Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Աբրահամ ԿԻՍԻԲԵԿՅԱՆ

(Հատվածներ Աբրահամ Կիսիբեկյանի ՙՀուշեր՚ գրքից)

Սա­րու­շե­նից՝ կենտ­րո­նա­կան շտա­բից ե­կած սուր­հան­դա­կին ճա­նա­պարհ դնե­լուց հե­տո սկս­վեց խոր­հր­դակ­ցու­թյու­նը։
-Մենք վա­ղը տե­ղից շարժ­վել չենք կա­րող,-ա­սաց Ստե­փա­նյա­նը,-մեզ հա­մար շատ մեծ հա­ջո­ղու­թյուն և նույ­նիսկ բախ­տա­վո­րու­թյուն կլի­նի, ե­թե գի­շերս կամ վա­ղը հար­ձակ­ման չեն­թարկ­վենք։ Շտա­բից ստաց­ված հա­ղոր­դագ­րու­թյու­նը մեզ գու­ժեց Ղա­րա­բա­ղի մյուս շր­ջան­նե­րի նույն­պես հու­սա­հա­տա­կան վի­ճա­կը. ե­թե այդ­պես շա­րու­նակ­վի և դր­սից ոչ մի օգ­նու­թյուն չս­տա­նանք, ամ­բողջ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը կեն­թարկ­վի սոս­կա­լի ա­վե­րա­ծու­թյան։ Ու­րեմն մեզ մնում է լու­ծել մի­միայն մի խն­դիր՝ Զան­գե­զու­րին ի­րա­զեկ դարձ­նե­լու։ Ա­հա այժմ թե ինչ է պա­հանջ­վում մե­զա­նից. ինչ գնով էլ ու­զում է լի­նի, այս գի­շեր մենք պետք է մարդ ու­ղար­կենք Զան­գե­զուր։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը կա­րող են ա­զա­տել անձ­նու­րաց, քաջ, ճար­պիկ և ճա­նա­պարհ­նե­րին լավ ծա­նոթ մար­դիկ։
Նա լռեց և սպա­սում էր, որ մյուս­ներն ար­տա­հայտ­վեն։
Տի­րեց մի քա­նի րո­պե լռու­թյուն. բո­լորն էլ խո­րա­սուզ­ված էին մտ­քե­րի մեջ։
Վեր­ջա­պես լռու­թյունն ընդ­հա­տեց Տու­մի գյու­ղա­ցի մի ե­րի­տա­սարդ՝ Թևան ա­նու­նով, որ նույն­պես մաս­նակ­ցում էր խոր­հր­դակ­ցու­թյա­նը։ Հան­կարծ մի խո­շոր գյուտ ա­րած մար­դու պես տե­ղից բարձ­րա­նա­լով՝ ա­սաց.
-Պա­րոն Ստե­փա­նյան, ձեր ցան­կա­ցած մար­դի­կը մեզ մոտ կան, ո­րոնք և՜ քաջ են, և՜ ճար­պիկ ու ճա­նա­պարհ­նե­րին լավ ծա­նոթ, ե­թե թույլ կտաք, իս­կույն կկան­չեմ նրանց։
Ստե­փա­նյա­նը, մի տե­սակ զար­մա­ցած և կար­ծես թեթևու­թյուն զգա­լով, հարց­րեց.
