[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՆԱՐԿ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐԻ ՄԱՍԻՆ

Աբրահամ ԿԻՍԻԲԵԿՅԱՆ

(Հատվածներ Աբրահամ Կիսիբեկյանի ՙՀուշեր՚ գրքից)

Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Դի­զա­կի շր­ջա­նի հայ­կա­կան մի քա­նի գյու­ղեր՝ Ա­ռա­քյալ, Բի­նիաթ­լու, Ջի­լան, Քա­րագ­լուխ, Հին Թաղ­լար, Դո­լան­լար և Խո­ծա­բեր­դը, ի­րենց նիստ ու կա­ցով, կեն­ցա­ղա­վա­րու­թյամբ, խո­սակ­ցա­կան լեզ­վով միան­գա­մայն տար­բեր­վում են Դի­զա­կի շր­ջա­նի գյու­ղե­րից։ Վե­րո­հի­շյալ գյու­ղե­րի մե­ծա­գույն մա­սը գաղ­թել են Պարս­կաս­տա­նի Ղա­րա­դա­ղից. այդ գյու­ղե­րի դիր­քը լեռ­նոտ է, ա­ռատ բու­սա­կա­նու­թյամբ, ջրե­րով ու ա­ռող­ջա­րար կլի­մա­յով։ Նրանց ա­ռաջ­նա­կարգ զբաղ­մունքն է ա­նաս­նա­պա­հու­թյու­նը։ Այս­տեղ լի­նում է հա­մա­րյա մի­միայն գար­նա­նա­ցան։ Այս գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րը հա­մե­մա­տա­բար հե­տամ­նաց են Դի­զա­կի մյուս շր­ջա­նի գյու­ղա­ցի­նե­րից, բայց քաջ ու ան­վե­հեր։
Այս գյու­ղե­րը հա­րա­վից շր­ջա­պատ­ված են թուր­քա­կան բազ­մա­թիվ գյու­ղե­րով։
Խո­ծա­բերդն ա­ռանձ­նա­հա­տուկ տեղ է գրա­վում իր դիր­քով, քա­ջու­թյամբ ու աշ­խա­տա­սի­րու­թյամբ։ Այս փոք­րիկ գյու­ղը գտն­վում է լեռ­նե­րի ու հա­րուստ բնու­թյան մեջ և ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է, թե սա մի փոք­րիկ քա­ղաք է՝ բա­րե­կարգ շեն­քե­րով՝ մեծ մա­սամբ երկ­հար­կա­նի, թի­թե­ղա­ծածկ ու գրա­վիչ։
Իմ տված հար­ցին, թե ին­չու է կոչ­վում ՙԽո­ծա­բերդ՚, պա­տաս­խա­նում են՝ Խո­ծա­բերդ նշա­նա­կում է ՙխոց­ված բերդ՚, ըստ ո­մանց՝ ՙխծկ­ված բերդ՚ կամ էլ՝ ՙօ­ձա բերդ՚, բայց թե որ­քա­նո՞վ են ճիշտ այս բա­ցատ­րու­թյուն­նե­րը, այդ մա­սին չենք խո­սում։
Հա­մա­ձայն 1914թ. մար­դա­հա­մա­րի տվյալ­նե­րի՝ Խո­ծա­բերդն ու­նե­ցել է 521 շունչ կամ մո­տա­վո­րա­պես հա­րյուր տն­տե­սու­թյուն։
Խո­ծա­բեր­դից դե­պի արևմուտք հայ­կա­կան մի գյու­ղա­խումբ ա­վեր­վել է 1919թ.։ Ա­վեր­ված գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րի մի մա­սը զոհ է գնա­ցել վայ­րա­գու­թյան, իսկ մի մասն էլ գաղ­թել ու բնա­կու­թյուն է հաս­տա­տել վե­րո­հի­շյալ հայ­կա­կան գյու­ղե­րում։ Այս ա­վեր­ված գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րի գլ­խա­վոր զբաղ­մունքն էր ա­նաս­նա­պա­հու­թյու­նը։
Այդ ա­վեր­ված գյու­ղե­րը ե­ղել են զուտ հայ­կա­կան և ու­նե­ցել են մո­տա­վո­րա­պես.
1.Սիպ­տակ­շեն՝ 20-25 տն­տե­սու­թյուն կամ 130-150 շունչ,
2.Ար­փա­գյա­դուկ՝ 40-45 տն­տե­սու­թյուն կամ 250-280 շունչ,
3.Թեզ­խա­րար՝ 30-35 տն­տե­սու­թյուն կամ 180-200 շունչ,
4.Պետ­րո­սա­շեն՝ 18-22 տն­տե­սու­թյուն կամ 110-125 շունչ։
Այս­պի­սով այդ չորս հայ­կա­կան գյու­ղե­րը մինչև ա­վեր­վելն ու­նե­ցել են մո­տա­վոր­պես 115-120 տն­տե­սու­թյուն կամ մոտ 700 շունչ։
Սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյան օ­րոք այդ գյու­ղե­րից յու­րա­քան­չյու­րում կան 3-5 տն­տե­սու­թյուն­ներ, ո­րոնք հա­մար­վում են Խո­ծա­բեր­դի և Տող գյու­ղե­րի կոլ­խոզ­ներ, և հա­մա­րյա թե այդ գյու­ղե­րում այժմ բնակ­չու­թյուն չկա կամ նախ­կին շեն գյու­ղե­րը գո­յու­թյուն չու­նեն։ Խո­ծա­բեր­դից դե­պի հյու­սիս գտն­վում է հայ­կա­կան Տու­մի գյու­ղը. ըստ 1914թ. մար­դա­հա­մա­րի ու­ներ 1461 շունչ կամ մոտ 300 տն­տե­սու­թյուն։
Տու­մին բա­վա­կան բա­րե­կարգ, գե­ղե­ցիկ բնու­թյան ծո­ցում մի գյուղ է, ո­րը գտն­վում է Փոքր Քիր­սի հա­րա­վա­յին փե­շե­րից մե­կի վրա՝ մի գե­ղա­տե­սիլ լան­ջի գո­գա­վոր ստո­րո­տում, ո­րի հա­րա­վա­յին կող­մից նա­յե­լով՝ թվում է, թե գյու­ղը կախ­ված է ան­դուն­դի ծայ­րից։ Գյու­ղի հյու­սի­սա­յին մա­սում՝ գյու­ղից դուրս, գտն­վում է Ղա­րա­բա­ղի ի­րա­կա­նու­թյան մեջ հայտ­նի բժիշկ Ա­թա­բե­կյա­նի հո­յա­կա­ռույ­ց վիլ­լան։
Գյուղն ամ­բող­ջա­պես խո­րա­սուզ­ված է այ­գի­նե­րի մեջ ու շր­ջա­պատ­ված ան­տառ­նե­րով ու փար­թամ բու­սա­կա­նու­թյամբ և հա­րուստ է ա­ռատ ջրե­րով։ Այս­տեղ կան նաև հան­քա­յին ջրեր, որ դեռ չեն ու­սում­նա­սիր­ված և չեն օգ­տա­գործ­վում։
Տու­մե­ցի­նե­րի զբաղ­մուն­քը նույն­պես ա­նաս­նա­պա­հու­թյունն է։ Այս­տեղ զբաղ­վում են նաև խո­զա­բու­ծու­թյամբ ու մեղ­վա­բու­ծու­թյամբ։
Տու­մի և Խո­ծա­բերդ գյու­ղե­րը սահ­մա­նա­կից են արևմուտ­քից թուր­քա­կան Մու­սուլ­ման­լա­րին։
Մու­սուլ­ման­լա­րի գյու­ղա­խում­բը և հայ­կա­կան Ղա­րաղշ­լա­ղի գյու­ղա­խում­բը վար­չա­կան տե­սա­կե­տից մի տա­նու­տի­րու­թյուն էր կազ­մում։
Հայ­կա­կան Ղա­րաղշ­լա­ղի գյու­ղա­խում­բը բաղ­կա­ցած էր հետևյալ գյու­ղե­րից.
1.Մեծ­շեն (Ղա­րաղշ­լաղ), 2.Կա­նաչ թա­լա, Քյահ­րի­զեն ջուր, 4.Դաշ­տի հող, 5.Էխ­ծուն հող, 6.Մեծ Խեր­խան, 7.Ծա­կերն, 8.Հին Ղա­րաղշ­լաղ, 9.Բող­լա­վար, 10.Գյո­զալ­փա­յան։
Այս բո­լոր գյու­ղերն ու­նե­ցել են 1000-1200 տն­տե­սու­թյուն (ըստ հա­սա­կա­վոր գյու­ղա­ցի­նե­րի ցուց­մունք­նե­րի)։
Ե­թե հաշ­վե­լու լի­նենք ՝ յու­րա­քան­չյուր տն­տե­սու­թյուն բաղ­կա­ցած է 5-6 շն­չից, կս­տաց­վի մո­տա­վո­րա­պես 6-7 հա­զար շունչ։
Սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյան օ­րոք նո­րից վե­րաբ­նակ­վել են հետևյալ գյու­ղե­րում. 1.Մեծ շեն, 2.Հին Ղա­րաղշ­լաղ, 3.Կա­նաչ թա­լա։
Մնա­ցած 7 գյու­ղե­րը գո­յու­թյուն չու­նեն և այժմ այդ գյու­ղե­րը մտ­նում են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մար­զի մեջ։
Այժմ այդ գյու­ղե­րում բնակ­վում են մո­տա­վո­րա­պես 140-150 տն­տե­սու­թյուն, և ու­նեն մո­տա­վո­րա­պես 8 հա­րյուր շունչ։

Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 35« 37« 38, 39, 58, 68, 69, 70, 71« 73, 74, 76, 78)

(Շարունակելի)