[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՆ ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ա­մա­նո­րին ըն­դա­ռաջ Ստե­փա­նա­կեր­տում գլ­խա­վոր տո­նա­ծա­ռի լույ­սե­րը կվառ­վեն Ստե­փան Շա­հու­մյա­նի ան­վան պու­րա­կում՝ դեկ­տեմ­բե­րի 24-ին։ ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի հետ զրույ­ցում Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կազ­մի ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի բաժ­նի պետ Էդ­գար Ա­վա­նե­սյա­ն ման­րա­մաս­նեց, որ Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում տո­նա­ծա­ռ չի տե­ղադր­վե­լու։

-Հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ ե­րե­խա­ներն ա­մեն տա­րի սպա­սում են տո­նա­ծա­ռի լույ­սե­րը վա­ռե­լու մի­ջո­ցառ­մա­նը, Ստե­փան Շա­հու­մյա­նի ան­վան պու­րա­կում հա­մեստ զար­դար­վել է եղևնի, իսկ պու­րա­կը՝ ձևա­վոր­վել գու­նա­վոր շղ­թա­նե­րով ու լու­սա­յին դե­կոր­նե­րով,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը՝ հա­վե­լե­լով, որ քա­ղա­քա­պե­տա­րա­նը ե­րե­խա­նե­րի հա­մար նա­խա­տե­սում է գլ­խա­վոր տո­նա­ծա­ռի բաց­ման ա­րա­րո­ղու­թյուն, ո­րի շր­ջա­նակ­նե­րում նրանց կտ­րա­մադր­վեն նաև նվեր­ներ։
Ա­մա­նո­րյա ձևա­վոր­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել նաև մայ­րա­քա­ղա­քի տար­բեր փո­ղոց­նե­րում։
-Ար­տա­քին լու­սա­վո­րու­թյան բա­րե­լավ­ման, ինչ­պես նաև տո­նա­կան ձևա­վոր­ման նպա­տա­կով լու­սա­յին խո­ղո­վակ­նե­րով և լու­սաշղ­թա­նե­րով ձևա­վոր­վել են Ա. Մա­նու­կյան, Վ. Սարգ­սյան, Գ. Լու­սա­վո­րիչ, Հ. Հա­կո­բյան, Ա­զա­տա­մար­տիկ­ներ, Անդ­րա­նիկ, Ա. Մա­նու­կյան և Ա. Հա­կո­բյան, Ն. Ստե­փա­նյան, Մ. Մաշ­տոց փո­ղոց­նե­րի ծա­ռե­րը,-ա­սաց նա՝ ա­վե­լաց­նե­լով, որ լու­սա­յին ձևա­վո­րում է ի­րա­կա­նաց­վել Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի, Կա­մո, Ադմ. Ի­սա­կո­վի, Ալ. Մա­նու­կյան, Հ. Թու­մա­նյան, Մ. Բաղ­րա­մյան, Տ. Մեծ և Մ. Մաշ­տոց փո­ղոց­նե­րում։

Մեր զրու­ցակ­ցի հա­ղորդ­մամբ՝ անվ­տանգ երթևե­կու­թյան և ե­րե­կո­յան ժա­մե­րին տե­սա­դաշ­տը ա­պա­հո­վե­լու, ինչ­պես նաև ա­մա­նո­րյա ձևա­վոր­ման նպա­տա­կով Վե­րած­նն­դի և Հաղ­թա­նա­կի հրա­պա­րակ­նե­րի, Բաղ­րա­մյան-Մկրտ­չյան, Գ. Ստա­րա­վոյ­տո­վի և Ա­ռա­քե­լյան փո­ղոց­նե­րի օ­ղա­կաձև խաչ­մե­րուկ­նե­րում մայ­թեզ­րե­րին տե­ղադր­վել են շուրջ 600 մ. լու­սա­յին խո­ղո­վակ­ներ։ Իսկ Հաղ­թա­նա­կի հրա­պա­րա­կում, Բաղ­րա­մյան-Ա. Մկրտ­չյան և Ա­ռա­քե­լյան փո­ղոց­նե­րի օ­ղա­կաձև խաչ­մե­րուկ­նե­րի կա­նաչ գո­տում տե­ղադր­վել են լու­սաշղ­թա­նե­րով մոն­տաժ­ված, կար­կա­սա­յին տո­նա­ծառ­ներ։
Է. Ա­վա­նե­սյա­նը հա­վե­լեց, որ Ստե­փա­նա­կեր­տում ա­մեն տա­րի ա­մա­նո­րյա նվեր­նե­րի հա­մար ե­րե­խա­նե­րի փաս­տաթղ­թե­րի գրանց­ման գոր­ծըն­թացն ի­րա­կա­նաց­վում է մայ­րա­քա­ղա­քի Խա­չա­տուր Ա­բո­վյա­նի ան­վան հա­մար 1 դպ­րո­ցում՝ դեկ­տեմ­բե­րի 13-25-ը։ Ծնո­ղը կամ ներ­կա­յա­ցու­ցիչն այդ շր­ջա­նակ­նե­րում կա­րող է դի­մել նաև ի­րենց նա­խընտ­րած դպ­րո­ցից նվե­րը ստա­նա­լու հա­մար։
Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում բնակ­վող տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րի ե­րե­խա­նե­րի գրան­ցու­մը նույն­պես կա­տար­վում է նշ­ված դպ­րո­ցում` բա­ցա­ռու­թյամբ Հադ­րու­թի և Շու­շիի շր­ջան­նե­րի բնա­կիչ­նե­րի։ Նրանց գրան­ցու­մը կա­տար­վե­լու է հա­մա­պա­տաս­խան վար­չա­կազ­մե­րի գրա­սե­նյակ­նե­րում։