[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌԱՋԱՊԱՀ ԶՈՐԱՄԱՍԻ ՄՈՒՏՔԸ ԶԱՆԳԵԶՈՒՐԻՑ ՂԱՐԱԲԱՂ

(Հատվածներ Աբրահամ Կիսիբեկյանի ՙՀուշեր՚ գրքից)

Այդ մղ­ձա­վան­ջա­յին օրն ու գի­շերն ան­ցան։
Հա­ջորդ օ­րը՝ վաղ ա­ռա­վո­տյան փոք­րիկ Խո­ծա­բեր­դը ռազ­մա­կան ճամ­բա­րի տեսք էր ստա­ցել։ Շր­ջա­կա գյու­ղե­րից ե­կել էին բազ­մա­թիվ զին­վոր­ներ՝ բո­լորն էլ սպա­ռա­զին­ված։ Թշ­նա­մու հար­ձակ­ման վտանգն ան­ցած կա­րե­լի էր հա­մա­րել, հա­կա­ռակ պա­րա­գա­յում միան­գա­մայն ա­պա­հով­ված էր նրան հա­կա­հար­ված տա­լը և նույ­նիսկ հաղ­թու­թյու­նը։ Այժմ բո­լո­րը մտա­հոգ­ված էին նրա­նով, թե ար­դյոք սուր­հան­դակ­նե­րը կա­րո­ղա­ցա՞ն ա­ռանց վտանգ­վե­լու տեղ հաս­նել և թե Զան­գե­զու­րը օգ­նու­թյան կհաս­նի՞, թե՞ չէ։
Ժա­մա­նակն անց­նում էր շատ դան­դաղ, մար­դիկ խո­րա­սուզ­ված էին դառն մտած­մունք­նե­րի մեջ։
Դեռ ժա­մը տասն և մե­կը չկար, երբ Մա­նու­կի եր­կու քր­դե­րը վա­զե­լով ու հևա­լով կա­յա­նը մտան և իբրև ա­վե­տա­բեր­ներ հա­ղոր­դե­ցին. ՙԹն­դա­նոթ­նե­րի ձայ­ներ են լս­վում՚։
Իս­կույն ընդ­հա­նուր թմ­րու­թյունն ու հու­սալ­քու­թյու­նը տե­ղի տվին բուռն ոգևո­րու­թյան։ Կար­ծես մի քա­նի րո­պե ա­ռաջ խեղդ­վող մթ­նո­լոր­տը չլի­ներ, և ցն­ծու­թյու­նը հա­մա­տա­րած դար­ձավ։ Կա­նայք ու աղ­ջիկ­ներ, խմբ­ված փո­ղոց­նե­րում, բարձր խո­սում էին ու զիլ ծի­ծա­ղում։ Ու­րեմն մեզ դեռ չեն մո­ռա­ցել ու մեզ օգ­նու­թյան են գա­լիս, ու­րեմն մեր սուր­հան­դակ­նե­րը հա­ջո­ղու­թյամբ տեղ են հա­սել, ա­սում էին մի­մյանց։
Ե­րե­կո­յան ժա­մը վեցն էր, երբ ու­ղարկ­ված սուր­հան­դակ­նե­րը մտան ռազ­մա­կա­յա­նը։ Բախ­շի Պո­ղո­սյա­նը, սու­րը մեր­կաց­րած ձեռ­քին, կանգ­նել էր սե­նյա­կում։ Նա ծո­ցից հա­նե­լով մի ծրար, հանձ­նեց Ստե­փա­նյա­նին։ Բո­լորն էլ սր­տատ­րոփ սպա­սում էին նոր և ու­րախ լու­րի։
-Հայ­կա­կան զոր­քը գրա­վել է Հա­րա­րը. վաղ ա­ռա­վո­տյան 200 ձի-ջո­րի պետք է լի­նեն Հա­րա­րում՝ Զան­գե­զու­րից ռազ­մամ­թերք տե­ղա­փո­խե­լու հա­մար,-հայ­տա­րա­րեց Ստե­փա­նյա­նը։
Բախ­շի Պո­ղո­սյա­նը ման­րա­մասն պատ­մեց, թե ինչ­պես են տեղ հա­սել և նո­րից վե­րա­դար­ձել։
