[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՂԻՆ ՃՇՄԱՐԻՏ Է, ԵՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ Է ԲԵՐՈՒՄ. ԱՄԱՌԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

 Ար­ցա­խի Լու­սա­ձոր հա­մայն­քի տա­րած­քում օ­գոս­տո­սի 10-ից մեկ­նար­կել է ՙՀայ­կի Սե­րունդ՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան ա­մե­նա­մյա ճամ­բա­րա­յին բա­նա­կու­մը։

Իր կա­նո­նադ­րա­կան նպա­տակ­նե­րի հա­մա­ձայն՝ ՙՀայ­կի Սե­րունդ՚-ն ա­մա­ռա­յին բա­նա­կում­նե­րը կազ­մա­կեր­պում է 2005 թվա­կա­նից՝ Ար­ցա­խի, Մայր Հա­յաս­տա­նի և Սփյուռ­քի ե­րի­տա­սարդ­նե­րի և պա­տա­նի­նե­րի հա­մար։

ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի հետ զրույ­ցում ՀԿ նա­խա­գահ Ար­մի­նե Պետ­րո­սյա­նը՝ կարևո­րե­լով ու պա­հանջ­ված հա­մա­րե­լով ճամ­բա­րը՝ մա­տաղ սերն­դի հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան ա­ռու­մով, ինչ­պես նաև մաս­նա­կից­նե­րի ընդգրկվա­ծու­թյան, հա­վաս­տիաց­րեց, որ Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մից հե­տո ա­վե­լի մեծ նե­րու­ժով են շա­րու­նա­կում ճամ­բա­րի կազ­մա­կերպ­ման ծրա­գի­րը։
-Այն կխոր­հր­դան­շի մեր լի­նե­լիու­թյունն ու մեր հո­ղին ա­մուր կառ­չե­լու կարևո­րու­թյու­նը, հատ­կա­պես, որ այս տա­րի ճամ­բա­րա­յին բա­նա­կու­մը նվիր­ված է հայ­րե­նի­քի հա­մար բո­լոր զարկ­ված­նե­րի, ինչ­պես նաև մեր կազ­մա­կեր­պու­թյու­նից ութ նա­հա­տակ հա­յոր­դի­նե­րի հի­շա­տա­կին։ Բա­նա­կու­մը կրում է ՙՈւ­ղին ճշ­մա­րիտ է, երբ այն հայ­րե­նիք է բե­րում՚ խո­րա­գի­րը։ Ա­մա­ռա­յին ա­մե­նա­մյա բա­նա­կու­մին մաս­նակ­ցե­լու հայտ են ներ­կա­յաց­րել շուրջ 200 պա­տա­նի ու ե­րի­տա­սարդ՝ Ար­ցա­խից և Հա­յաս­տա­նից։
-Բա­նա­կու­մի ըն­թաց­քում մեր պա­տա­նի­նե­րի ու ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար կկազ­մա­կերպ­վի ակ­տիվ ա­ռօ­րյա՝ օգ­տա­կար մաս­նա­գի­տա­կան հան­դի­պում­ներ, էքս­կուր­սիա­ներ։ Ճամ­բա­րա­կան­նե­րի միջև տա­րաբ­նույթ մր­ցույթ­ներն ու կրա­կա­յին պատ­րաս­տու­թյան անց­կա­ցու­մը, բա­նա­կու­մի կարևոր ծրագ­րե­րից ենք դարձ­նե­լու։ Հա­գե­ցած և միևնույն ժա­մա­նակ նպա­տա­կա­յին է լի­նե­լու ճամ­բա­րա­կան­նե­րի յու­րա­քան­չյուր օ­րը,- նշեց Ար­մի­նե Պետ­րո­սյա­նը՝ հա­վե­լե­լով, որ 10-օ­րյա բա­նա­կու­մի ըն­թաց­քում կի­րա­կա­նաց­նեն նաև մշա­կու­թա­յին բազ­մա­թիվ ծրագ­րեր։
Ճամ­բա­րա­յին բա­նա­կու­մի պա­տաս­խա­նա­տու­նե­րից Ար­մի­նե Հայ­րու­մյա­նի հա­վաստ­մամբ՝ար­վե­լու է հնա­րա­վո­րը, որ­պես­զի ճամ­բա­րա­կան­ներն ա­ռա­ջին հեր­թին ի­րենց լավ զգան։
-Մեր տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­նե­րը, հա­մոզ­ված եմ, հե­տաքր­քիր և ա­մե­նա­կարևո­րը՝ օգ­տա­կար են դարձ­նե­լու մաս­նա­կից­նե­րի ա­մեն օ­րը։ Այս­տեղ ոչ մի ժամն անն­պա­տակ չի անց­նե­լու,-հա­մոզ­մունք հայտ­նեց մեր զրու­ցա­կի­ցը։
Ցան­կա­ցած ճամ­բար բե­րում է նաև նոր ծա­նո­թու­թյուն­ներ,, նոր ըն­կեր­ներ, հա­վա­տանք, որ այս տասն օր­վա ըն­թաց­քում մեր պա­տա­նի­ներն ու ե­րի­տա­սարդ­ներն ա­մեն ին­չին զու­գա­հեռ ձեռք կբե­րեն լավ ըն­կեր­ներ և ՙՈւ­ղին ճշ­մա­րիտ է, երբ այն հայ­րե­նիք է բե­րում՚ կար­գա­խո­սով ճամ­բա­րը կն­պաս­տի Ար­ցա­խի ու Մայր հայ­րե­նի­քի տար­բեր հատ­ված­նե­րում ապ­րող ե­րի­տա­սարդ­նե­րի շփ­մա­նը։