[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՐԵՆԱՑՈՒ ՀԵՏՔԵՐՈՎ

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

 ՙՔա­րան­ձավ­նե­րով ու պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րով հա­րուստ ձո­րա­կով անց­նում է Խո­րեա գե­տա­կը՝ իր ճա­նա­պար­հին տեղ-տեղ ստեղ­ծե­լով ջր­վեժ­ներ, օ­դում տա­րա­ծե­լով շա­ռաչ։ Ոչ­խա­րի հոտն է փռ­ված ար­դեն ծաղ­կուն վայ­րի նշե­նի­նե­րով հա­րուստ ձո­րա­լան­ջին, ու ա­նուշ մա­յում են մատ­ղաշ գառ­նե­րը։ Գե­տի ա­փին մեղ­վա­փե­թակ­ներն են ա­վե­լի գե­ղեց­կաց­նում պատ­կե­րը։ Իսկ տա­րած­քի աշ­նա­նա­ցան ար­տերն ար­դեն կա­նա­չել են, և այս ա­մե­նով գա­րունն ամ­բող­ջա­նում է պատ­մա­կան Հա­բանդ գա­վա­ռի այս ձո­րա­կում։ Մեղ­վա­պահն ու գառ­նա­րա­ծը, հո­ղա­գոր­ծը հան­գիստ են ու բա­րիք են ստեղ­ծում՝ այլևս չվա­խե­նա­լով, որ ի­րենց հա­մար որջ սար­քած քա­րան­ձա­վից հան­կարծ դուրս կգան ա­վա­զակ թուրքն ու քուր­դը և կտա­նեն բա­րի­քը, կս­պա­նեն այն ստեղ­ծո­ղին՚։

Այս տո­ղե­րը գրել եմ մեկ տա­րի ա­ռաջ՝ 2020թ. մարտ ամ­սին, երբ խա­ղաղ էր Ար­ցա­խի եր­կին­քը, երբ թուր­քը շատ հե­ռու էր Սյու­նի­քի այս հատ­վա­ծից։ Ցա­վոք, մեր ան­միա­բա­նու­թյան պատ­ճա­ռով այ­սօր ափ­սո­սան­քով եմ ներ­կա­յաց­նում նույն տա­րած­քը, որն ար­դեն սահ­ման է, նույ­նիսկ՝ չե­զոք տա­րածք։ Իսկ Հա­կա­րիի ողջ ա­վա­զա­նը դար­ձյալ նվիր­վեց թուր­քին։ Նշածս քա­րան­ձավ­նե­րում դար­ձյալ թուրք-ա­վա­զակ­ներ կա­րող են հայ­տն­վել։ Ա­մեն դեպ­քում ներ­կա­յաց­նում եմ մեր պատ­մա­կան հայ­րե­նի­քի այս հատ­վա­ծի մա­սին, որ­պես­զի շա­տերն ի­մա­նան՝ Ար­ցախն ու Քա­շա­թա­ղը Հա­յոց երկ­րի հա­րա­վարևե­լյան հատ­վածն են, ու վաղն­ջա­կան ժա­մա­նակ­նե­րից այս­տեղ միայն ու միայն հայն է ապ­րել, ա­րա­րել, դպ­րոց հիմ­նել դեռևս 5-րդ դա­րում, ե­կե­ղե­ցի­ներ կա­ռու­ցել, մա­տյան­ներ գրել ու պայ­քա­րել իր տունն ա­նա­ռիկ պա­հե­լու հա­մար։