ՙՄենք չա­փա­զանց զգույշ, գո­ղե­գող, ճա­նա­պարհ­նե­րից ու բնա­կու­թյան վայ­րե­րից խույս տա­լով՝ լու­սա­բա­ցին հա­սանք Հա­քյա­ռու գե­տը։ Մենք այդ­տեղ փոքր-ինչ շունչ քա­շե­լուց հե­տո հան­վե­ցինք և մերկ ոտ­նե­րով գե­տը մտանք՝ ի­րար բռ­նած։ Երբ հա­սանք գե­տի մեջ­տե­ղը, հայ­կա­կան սահ­մա­նա­պահ­նե­րը մեզ նկա­տե­լով ձայն տվին՝ ով­քե՞ր եք. մենք իս­կույն բղա­վե­ցինք՝ բա­րե­կամ­ներ ենք, բա­րե­կամ­ներ…ու մո­տե­ցանք նրանց։ Սահ­մա­նա­պահ­նե­րը մեզ տա­րան ի­րենց հրա­մա­նա­տա­րի մոտ և մեզ ստու­գե­լուց հե­տո տա­րան ընդ­հա­նուր հրա­մա­նա­տա­րի մոտ։ Մենք նա­մակ հանձ­նե­ցինք նրան։
Հրա­մա­նա­տա­րը հարց ու փոր­ձից հե­տո կար­գադ­րեց, որ մեզ կե­րակ­րեն և տեղ տան հան­գս­տա­նա­լու։
Դեռ հա­զիվ էինք հան­գս­տա­ցել, որ սկ­սե­ցին գոր­ծել թն­դա­նոթ­նե­րը՝ Հա­գա­րա-Հա­րար գծի ուղ­ղու­թյամբ։ Ինչ­պես երևաց, ադր­բե­ջա­նա­կան կա­նո­նա­վոր բա­նա­կը կանգ­նած էր մեր դեմ։ Նա ամ­րա­ցած էր Սա­ֆյան և Ղուրթ­ճի­լար ադր­բե­ջա­նա­կան գյու­ղե­րի ա­րան­քում գտն­վող մի խոր ու նեղ ձո­րա­կում, որ­տե­ղից ռմ­բա­կո­ծում էր Կոռ­նի­ձոր հայ­կա­կան գյու­ղը։
Մոտ մի ժամ տևող թն­դա­նո­թա­մար­տից հե­տո հայտ­նա­բե­րե­լով պատս­պար­ված թշ­նա­մուն և ոչն­չաց­նե­լով նրա հրե­տա­նին՝ դա­դա­րեց դի­մադ­րու­թյու­նը, ո­րից հե­տո հայ­կա­կան բա­նա­կը 2-3 ժամ­վա ըն­թաց­քում հա­սավ Հա­րա­րի արևմտյան սահ­մա­նին։ Մեր սահ­մա­նա­պահ­նե­րը Հա­րա­րի արևե­լյան սահ­մա­նա­կից սա­րից, իսկ Զան­գե­զու­րից հա­սած բա­նա­կը՝ Հա­րա­րի արևմուտ­քից գրո­հե­լով գրա­վե­ցին Հա­րա­րը՚։

Ստե­փա­նյա­նը սուր­հան­դակ­նե­րի մի­ջո­ցով իս­կույն ի­մաց տվեց շր­ջա­կա հայ­կա­կան գյու­ղե­րին, որ ան­մի­ջա­պես Խո­ծա­բերդ ու­ղար­կեն ձիա­ներ ու ջո­րի­ներ։
Հետևյալ ա­ռա­վո­տյան՝ դեռ լույ­սը չբաց­ված, մենք Խո­ծա­բեր­դից ճա­նա­պարհ ըն­կանք՝ մեզ հետ տա­նե­լով պա­հանջ­ված 200 ձին ու ջո­րին։
Երկու կուժ
Ես ա­կա­նա­տես ե­ղա շատ զար­մա­նա­լի, բայց և միևնույն ժա­մա­նակ շատ ցա­վա­լի մի երևույ­թի, ո­րը տակն ու վրա ա­րավ իմ հո­գե­կան աշ­խար­հը։
