Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ԱԶՆԱՎՈՒՐԻ

ՙԱԱ՚

 Ե­րեք տա­րի ա­ռաջ հոկ­տեմ­բե­րի 1-ին կյան­քից հե­ռա­ցավ հայ ժո­ղովր­դի մե­ծա­նուն զա­վակ, ՀՀ Ազ­գա­յին հե­րոս, ֆրան­սա­հայ նշա­նա­վոր եր­գիչ, շան­սո­նիե, եր­գա­հան, գրող, կի­նո­դե­րա­սան, բա­րե­րար, հա­սա­րա­կա­կան և քա­ղա­քա­կան գոր­ծիչ ՇԱՌԼ ԱԶ­ՆԱ­ՎՈՒ­ՐԸ։

Հայ-ֆրան­սիա­կան բա­րե­կա­մու­թյան և եր­կու եղ­բայ­րա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար Ազ­նա­վուրն իր կյան­քում ա­րել է հնա­րա­վորն ու անհ­նա­րի­նը, պա­տա­հա­կան չէ, որ կեն­դա­նու­թյան օ­րոք նա Հա­յաս­տա­նի և Ֆրան­սիա­յի հա­մար դար­ձավ մարդ-խոր­հր­դա­նիշ:
Բա­վա­կա­նին բարդ ու դժ­վա­րին է ե­ղել Ազ­նա­վու­րի ան­ցած ճա­նա­պար­հը, հատ­կա­պես ե­րաժշ­տու­թյան աշ­խար­հում:
ՙԲա­զում դժ­վա­րու­թյուն­ներ հաղ­թա­հա­րե­լով ես նվա­ճե­ցի ֆրան­սիա­կան բե­մը, նվա­ճե­ցի, քա­նի որ երգն իմ զենքն էր և հե­տո ես ա­սում եմ սե­րը, սե­րը ցան­կա­ցած երևույ­թի հան­դեպ կփր­կի աշ­խար­հը՚: Իր հար­ցազ­րույց­նե­րից մե­կում այս­պես է ա­սել շան­սո­նիեն:
Նա ձայ­նագ­րել է մոտ 1200 երգ տար­բեր լե­զու­նե­րով? ֆրան­սե­րեն, անգ­լե­րեն, ի­տա­լե­րեն, իս­պա­նե­րեն, գեր­մա­նե­րեն, հա­յե­րեն, ռու­սե­րեն, նեա­պո­լի­տա­նե­րեն։ Հե­ղի­նա­կել և հա­մա­հե­ղի­նա­կել է ա­վե­լի քան 1000 ստեղ­ծա­գոր­ծու­թյուն և? իր, և? այլ ե­րա­ժիշտ­նե­րի հա­մար։
Երբ 1955 թվա­կա­նին նա ա­ռա­ջին ան­գամ ե­լույթ ու­նե­ցավ Փա­րի­զի Օ­լիմ­պիա դահ­լի­ճում, Ֆրան­սիա­կան մա­մու­լը գրեց. ՙՖրան­սիան ազ­նա­վու­րաց­ված է՚:
Հա­վա­տա­րիմ մնա­լով ար­վես­տին, նա 1995 թվա­կա­նից սկ­սած ներ­կա­յաց­րել է Հա­յաս­տա­նը բազ­մա­թիվ մի­ջա­զա­գա­յին դի­վա­նա­գի­տա­կան ա­տյան­նե­րում: 2008 թվա­կա­նին Ազ­նա­վու­րը ստա­ցել է Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցիու­թյուն, 2009 թվա­կա­նի մա­յի­սից Շվեյ­ցա­րիա­յում Հա­յաս­տա­նի դես­պանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրա­սե­նյա­կում և այլ մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում Հա­յաս­տա­նի մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը: Անգ­նա­հա­տե­լի է Շառլ Ազ­նա­վու­րի դերն ու նշա­նա­կու­թյու­նը հայ ժո­ղովր­դի ու Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նու­թյան հա­մար:
1988թ., երբ տե­ղի ու­նե­ցավ Սպի­տա­կի երկ­րա­շար­ժը, մեծ հայն ա­ռա­ջին­նե­րից էր, որ հա­սավ օգ­նու­թյան Հա­յաս­տա­նին ու հա­յու­թյա­նը: 88-ի երկ­րա­շար­ժից ան­մի­ջա­պես հե­տո, նա Փա­րի­զում ստեղ­ծեց երկ­րա­շար­ժից տու­ժած­նե­րի օգ­նու­թյան ՙԱԶ­ՆԱ­ՎՈՒ­ՐԸ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻՆ՚ հիմ­նադ­րա­մը՝ ներ­կա­յա­ցուց­չու­թյուն բա­ցե­լով մայ­րա­քա­ղաք Երևա­նում: Այդ օ­րե­րին Ազ­նա­վու­րը եր­գիչ և կոմ­պո­զի­տոր Ժորժ Կառ­վա­րեն­ցի հետ գրեց նաև ՙՔեզ հա­մար Հա­յաս­տան՚ եր­գը, թո­ղար­կե­լով տե­սա­հո­լո­վակ? Ֆրան­սիա­յի 90 երգ­չի ու դե­րա­սա­նի մաս­նակ­ցու­թյամբ: Տա­րի­ներ ա­ռաջ պե­տա­կան մա­կար­դա­կով ա­ռա­ջար­կու­թյուն կար այդ եր­գը դարձ­նել ՀՀ օրհ­ներգ:
Մեծ ու բազ­մա­շերտ է ե­ղել Ազ­նա­վու­րի գոր­ծու­նեու­թյու­նը, նա իր ողջ գի­տակ­ցա­կան կյան­քում գոր­ծել է հա­նուն հայ ժո­ղովր­դի, հա­նուն Հա­յաս­տա­նի ու նրա լու­սա­վոր ա­պա­գա­յի:
Թե Հա­յաս­տա­նը, թե Ֆրան­սիան և թե Ար­ցա­խը բարձր են գնա­հա­տել Ազ­նա­վու­րի կա­տա­րա­ծը՝ մե­ծա­նուն հա­յին, մար­դուն, պարգևատ­րե­լով բազ­մա­թիվ բարձ­րա­գույն պարգևնե­րով:
Ազ­նա­վու­րի ա­նունն է կրում Երևա­նի հրա­պա­րակ­նե­րից մե­կը, Վա­ղար­շա­պա­տի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նը: 2000թ. Գյում­րիում Ազ­նա­վու­րի ան­վան հրա­պա­րա­կում, իր կեն­դա­նու­թյան օ­րոք, տե­ղադր­վեց նրա ար­ձա­նը: 2009թ. իր մաս­նակ­ցու­թյամբ մայ­րա­քա­ղաք Երևա­նում բաց­վեց Ազ­նա­վու­րի թան­գա­րա­նը: Ար­ցա­խում գոր­ծում է Շառլ Ազ­նա­վու­րի ան­վան մշա­կույ­թի կենտ­րոն, իսկ 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո նույն կենտ­րո­նի բա­կում կանգ­նեց­վեց նրա կի­սանդ­րին:
Հայ ժո­ղովր­դի Մեծ զա­վա­կի մա­սին դեռ շատ փո­ղոց­ներ, դպ­րոց­ներ ու հրա­պա­րակ­ներ կկոչ­վեն, քան­զի Հա­յաս­տա­նը, Ֆրան­սիան, Ար­ցա­խը և, առ­հա­սա­րակ, աշ­խար­հը վա­ղուց, շատ վա­ղուց հա­վերժ Ազ­նա­վու­րաց­ված է: