[ARM]     [RUS]     [ENG]

ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ՞ ԵՍ ՆՈՐ ՏԱՐԻՆ

 Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Պա­տե­րազ­մը փո­խել է մեր կյան­քը: Ոչինչ էլ ա­ռաջ­վա­նը չէ: Տո­նե­րի ըն­կա­լում­նե­րը` նույն­պես:
Կանգ­նած ենք Ա­մա­նո­րը դի­մա­վո­րե­լու նա­խա­շե­մին:

Ընդ­հան­րա­պես, Նոր տա­րին սի­րե­լի տոն է: Ա­մե­նա­հե­տաքր­քի­րը` տո­նի նա­խա­պատ­րաստ­ման ըն­թացքն է: Տա­րին ի մի ես բե­րում, նվեր­ներ տա­լիս ու ստա­նում, տար­վա ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րը, վի­ճա­բա­նու­թյուն­նե­րը հետևում են մնում: Տոնն այն սկզբ­նա­կետն է, որ­տեղ պար­բե­րա­բար պի­տի գաս ու կանգ­նես, ան­ցած-գնա­ցածն ի մի բե­րես, հետևու­թյուն­ներ ա­նես ու ձևա­վո­րես նոր սկիզբ:
Այս տա­րին, ոչ դրա­կան ի­մաս­տով, տար­բեր­վում է մնա­ցյալ­նե­րից: Կռա­հե­ցիք` ին­չու:
Կար­ծես, կանգ­նած ենք ճամ­փա­բա­ժա­նում: Տո­նը նշել-չն­շե­լու հար­ցով կար­ծիք­նե­րը բևե­ռաց­վել են: Բո­լոր տե­սա­կետ­ներն ի­րենց տրա­մա­բա­նա­կան բա­ցատ­րու­թյունն ու­նեն:
Մի փոք­րիկ հար­ցա­խույ­զը բա­վա­կան էր հաս­կա­նա­լու ժո­ղովր­դի տրա­մադ­րու­թյուն­նե­րը: Պետք է ասել, որ Ա­մա­նո­րը ճոխ դի­մա­վո­րե­լու մտադ­րու­թյուն հարց­ված­նե­րից ոչ ոք չի նշել: Ներ­կա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ֆո­նին, երբ ձերդ գե­րա­զան­ցու­թյուն ա­նո­րո­շու­թյու­նը մեզ դեռ չի լքել, երբ կան ան­հետ կո­րած հայ­րե­նա­կից­ներ, գե­րի­ներ և սգա­վոր ըն­տա­նիք­ներ, դա բնա­կան է:
Իսկ ա­հա ըն­տա­նե­կան մթ­նո­լոր­տում, հա­րա­զատ­նե­րի հետ Նոր տա­րին դի­մա­վո­րե­լուն նա­խա­պատ­վու­թյուն մեր քա­ղա­քա­ցի­նե­րը տա­լիս են: ՙՊատ­րաստ­վում եմ նշել ըն­տա­նի­քիս ան­դամ­նե­րի հետ` ոչ շքեղ: Պար­զա­պես տա­նը, ջերմ ըն­տա­նե­կան մթ­նո­լոր­տում: Ե­րե­խա­յի հա­մար տո­նա­ծառ կդ­նենք՚,- նշում է հարց­ված­նե­րից մե­կը:
Ինչ­պես կդի­մա­վո­րեք Նոր տա­րին հար­ցին, քա­ղա­քա­ցի­նե­րից մեկն էլ ա­վե­լաց­նում է. ՙՀա­մեստ, ինչ­պես իմ մի­ջոց­նե­րը: Մեծ հույ­սե­րով, ինչ­պես հա­վատս է: Հա­րատև խա­ղա­ղու­թյան ե­րա­զան­քով, ինչ­պես հի­մա սր­տիս միակ ցան­կու­թյունն է՚:
ՙԵ­րե­խա­նե­րի հա­մար նվեր­ներ կգ­նենք, մենք էլ սո­վո­րա­կա­նի պես կընթ­րենք` ա­մեն ին­չի հա­մար շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լով մեր տղա­նե­րին՚,-նշում է եր­րոր­դը:
ՙԸն­տա­նի­քով հան­գիստ կն­շենք տա­նը: Ա­մե­նա­կարևո­րը, ե­րե­խա­նե­րի հա­մար հա­ճե­լի լի­նի, գո­նե մի փոքր հրաշք ու­նե­նան ի­րենց կյան­քում: Ի­րա­վունք չու­նենք զր­կել նրանց ա­մա­նո­րյա հե­քիա­թից: Իսկ մեր եր­ջան­կու­թյու­նը նրանց ու­րա­խու­թյունն ու խա­ղաղ ման­կու­թյունն է, ու­րիշ ո­չինչ պետք չէ՚,-ա­վե­լաց­նում է հա­ջոր­դը:
Քա­ղա­քա­ցի­նե­րից ո­մանք էլ այդ օ­րը ե­կե­ղե­ցում կլի­նեն, քա­նի որ կես­գի­շե­րին Նռա­նօրհ­նեք է լի­նե­լու, նաև ազ­գի հա­մար ա­ղոթք է բարձ­րաց­վե­լու:
Մյուս ՙբևե­ռում՚ այն մար­դիկ են, ով­քեր դեռևս հնար չեն գտել մեղ­մե­լու կորս­տի ցա­վը. ՙԵս երկ­րորդ տա­րին է ո՜չ Ա­մա­նոր եմ նշում, ո՜չ ծնունդս` հուն­վա­րի 1-ը: Տո­նա­ծառ չեմ դրել, չգի­տեմ դեռ ուժ կգտ­նե՞մ: Ըն­կեր­ներս ան­ցած տա­րի տորթ բե­րե­ցին, որ ու­րա­խաց­նեն ինձ, շատ ա­մա­չե­ցի, թվաց` հան­ցանք եմ գոր­ծում: Մի խոս­քով` ես չեմ նշում, հո­գե­պես ուժ չու­նեմ՚,- իր ապ­րում­ներն է կի­սում մեր քա­ղա­քա­ցի­նե­րից մե­կը:
Նմա­նա­տիպ կար­ծիք ու­նի նաև հա­ջորդ հարց­վա­ծը. ՙԿգ­նեմ նվեր բա­լի­կիս հա­մար ու էլ ոչ մի բան: Սիրտ չու­նեմ մտա­ծեմ մի տո­նի մա­սին, ո­րը տար­վա իմ ա­մե­նա­սի­րե­լի օրն էր՚:
Երևի բո­լոր պա­տե­րազմ­նե­րից հե­տո մար­դիկ նույն ապ­րում­նե­րն են ունենում, երբ ցավն ու կս­կի­ծը խեղ­դում են, երբ դեռ բազ­մա­թիվ ան­հայտ ճա­կա­տագ­րեր կան, բայց դրա հետ մեկ­տեղ կյան­քը շա­րու­նակ­վում է, անհ­րա­ժեշտ է սգից դուրս գալ, ա­ռաջ շարժ­վել, ապ­րել ու շե­նաց­նել այն հո­ղը, ո­րի հա­մար ա­րյուն է հեղ­վում` դա­րե­րով:
Ինչ­պես Մով­սես Գոր­գի­սյա­նը կա­սեր` Սու­գը հա­վերժ է, ե­թե չկա պայ­քար: