ բռունց­քը բարձ­րաց­նե­լով՝ բղա­վեց.
-Նա իմ կռա­նը խփի՞, ես նրան ցույց կտամ։
Հետևյալ օ­րը մի ու­րիշ հայ­տա­րա­րու­թյուն ա­րավ Աս­րի­յա­նը. ՙԴա­սա­դու­լի ժա­մա­նակ ան­կար­գու­թյուն­ներ չպետք է ա­նենք, ա­պա­կի­նե­րը չպետք է կոտ­րա­տեք, ինչ­պես դա­սա­դու­լի ժա­մա­նակ Ռեա­լա­կան դպ­րո­ցի ա­շա­կերտ­ներն են ա­րել։ Թե­մա­կան դպ­րո­ցը մերն է, մեր ծնող­ներն են կա­ռու­ցել մեզ հա­մար, մենք պետք է մեր աչ­քի լույ­սի պես պահ­պա­նենք, մեր ու­սու­ցիչ­նե­րին չպետք է վի­րա­վո­րենք, ինչ­պես ա­րել են Ռեա­լա­կան դպ­րո­ցում։ Մեր ու­սու­ցիչ­նե­րը մեր ծնող­ներն են…Մենք պետք է լսենք մեր մեծ ըն­կեր­նե­րին և ինչ որ ա­սեն, այն էլ կա­տա­րենք՚։

Հետևյալ օ­րը, ա­ռա­ջին դա­սից հե­տո՝ դա­սա­մի­ջո­ցին, մեզ մոտ ե­կան բարձր դա­սա­րան­նե­րից եր­կու հո­գի և հայտ­նե­ցին, որ զան­գի ձայ­նը լսե­լուն պես պետք է բո­լորդ թող­նեք դա­սը և դա­սա­րա­նից դուրս գա­լով՝ ցած­րա­նաք ա­ռա­ջին հար­կը՝ ՙԶ՚ դա­սա­րա­նի ա­ռաջ։ Վեր­ջա­ցավ դա­սա­մի­ջո­ցը և լս­վեց զան­գի ձայ­նը, բո­լորս մտանք դա­սա­րան և գրա­վե­ցինք մեր տե­ղե­րը, ներս ե­կավ ռու­սաց լեզ­վի դա­սա­տու Հայկ Կոս­տան­դյա­նը, և սկս­վեց հա­ջորդ դա­սը։
Դա­սից հա­զիվ ան­ցել էր տա­սը րո­պե, որ լսե­ցինք զան­գի ձայ­նը։ Մեր ըն­կեր Աս­րի­յա­նը, ոտ­քի կանգ­նե­լով, դուրս ե­կավ և ե­րե­սը դարձ­նե­լով դե­պի ա­շա­կեր­տու­թյա­նը՝ բղա­վեց.
-Ըն­կեր­ներ, ժա­մա­նակն է, որ դուրս գանք և պաշտ­պա­նենք մեր ի­րա­վունք­նե­րը…Ա­ռա՛ջ…
Ամ­բողջ դա­սա­րանն ՙուռ­ռա՛՚ գո­ռա­լով հետևեց Աս­րի­յա­նին։ Մենք և մեզ հետ այդ հար­կում գտն­վող բո­լոր դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րը ցած­րա­ցանք ներքևի հար­կը և խմբ­վե­ցինք ՙԶ՚ դա­սա­րա­նի ա­ռաջ՝ մի­ջանց­քում։
Ա­շա­կեր­տու­թյա­նը դի­մա­վո­րեց դա­սա­դուլ ղե­կա­վա­րող ե­ռյա­կը (Իշ­խա­նյան Գղի­շե, Փո­լյան Ա­րամ և Կի­րա­կո­սյան Գաբ­րիել)։ Բարձր դա­սա­րան­նե­րի ա­շա­կեր­տու­թյու­նը զին­ված էր զա­նա­զան տե­սա­կի ատր­ճա­նակ­նե­րով։ Թռու­ցիկ­նե­րով ո­ղող­վեց ամ­բողջ մի­ջանց­քը, հա­տուկ խմո­րա­տիպ թերթ էր լույս ըն­ծայ­վել դա­սա­դու­լի առ­թիվ։
Ա­շա­կեր­տու­թյան առջևից գնում էր ե­ռյա­կը, դպ­րո­ցի կա­մար­նե­րը թն­դում էին ռազ­մա­կան մար­շի (ՙԶեյ­թու­նի մար­շը՚) ձայ­նե­րի ելևէջ­նե­րից։ Երկ­րորդ հար­կում ա­շա­կեր­տու­թյու­նը սկ­սեց եր­գել վե­ցե­րորդ դա­սա­րա­նի ա­շա­կերտ Հա­կոբ Խան­լա­րյա­նի բա­նաս­տեղ­ծու­թյան վրա Լևոն Ղահ­րա­մա­նյա­նի ձայ­նագ­րած մար­շը, ո­րից հի­շո­ղու­թյանս մեջ մնա­ցել է հետևյալ տո­ղե­րը.


Բավ է, ըն­կեր­ներ, այս լու­ծը կրել,
Սաղ­մոս-շա­րա­կան ան­գիր սո­վո­րել,
Ժա­մա­նակն է, որ աս­պա­րեզ նետ­վենք,
Մեր ի­րա­վունք­նե­րը կռ­վով պաշտ­պա­նենք։
Եվ այլն…


Ա­ռա­ջին հար­կից եր­գե­լով՝ ա­շա­կեր­տու­թյու­նը բարձ­րա­ցավ երկ­րորդ հար­կը և կանգ ա­ռավ ու­սուց­չա­նո­ցի առջև. այդ­տեղ մի սե­ղան դրին։
Ու­սուց­չա­նո­ցի դու­ռը բաց էր, միայն մուտ­քը փակ­ված էր մի եր­կայն սե­ղա­նով։ Ու­սու­ցիչ­ներն իս­կույն հա­վաք­վել էին ու­սուց­չա­նոց։
Դպ­րո­ցի տե­սու­չը՝ Ներ­սես վար­դա­պետ Մի­քա­յե­լյա­նը, բա­ցա­կա­յում էր քա­ղա­քից։ Նրա տե­ղա­կալ Ա­րամ Օլ­բե­ցյա­նը կանգ­նել էր ու­սուց­չա­նո­ցում՝ սե­ղա­նի ետևը, ե­րե­սը դե­պի ա­շա­կեր­տու­թյու­նը և տաք-տաք վի­ճում էր ե­ռյա­կի հետ…
Իշ­խա­նյա­նը բարձ­րա­ցավ մի­ջանց­քում դր­ված սե­ղա­նին և սկ­սեց խո­սել։ Նա խո­սում էր ծանր ու դան­դաղ։ Նրա յու­րա­քան­չյուր նա­խա­դա­սու­թյու­նը կար­ծես չա­փած ու ձևած լի­ներ։ Վեր­ջում Իշ­խա­նյանն հայ­տա­րա­րեց.
-Դա­սա­դու­լը կշա­րու­նակ­վի այն­քան, մինչև մեր պա­հանջ­նե­րին լիա­կա­տար բա­վա­րա­րու­մը։
Իշ­խա­նյա­նի խո­սե­լու մի­ջո­ցին մի խումբ ոս­տի­կան­ներ ներս մտան, ո­րոնց դուրս վռն­դե­ցին բարձր դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րը։
Իշ­խա­նյանն ի­ջավ սե­ղա­նից։ Այդ ժա­մա­նակ մեր եր­գե­ցո­ղու­թյան ու­սու­ցիչ պ. Բար­սե­ղյա­նը շր­ջում էր ու­սուց­չա­նո­ցում և գոռ­գո­ռա­լով բռուն­ցք­նե­րով սպառ­նում ա­շա­կեր­տու­թյա­նը, իսկ ա­շա­կերտ­նե­րը բղա­վում էին.