Խո­րեա և Կոռ­նի­ձոր գե­տակ­նե­րի ջր­բա­ժան հր­վան­դանն սկս­վում է Տեղ-Կոռ­նի­ձոր գյու­ղե­րի միջ­նա­մա­սում գտն­վող դաշ­տա­մի­ջյան ճա­նա­պար­հով, ո­րը հաս­նում է ձո­րի պռն­կին ու կանգ առ­նում ժայ­ռագլ­խին։ Հնա­գետ Գա­գիկ Սարգ­սյա­նի հետ գնում ենք գտ­նե­լու Սրիեղ­ցի կոչ­վող Հա­յոց հնա­մե­նի սր­բա­տու­նը, ո­րը, ըստ ա­վան­դույ­թի, կա­ռուց­ված է Քեր­թո­ղա­հայր Խո­րե­նա­ցու շի­րի­մի վրա։ Ե­կե­ղե­ցին ժայ­ռե­րի տակ է՝ ձո­րապ­ռն­կին, արևե­լյան և հյու­սի­սա­յին կող­մե­րում՝ հս­կա ժայ­ռեր։ Մինչ սր­բա­վայր հաս­նե­լը հնա­գե­տի աչ­քից չի վրի­պում հնա­դա­րյան ամ­րո­ցա­տե­ղին: Ամ­րո­ցի արևմտյան կող­մում պահ­պան­վել են կիկ­լո­պյան պարս­պա­պա­տի հիմ­քե­րը, ո­րոշ տե­ղե­րում 1-2 մ բարձ­րու­թյամբ պա­տերն են` շար­ված մեծ-մեծ անմ­շակ քա­րե­րով։ Գտն­ված խե­ցե­ղեն բե­կոր­նե­րից հնա­գե­տը եզ­րա­կաց­նում է՝ հնա­վայ­րը՝ ամ­րոց-բնա­կա­տե­ղին, բրոն­զե­դա­րյան է։ Ամ­րո­ցի հյու­սի­սա­յին կող­մում Խո­րեա գե­տի խիստ թե­քու­թյամբ լանջն է՝ թփուտ­նե­րով ու մի­ջին մե­ծու­թյամբ ծա­ռե­րով պատ­ված։ Այս կող­մում պա­րիսպ է ե­ղել, սա­կայն այժմ միայն հետ­քերն են երևում։ Հա­րա­վա­յին կող­մում Կոռ­նի­ձոր գե­տա­կի կեր­տած ձորն է։ Ամ­րո­ցի հա­մար որ­պես պա­րիսպ են ծա­ռա­յել ձո­րի ձա­խա­կող­մյան ուղ­ղա­ձիգ ժայ­ռե­րը, ո­րոնց մեջ կան քա­րան­ձավ­ներ։ Ամ­րո­ցա­տե­ղիի կենտ­րո­նա­կան մա­սում է ե­ղել միջ­նա­բեր­դը։ Պահ­պան­վել են ո­րոշ կա­ռույց­նե­րի պա­տեր ու փո­սո­րակ­ներ։ Ամ­րո­ցի հիմ­նա­կան մուտ­քը ե­ղել է արևմտյան կող­մում՝ հա­րա­վա­յին ձո­րից բարձ­րա­ցող ճա­նա­պար­հին։ Ու­շա­դիր նա­յե­լիս երևում են ճա­նա­պար­հի հետ­քե­րը, պատ­շա­րեր։ Հա­րա­վա­յին ձո­րում՝ ամ­րո­ցի արևե­լյան կող­մում, մեծ քա­րան­ձավ կա, ո­րի մուտ­քե­րի մոտ միջ­նա­դա­րյան պա­րիսպ­ներ են պահ­պան­վել։ Այս կող­մից ա­րա­հե­տը, անց­նե­լով հս­կա ժայ­ռի մոտ 5 մ բարձ­րու­թյամբ բնա­կան մուտ­քով, տա­նում է սր­բա­տուն: Ե­կե­ղե­ցու դի­մաց՝ մոտ 500մ արևմուտք, մեկ այլ մեծ քա­րան­ձավ կա, դար­ձյալ մուտ­քի մոտ պարս­պա­պատ։ Դա­րեր շա­րու­նակ, մինչև 19-րդ դա­րա­վերջ, այս­տե­ղով է ան­ցել Սյու­նի­քից դե­պի Ար­ցախ տա­նող հիմ­նա­կան ճա­նա­պարհ­նե­րից մե­կը։ Ներքևում՝ Հա­կա­րի գե­տի վրա, կան­գուն է ե­ղել միաթ­ռիչք կա­մա­րա­կապ կա­մուր­ջը, ո­րից այժմ մնա­ցել են միայն խե­լե­րը։ Վա­նո­ցա-Ջի­ջիմ­լիից հյու­սիս է ըն­կած Խո­րյա գյու­ղա­տե­ղին։ Հին­գե­րորդ դա­րում Մաշ­տոցն այս­տեղ դպ­րա­նոց­ներ է հիմ­նել, ո­րոն­ցից մե­կում, հա­վա­նա­կան է, ու­սա­նել է Մ. Խո­րե­նա­ցին։

Նույն դպ­րա­նոց­նե­րի ա­վե­րակ­ներն այ­սօր էլ կան։ Այս մա­սին հի­շա­տա­կում է Ստ. Մալ­խա­սյան­ցը՝ վկա­յա­կո­չե­լով նաև Կո­րյու­նին։ ՙԿոռ­նի­ձո­րի տա­րած­քի սր­բա­վայ­րե­րից ա­մե­նա­հայտ­նին Սը­ռը­յէղ­ցին է, որ եր­կու ձո­րե­րի ա­րան­քում է՝ ձո­րի նկատ­մամբ բարձ­րա­դիր վայ­րում։ Շր­ջա­կա գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րի ա­վան­դազ­րույց­նե­րից մե­կի հա­մա­ձայն՝ Սը­ռը­յէղ­ցու ձո­րում ապ­րել ու ստեղ­ծա­գոր­ծել է Մով­սես Խո­րե­նա­ցին, եւ հենց ին­քը՝ Պատ­մա­հայրն է կա­ռու­ցել Սը­ռըեղ­ցին՝ իբ­րեւ ճգ­նա­րան՝ շր­ջա­պատ­ված պարս­պով։ Նշում են, որ այդ ձո­րը հե­տա­գա­յում կոչ­վել է Կի­րա­ձոր (Կի­րաևծօևր)՝ ՙգրո­ղի կամ գր­չու­թյան ձոր՚, քա­նի որ այս­տեղ ե­ղել է նաեւ դպ­րա­տուն (Մ. Քու­մունց, Լ. Ներ­սի­սյան)։ Հե­տա­գա­յում Խո­րեա գյու­ղա­նու­նը բա­ռի հն­չյու­նա­կան տար­բե­րակ­նե­րով պահ­պան­ված է տե­ղա­ցի­նե­րի շր­ջա­նում՝ Խօ­րյա, Խօր­խօփ, Խօր­խօր, Խըր­խօփ, Խօռ­խօռ եւ այլ ա­նուն­նե­րով։ Հի­մա տե­ղա­ցի­նե­րից շա­տերն այն ճա­նա­չում են Խըր­խօփ կամ Խօր­խօփ ձե­ւով։ Հայ մա­տե­նագ­րու­թյան մեջ Խո­րյա բնա­կա­վա­յի մա­սին ա­ռա­ջին ան­գամ հի­շա­տակ­ված է 13-րդ դա­րի պատ­միչ Ստե­փա­նոս Օր­բե­լյա­նի ՙՍյու­նի­քի պատ­մու­թյուն՚ գր­քում։ Սե­րո Խան­զա­դյանն իր ՙՀայ­րե­նա­պա­տում՚ աշ­խա­տու­թյան մեջ հղում է ժո­ղովր­դա­կան պա­տու­մը, հա­մա­ձայն ո­րի՝ Խո­րեա||Խրով հին բնա­կա­վայ­րում, որ ժա­մա­նակ անց կոչ­վել է Կի­րա­ձոր կամ Գի­րա­ձոր, թաղ­ված է Պատ­մա­հայր Մով­սես Խո­րե­նա­ցին՝ Սը­ռըեղ­ցի կոչ­ված սր­բա­վայր-դամ­բա­րա­նում։ Հա­յոց ա­մե­նա­մեծ պատ­մի­չի կյան­քին և գոր­ծին շատ հե­ղի­նակ­ներ են անդ­րա­դար­ձել, ո­րոշ­նե­րը քն­նա­դա­տել են նրան, ո­րոշ­նե­րը գտ­նում են՝ նա 9-րդ դա­րի պատ­միչ է, նույ­նիսկ` կաս­կա­ծել նրա գո­յու­թյա­նը։ Ինչ վե­րա­բե­րում է նրա ծնն­դա­վայ­րին, ո­րոշ հե­ղի­նակ­ներ գտ­նում են՝ Խո­րե­նա­ցին պետք է որ ծն­ված լի­նի Տա­րոն գա­վա­ռում։ Այս մա­սին Խո­րե­նա­ցու եր­կի թարգ­մա­նու­թյան ա­ռա­ջա­բա­նում Ստ. Մալ­խա­սյան­ցը գրում է. ՙԱ­վե­լի հա­վա­նա­կան է կար­ծել, թե նա ծն­ված է Սյու­նի­քում, Հա­բանդ գա­վա­ռի Խո­րեա ա­նու­նով փոքր գյու­ղում, ո­րը հի­շում է Ստե­փա­նոս Օր­բե­լյա­նը տաս­նե­րե­քե­րորդ դա­րի վեր­ջում։ Օր­բե­լյա­նի հի­շած Խո­րեա ձևը հին­գե­րորդ դա­րում հն­չում էր ա­վե­լի լիա­կա­տար ձևով՝ Խո­րեան՚ (Մով­սես Խո­րե­նա­ցի, ՙՀա­յոց պատ­մու­թյուն՚, Երևան 1990թ. (Նե­րա­ծու­թյուն. IX էջ)։ Այ­նու­հետև Ստ. Մալ­խա­սյան­ցը բե­րում է այլ փաս­տեր՝ հօ­գուտ այն վար­կա­ծի, որ Քեր­թո­ղա­հայ­րը Սյու­նե­ցի է։ Խո­րե­նա­ցին լավ ծա­նոթ է ե­ղել Սյու­նի­քին, տա­րա­ծաշր­ջա­նի բնաշ­խար­հին, գո­վես­տով է խո­սել Սյու­նյաց նա­հա­պետ Սի­սա­կի մա­սին։ ՙ…Այս­տեղ նա ծնավ իր Սի­սակ որ­դուն, որ մի սեգ ու թիկ­նա­վետ, վա­յել­չա­կազմ, կո­րո­վա­խոս գե­ղե­ցիկ ա­ղեղ­նա­վոր էր…՚ (Մով­սես Խո­րե­նա­ցի, ՙՀա­յոց պատ­մու­թյուն՚, Երևան 1990թ., Էջ 28)։
Խն­դի­րը՝ ար­դյո՞ք այս Խո­րեա­յում է ծն­վել և կր­թու­թյուն ստա­ցել Քեր­թո­ղա­հայ­րը, դեռ հաս­տա­տուն չէ, սա­կայն շատ փաս­տեր են վկա­յում դրա մա­սին։ Ինչ վե­րա­բե­րում է Սրիեղ­ցի միաթ­ռիչք թա­ղա­կապ մա­տու­ռին` այն կա­ռուց­վել է 7-րդ դա­րից ա­ռաջ։ Գ. Սարգ­սյանն դա փաս­տեց ե­կե­ղե­ցու Սուրբ Խո­րա­նի հա­տա­կագ­ծով՝ այն պայ­տաձև է։ Ա­ռաս­տա­ղը կա­ռուց­ված է վար­պե­տո­րեն, և պա­տե­րից ա­ռանձ­նա­նում է քի­վով, ո­րի վրա խա­չեր են քան­դակ­ված։ Տե­ղում է սե­ղան-քա­րը։ 1500 և ա­վե­լի տար­վա պատ­մու­թյուն ու­նե­ցող Սրիեղ­ցին կան­գուն է՝ շնոր­հիվ ժա­մա­նա­կի հան­ճա­րեղ ճար­տա­րա­պետ­նե­րի և շի­նա­րար­նե­րի, սա­կայն այժմ ու­նի նո­րոգ­ման կա­րիք. ա­ռա­ջի­նը՝ վե­րա­կան­գն­վի տա­նի­քը։
Այ­ցե­լե­ցինք նաև Տե­ղի Սուրբ Գևորգ Ե­կե­ղե­ցի (5-րդ դար) և Մե­լիք Բար­խու­դա­րի ա­պա­րանք։ Տե­ղի բնա­կիչ­նե­րը նույն­պես Սրիեղ­ցի են ան­վա­նում Խո­րեա հնա­վայ­րում գտն­վող ե­կե­ղե­ցին, ո­րը տա­րած­քի բնակ­չու­թյան հա­մար կարևոր ուխ­տա­վայր է և հպար­տու­թյուն։