[ARM]     [RUS]     [ENG]

ՄՐ­ՍԱԾ Օ­ՐԵ­ՐԻ Ա­ՐԵ­ՎԸ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Պա­տե­րազ­մի օ­րե­րին, երբ ՀՀ ծնն­դատ­նե­րում բա­զում ար­ցախ­ցի­ներ էին լույս աշ­խարհ գա­լիս, Ստե­փա­նա­կեր­տի Մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րո­նում էլ ման­կան ճիչ լս­վեց... Արևիկն էր ծն­վել՝ ա­հա­սար­սուռ օ­րե­րի թերևս միակ ջեր­մու­թյու­նը։

Ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րով, հրե­տա­նիով ու հր­թիռ­նե­րով ռմ­բա­կոծ­վող քա­ղա­քում Ար­փի­նեն էր ծնն­դա­բե­րում։ Թվում է՝ սո­վո­րա­կան մի աղ­ջիկ, բայց ինչ­քան ու­ժեղ, ինչ­քան հա­մար­ձակ։ ՙԻ­րա­կա­նում զար­մա­նում եմ այն գերբ­նա­կան ու­ժով, ո­րով հա­մակ­ված էի, եր­բեմն նույ­նիսկ չեմ հա­վա­տում տե­ղի ու­նե­ցա­ծին,- ա­սում է ե­րի­տա­սարդ մայ­րիկն ու հա­վե­լում,- երբևէ չեմ պատ­կե­րաց­րել, որ ծնն­դա­բե­րու­թյունս կհա­մալ­րի ար­տա­ռոց ու բա­ցա­ռիկ ծնունդ­նե­րի շար­քը՚։
Ար­փի­նեն հղիու­թյան 8-րդ ամ­սում էր։ Վա­ղա­ժամ ծնն­դա­բե­րու­թյու­նից խու­սա­փե­լու հա­մար պա­տե­րազ­մից օ­րեր ա­ռաջ գտն­վում էր բժիշկ­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ։ Ա­ռա­ջին հղիու­թյունն էր, ի դեպ՝ վտանգ­ված։ Աղջ­կան լիո­վին հան­գիստ էր անհ­րա­ժեշտ։ Ծնն­դատ­նից դուրս գր­վե­լուց հե­տո մայրն էր նրան խնա­մում։ Ար­դեն 5-րդ օ­րը սկս­վեց պա­տե­րազ­մը։ ՙԱ­նե­լա­նե­լի վի­ճա­կում էինք, չգի­տեինք ինչ­պես վար­վել։ Ե­րե­խա­յին կորց­նե­լու վտան­գը մեծ էր։ Վա­խե­նում էի ճա­նա­պար­հից, ի­րա­վի­ճա­կիցս ել­նե­լով չէի կա­րող ռիս­կի դի­մել, և հե­տո՝ չէինք էլ պատ­կե­րաց­նում, որ դեպ­քե­րը նման ըն­թացք կու­նե­նան՚։ Աղջ­կա ան­կող­նա­յին հան­գիստ ռե­ժի­մը կտ­րուկ վե­րա­փոխ­վում է տագ­նապ­նե­րի ու քաշք­շուք­նե­րի։ Ա­մու­սի­նը, որ­պես վա­րորդ, կա­մա­վո­րագր­վել էր ՙՍտե­փա­նա­կերտ-Սեր­վիս՚ ՓԲԸ-ում և բնա­կիչ­նե­րին էր տար­հա­նում թո­հու­բո­հից։ Բազ­մաբ­նա­կա­րան շեն­քում, որ­տեղ Ար­փի­նեի մայրն էր ապ­րում, նկու­ղա­յին հարկ չկար, ստիպ­ված պատս­պար­վում էին հա­րա­կից Գյուղ­նա­խա­րա­րու­թյան շեն­քի նկու­ղա­յին հար­կում. ՙՀի­շում եմ իմ վի­ճա­կը, իմ վազ­քի ա­րա­գու­թյունն ու զար­մա­նում՚,-հուզ­մուն­քա­խա­ռը ժպի­տով հի­շում է զրու­ցա­կիցս... Հոկ­տեմ­բե­րի1-ի լույս 2-ի գի­շե­րը ծնն­դա­բե­րու­թյան նշան­ներն Ար­փի­նեի մոտ ար­դեն զգա­լի էին։ Ա­մու­սի­նը քա­ղա­քում չէր։ Օգ­նու­թյան հա­սավ նրա ըն­կե­րը և Ար­փի­նեին մոր հետ ծնն­դա­տուն տե­ղա­փո­խեց։
