[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԽ­ՌՈՎ ՈՒ­ՐԱ­ԽՈՒ­ԹՅՈՒՆ ԵՎ ՀԱ­ՎԱՏ ԵՐ­ՋԱ­ՆԻԿ Ա­ՊԱ­ԳԱ­ՅԻ ՀԱՆ­ԴԵՊ...

Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 Հի­շո՞ւմ եք՝ ինչ­պես էին տո­նում Մա­յի­սի 1-ը ԽՍՀՄ-ում՝ մեծ հան­դի­սու­թյամբ, շքեղ։ Տո­նին նա­խօ­րոք էին պատ­րաստ­վում. նկա­րում էին պաս­տառ­ներ՝ հետևյալ կար­գա­խոս­նե­րով՝ ՙԽա­ղա­ղու­թյուն, Աշ­խա­տանք, Մա­յիս՚, ՙԿեց­ցե՛ Մա­յի­սի 1-ը՚, պատ­րաս­տում դրոշ­ներ, մար­զիկ­ներն ու ու­սա­նող­նե­րը տո­նից մեկ ա­միս ա­ռաջ սկ­սում էին շքեր­թի փոր­ձե­րը։ Որևէ ձևով ձեռք էին բե­րում կամ կա­րում էին Ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյու­նը խոր­հր­դան­շող`15 հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին տա­րազ­ները, ին­չը շքեր­թի հա­մար պար­տա­դիր պայ­ման էր։

Խորհրդային բոլոր հան­րա­պե­տու­թյուն­նե­րի մայրաքաղաքների, այդ թվում և Ստե­փա­նա­կեր­տի կենտ­րո­նա­կան հրա­պա­րա­կով շքերթ էր անց­կաց­վում։ Անցնում էին բան­վոր­նե­րի ու աշ­խա­տա­վոր­նե­րի շա­րա­սյու­նե­րը՝ պաս­տառ­նե­րով ու տրանս­պա­րանտ­նե­րով, պիո­ներ­ներն ու կո­մե­րի­տա­կան­նե­րը՝ փու­չիկ­նե­րով ու դրոշ­նե­րով, իսկ ամ­բիո­նից նրանց ող­ջու­նում էին ԽՄԿԿ ղե­կա­վար­նե­րը։ Ի դեպ, կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար­նե­րի մե­ծա­դիր նկար­նե­րը տա­նել թույ­լատր­վում էր միայն ար­տադ­րու­թյան ա­ռա­ջա­վոր­նե­րին։ Պար­տա­դիր էին ինք­նա­գոր­ծու­նեու­թյան կո­լեկ­տիվ­նե­րի ե­լույթ­նե­րը, ինչ­պես նաև՝ ֆիզ­կուլ­տուր­նիկ­նե­րի քայ­լեր­թը։ Թեև 70-80-ա­կան թվա­կան­նե­րին տոնն ար­դեն կորց­րել էր իր ար­տա­հայտ­ված քա­ղա­քա­կան բնույ­թը, և հան­րա­հա­վա­քը ըն­կալ­վում էր որ­պես տո­նա­կան երթ, միևնույն ժա­մա­նակ դրան մաս­նակ­ցե­լը պար­տա­դիր էր։ Մար­դիկ ի­րար մեջ կա­տա­կում էին՝ մաս­նակ­ցու­թյու­նը կա­մա­վոր-հար­կադ­րա­կան է։ Մաս­նա­կից­նե­րի թի­վը ստու­գում էին կուս­կազ­մա­կեր­պիչ­նե­րը, ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կո­մե­րիտ­կազ­մա­կեր­պիչ­նե­րը՝ բա­ցա­կա­նե­րին գրան­ցե­լով ցու­ցակ­նե­րում։
Հի­շենք օր­վա ա­մե­նա­վառ դր­վագ­նե­րը, ո­րոնց ինչ-որ տեղ կա­րո­տում ենք։ Մա­յի­սի 1-ի կա­պակ­ցու­թյամբ, գրե­թե պար­տա­դիր, յու­րա­քան­չյուր ըն­տա­նի­քում, հատ­կա­պես ե­րե­խա­նե­րի հա­մար, նոր հա­գու­կապ էին գնում, նոր կո­շիկ­ներ (ա՛խ, այդ նոր կո­շիկ­նե­րը… շքեր­թից հե­տո, կո­շի­կը սեղ­մե­լու պատ­ճա­ռով, հա­մա­րյա բո­լո­րը տուն էին վե­րա­դառ­նում գրե­թե ա­րյունլ­վա ոտ­քե­րով)։ Ե­րե­խա­նե­րի հա­մար դա վառ, ու­րախ ու լու­սա­վոր տոն էր։ Կա­րե­լի էր հոր կամ պա­պի­կի ու­սե­րին նս­տել ու վերևից դի­տել մարդ­կանց այդ հոս­քը։ Իսկ ինչ­պե՛ս էին տո­նին սպա­սում աղ­ջիկ­նե­րը, որ­պես­զի ցր­տե­րից հե­տո վեր­ջա­պես սպի­տակ գուլ­պա­ներ հագ­նեին՝ ան­կախ ե­ղա­նա­կից։
Տո­նի պաշ­տո­նա­կան մա­սի ա­վար­տից հե­տո պար­տա­դիր էր բնու­թյան գր­կում հան­գս­տա­նա­լը։ Խոս­տո­վա­նեմ, մինչև վեր­ջերս կար­ծում էի, որ դա նույն­պես մա­յիս­մե­կյան տո­նի պար­տա­դիր մաս էր կազ­մում։ Պար­զա­պես ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րը սի­րում էին ցան­կա­ցած ա­ռի­թով քա­ղա­քից դուրս հան­գս­տա­նալ, ինչ­պես ի­րենք են ա­սում՝ ՙզա­գո­րոդ՚ գնալ։ Պարզ­վում է, բա­նից ան­տե­ղյակ, նրանք հետևում էին Աշ­խա­տա­վոր­նե­րի հա­մե­րաշ­խու­թյան օր­վա կա­նոն­նե­րին, ո­րոնց հա­մա­ձայն` մա­յի­սի ա­ռա­ջին օ­րե­րին աշ­խա­տա­վոր­նե­րը հա­վաք­վում էին բնու­թյան գր­կում, քն­նար­կում հե­ղա­փո­խա­կան հար­ցեր՝ ձևաց­նե­լով, իբր, հա­վաք­վել են ու­տել-խմե­լու, ի­րար հետ շփ­վե­լու։ Հե­տա­գա­յում հե­ղա­փո­խա­կան հար­ցե­րը կորց­րին ի­րենց հրա­տա­պու­թյու­նը, բայց սո­վո­րու­թյունն ար­մա­տա­վոր­վեց: Որ­պես ա­վան­դույթ, շքեր­թից հե­տո մար­դիկ շա­րու­նա­կում էին հան­գս­տա­նալ քա­ղա­քից դուրս։ Մա­յիս­մե­կյան նման հան­գս­տի ժա­մա­նակ ոչ ոք, ի­հար­կե, աշ­խա­տա­վոր­նե­րի հա­մե­րաշ­խու­թյան մա­սին չէր մտա­ծում։ Մար­դիկ պար­զա­պես հան­գս­տա­նում էին, ծի­ծա­ղում, ըմ­բոշխ­նում գար­նա­նա­յին ջեր­մու­թյունն ու հա­րա­զատ­նե­րի հետ շփու­մը։ Իսկ այդ շփում­ներն այն ժա­մա­նակ իս­կա­պես ջերմ էին...
Հա­կիրճ ներ­կա­յաց­նենք տո­նի պատ­մու­թյու­նը.

Մա­յի­սի 1-ի տո­նա­կա­տա­րու­թյան ա­վան­դույ­թը կապ­ված է 19-րդ դա­րում Չի­կա­գո­յում տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետ։ 1886թ. մա­յի­սի 1-ին քա­ղա­քում սկս­վե­ցին ցույ­ցեր և աշ­խա­տա­վոր­նե­րի հան­րա­հա­վաք­ներ, ով­քեր գոր­ծա­րան­նե­րի սե­փա­կա­նա­տե­րե­րից պա­հան­ջում էին, ինչ­պես հի­մա ըն­դուն­ված է ա­սել, սո­ցիա­լա­կան ե­րաշ­խիք­ներ։ Տե­ղի ու­նե­ցան ընդ­հա­րում­ներ ոս­տի­կա­նու­թյան հետ, եր­կու կող­մե­րից ե­ղան զո­հեր։ Ոս­տի­կա­նու­թյու­նը ձեր­բա­կա­լել էր հա­րյու­րա­վոր քա­ղա­քա­ցի­նե­րի, մի քա­նի աշ­խա­տա­վոր­ներ դա­տա­պարտ­վե­ցին մա­հա­պատ­ժի։ 1889թ. հու­լի­սին երկ­րորդ Ին­տեր­նա­ցիո­նա­լի Փա­րի­զյան կոնգ­րե­սը, ի նշան Չի­կա­գո­յի աշ­խա­տա­վոր­նե­րի հետ հա­մե­րաշ­խու­թյան, ո­րո­շում ըն­դու­նեց ա­մեն տա­րի մա­յի­սի 1-ին անց­կաց­նել աշ­խա­տա­վոր­նե­րի հան­րա­հա­վաք­ներ։ Մեկ տա­րի անց այդ օ­րը ա­ռա­ջին ան­գամ աշ­խա­տա­վոր­նե­րի քայ­լեր­թեր անց­կաց­վե­ցին Ավ­ստ­րո-Հուն­գա­րիա­յում, Բել­գիա­յում, Գեր­մա­նիա­յում, Դա­նիա­յում, Իս­պա­նիա­յում, Ի­տա­լիա­յում, ԱՄՆ-ում, Նոր­վե­գիա­յում, Ֆրան­սիա­յում