-Ով­քե՞ր են դրանք։
-Հա­րար գյու­ղա­ցի Բախ­շի Պո­ղո­սյա­նը և Խո­ծա­բերդ գյու­ղա­ցի Ման­գի Թամ­րա­զյա­նը,-պա­տաս­խա­նեց Թևա­նը։
Իս­կույն կան­չե­ցին նրանց։
Մի քա­նի րո­պեից հե­տո ներս մտան եր­կու հո­գի և կանգ­նե­ցին դռան մոտ։
Ա­ռա­ջի­նը Բախ­շի Պո­ղո­սյանն էր՝ մոտ քա­ռա­սուն և հինգ տա­րե­կան, եր­կար հա­սա­կով, արևա­վառ, հա­մակ­րե­լի դեմ­քով, իսկ երկ­րոր­դը Ման­գի Թամ­րա­զյա­նը՝ մոտ հի­սուն տա­րե­կան, կարճ հա­սա­կով, լի­քը և կար­միր դեմ­քով, կորն­թարդ քթով, սուր ու հրա­ցայտ աչ­քե­րով մի գյու­ղա­ցի։
Նրանք լուռ ու մունջ կանգ­նել էին և չգի­տեին, թե ին­չու են կան­չել ի­րենց։
Ստե­փա­նյա­նը, նա­յե­լով նրանց, խնդ­րեց մո­տե­նալ ի­րեն և ա­ռա­ջար­կեց նս­տել, ո­րից հե­տո հայտ­նեց, թե ին­չու է կան­չել նրանց։ Նա ման­րա­մասն բա­ցատ­րեց ստեղծ­ված դրու­թյու­նը և խնդ­րեց հանձն առ­նել գի­շերս Զան­գե­զուր գնա­լու։
Եր­կուսն էլ միան­գա­մայն հրա­ժար­վե­ցին՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, որ անհ­նար է գնա­լը, որ բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը բռն­ված են և ան­պատ­ճառ ի­րենց կբռ­նեն ու կոչն­չաց­նեն։
Ստե­փա­նյա­նը քա­նիցս ան­գամ փոր­ձեց հա­մո­զել նրանց, բայց ի­զուր։ Նրանք անդ­րդ­վե­լի մնա­ցին։
Երբ Ստե­փա­նյա­նը ճգ­նում էր հա­մո­զել նրանց, այդ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում Մա­նու­կը նս­տած, սե­ղա­նի մյուս ծայ­րից, ա­նընդ­հատ հետևում էր Ստե­փա­նյա­նին և լուռ ու հե­տաք­րք­րու­թյամբ լսում նրանց խո­սակ­ցու­թյու­նը։ Նա, տես­նե­լով, որ Ստե­փա­նյա­նը ոչ մի դրա­կան հետևան­քի չհա­սավ, տե­ղից վեր կե­նա­լով՝ մո­տե­ցավ նրանց, այժմ էլ ինքն սկ­սեց հա­մո­զել.
-Բա­րե­կամ­ներ, շատ լավ տես­նում եք մեր դրու­թյու­նը, դուք անգ­նա­հա­տե­լի գործ կա­տա­րած կլի­նեիք, ե­թե հա­մա­ձայն­վեիք գնալ, դուք ձեր անձ­նու­րաց քայ­լով ամ­բողջ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դին ա­զա­տած կլի­նեք այս սոս­կա­լի վի­ճա­կից։ Դուք լավ պետք է հաս­կա­նաք այս ստեղծ­ված դրու­թյու­նը և չհ­րա­ժար­վեք, ո­րով­հետև ու­րիշ ելք չկա։ Ես խոս­տա­նում եմ յու­րա­քան­չյու­րիդ մի-մի ջո­րի և հինգ հա­զա­րա­կան ռուբ­լի ու ա­պա­հո­վել ձեր ըն­տա­նիք­նե­րը հա­ցով, միայն թե գնաք։
Ծե­րու­նին լռեց և սպա­սում էր նրանց պա­տաս­խա­նին, սա­կայն ոչ մի ձայն՝ դրա­կան կամ բա­ցա­սա­կան. կար­ծես թե խուլ ու համր լի­նեին։
Ծե­րու­նու ճա­կա­տից հո­սում էր քր­տին­քը։ Նա դար­ձյալ շա­րու­նա­կեց.

