[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ԴԱՌՆԱԼ ԷԼՖ…

Թամար ՂԱՐԱԽԱՆՅԱՆ

Շու­տով կեզ­րա­փա­կենք հետ­պա­տե­րազ­մյան ա­ռա­ջին տա­րին: Ար­ցախ­ցին կր­կին տուն է շի­նում, նո­րից փոր­ձում է ոտ­քի կանգ­նել: Թեև մենք` մե­ծերս, դեռ չենք հասց­րել ուշ­քի գալ դառն ի­րա­կա­նու­թյու­նից, միևնույն է, ա­վան­դույ­թի հա­մա­ձայն, մեր փոք­րիկ­ներն սպա­սում են ա­մա­նո­րյա հրաշք­նե­րին: Ճիշտ է, նրանք նույն­պես մե­ծե­րի հետ հա­վա­սար ճա­շա­կել են այդ դառն ու դա­ժան օ­րե­րը, սա­կայն բնավ մե­ղա­վոր չեն, որ մե­ծե­րը զբաղ­ված են, տար­ված են ի­րենց ա­ռօ­րյա հոգ­սե­րով, որ ի­րենց ման­կու­թյու­նը խա­ղաղ ու ան­հոգ չէ:
Ֆեյս­բու­քյան է­ջում ու­շադ­րու­թյունս գրա­վեց ՙԱր­ցա­խի մայ­րիկ­նե­րի ա­կումբ՚-ի հե­տաքր­քիր նա­խա­ձեռ­նու­թյու­նը: Այն հետևյալն էր. ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել 2020թ. Ար­ցա­խյան 44-օ­րյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ զոհ­ված հե­րոս­նե­րի, ինչ­պես նաև 1-ին, 2-րդ, 3-րդ կար­գի հաշ­ման­դա­մու­թյուն ստա­ցած, նաև ան­հայտ կո­րած մեր հայ­րե­նա­կից­նե­րի ե­րե­խա­նե­րի ա­մա­նո­րյա ե­րա­զանք­նե­րը: Խումբն ստեղծ­վել է 2018թ.: Այն մի հար­թակ է, որ­տեղ ընդգրկված մայ­րե­րը, նաև ա­պա­գա մայ­րե­րը կա­րող են տե­ղադ­րել ի­րենց հու­զող հար­ցե­րը` կապ­ված ե­րե­խա­նե­րի խնամ­քի հետ և ստա­նալ դրանց պա­տաս­խան­նե­րը: Խմ­բում կան նաև բժիշկ­ներ ՀՀ-ից, ով­քեր անվ­ճար խոր­հր­դատ­վու­թյուն են տրա­մադ­րում մեր մայ­րիկ­նե­րին:
Ե­րե­խա­ներն ու­ղար­կում են Ձմեռ պա­պի­կին ուղղ­ված ի­րենց նա­մակ­նե­րը, իսկ էլ­ֆե­րը (խմ­բի ան­դամ­նե­րը) փոր­ձում են ի­րա­գոր­ծել փոք­րիկ­նե­րի ցան­կու­թյուն­նե­րը: Խմ­բի հա­մա­կար­գո­ղը տե­ղադ­րում է նա­մակ­նե­րը ՙԱր­ցա­խի մայ­րիկ­նե­րի ա­կումբ՚ խմ­բում: Նվի­րա­տուն` տվյալ դեպ­քում էլ­ֆը, մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում + նշանն է դնում` այդ­պես ար­տա­հայ­տե­լով իր պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը տվյալ փոք­րի­կին օգ­նե­լու հար­ցում: Բա­րե­րար­ներն ան­ձամբ կամ Հայ­փոս­տի մի­ջո­ցով են ի­րենց նվեր­ներն ու­ղար­կում: Որևէ դրա­մա­հա­վաք չի կազ­մա­կերպ­վում: Էլֆ դառ­նա­լու ցան­կու­թյուն են հայտ­նել նաև զոհ­ված­նե­րի կա­նայք, քույ­րեր, ին­չը հպար­տա­նա­լու մեծ ա­ռիթ է: Ա­մե­նա­հու­զիչն այն է, որ մա­նուկ­նե­րը Ձմեռ պա­պի­կից ա­մե­նաա­ռա­ջի­նը խա­ղա­ղու­թյուն են խնդ­րում, հե­տո` զին­վո­րա­կան հա­մազ­գեստ ու հրա­ցան (դա, սո­վո­րա­բար, տղա ե­րե­խա­նե­րի խնդ­րանք-ցան­կու­թյունն է) և միայն ա­մե­նա­վեր­ջում հի­շում են խա­ղա­լիք­նե­րի մա­սին: Ըն­թեր­ցում եմ նա­մակ­նե­րը և ինձ­նից ան­կախ հուզ­վում` որ­քան շուտ մե­ծա­ցան մեր բա­լիկ­նե­րը… թող այլևս պա­տե­րազմ չտես­նի ոչ ոք: