[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՐԵՄՈՒՏԻ ԽՈՀԵՐՆ ԻՄ ԳՅՈՒՂՈՒՄ

Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

 Սր­տի թր­թիռ, ե­րազ­ներ, հույ­սեր, ման­դա­րի­նի բույր. ա­մեն տա­րի ինձ հա­մար ա­մե­նաս­պաս­ված ու ՙա­մե­նա­վառվ­ռուն՚ Ա­մա­նո­րը դի­մա­վո­րել եմ իմ ծնն­դա­վայ­րում՝ Հա­թեր­քում։ Տո­նա­ծա­ռը զար­դա­րում էինք, երբ ձյուն էր գա­լիս։ Հե­տո ես պար­տա­դիր դուրս էի գա­լիս բակ՝ ձյան ճեր­մա­կին ու աստ­ղե­րի փայ­լփ­լուն լույ­սե­րին նա­յե­լու։ Դրանք լույ­սեր էին, ո­րոնք ինձ տա­նում էին ե­րազ­նե­րի ու նպա­տակ­նե­րի ան­ծայ­րա­ծիր օվ­կիա­նո­սը...

Ա­մե­նից շատ սպա­սում էի հրա­վա­ռու­թյա­նը (այն մեր գյու­ղում միշտ ժա­մը 12-ից մի քա­նի րո­պե շուտ էր սկ­սում), հե­ռուս­տա­ցույ­ցով հն­չում էր Սր­բա­զա­նի օրհ­նան­քի խոս­քը, իսկ ես ամ­փո­փում էի տար­վա ըն­թաց­քում ձեռք­բե­րում­ներս և, մա­նա­վանդ, բաց­թո­ղում­ներս։ Հե­տո սկ­սում էի ե­րա­զել... Հա­վա­տում էի, որ այդ օ­րը լի է հրաշք­նե­րով։
Հի­մա ար­դեն իմ նո­րաս­տեղծ ըն­տա­նի­քում եմ զար­դա­րել տո­նա­ծա­ռը։ Ու­նեմ շատ նպա­տակ­ներ ու սպա­սում­ներ, ո­րոնք տար­բեր­վում են. դրանք այլևս ՙման­կա­կան՚ չեն։ Պա­տե­րազ­մը փո­խել է ա­մեն ինչ։ Տա­րե­մու­տի նախ­կին զգա­ցո­ղու­թյուն­նե­րը չկան։ Ցա­վոք, չար ար­հա­վիր­քը մեր մեջ կոտ­րել է լիար­ժեք ու­րա­խա­նա­լու, ե­րա­զե­լու և հա­վա­տա­լու ցան­կու­թյու­նը։
...Ա­մա­նո­րյա ձյու­նը, ա­սես, մաք­րա­գոր­ծում էր՝ բա­ցա­սա­կանն ու թա­խի­ծը հա­նե­լով իմ սր­տից ու բա­ցե­լով մա­քուր, սպի­տակ էջ՝ նո­րը գրե­լու։
Իսկ հի­մա...

Տա­րե­մու­տի իր խո­հե­րը մեզ հետ կի­սեց նաև Հա­թեր­քի միջ­նա­կարգ դպ­րո­ցի տնօ­րե­նը՝ Նա­րի­նե Միր­զո­յա­նը։

-Երևի մարդ­կու­թյան ա­մե­նա­սիր­ված տոնն Ա­մա­նորն է։ Ա­մեն Նոր տա­րին ու­նի իր բերկ­րանքն ու թա­խի­ծը։ Այ­սօր­ մար­դը դժ­վար ժա­մա­նակ­նե­րի կրողն է։ Հնա­րա­վոր չէ ար­տա­հայ­տել այն, ինչ զգում եմ։ Ինչ­քան նվի­րյալ­ներ, ու­ղիղ նա­յե­լով մահ­վան աչ­քե­րին, մար­տի­րոս­վե­ցին, որ մենք ար­դար ու ճիշտ ապ­րենք։
Մտո­րում­նե­րիս շղ­թան շատ եր­կար է... Կցան­կա­նա­յի, որ հայ­րե­նիքս դառ­նա ծաղ­կուն ու բար­գա­վաճ, ծն­վեն ա­ռողջ մա­նուկ­ներ, մե­ծա­նան խե­լա­ցի, շատ ու­նե­նանք կո­րո­վի ե­րի­տա­սարդ­ներ։ Որ ձևը բո­վան­դա­կու­թյան վե­րած­վի, իսկ խոս­քը՝ գոր­ծի, ե­րա­նի ա­րագ անց­ներ այս ա­նո­րո­շու­թյան շր­ջա­նը։ Եվ, ի վեր­ջո, կցան­կա­նա­յի, որ մեր ազ­գի ա­ռաջ­նորդ­նե­րը չս­խալ­վեն Ար­ցա­խի հար­ցում։ Բաղ­ձանքս է, ի­րա­կա­նա­նան մարդ­կա­յին բո­լոր բա­րի իղ­ձե­րը։ Ու­զում եմ հա­վա­տալ գու­սան Ջի­վա­նուն՝ ՙԱն­կիրթ ցե­ղե­րը թա­փա­ռա­կան, կու­գան ու կեր­թան...՚, իսկ մենք կմ­նանք մեր հո­ղում։

Հա­թերք­ցի Տաթևիկ Հա­րու­թյու­նյա­նը՝ նկար­չու­հի, 5 ե­րե­խա­յի մայր, Ա­մա­նո­րի հետ կապ­ված ա­ռանձ­նա­պես մեծ ակն­կա­լիք­ներ չու­նի։ Ա­ղո­թում է, որ ա­մուր լի­նեն մեր սահ­ման­նե­րը, Աստ­ված զո­րա­վիգ լի­նի մեր զին­վոր­նե­րին և ոչ մի մոր ու ման­կան աչ­քից ար­ցունք չհո­սի։

-Ա­մա­նոր... որ­քա՛ն գե­ղե­ցիկ և հե­քիա­թա­յին է այն մեր երևա­կա­յու­թյան աշ­խար­հում։ Ա­մա­նո­րի մա­սին մտա­ծե­լիս միշտ պատ­կե­րաց­նում եմ ա­մե­նա­հա­ճե­լին ինձ հա­մար՝ տո­նա­ծառ զար­դա­րե­լը։ Տո­նի հետ կապ­ված ա­մեն ին­չը սի­րում եմ. տո­նա­ծա­ռը, տո­նա­կան տրա­մադ­րու­թյու­նը, նվեր­նե­րը, հրա­վա­ռու­թյու­նը, նույ­նիսկ այն խառ­նաշ­փո­թը, երբ իմ բա­լիկ­նե­րը վեր­ջին րո­պե­նե­րին ա­մեն ինչ տակ­նուվ­րա են ա­նում՝ խառ­նում մա­քուր լվաց­քը, պո­կում տո­նա­ծա­ռի խա­ղա­լիք­նե­րը, եր­բեմն էլ շուռ տա­լիս, ան­վերջ կոն­ֆետ­ներ ու­տում և այլ շատ բա­ներ։ Իսկ ժա­մը 12-ից 5 պա­կաս ա­մուս­նուս ու 5 ե­րե­խա­նե­րիս հետ վեր­ջա­պես հա­վաք­վում ենք սե­ղա­նի շուրջ։

Ման­կա­վարժ Սու­սան­նա Աբ­րա­հա­մյա­նի ըն­տա­նի­քում ևս նախ­կի­նում մեծ շու­քով էին պատ­րաստ­վում Ա­մա­նո­րին, տո­նա­ծա­ռը զար­դա­րե­լու ա­րա­րո­ղու­թյա­նը։ Ե­րե­խա­նե­րի հետ նա­մակ­ներ էին գրում Ձմեռ պա­պի­կին և ա­մեն ան­գամ խա­ղա­ղու­թյուն ցան­կա­նում։