-Ե­թե ես ճա­նա­պար­հին ծա­նոթ լի­նեի, ես ձեզ այս­քան չէի խնդ­րի, ես ինքս կգ­նա­յի, բայց դուք լավ գի­տեք, որ ես ա­ռա­ջին ան­գամն եմ այս­տեղ գտն­վում…Բայց վնաս չու­նի, խնդ­րում եմ, ինձ էլ ձեզ հետ տա­րեք, թող եր­կու­սի փո­խա­րեն ե­րե­քով գնանք։
Սա­կայն դար­ձյալ մեր­ժում։
Ծե­րու­նու դեմ­քը սևա­ցել էր, նրա դեմ­քին մկան­նե­րի ցն­ցում­նե­րից երևում էր, որ նրա համ­բե­րու­թյունն սպառ­վել էր. նա հա­զիվ էր շն­չում։ Մի րո­պե նա կանգ ա­ռավ, կար­ծես թե իր ու­ղե­ղում մի շատ դժ­վա­րին խն­դիր էր վճ­ռում, և հան­կարծ ոտ­քի կանգ­նե­լով, մի քայլ հետ նա­հան­ջե­լով՝ ձեռ­քը տա­րավ և փե­շի տա­կից դուրս հա­նե­լով ատր­ճա­նա­կը՝ գլու­խը բարձ­րաց­րած, հրա­ցայտ աչ­քե­րը լայն բա­ցած, ատր­ճա­նակն ուղ­ղե­լով նրանց ճա­կա­տին, ծանր, բայց օ­ձի պես ֆշ­շաց­նե­լով՝ ա­ռա­ջար­կեց.
-Կա՜մ գն­դակն ըն­դու­նե­ցեք, կա՜մ ճա­նա­պարհ­վե­ցեք։
Ներ­կա գտն­վող­նե­րը մնա­ցել էին քա­րա­ցած, ոչ ոք չհա­մար­ձակ­վեց տե­ղից շարժ­վե­լու և չգի­տեին, թե ի՞նչ է կա­տար­վում ի­րենց շուր­ջը, իսկ այդ եր­կու հո­գին մնա­ցել էին ար­ձա­նա­ցած և կար­ծես շունչ չկար նրանց բե­րա­նում։
Մա­նու­կը նո­րից կրկ­նեց.
-Կա՜մ գն­դա­կը, կա՜մ ճա­նա­պար­հը…մեկ…եր­կու…
-Գնում ենք,-մե­ռե­լա­յին ձայ­նով մրմն­ջա­ցին նրանք։
Մա­նուկն ատր­ճա­նա­կը կո­խեց փե­շի տակ, մո­տե­ցավ նրանց, եր­կու ձեռ­քով բռ­նեց եր­կու­սի աջ ձեռ­քը, համ­բու­րեց նրանց ճա­կատ­նե­րը և ե­րե­սը շր­ջե­լով դե­պի սե­նյա­կի դռան կող­մը, որ­տեղ կանգ­նած էին նրա քր­դե­րը, ա­սաց. ՙԳնա­ցեք, մի-մի ջո­րի տա­րեք, այս մարդ­կանց դռ­նե­րին կա­պե­ցեք՚,-ա­պա դառ­նա­լով դե­պի Ստե­փա­նյա­նը՝ ՙՏուր սրանց խոս­տա­ցած հինգ հա­զա­րա­կան ռուբ­լին՚։ Նա ձեռ­քով խփեց մո­տը կանգ­նած մի ե­րի­տա­սար­դի ու­սին՝ ա­սե­լով.