Պա­տե­րազ­մի 6-րդ օրն էր։ Ծնն­դա­տան ողջ անձ­նա­կազ­մը վի­րա­վոր­նե­րին էր բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րում։ Ար­փի­նեի ներ­կա­յու­թյու­նը բա­վա­կա­նին զար­մաց­րեց բո­լո­րին։ Տագ­նա­պի ու ան­հան­գս­տու­թյան զգա­ցո­ղու­թյու­նը սուր էր։ Ռմ­բա­կո­ծու­թյուն­նե­րը գնա­լով սաստ­կա­նում էին։ Ման­կա­բար­ձա­կան օգ­նու­թյուն տրա­մադ­րե­լու հա­մար նկու­ղա­յին հար­կում պայ­ման­նե­րը բա­վա­րար չէին, բայց այ­լընտ­րանք չկար։ ՙԲա­ցար­ձակ չէի վա­խե­նում, այդ պա­հին մի­միայն բա­լի­կիս մա­սին էի մտա­ծում, թե­պետ ճնշ­վում էի վի­րա­վոր զին­վոր­նե­րի ներ­կա­յու­թյու­նից՚,- նո­րից վե­րապ­րե­լով գլ­խով ան­ցածն ա­սում է Ար­փի­նեն։ Ծնն­դա­բե­րու­թյու­նը ձգձգ­վում էր։ Այն ա­րա­գաց­նե­լու հա­մար բժիշկ­նե­րը դի­մե­ցին է­պի­դու­րալ ցա­վազ­րկ­ման... Հոկ­տեմ­բե­րի 3-ին կես­գի­շերն անց լս­վեց նո­րած­նի ճի­չը. ծա­փա­հա­րու­թյուն­ներն ու ու­րա­խու­թյան ար­ձա­գանք­նե­րը ցն­ցե­ցին նկու­ղի պա­տե­րը։ Փոք­րիկ Արևիկն իր ջեր­մու­թյամբ պա­րու­րեց բո­լո­րին։ Հու­զիչ են հատ­կա­պես Ար­փի­նեի մոր՝ տի­կին Նա­րի­նեի ապ­րում­նե­րը, ով ներ­կա էր ծնն­դա­բե­րու­թյան ըն­թաց­քին և ա­կա­նա­տես էր դս­տեր չար­չա­րանք­նե­րին. ՙՇնոր­հա­կալ եմ Աստ­ծուն, որ ծն­վել է հրաշք Արևս, որ օգ­նել և ուժ է տվել մեզ հաղ­թա­հա­րել բո­լոր փոր­ձու­թյուն­նե­րը։ Այ­սօր զար­մա­նում եմ հա­մար­ձա­կու­թյանս վրա։ Զգա­ցո­ղու­թյուն­ներս անն­կա­րագ­րե­լի էին... Ծննդ­կան աղ­ջիկս շատ բան չէր էլ հաս­կա­նում, ո­րոշ չա­փով ի­րա­վի­ճա­կից էր ան­տե­ղյակ... Շնոր­հա­կալ եմ ծնն­դա­տան ողջ անձ­նա­կազ­մին, բո­լոր վի­րա­վոր­նե­րին, ով­քեր մխի­թա­րում ու ո­գեշն­չում էին ինձ... Փառք Աստ­ծո, այ­սօր ջեր­մա­նում եմ իմ Արևով՚,- ա­սում է ե­րի­տա­սարդ տա­տիկն ու ան­կեղ­ծա­նում՝ հո­գուս ծա­ծուկ ան­կյու­նում փա­փա­գում էի, որ աղ­ջիկս դուստր ու­նե­նա։

Բա­ժին հա­սած փոր­ձու­թյու­նը նո­րա­ծի­նը հե­րոս մայ­րի­կի հետ դեռ պետք է հաղ­թա­հա­րեր։ Խա­վար, ցուրտ ու խո­նավ պայ­ման­ներ, նո­րա­նոր վի­րա­վոր­ներ... Ծնն­դա­բե­րու­թյու­նից ժա­մեր անց՝ ա­ռա­վո­տյան, ճա­րա­հա­տյալ նրանք դուրս գրե­ցին ծնն­դատ­նից։ Դեռ տուն չմ­տած՝ քա­ղա­քը կր­կին հայ­տն­վեց թշ­նա­մու թի­րա­խում։ Նո­րա­ծի­նը գր­կին Ար­փի­նեն դար­ձյալ հայ­տն­վեց Գյուղ­նա­խա­րա­րու­թյան շեն­քի նկու­ղա­յին հար­կում։ ՙՄինչ ե­րե­խա­յի ծնուն­դը ոչ մի պայ­թյուն ինձ չէր վա­խեց­նում, ե­րե­խան ծն­վե­լուց հե­տո, սա­կայն, մի այլ կար­գի տագ­նապ ու վախ էի ապ­րում՚։ Մայ­րա­նա­լու բերկ­րան­քը լիո­վին չվա­յե­լած՝ աղջ­կա մոտ ե­րե­խա­յին պաշտ­պա­նե­լու մայ­րա­կան բնազդն էր խո­սում։ Տագ­նա­պի ազ­դան­շանն ար­դեն սահ­մռ­կե­ցու­ցիչ էր Ար­փի­նեի հա­մար։ Նո­րա­ծի­նը գր­կին, ու­ժաս­պառ մայ­րը հույ­սը լրիվ Աստ­ծուն էր ա­պա­վի­նել... Հայ­տն­վեց մի ան­ծա­նոթ, ով ա­րագ կազ­մա­կեր­պեց նրանց Երևան տե­ղա­փո­խե­լու հար­ցը։ Թե ինչ­պես ռմ­բա­կոծ­վող քա­ղա­քում բաց դե­ղա­տուն գտն­վեց, նո­րած­նի հա­մար սնունդ հայ­թայթ­վեց, փոր­ձու­թյուն­նե­րով լի ճա­նա­պար­հը հաղ­թա­հար­վեց և թե որ­տեղ պետք է նրանք ա­պաս­տա­նեին, պա­տաս­խա­նը մեկն է՝ Աստ­ծո գոր­ծերն ան­քն­նե­լի են։ Ի­րենց բո­լո­րո­վին ան­ծա­նոթ Մա­նու­կյան­նե­րի ըն­տա­նի­քում Ար­փի­նեն մոր ու դս­տեր հետ սեր ու հո­գա­տա­րու­թյուն ստա­ցավ։ Տի­կին Շա­քեն սի­րով էր օգ­նում ան­փորձ մայ­րի­կին ու դեռևս վախ­վո­րած տա­տի­կին՝ նո­րած­նին խնա­մե­լու հար­ցում։ Բա­րե­կա­մու­թյու­նը նրանց միջև շա­րու­նակ­վում է ա­ռայ­սօր։
Հի­շո­ղու­թյուն­ներն ու դրանց ու­ղեկ­ցող զգաց­մունք­նե­րը շատ են, բայց մի զգա­ցո­ղու­թյուն, որ միշտ ու­նե­նում են զրու­ցա­կից­ներս այդ ա­մե­նը հի­շե­լիս՝ հա­վատն է առ Աստ­ված։
Իսկ Արևիկն ար­դեն վեց ամ­սա­կան է։ Ան­վա­նը հա­մա­հունչ պայ­ծառ, լու­սա­շող... սա­կայն հա­րա­զատ օ­ջա­խի պա­տե­րը դեռ չի ջեր­մաց­րել... Պա­տե­րազ­մի հետևան­քով վնաս­վել է նաև Աս­կե­րա­նի շր­ջա­նի Շոշ հա­մայն­քում գտն­վող նրանց տու­նը։ Շի­նաշ­խա­տանք­ներն էլ, չգի­տես ին­չու, դեռևս սկս­ված չեն։ Ե­րի­տա­սարդ ըն­տա­նիքն այ­սօր պատ­րաստ է ապ­րել սահ­մա­նա­մերձ գյու­ղում, միայն թե տունն ա­րագ վե­րա­նո­րո­գեն։