[ARM]     [RUS]     [ENG]

ՍՈՎԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Աբրահամ ԿԻՍԻԲԵԿՅԱՆ

(Հատվածներ Աբրահամ Կիսիբեկյանի ՙՀուշեր՚ գրքից)

1918-1919թթ. Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հայ ժո­ղովր­դի դառ­նու­թյուն­նե­րի տա­րի­նե­րին ին­չե՛ր չան­ցան նրա գլ­խով և ինչ­պի­սի հար­ված­ներ նա չս­տա­ցավ…Սա­կայն այս բո­լոր զր­կանք­նե­րից ա­մե­նա­սոս­կա­լին սովն էր։ Ով չի տե­սել նրա դա­ժան դեմ­քը, նա չի կա­րող ա­մե­նայն ման­րա­մաս­նու­թյամբ պատ­կե­րաց­նել նրա զար­հու­րե­լի, ա­վե­րիչ ու սոս­կա­լի էու­թյու­նը։
Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի օ­ղա­կումն ու նրա աշ­խա­տա­վո­րու­թյան մե­կու­սա­ցու­մը, Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան կող­մից կազ­մա­կերպ­ված ա­մե­նօ­րյա գի­շե­րա­յին հար­ձա­կում­նե­րը, սան­ձար­ձակ դար­ձած ա­վա­զա­կու­թյուն­ներն ու կո­ղո­պուտ­նե­րը, ա­նար­խիան ու սպե­կու­լյա­ցիան, ա­մե­նօ­րյա և ա­նընդ­հատ ներս հո­սող գաղ­թա­կա­նու­թյու­նը, սո­վո­րա­կան նոր­մալ աշ­խա­տան­քից զրկ­վե­լը լիա­կա­տար դարձ­րին նրա տն­տե­սու­թյան բա­ցար­ձակ քայ­քա­յու­մը, ո­րին հա­ջոր­դե­ցին վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­ներն ու հա­զար գլ­խա­նի հիդ­րան՝ սո­վը, ո­րը սկ­սեց անխ­նա մահ սփ­ռել ա­մե­նու­րեք։
Ա­նօգ­նա­կան, քաղ­ցի ու կա­րի­քի ճի­րան­նե­րում թպր­տող Ղա­րա­բա­ղը իր սե­փա­կան մի­ջոց­նե­րով ան­զոր էր նրա դեմ պայ­քա­րե­լու։ Միակ մի­ջո­ցը, որ կա­րող էր փոքր ի շա­տե ա­մո­քել նրա վի­ճա­կը, դա ներ­քին մի­ջոց­նե­րի կազ­մա­կեր­պումն էր, ո­րին ձեռ­նար­կեց Շու­շում Հա­յոց բա­րե­գոր­ծա­կան ըն­կե­րու­թյու­նը։ Նա Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի բո­լոր շր­ջան­ներն ու­ղար­կեց մարդ­կանց, ո­րոն­ցից մեկն էի ես։ Ես ե­ղա Դի­զա­կի շր­ջա­նի քա­ռա­սու­նից ա­վե­լի գյու­ղե­րում։ Թե ինչ­պի­սի սոս­կա­լի տե­սա­րան­նե­րի ես ա­կա­նա­տես ե­ղա, այդ ա­մե­նը նկա­րագ­րել իմ ու­ժե­րից վեր է, սա­կայն կարևոր եմ հա­մա­րում հի­շա­տա­կե­լու ո­րոշ դեպ­քեր, ո­րոնք ցույց կտան սոս­կա­լի ա­ղե­տի չա­փը։ Այդ դժ­բախտ րո­պե­նե­րին ես ա­կա­նա­տես եմ ե­ղել նաև այն­պի­սի վեհ ու գե­ղե­ցիկ դեպ­քե­րի, ո­րոնք ինձ մեծ հիաց­մունք են պատ­ճա­ռել։