Ա­հա թե ինչ. այն ճա­նա­պար­հը, ո­րով մենք անց­նում էինք, նրա­նից 4-5 քայլ ներքևով անց­նում էր ճա­նա­պար­հին զու­գա­հեռ մի ա­րա­հետ, որ­տե­ղով անց­նում էր թա­լա­նից վե­րա­դար­ձող հայ կա­նանց քա­րա­վա­նը։ Ես նկա­տե­ցի 40-45 տա­րե­կան, ա­ռողջ, բարձ­րա­հա­սակ, հաղ­թան­դամ կազմ­ված­քով մի կնոջ, ո­րը պղն­ձե եր­կու մեծ կու­ժեր թո­կով կա­պել էր ուն­կե­րից և գցել ու­սին. մի կուժն ըն­կած էր մեջ­քի վրա, իսկ մյու­սը կախ­ված առջևի կող­մից։ Ես ձիուս սան­ձը քա­շե­ցի և դուրս ե­կա ճա­նա­պար­հից ու քշե­ցի ու­ղիղ դե­պի այդ կի­նը։ Կի­նը զար­մա­ցած ու այ­լայլ­ված դեմ­քով, հա­յաց­քը դարձ­նե­լով ինձ վրա՝ կանգ ա­ռավ։
-Մայ­րի՜կ, մե­կը բա­վա­կան չէ՞ր, որ եր­կուսն ես վերց­րել։ Բա ա­մոթ չի՞…բա դու հայ կին ես և այն էլ էդ հա­սա­կում, այդ ին­չո՞վ ես զբաղ­վում այս կես գի­շե­րին. ի՞նչ գործ ու­նես թա­լա­նի հետ, մի՞­թե դա քեզ պա­տիվ է բե­րում…այս­քան տե­ղը ոտ­քով գնա­ցել ես և մի կու­ժով էլ ես բա­վա­կա­նա­ցել,-ա­սա­ցի ես։
Կի­նը սկզ­բում խիստ շփոթ­վեց, կարմ­րեց` չի­մա­նա­լով ինչ պա­տաս­խան տա…Նա մի քիչ տա­տան­վեց, կմկ­մաց և հե­տո կար­ծես ուշ­քի գա­լով, խրոխտ ու հա­մար­ձակ ձայ­նով ա­սաց.
-Ա՜ բա­լա, խի՞ ես ինձ մե­ղադ­րում…Սպա­սի՜ր, իմ խոսքն էլ լսիր, հե­տո մե­ղադ­րիր։ Այս եր­կու կու­ժե­րից մեկն իմ սե­փա­կան կուժն է, երբ հայրս ինձ ա­մուս­նաց­րեց, այս կուժն էլ տվեց իբրև բա­ժինք իմ հայ­րա­կան տնից։ Սա իմ ծնող­նե­րից միակ հի­շա­տակն էր, ո­րը մնա­ցել էր։ Սրա­նից մեկ տա­րի ա­ռաջ էդ ա­նաստ­ված­նե­րը ե­կան մեր գյու­ղը՝ Սպի­տակ­շե­նը, կրակ տվին, իմ տղա­յին էլ սպա­նե­ցին և այս էլ (ձեռ­քը դրավ առջևից կախ­ված կու­ժին) վերց­րին ու տա­րան։ Այժմ Աստ­ված նրանց պատ­ժեց, և մենք այ­րե­ցինք նրանց գյու­ղը։ Ես, որ ճա­նա­չում էի իմ հարևան թուր­քին՝ տունս կրակ տվո­ղին, որ­դուս սպա­նո­ղին ու կուժս տա­նո­ղին, գնա­ցի դաղ­ված սիրտս հո­վաց­նե­լու։ Ես հա­նե­ցի նրա աչ­քը, վա­ռե­ցի նրա տու­նը, գի­տե՞ս, իմ ձեռ­քով վա­ռե­ցի, իմ կու­ժը վեր ա­ռա ու նրա կուժն էլ հե­տը։ Թո՜ղ հաս­կա­նա այժմ, թե ինչ վատ բան է հարևա­նի տու­նը քան­դելն ու նրա որ­դուն սպա­նե­լը…Ինձ մե­ղադ­րո՞ւմ ես, իսկ ի՞նչ վատ բան եմ ա­րել…Բա ին­չո՞ւ նա իմ տու­նը թա­լա­նեց և իմ որ­դուն էլ սպա­նեց, ինձ մի մե­ղադ­րիր, ես իմ վրե­ժը հա­նե­ցի, իմ դաղ­ված սիր­տը հո­վաց­րի։
Կնոջ դեմ­քը սար­սա­փե­լի էր. ես չկա­րո­ղա­ցա այլևս նա­յել նրա դե­քին, նրա աչ­քե­րին։ Ըն­կեր­ներս բա­վա­կան հե­ռա­ցել էին և, ճիշտն ա­սած, ես այլևս նրան բան չու­նեի ա­սե­լու, ուս­տի և չշա­րու­նա­կե­ցի։ Ա­մեն ինչ ինձ հա­մար պարզ էր. այս­տեղ վրի­ժա­ռու­թյան ո­գին էր գոր­ծում, մարդ­կա­յին ու մար­դա­սի­րու­թյուն՝ ո­չինչ չկար…Դրանք խիստ ոտ­նա­հար­ված էին։
Ձիս քշե­ցի ու հա­սա ըն­կեր­նե­րիս։ Ես կար­ծես հար­բած լիե­նի։ Այդ կնոջ պատ­կե­րը՝ իր հս­կա հա­սա­կով, աչ­քիցս չէր հե­ռա­նում, նրա` ցա­սու­մով լց­ված հո­գու ձայ­նը դեռ ա­կան­ջումս էր։
Ա­հա այս մտ­քե­րի մեջ խո­րա­սուզ­ված էի, երբ Ստե­փա­նյանն ինձ հարց տվեց՝ թե ինչ էիր խո­սում այն կնոջ հետ։ Ես նրան պատ­մե­ցի այդ եր­կու կու­ժի պատ­մու­թյու­նը և, միևնույն ժա­մա­նակ, հայտ­նե­ցի իմ կար­ծիքն այս բո­լոր անց ու դար­ձի մա­սին։
-Ա­յո, միան­գա­մայն ճիշտ ես մտա­ծում,-պա­տաս­խա­նեց նա,-բայց քա­նի Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վար­նե­րը ա­րյու­նար­բու Խոս­րով բեկ Սուլ­թա­նով­ներն ու մյուս սրի­կա­նե­րը կլի­նեն, այս եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րը հան­գս­տա­նալ չեն կա­րող։ Չպետք է զար­մա­նալ և միևնույն ժա­մա­նակ հու­սա­հատ­վել, քա­նի որ դա­րե­րից ի վեր սա է մեր ժո­ղովր­դի դառն ճա­կա­տա­գի­րը։ Կար­ծես թե սահ­ման­ված է, որ միշտ մեր ժո­ղո­վուր­դը դառ­նու­թյուն­նե­րի ու տան­ջանք­նե­րի մեջ պետք է լի­նի. չէ՞ որ մենք ևս ապ­րել ենք ու­զում։
Մի՞­թե մենք կա­րող ենք հա­մա­ձայն­վել, որ ստր­կու­թյան շղ­թա­ներն անց­կաց­նեն մեր ոտ­նե­րին ու ձեռ­քե­րին։ Այ­սօր­վա մեր դառ­նու­թյուն­նե­րով լի պայ­քա­րը մեր կուլ­տու­րա­յի, մեր ա­զա­տու­թյան պաշտ­պա­նու­թյան հա­մար մղ­վող պայ­քար է, ո­րի հա­մար և մեր ժո­ղո­վուր­դը ո­չինչ խնա­յում՝ հա­վա­տա­ցած լի­նե­լով, որ նրա հա­մար էլ կծա­գի ար­շա­լույ­սի վառ ու պայ­ծառ ճա­ռա­գայթ­նե­րը։

(Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 35« 37« 38, 39, 58, 68, 69, 70, 71« 73, 74, 76, 78« 79« 80)
(Շարունակելի)