-Կան­չիր այս­տեղ պա­հես­տա­պե­տին։
Մի քա­նի րո­պեից հե­տո ներս մտավ պա­հես­տա­պե­տը։
-Վա­ղը հն­գա­կան փութ ա­լյուր կտաք այս եր­կու­սի (ձեռ­քով ցույց տա­լով նրանց) ըն­տա­նիք­նե­րին,-կար­գադ­րեց նա։
Ստե­փա­նյա­նը, որ մինչ այդ լար­ված հետևում էր Մա­նու­կին, կար­ծես թե մի բան հի­շե­լով՝ սկ­սեց գրել։ Նրա գրու­թյունն ուղղ­ված էր Զան­գե­զու­րի հրա­մա­նա­տա­րու­թյա­նը։ Նա ման­րա­մասն նկա­րագ­րեց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի սոս­կա­լի վի­ճա­կը՝ վեր­ջում ա­վե­լաց­նե­լով՝ Ղա­րա­բա­ղի հայ ժո­ղովր­դի փր­կու­թյու­նը կախ­ված է ձեր օգ­նու­թյու­նից. ձեր հա­պա­ղու­մը կխոր­տա­կի ամ­բողջ Ղա­րա­բա­ղը, ո­րը սոս­կա­լի ոճ­րա­գոր­ծու­թյուն կլի­նի։
Երբ բո­լո­րո­վին վեր­ջաց­րել էր և ցան­կա­նում էր ծրա­րը փա­կել, կար­ծես նոր բան հի­շե­լով՝ նո­րից սկ­սեց գրե­լը. ՙԵ­թե օգ­նու­թյան հաս­նե­լու լի­նեք, տվեք թն­դա­նո­ցի տասն հար­ված՝ որ­պես ազ­դան­շան՚։
Մա­նու­կը տես­նե­լով, որ Ստե­փա­նյա­նը վեր­ջաց­րել է գրու­թյու­նը, դի­մեց նրան զայ­րա­ցած.
-Հո­վակ, ա­վե­լաց­րու իմ կող­մից՝ ՙսրի­կա­ներ, Ղա­րա­բա՞ղն էլ կու­զեիք Սա­սու­նի օ­րը գցել՚։
Մենք բո­լորս հա­մոզ­ված էինք, որ Ղա­րա­բա­ղի ապս­տամ­բու­թյան մա­սին նրանք նա­խօ­րոք գի­տեին և շատ կա­րե­լի է, որ ա­ռա­ջուց նրա ղե­կա­վա­րու­թյան հետ հա­մա­ձայ­նեց­րած լի­նեն, սա­կայն բա­վա­կան ժա­մա­նակ էր, որ շա­րու­նակ­վում էին կռիվ­նե­րը, իսկ Զան­գե­զու­րը խոր լռու­թյուն էր պաշտ­պա­նում և Ղա­րա­բա­ղի դժ­բախտ օ­րե­րին ա­ռա­ջին ան­գա­մը չէր նման վե­րա­բեր­մուն­քը նրա կող­մից։
Սուր­հան­դակ­նե­րը, զին­ված սրե­րով ու ատր­ճա­նակ­նե­րով, նա­մա­կը թաքց­նե­լով ներ­քին շո­րե­րի ծայ­րե­րում, ճա­նա­պարհ ըն­կան։ Գի­շեր­վա ժա­մը եր­կուսն էր։
Մա­նուկն իր քր­դե­րին պատ­վի­րեց վաղ ա­ռա­վո­տյան՝ դեռ լույ­սը չբաց­ված բարձ­րա­նալ Ղո­նաղ Գյոր­մազ սա­րի կա­տա­րը և սպա­սել՝ ե­թե թն­դա­նո­թի ձայն կլս­վի, իս­կույն ի­մաց տալ։
Սուր­հան­դակ­նե­րին ճա­նա­պարհ դնե­լուց հե­տո Ստե­փա­նյանն ու Մա­նու­կը եր­կու Թևան­նե­րի հետ դուրս ե­կան սե­նյա­կից։
-Մենք պետք է շր­ջենք դիր­քե­րը և ստու­գե­լուց հե­տո կա­րող ենք հան­գս­տա­նալ,-ա­սաց Ստե­փա­նյա­նը, ու դի­մե­ցին դե­պի բար­ձունք­նե­րը, որ­տեղ մար­դիկ սպա­սում էին թշ­նա­մու ներ­խուժ­ման։
Դր­սում տե­ղում էր ձյու­նը։ Խո­ծա­բեր­դը կծկ­վել էր. այս գի­շեր կար­ծես գյու­ղում կեն­դա­նի շունչ չկար։ Տի­րում էր մե­ռե­լա­յին լռու­թյուն։

(Շարունակելի)

(Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 35« 37« 38, 39, 58, 68, 69, 70, 71« 73, 74, 76, 78« 79)