Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՇՈՒՇԻՆ ՑԱՐԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՓՈՒԼՈՒՄ (1805-1826թթ.)

(Հատված Վահրամ Բալայանի գրքից)

(Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 86« 87« 88« 89« 90«
91« 92« 93« 94« 96« 98, 99, 102« 103, 104)

Չնա­յած Կու­րակ­չա­յի պայ­մա­նագ­րից հե­տո Պարս­կաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի միջև ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վում էին, այ­նուա­մե­նայ­նիվ, պարզ էր հա­կա­մար­տու­թյան ելն­քը։ Ար­ցա­խի մե­լիք­նե­րը, ոգևոր­ված ռու­սա­կան զեն­քի հաղ­թա­նակ­նե­րով և, հաշ­վի առ­նե­լով ար­ցա­խա­հայ պե­տա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման վե­րա­բե­րյալ ցա­րա­կան կա­ռա­վա­րու­թյան նախ­կի­նում տված խոս­տում­ներն ու հա­վաս­տիա­ցում­նե­րը, 1806թ. մշա­կում են Ար­ցա­խի ինք­նա­վա­րու­թյան ծրա­գիր և ար­քու­նիք հանձ­նե­լու նպա­տա­կով, ներ­կա­յաց­նում Մի­նաս Լա­զարևին։

Մե­լիք­ներն ա­ռա­ջար­կում են Ղա­րա­բա­ղում վե­րաց­նել խա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը և վե­րա­կանգ­նել ի­րենց ի­րա­վունք­նե­րը։ Նպա­տա­կա­հար­մար էր գտն­վում Նոր Նա­խիջևա­նի հա­յու­թյա­նը վե­րա­պահ­ված ար­տո­նու­թյուն­նե­րը տրա­մադ­րել նաև ար­ցա­խա­հա­յու­թյա­նը։ Մե­լիք­ներն անհ­րա­ժեշտ են հա­մա­րում Ղա­րա­բա­ղի լեռ­նա­յին մա­սը ինք­նա­վար կար­գա­վի­ճա­կով ՙԱր­ցա­խի օկ­րուգ՚ ա­նու­նով դնել Ռու­սաս­տա­նի գե­րիշ­խա­նու­թյան տակ։ Այս­տեղ պետք է գոր­ծեին հայ հան­րու­թյա­նը բնո­րոշ կա­ռա­վար­ման ու դա­տա­կան հա­մա­կար­գեր, ո­րոնք օ­րեն­քի ձևով ամ­րագր­ված կլի­նեն ՙՀայ­կա­կան դա­տաս­տա­նագր­քում՚։ Երկ­րի կա­ռա­վար­ման ո­լոր­տում լայն կի­րա­ռու­թյուն պի­տի ստա­նար հա­յոց լե­զուն։ Որ­պես հպա­տա­կու­թյան նշան՝ մե­լիք­նե­րը պար­տա­վոր­վում են ցա­րին հար­կի ձևով վճա­րել 4000 չետ­վերտ ցո­րեն և 4000 ոս­կի։ Նա­խա­տես­վում էր բնակ­չու­թյան ա­ճին զու­գա­հեռ շա­տաց­նել հար­կե­րի քա­նա­կը։ Մե­լիք­նե­րը գրում են. ՙ…մեզ շնորհ­վի, ինչ­պես այդ խոս­տաց­ված է ե­ղել վաղ ժա­մա­նակ­նե­րից, նույն ա­մե­նաո­ղոր­մած ար­տո­նու­թյու­նը…, որ­պես­զի մեր ի­րա­վուն­քը և դա­տա­վա­րու­թյու­նը հիմն­ված լի­նեն մեր նախ­նի­նե­րի և ա­վան­դու­թյուն­նե­րի վրա…։ Եվ ե­թե մեզ ար­ված կլի­նի այս­պի­սի ար­տո­նու­թյուն…այն ժա­մա­նակ կտես­նեք, թե ին­չի ենք ըն­դու­նակ մենք…՚։