Կա­յին շատ գյու­ղա­ցի­ներ, ո­րոնք ի­րենց հա­ցի ա­վել­ցուկ­նե­րը կա­մո­վին, ինք­նա­բե­րա­բար տա­լիս էին ի­րենց քաղ­ցած հարևան­նե­րին՝ հոր­դո­րե­լով մյուս­նե­րին, որ հետևեն ի­րենց օ­րի­նա­կին. ՙՆեղ օ­րի մանգ­զի­լը կարճ կլի­նի,- ա­սում է մի գյու­ղա­ցի,- ե­կեք մեր ե­ղա­ծից բա­ժին հա­նենք մեր չու­նե­ցող հարևան­նե­րին՚, և իս­կա­պես, այդ կո­չերն իս­կույն ար­ձա­գանք էին գտ­նում հա­սա­րա­կու­թյան մեջ. բե­րում էին ցո­րեն, գա­րի, կո­րեկ, ա­լյուր, կաթ և ով ինչ կա­րող էր…
Տող գյու­ղում մի գյու­ղա­ցի մի կա­վե ա­մա­նով քա­ռա­սուն փութ ցո­րեն բա­ժա­նեց ա­սե­լով. ՙՏա­րեք կոր­կոտ ա­րեք, մի կերպ յո­լա գնա­ցեք. նեղ օ­րին լեն օր էլ է լի­նում՚։
Իմ հայ­րե­նի գյու­ղում գյու­ղի քա­հա­նան 30 փութ ցո­րեն բա­ժա­նեց և 15 դույլ օ­ղի՝ ա­սե­լով. ՙԴուք կե­րակր­վում եք մսով և բան­ջա­րե­ղե­նով, տա­րեք այդ օ­ղին և գոր­ծադ­րե­ցեք իբրև ախ­տա­հա­նիչ մի­ջոջ՚։ Է­դիլ­լու գյու­ղում մի ծե­րու­նի հա­սա­րա­կա­կան ժո­ղո­վում հան­դես գա­լով՝ կոչ ա­րավ. ՙԺո­ղո­վո՜ւրդ, լավ լսե­ցեք, սրա­նից ծանր ու դժ­վա­րին օ­րեր չեն լի­նի, մենք պետք է աշ­խա­տենք ի­րար պահ­պա­նել, ե­թե մենք այդ­պես չա­նենք՝ մեր հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սը կոչն­չա­նա սո­վից. է­սօր մարդ ու­նենք, բայց հաց չու­նենք, իսկ մի քա­նի շա­բա­թից հե­տո հաց կու­նե­նանք, բայց ու­տող չենք ու­նե­նա։ Ու­նե­ցող­նե­րը թող քիչ ու­տեն, որ չու­նե­ցող­նե­րին բա­ժին հա­նեն, որ նրանք էլ մի մա­նա­նա ու­նե­նան։ Ե­թե այդ­պես ա­նենք, մեր վաղ­վա ա­զատ ու լեն օ­րին ու­րա­խու­թյունն ընդ­հան­րա­կան կլի­նի…Հըն­գե­րու­թյու­նը, հարևա­նու­թյու­նը քաղցր բան ա, ինչ­պե՞ս ա­նենք, որ բո­լորս միա­սին ու­րա­խա­նանք՚։
Ծե­րու­նին այլևս չկա­րո­ղա­ցավ շա­րու­նա­կել. նա փղձ­կաց, ո­րին հետևե­ցին ժո­ղո­վա­կան­նե­րից շա­տե­րը։
Ծե­րու­նու ե­լույ­թից հե­տո դար­ձյալ սկ­սե­ցին հա­վա­քել. ով ին­չով կա­րող էր, ինչ­քա­նով կա­րող էր՝ օգ­նու­թյան հա­սան թշ­վառ­նե­րին, ո­րոնք քաղ­ցի ճի­րան­նե­րում գա­լար­վում էին։
Ի­հար­կե, չպետք է ա­նու­շադ­րու­թյան մատ­նել և այն հան­գա­ման­քը, որ նման մարդ­կանց կող­քին կա­յին բազ­մա­թիվ այն­պի­սի­նե­րը, ո­րոնց հա­մար գո­յու­թյուն չու­նեին մար­դա­սի­րու­թյուն, ըն­կե­րա­սի­րու­թյուն, հարևա­նու­թյուն։ Դրան­ցից յու­րա­քան­չյուրն իր մի բուռն գա­րին կամ ցո­րենն ա­վե­լի թանկ էր գնա­հա­տում, քան թե իր հարևա­նի կյան­քը և, օգտ­վե­լով նրա թշ­վառ դրու­թյու­նից, տա­լիս էր այդ մի բուռն գա­րին կամ ցո­րե­նը, փո­խա­րե­նը վերց­նում նրա պղին­ձը, գոր­գը, հա­գուս­տը, հոր­թը կամ կո­վը։ Նրա սիր­տը լեռ քար էր, և ո­չինչ էր նրա հա­մար իր հարևա­նի ե­րե­խա­յի ա­ղեկ­տուր լա­ցը…Այն տն­տե­սու­թյուն­նե­րը, ո­րոնք ու­նեին կով, ոչ­խար, այծ, է­լի մի կերպ յո­լա էին գնում՝ կա­թի մեջ կտր­տե­լով զա­նա­զան բան­ջա­րե­ղեն­ներ, այդ­պի­սով ա­մո­քե­լով ի­րենց վի­ճա­կը, իսկ նրանք, ո­րոնք զուրկ էին կթա­նից, մոր­թում էին ի­րենց վեր­ջին հա­վը, հոր­թը, ոչ­խա­րը, կո­վը, որ գո­նե մի քա­նի օր ևս կա­րո­ղա­նան ի­րենց գո­յու­թյու­նը պաշտ­պա­նել։ Մար­դիկ դար­ձել էին կա­տա­րյալ մսա­կեր ու բու­սա­կեր։ Ի­հար­կե այս մի­ջո­ցա­ռում­նե­րը ո­րոշ չա­փով ա­մո­քում էին այդ սո­վյալ­նե­րի վի­ճա­կը, բայց սո­վը սոս­կա­լի չա­փե­րի էր հա­սել և այդ­պի­սի մի­ջոց­նե­րը միան­գա­մայն ան­բա­վա­րար էին։ Մար­դիկ օր-ցե­րե­կով, բաց-բաց աչ­քե­րով զգում էին ի­րենց մո­տա­լուտ մա­հը։
Սովն իր գա­գաթ­նա­կե­տին հա­սավ ապ­րիլ և մա­յիս ա­միս­նե­րին, մի կող­մից մեռ­նող­նե­րի թի­վը հս­կա­յա­կան չա­փե­րի էր հա­սել, մյուս կող­մից՝ մար­դիկ ի­րենց հու­սադ­րում էին, որ շու­տով ար­տե­րը կհա­սու­նա­նան և վերջ կլի­նի ի­րենց սոս­կա­լի տան­ջանք­նե­րին։
Քաղ­ցած­ներն ինչ­պի­սի՛ սոս­կա­լի մի­ջոց­նե­րի չէին դի­մում՝ հա­գեց­նե­լու ի­րենց քաղ­ցը. օ­րի­նակ, նրանք գործ էին ա­ծում այն­պի­սի բույ­սեր ու ար­մա­տե­ղեն­ներ, որ եր­բեք և ոչ մի ժա­մա­նակ գոր­ծա­ծա­կան չեն ե­ղել, որ­պի­սի հան­գա­ման­քը ա­վե­լի էր բազ­մա­պատ­կում մա­հա­ցու­թյան դեպ­քե­րը։ Նրանք ա­ռանց մտա­ծե­լու գործ էին ա­ծում զա­նա­զան տերևներ, կեղևներ և ար­մատ­ներ։ Նրանք գետ­նի տա­կից հա­նում էին չա­յի­րի ար­մատ­նե­րը, կամ ՙցո­քի՚ (Ղա­րա­բա­ղի ցան­քը) սեր­մե­րը (ՙգյու­լոզ­նե­րը՚), քա­ղում-չո­րաց­նում և եր­կան­քով ա­ղում և, իբր թե, հաց պատ­րաս­տում։

(Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 35« 37« 38, 39, 58, 68, 69, 70, 71« 73, 74, 76)


(Շարունակելի)