-Պա­րոն Բար­սե­ղյան, ե­թե դուք այդ­քան քաջ եք, բա­րե­հա­ճե­ցեք դուրս գալ այս­տեղ և ցույց տալ ձեր ու­ժը։
Օլ­բե­ցյա­նը մի կող­մից բար­կա­նում էր Բար­սե­ղյա­նի վրա, մյուս կող­մից էլ խնդ­րում ա­շա­կեր­տու­թյա­նը, որ խա­ղաղ կեր­պով շա­րու­նա­կի դա­սա­դու­լը։
Իշ­խա­նյա­նից հե­տո սե­ղա­նը բարձ­րա­ցավ ու­սու­ցիչ Տիգ­րան Յուզ­բա­շյա­նը, ո­րին իս­կույն գլո­րե­ցին սե­ղա­նից, և բարձ­րա­ցավ Գաբ­րիել Կի­րա­կո­սյա­նը, որ մի քա­նի խոս­քից հե­տո սկ­սեց կար­դալ ՙպա­հանջ­նե­րը՚։ Կի­րա­կո­սյա­նը, երբ հա­սավ այն կե­տին, որ­տեղ աս­վում է ՙԻս­պառ վե­րաց­նել նկա­տո­ղու­թյան ցու­ցակ­նե­րը՚, մի ցն­ծա­գին ուռ­ռա՛ բարձ­րա­ցավ։ ՙԿոր­չեն նկա­տո­ղու­թյուն­նե­րը,-բղա­վում էին բո­լո­րը։ Կի­րա­կո­սյա­նը կանգ ա­ռավ, ե­ռյակն ա­ռա­ջար­կեց տես­չի տե­ղա­կա­լին հանձ­նել դա­սա­րա­նա­կան մա­տյան­նե­րը, որ­տեղ առ­հա­սա­րակ գտն­վում էին նկա­տո­ղու­թյուն­նե­րը։
Օլ­բե­ցյա­նը շատ խնդ­րեց, որ մա­տյան­նե­րին ձեռք չտան, սա­կայն նրանք անդ­րդ­վե­լի մնա­ցին։ Տես­չի տե­ղա­կալն ստիպ­ված ե­ղավ հանձ­նել բո­լոր դա­սա­րան­նե­րի մա­տյան­նե­րը՝ խնդ­րե­լով բա­ցի նկա­տո­ղու­թյուն­նե­րից մնա­ցած բա­ժին­նե­րին ձեռք չտալ։
Կի­րա­կո­սյա­նից հե­տո մի քա­նի հո­գի ևս խո­սե­ցին, վեր­ջում հայ­տա­րա­րե­ցին ա­շա­կեր­տու­թյա­նը, որ դպ­րոց գան եր­կու շա­բա­թից հե­տո։
Թե­մա­կան դպ­րո­ցի հոգևոր տե­սուչ Ներ­սես վար­դա­պետ Մի­քա­յե­լյանն այդ ժա­մա­նակ բա­ցա­կա­յում էր քա­ղա­քից։ Նա մի խառն՝ հայ և թուրք կո­մի­սիա­յի նա­խա­գահն էր, որ շր­ջում էր հայ­կա­կան և թուր­քա­կան շր­ջան­նե­րը՝ եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րին հաշ­տեց­նե­լու, խա­ղա­ղեց­նե­լու նպա­տա­կով։
Եր­կար ժա­մա­նակ բա­ցա­կա­յու­թյու­նից հե­տո վե­րա­դառ­նա­լով և տես­նե­լով դպ­րո­ցի վի­ճա­կը՝ տե­սու­չը խիստ բար­կա­ցավ և իս­կույն կար­գադ­րեց, որ ամ­բողջ ա­շա­կեր­տու­թյու­նը ժո­ղով­վի հետևյալ օ­րը։ Նա ամ­բողջ ու­սուց­չա­կան կո­լեկ­տի­վի ու ա­շա­կեր­տու­թյան ներ­կա­յու­թյամբ հայ­տա­րա­րեց, որ ոչ մի ՙպա­հանջ՚ չի ըն­դու­նում և իր բա­ցա­կա­յու­թյան ժա­մա­նակ խոս­տա­ցած մի քա­նի կե­տերն էլ հա­մա­րում է չե­ղյալ։
Մեծ վի­ճա­բա­նու­թյուն­ներ տե­ղի ու­նե­ցան. ա­շա­կեր­տու­թյու­նը միա­հա­մուռ կեր­պով ա­ռաջ տա­րավ իր պա­հանջ­նե­րը` հայ­տա­րա­րե­լով, որ դա­սա­դու­լը կշա­րու­նակ­վի մինչև լիա­կա­տար հաղ­թա­նա­կը և վեր­ջում իբրև լո­զունգ հայ­տա­րա­րեց` ՙԿոր­չեն վե­ղա­րա­վոր տե­սուչ­նե­րը՚…
Թե­մա­կան դպ­րո­ցի դահ­լի­ճը դղր­դում էր ա­շա­կեր­տու­թյան ո­րո­տըն­դոստ ծա­փե­րի տակ, իսկ տե­սու­չը ջղայ­նա­ցած և բարձր ու զիլ ձայ­նով հայ­տա­րա­րեց.
-Այ­սօր­վա­նից տր­վում է ա­մա­ռա­յին ար­ձա­կուրդ, կա­րող եք ցր­վել:
Այդ ժա­մա­նակ դեռ ապ­րիլ ա­միսն էր:
Այդ­պի­սով դա­դա­րե­ցին պա­րապ­մունք­նե­րը:
Մենք ստա­ցանք մեր վկա­յա­կան­նե­րը: Ե­րե­քով փո­խադր­վել էինք երկ­րորդ դա­սա­րան:
Եր­կու օ­րից հե­տո ճա­նա­պարհ­վե­ցինք գյու­ղը:

(Շարունակելի)