[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԸ ՆՈՐ ԲԱՆԱԼԻ ՈՒՆԻ

 Անի Մանգասարյան

 Արցախի  ''Մենք ենք մեր սարերը'' հուշակոթողի տարածքում հայր ու որդի Արկադի և  Գոռ Գրիգորյանների նախաձեռնությամբ տեղադրվել է ''Արցախի բանալին''։ Մտահղացումը պատերազմից առաջ էր։ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու անդամների  համաձայնությամբ ու աջակցությամբ  և ԱՀ ԱԽ քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի հովանավորությամբ  աշխատանքերը սկսվեցին մեկ ամիս առաջ և արդեն ավարտական փուլում են։

-Այս բանալին խորհրդանիշն  է ոչ միայն Ստեփանակերտի ամրության, այլև ամբողջ Արցախ աշխարհի։ Սա նաև հայապահպանության խորհրդանիշ է,-''Ազատ Արցախ''-ի հետ զրույցում նշեց նախագծի հեղինակ Արկադի Գրիգորյանը։

Ստեփանակերտը միշտ էլ ուներ իր բանալին, որը զարդարում էր մայրաքաղաքի մուտքը։ Խոստովանեմ՝ ես այն տեսել եմ սև ու սպիտակ  լուսանկարներում և  դրա մասին լսել հին ստեփանակերտցիներից։ Արցախի նոր  բանալին ընդգծվում է ճարտարապետական լուծումներով ու մոտեցումներով։ Պատվանդանին Մեսրոպյանն է, որն ամբողջացնում է գաղափարը։

Մեր հանդիպման ժամանակ Գոռ Գրիգորյանը պատվանդանին վերջին տառն էր փորագրում։ Հայրը մոտենալով ասաց.

-Այս աշխատանքով, կարծում եմ,  մեզ կհաջողվի  համոզել, որ Արցախի բանալին գտնվում է հենց արցախցու  ձեռքին։