Logo
Print this page

ՀԱՃԵԼԻ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՆԳԻՍՏ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 ԱՀ և ՀՀ բու­հե­րից մոտ 100 ու­սա­նող այս օ­րե­րին մաս­նակ­ցում է ԱրՊՀ-ի կող­մից Աս­կե­րա­նի շր­ջա­նի Պա­տա­րա գյու­ղի տա­րած­քում կազ­մա­կերպ­վող ու­սա­նո­ղա­կան ա­մա­ռա­յին վրա­նա­յին ճամ­բա­րին։ ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի թղ­թակ­ցի հետ զրույ­ցում ԱրՊՀ լրատ­վու­թյան և հան­րա­յին կա­պե­րի բաժ­նի պետ Զա­րի­նե Սա­ռա­ջյա­նը նշեց, որ ճամ­բարն ա­վան­դա­կան է և ար­դեն եր­րորդ տա­րին է, որ կազ­մա­կերպ­վում է։

-Ճամ­բա­րի հիմ­նա­կան նպա­տակն ինչ­պես Ար­ցա­խի տե­սար­ժան և պատ­մամ­շա­կու­թա­յին վայ­րե­րի նո­րո­վի բա­ցա­հայ­տումն է՝ մեր ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար, այն­պես էլ՝ միջ­բու­հա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան զար­գաց­մա­նը նպաս­տելն ու ու­սա­նող­նե­րի ժա­ման­ցի ար­դյու­նա­վետ կազ­մա­կեր­պու­մը։ Կարևոր է ճամ­բա­րի կազ­մա­կեր­պու­մը, հատ­կա­պես պա­տե­րազ­մից հե­տո, ո­րով­հետև այն ինչ-որ չա­փով նաև նպաս­տում է հետ­պա­տե­րազ­մա­կան խն­դիր­նե­րի հաղ­թա­հար­մա­նը, Ար­ցախն ապ­րեց­նե­լուն,- ա­սաց Զ. Սա­ռա­ջյա­նը՝ նշե­լով նաև, որ մաս­նա­կից­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան մաս­նակ­ցե­լու պաշ­տո­նա­տար ան­ձանց հետ հան­դի­պում­նե­րի, հրա­տապ թե­մա­նե­րով դա­սա­խո­սու­թյուն­նե­րի, բա­նա­վե­ճե­րի, քն­նար­կում­նե­րի, ճա­նա­չո­ղա­կան ար­շավ­նե­րի, էքս­կուր­սիա­նե­րի, մար­զա­կան և մշա­կու­թա­յին ծրագ­րե­րի։
ԱրՊՀ ճամ­բա­րը սպաս­ված էր Տաթևիկ Ղահ­րա­մա­նյա­նի հա­մար։
- Մեր ա­ռա­վոտն սկս­վում է մարզ­չի՝ ՙՃամ­բա՞ր՚ արթ­նաց­նող բա­ցա­կան­չու­թյամբ։ Արթ­նա­նում ենք կեն­սաէ­ներ­գիա հա­ղոր­դող ե­րաժշ­տու­թյամբ։ Օր­վա ա­ռողջ մեկ­նար­կի մաս են կազ­մում ա­մե­նօ­րյա վազքն ու մարմ­նա­մար­զու­թյու­նը, ո­րոնց պար­տա­դիր կեր­պով բո­լո­րը մաս­նակ­ցում են,-ա­սում է Տաթևիկն ու ա­վե­լաց­նում, որ ճամ­բա­րում միօ­րի­նակ օ­րեր չեն ու­նե­նում։
-Յու­րա­քան­չյուր օր նո­րի բա­ցա­հայ­տում է։ Մեր հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի զար­գաց­ման և կա­տա­րե­լա­գործ­ման հա­մար լավ հնա­րա­վո­րու­թյուն­ներ կան, ո­րոն­ցից խե­լամ­տո­րեն օգտ­վե­լով՝ կա­րող ենք ճամ­բա­րից վե­րա­դառ­նալ լավ լից­քե­րով։
Ճամ­բա­րա­կան­նե­րի հա­վաստ­մամբ՝ կաշ­կանդ­վա­ծու­թյուն, մե­կու­սաց­վա­ծու­թյուն չկա։ Հա­ճե­լի են հա­մա­րում ճամ­բա­րում ընդ­հա­նուր հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի ու գա­ղա­փար­նե­րի շուրջ հա­մախ­մբ­ված ու­սա­նող­նե­րի տես­նե­լը և կարևո­րում են, որ բո­լորն ի­րար հետ շփ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն։ Ակ­տիվ ժա­ման­ցա­յին ծրագ­րե­րին հա­մըն­թաց, ճամ­բա­րում կան մշա­կու­թա­յին, գի­տա­կան, պատ­մա­ճա­նա­չո­ղա­կան ծրագ­րեր, ո­րոնց հիմ­նա­կան նպա­տակն ազ­գա­յին ար­ժեք­նե­րի սեր­մա­նումն ու տա­րա­ծումն է։
-ԱրՊՀ աշ­խա­տա­կազմն ա­մեն ինչ ա­րել է, որ­պես­զի մի­ջո­ցա­ռու­մը պատ­շաճ մա­կար­դա­կով կազ­մա­կերպ­վի,-ա­սաց Զ. Սա­ռա­ջյա­նը՝ հա­վե­լե­լով, որ ճամ­բա­րա­կան­նե­րին այս 10 օ­րը կտա ըն­կե­րա­կան նոր շր­ջա­պատ, նոր գի­տե­լիք­ներ, թի­մա­յին աշ­խա­տան­քի հմ­տու­թյուն­ներ, հայ­րե­նա­գի­տա­կան յու­րա­հա­տուկ դաս, հա­ճե­լի ու ար­դյու­նա­վետ հան­գիստ, անկ­րկ­նե­լի տպա­վո­րու­թյուն­ներ։
-Օ­րե­ցօր ճամ­բա­րը հե­տաքր­քիր է դառ­նում, այս­տե­ղից գնա­լու ենք հա­գե­ցած տպա­վո­րու­թյուն­նե­րով ու ո­գեշ­նչ­ված,-հա­վե­լում են մաս­նա­կից­նե­րը։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.