-Աղջ­կաս հա­մար Ա­մա­նո­րը տար­վա ա­մե­նաս­պաս­ված տոնն է, իսկ ես միշտ ա­մեն ինչ ա­նում եմ այն ա­վե­լի յու­րա­հա­տուկ դարձ­նե­լու հա­մար։ Այժմ, կար­ծես, ա­ռաջ­վա ոգևո­րու­թյունն ու ու­րա­խա­նա­լու ցան­կու­թյու­նը չկա։ Պա­տե­րազ­մը բո­լո­րիս հո­գուց հա­վերժ խլել է ինչ-որ մաս­նիկ։
Այ­նու­հան­դերձ, իմ կար­ծի­քով, պետք է շա­րու­նա­կենք ա­ռաջ նա­յել ու ապ­րել... ա­յո՜, պետք է, ո­րով­հետև Նրանք զոհ­վե­ցին, որ­պես­զի ե­րե­խա­ներն ապ­րեն։ Պետք է կա­րո­ղա­նանք մեր մեջ զս­պել այս մեծ ցա­վը և դի­մա­վո­րել գա­լիք տա­րին, որ մեր ե­րե­խա­նե­րը լա­վա­տե­սությամբ լց­վեն ա­պա­գա­յի հան­դեպ, ա­մեն հար­վա­ծից չշ­փոթ­վեն, ա­նար­դա­րու­թյուն­նե­րի դեմ կա­րո­ղա­նան պայ­քա­րել։ Ներ­կա­յիս սե­րուն­դը պետք է հաս­կա­նա, որ հայ­րե­նի հո­ղում ապ­րե­լը ոչ թե պատ­վա­վոր է, այլ՝ պար­տա­վո­րեց­նող, որ­պես­զի եր­կի­րը կա­րո­ղա­նանք բարձ­րաց­նել մո­խիր­նե­րից։
2022 թվա­կա­նից ակն­կա­լում եմ ա­ռա­ջին հեր­թին խա­ղա­ղու­թյուն, ինչ­պես մեր մա­նուկ­ներն են ի­րենց նա­մակ­նե­րում մա­քուր սր­տով խնդ­րում Ձմեռ պա­պի­կից։ Ու­զում եմ, որ բո­լոր գե­րի­նե­րը վե­րա­դառ­նան, ան­հայտ ճա­կա­տագ­րե­րը պարզ­վեն, ու­նե­նանք հզոր բա­նակ, ղե­կա­վա­րու­թյունն ու ժո­ղո­վուր­դը գոր­ծեն միա­սին։ Կցան­կա­նա­յի, որ յու­րա­քան­չյուր մայր իր որ­դուն հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյանն ու­ղար­կե­լիս զգա ու հա­վա­տա, որ նա վս­տա­հե­լի ձեռ­քե­րում է։

Հա­թերք­ցի ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար նույն­պես Ա­մա­նո­րը ևս մեկ ա­ռիթ է՝ ան­ցյա­լի սխալ­նե­րից դա­սեր քա­ղե­լով՝ ա­պա­գան նոր է­ջից սկ­սե­լու և նո­րո­վի գոր­ծե­լու։ Ու­նեն բա­զում ե­րա­զանք­ներ ու նպա­տակ­ներ։ 21-ա­մյա Լե­նան անն­կա­րագ­րե­լի է հա­մա­րում տո­նա­կան գի­շեր­վա տրա­մադ­րու­թյուն­նե­րը։

-Ա­վա՛ղ, չա­րա­բաս­տիկ պա­տե­րազմն իր խո­րը հետ­քե­րը թո­ղեց մեր նե­րաշ­խար­հի վրա։ Ճիշտ է, շատ դժ­վար ժա­մա­նակ­նե­րում ենք ապ­րում, բայց ես, կար­ծում եմ, որ պետք է նոր ո­գով, ցան­կու­թյուն­նե­րով ու նպա­տակ­նե­րով դի­մա­վո­րել գա­լիք տա­րին։ Պար­զա­պես, պետք է ապ­րել... չէ՞ որ քա­ջե­րը տվել են ա­մե­նա­թան­կը՝ հա­նուն մեր վաղ­վա օր­վա ու պայ­ծառ ա­պա­գա­յի։
Հա­թեր­քի հա­մայն­քա­պետ Վար­դան Գիր­գո­րյա­նի խոս­քով՝ Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ գյու­ղա­ցի­ներն ա­րել են անհ­նա­րի­նը՝ հայ­րե­նի հո­ղը պաշտ­պա­նե­լու հա­մար։ Նշեց, որ պա­տե­րազ­մի հետևանք­նե­րը շատ ծանր են բո­լո­րի հա­մար, իսկ այդ դա­ժա­նու­թյուն­նե­րը կրող­նե­րից են նաև ան­մեղ ե­րե­խա­նե­րը։
-Դրա­կան եմ վե­րա­բեր­վում գյու­ղում տո­նա­ծառ տե­ղադ­րե­լուն, տո­նա­կան օ­րե­րը նշե­լուն։ Ե­րե­խա­նե­րը մե­ղա­վոր չեն, որ ոչ բա­րով հարևան բար­բա­րոս­նե­րը փոր­ձում են մեզ զր­կել ա­մե­նա­թան­կից։ Մենք պար­տա­վոր ենք ա­նել ա­մեն ինչ, որ­պես­զի մեր մա­նուկ­նե­րի դեմ­քից ժպի­տը չպա­կա­սի, ե­րի­տա­սարդ­նե­րը հույ­սով լց­վեն, տես­նեն, որ կյան­քը շա­րու­նակ­վում է, և ի­րենք են մեր ա­պա­գան կեր­տո­ղը։