Այս ծրագ­րա­յին դրույթ­նե­րի տակ ստո­րագ­րել են Վա­րան­դա­յի տեր մե­լիք Ջում­շուդ-Շահ­նա­զա­րյա­նը, Գյու­լիս­տա­նի տեր մե­լիք Բաղ­րը և մե­լիք Ա­բով Մե­լիք-Բեգ­լա­րյա­նը, Մե­լիք Հով­հան­նի­սյան­նե­րը, Ջրա­բեր­դի տեր մե­լիք Հա­թամ Մե­լիք-Մեժ­լու­մյա­նը, Խա­չե­նի տեր մե­լիք Ալ­լահ­վեր­դի Մե­լիք-Միր­զա­խա­նյա­նը և Դի­զա­կի տեր մե­լիք Ղահ­րա­ման Մե­լիք-Ա­վա­նյա­նը։ Լա­զա­րյան գեր­դաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը գտ­նում էին, որ հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյու­նը տվյալ պա­հին հնա­րա­վոր էր վե­րա­կանգ­նել, ե­թե հա­ջող­վեր փր­կել դժն­դակ դա­րե­րի հո­լո­վույ­թով ան­ցած և կեն­սու­նակ մնա­ցած Ար­ցա­խի մե­լի­քա­կան կար­գը։
1816թ. օ­գոս­տո­սի 12-ին Հո­վա­կիմ Լա­զա­րյա­նը նա­մա­կով տե­ղե­կաց­նում է Եփ­րեմ կա­թո­ղի­կո­սին, որ Այ­սր­կով­կաս են գա­լու Ա. Սո­կո­լո­վը և Ալ. Խու­դա­բա­շյա­նը։ Հ. Լա­զա­րյա­նը վե­հա­փա­ռին ներ­կա­յաց­նում է Տփ­ղի­սում և այլ վայ­րե­րում աս­տան­դա­կան դար­ձած մե­լիք­նե­րի վի­ճա­կը և հոր­դո­րում վե­րո­հի­շյալ մարդ­կանց մի­ջո­ցով խնդ­րել կու­սա­կա­լին միջ­նոր­դել կայ­սեր ա­ռաջ՝ վե­րա­կանգ­նե­լու Ար­ցա­խի օ­րի­նա­կան տե­րե­րի ի­րա­վունք­նե­րը։
Հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման վե­րա­բե­րյալ հա­մա­պա­տաս­խան ծրագ­րեր է կազ­մել նաև Քրիս­տա­փոր Լա­զա­րյա­նը։ 1827-1828 թվա­կան­նե­րին Ք. Լա­զա­րյա­նը ցա­րա­կան ար­քու­նիք ներ­կա­յաց­րեց ՙՀա­յե­րի մա­սին՚, ՙՀա­տուկ իշ­խա­նա­կան կալ­ված­քի մա­սին՚, ՙՎրաս­տա­նի և հա­րա­կից մար­զե­րի վե­րա­բե­րյալ մի քա­նի մո­տե­ցում­նե­րի շուրջ՚, ՙՎրաս­տա­նի վե­րա­բե­րյալ ե­ղած մո­տե­ցում­նե­րի շուրջ լրա­ցում­նե­րի մա­սին՚ վեր­տա­ռու­թյամբ ծրագ­րեր, որ­տեղ հե­ղի­նակն անդ­րա­դար­ձել էր ցա­րա­կան Ռու­սաս­տա­նի հո­վա­նու ներ­քո հայ­կա­կան թա­գա­վո­րու­թյուն կամ իշ­խա­նու­թյուն ստեղ­ծե­լու, զին­ված ու­ժե­րի, մե­լիք­նե­րի և հոգևո­րա­կա­նու­թյան կա­գա­վի­ճա­կի, Էջ­միած­նի կա­թո­ղի­կո­սա­կան ա­թո­ռի, ա­սիա­կան տար­բեր եր­կր­նե­րից հա­յե­րին Արևե­լյան Հա­յաս­տան հա­վա­քագ­րե­լու և նմա­նա­տիպ այլ հար­ցե­րի։

Այս, ինչ­պես նաև նա­խորդ ժա­մա­նակ­նե­րում ռու­սա­կան ար­քու­նի­քին ներ­կա­յաց­ված հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման ծրագ­րերն այդ­պես էլ մնա­ցին թղ­թի վրա։ Հայ հա­սա­րա­կա­կան և քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րը, թերևս ու­շա­ցած, հաս­կա­ցան Ար­ցա­խի մե­լիք­նե­րին ու նրանց հպա­տակ­նե­րին Վրաս­տան և այլ շր­ջան­ներ տե­ղա­փոխ­ման ցա­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան նպա­տակ­ներն ու էու­թյու­նը։
Կտր­վե­լով հայ­րե­նի­քից, զրկ­վե­լով նյու­թա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից, զի­նա­կան ու­ժից՝ Ար­ցա­խի մե­լիք­նե­րը դա­դա­րե­ցին քա­ղա­քա­կան ու գոր­ծոն լի­նե­լու հան­գա­ման­քից։ Ցա­րա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը ժա­մա­նա­կին, մինչև վերջ օգ­տա­գոր­ծե­լով մե­լիք­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը` այլևս հաշ­վի չէին նս­տում նրանց հետ։ Հայ ո­րոշ գոր­ծիչ­ներ հոր­դո­րում էին մե­լիք­նե­րին՝ վերս­տեղ­ծել ի­րենց զի­նա­կան ուժն ու վա­ղե­մի փառ­քը և ըն­թացս շտ­կել ի­րա­վի­ճա­կը։ Բայց դրանք ժա­մա­նա­կավ­րեպ և ա­պար­դյուն քայ­լեր էին։
Սա­կայն դա չխան­գա­րեց մե­լիք­նե­րին այլ ձևե­րով օգ­տա­կար լի­նե­լու հայ­րե­նի­քին։ Աս­տան­դա­կան դար­ձած մե­լիք­նե­րը նո­րից բռ­նե­ցին տուն­դար­ձի ճա­նա­պար­հը՝ փոր­ձե­լով հայ­րե­նի երկ­րա­մա­սում կյան­քի կո­չել ի­րենց վա­ղե­մի ծրագ­րե­րը։
Նմա­նօ­րի­նակ քայլ ա­ռա­ջի­նը ձեռ­նար­կեց Վա­րան­դա­յի մե­լիք Ջում­շուդ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը։ Նա դի­մում է ռու­սա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին՝ խնդ­րե­լով թույլ տալ վե­րա­դառ­նալ հայ­րե­նի երկ­րա­մաս, ո­րով­հետև ին­քը և իր հայ­րե­նա­կից­նե­րը չու­նեն հիմ­նա­կան բնա­կու­թյան վայր։ 1805թ. մե­լիք Ջում­շու­դը Լո­ռիում գտն­վող իր կալ­վածք­նե­րը և, առ­հա­սա­րակ, ողջ ու­նեց­ված­քը վա­ճա­ռում է ռուս պաշ­տո­նյա կոմս Մու­սին-Պուշ­կի­նին և իր հա­մերկ­րա­ցի­նե­րի ու հա­րա­զատ­նե­րի հետ վե­րա­դառ­նում Ար­ցախ։ 1817թ. սեպ­տեմ­բե­րի 5-ին Վ. Մա­դա­թո­վը Ա. Կու­տու­զո­վին ուղ­ղած զե­կու­ցագ­րում նշում է, որ Վա­րան­դա է վե­րա­դար­ձել 187 ըն­տա­նիք։
Մե­լիք Ջում­շուդ Շահ­նա­զա­րյա­նի օ­րի­նա­կը վա­րա­կիչ էր Ար­ցա­խի մե­լի­քա­կան մյուս տնե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հա­մար։
1812թ. Մե­լիք Բեգ­լա­րյան­ներն ի­րենց հպա­տակ­նե­րի հետ միա­սին Բոլ­նի­սի և Բոր­չա­լուի գա­վառ­նե­րից տե­ղա­փոխ­վե­ցին և հաս­տատ­վե­ցին հայ­րե­նի Գյու­լիս­տա­նում։
Մինչև XIX դա­րի կե­սե­րը Գյու­լիս­տա­նի գա­վա­ռի 18 գյու­ղեր Մե­լիք-Բեգ­լա­րյան­նե­րի տի­րա­պե­տու­թյան տակ էին գտն­վում։ Հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լուց հե­տո այս տոհ­մը տրոհ­վեց եր­կու մա­սի. մե­լիք Հով­սե­փի թոռ­նե­րը կրե­ցին Մե­լիք-Հով­սե­փյան ազ­գա­նու­նը, իսկ մե­լիք Բեգ­լա­րի ժա­ռանգ­նե­րը դար­ձան Մե­լիք-Բեգ­լա­րյան­ներ։ Դրա մա­սին է վկա­յում նաև Ներ­սես Աշ­տա­րա­կե­ցին։
Հայ­րե­նա­շեն գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լեց Հա­սան-Ջա­լա­լյան մե­ծա­նուն տոհ­մի՝ Կու­սա­պա­տում հաս­տատ­ված Ա­թա­բե­կյան­նե­րի ճյու­ղը։ Ա­ռանձ­նա­կի ե­ռան­դով էր գոր­ծում 1814թ. մե­լի­քա­կան տիտ­ղոս ստա­ցած Վա­նի Ա­թա­բե­կյա­նը։ Նա իր գեր­դաս­տա­նով Շա­քիից տե­ղա­փոխ­վեց և, հաս­տատ­վե­լով հայ­րե­նի Կու­սա­պատ գյու­ղում, կարճ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում ա­վեր­ված բնա­կա­վայ­րը շե­նաց­րեց։
Վա­նի Ա­թա­բե­կյանն իր հայ­րե­նա­կից­նե­րի հետ միա­սին վե­րա­շի­նեց ու հիմ­նեց նոր գյու­ղեր՝ Մեծ Շե­նը, Մոխ­րա­թա­ղը, Կար­մի­րա­վա­նը, Ծաղ­կա­շե­նը, Են­գի­ջա­նը, Մա­ղա­վու­զը, Լյու­լա­սա­զը, Գյու­լա­թաղ, Ջա­նյա­թաղ գյու­ղե­րը։
Ցա­րա­կան իշ­խա­նու­թյուն­ներն այն­քան էլ տրա­մադր­ված չէին թույլ տա­լու Ար­ցա­խի մե­լիք­նե­րին՝ վե­րա­դառ­նալ հայ­րե­նիք։ Նրանք գի­տակ­ցում էին, որ հայ­րե­նի հո­ղի վրա դա­րե­րի ըն­թաց­քում պե­տա­կան կյան­քով ապ­րած մե­լի­քա­կան տնե­րը հա­յա­հա­վաք ուժ կդառ­նան, և վաղ թե ուշ նո­րից օ­րա­կար­գում կհայ­տն­վի հա­յոց պե­տա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման հար­ցը։ Պա­տա­հա­կան չէ, որ ցա­րա­կան իշ­խա­նու­թյուն­ներն ա­մեն կերպ փոր­ձում էին խո­չըն­դո­տել հայ­րե­նա­դար­ձու­թյա­նը։

(Շարունակելի)