և Շվե­դիա­յում։ Հիմ­նա­կան կար­գա­խո­սը կապ­ված էր ութ­ժա­մյա աշ­խա­տան­քա­յին օր­վա պա­հան­ջի հետ։ 1917թ. հոկ­տեմ­բե­րյան հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո մա­յի­սի 1-ը Ռու­սաս­տա­նում հայ­տա­րար­վում է պաշ­տո­նա­կան տոն։ Այն ստա­ցավ Ին­տեր­նա­ցիո­նա­լի օր ան­վա­նու­մը և ամ­րագր­վեց Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քում։ Խոր­հր­դա­յին Միու­թյան ձևա­վոր­մամբ Մա­յի­սի 1-ը նշ­վում էր որ­պես մեծ տոն, որն ու­ղեկց­վում էր մար­դա­շատ հան­րա­հա­վաք­նե­րով, դրանց մաս­նակ­ցում էին գրե­թե բո­լո­րը։ Հա­յաս­տա­նում այդ տոնն սկ­սե­ցին նշել 1919 թվա­կա­նից։ 1970թ. տո­նը ստա­ցավ նոր ա­նուն՝ Աշ­խա­տա­վոր­նե­րի հա­մե­րաշ­խու­թյան մի­ջազ­գա­յին օր։

ԽՍՀՄ փլու­զու­մից հե­տո ԱՊՀ գրե­թե բո­լոր եր­կր­նե­րում շա­րու­նա­կե­ցին նշել Մա­յի­սի 1-ը։ Ո­րոշ եր­կր­նե­րում այն նույ­նիսկ պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­վում է ոչ աշ­խա­տան­քա­յին օր, բայց ու­նի տար­բեր ան­վա­նում­ներ։ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում Մա­յի­սի 1-ը Աշ­խա­տան­քի օր է, Բե­լա­ռու­սի Հան­րա­պե­տու­թյու­նում և Ղր­ղըզս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում՝ Աշ­խա­տան­քի տոն։ Ղա­զախս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում այդ օ­րը նշում են Ղա­զախս­տա­նի ժո­ղովր­դի միաս­նու­թյան տո­նը, Մոլ­դո­վա­յի Հան­րա­պե­տու­թյու­նում և Ուկ­րաի­նա­յում՝ Աշ­խա­տա­վոր­նե­րի հա­մե­րաշ­խու­թյան մի­ջազ­գա­յին օր։ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նում Մա­յի­սի 1-ը Գար­նան և Աշ­խա­տան­քի տոն է, իսկ Տա­ջիկս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում՝ աշ­խա­տա­վոր­նե­րի հա­մե­րաշ­խու­թյան մի­ջազ­գա­յին օր։
Այ­դու­հան­դերձ, մեր օ­րե­րում տոնն այդ կորց­րել է իր եր­բեմ­նի շքե­ղու­թյու­նը, հան­դի­սա­վո­րու­թյու­նը, ճիշտ ինչ­պես և՝ քա­ղա­քա­կան ի­մաս­տը։ Այ­սօր այն, ա­մե­նից ա­ռաջ, լրա­ցու­ցիչ հան­գս­տյան օր է, գար­նան տոն, ըն­տա­նի­քի հետ, բան­ջա­րա­նո­ցում ժա­մա­նակ անց­կաց­նե­լու ա­ռիթ։ Այս ի­մաս­տով՝ հա­մընդ­հա­նուր հա­մե­րաշ­խու­թյան օր։
Ի­րա­կա­նում մա­յիս­մե­կյան շքերթ­նե­րի հետ կապ­ված մեր բո­լոր հի­շո­ղու­թյուն­նե­րը ԽՍՀՄ ժա­մա­նա­կաշր­ջա­նի կա­րոտն են արթ­նաց­նում, երբ բո­լորս ե­րի­տա­սարդ էինք և ու­րախ։ Այն ժա­մա­նակ մենք միան­գա­մայն հա­մոզ­ված էինք, որ այդ ա­մե­նը եր­բեք չի վեր­ջա­նա, այլ կտևի հա­վի­տյան։ Բայց, ա­վա՛ղ…
Անխ­ռով ու­րա­խու­թյունն ու եր­ջա­նիկ ա­պա­գա­յի հան­դեպ հա­վա­տը պատ­մու­թյան գիրկն ան­ցան։