[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻԴ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ես տե­սել ու ճա­նա­չել եմ նրանց, ո­րոնք Հայ­րե­նի­քը սի­րում էին ա­ռանց բա­ռե­րի... Նրանք դար­ձել են իմ Հե­րոս­նե­րը... Ես նրան­ցից սո­վո­րել եմ հայ­րե­նի­քը սի­րե­լու, հայ­րե­նի­քին լուռ, ան­ծպ­տուն նվիր­վե­լու գաղտ­նի­քը... Նրանք ա­մե­նուր էին՝ Օ­մա­րից Ա­րաքս, Եղ­նիկ­նե­րից Հա­թերք գյու­ղի բար­ձունք­ներ: Նրանք զր­կանք­ներ կրե­լով, գի­շեր ու տիվ Երկ­րիս ա­վիշ նե­րար­կող խրա­մատ­նե­րում գրում էին Երկ­րի Հե­րո­սա­պա­տու­մը՝ հա­ճախ էլ ա­րյամբ էին գրում... Նրանք այդ մա­սին եր­բեք չէին բարձ­րա­ձայ­նում, ու երբ Հայ­րե­նի­քը նրանց ներ­կա­յաց­նում էր ՙԵ­րախ­տա­գի­տու­թյան՚, նրանք դա ըն­դու­նում էին որ­պես խորհրդանիշ այն նվի­րու­մի, որ դեռ ու­նե­նա­լու են ա­ռա­ջի­կա­յում, հե­տո և ընդ­միշտ: Նրանք՝ մեր խո­նարհ հե­րոս­նե­րը: Այ­սօր էլ նրան­ցից շա­տե­րը այն­տեղ են՝ ա­ռաջ­նագ­ծի դիր­քե­րում, նե­ղա­ցած, նեղ­սր­տած, փոք­րա­ցած՝ նշ­խա­րա­չափ դար­ձած Հայ­րե­նի­քի պատ­ճա­ռով ի­րենք ի­րեն­ցից, ու ճա­կա­տագ­րից նե­ղա­ցած... Նե­ղա­ցած, որ չկա­րո­ղա­ցան պա­հել-պահ­պա­նել 30-ա­մյա զր­կանք­նե­րով ձեռք բե­րա­ծը: Մեղ­քի գի­տակ­ցու­մից քրքր­ված նրանց հո­գին, ա­մեն օր ու ժամ մի հնար ու մի նոր ելք է ո­րո­նում: Նրանք տա­պակ­վում-պա­պակ­վում են ա­ռաջ գնա­լու փա­փա­գից ու ի­րենց կորց­րած դիր­քե­րը վե­րա­կանգ­նե­լու ձգ­տու­մից քուն ու դա­դար են կորց­րել: Նրանք փնտ­րում են ի­րենց հաղ­թա­նակ­նե­րի ճա­նա­պար­հը, ի­րենց քա՛ջ ծա­նոթ ճա­նա­պար­հը՝ ի­րենց ու ի­րենց մար­տա­կան ըն­կեր­նե­րի ա­րյամբ գծ­վա­ծը... ու այդ­պես էլ չեն հաշտ­վում ոչ մի ե­ռա­կողմ պայ­մա­նագ­րի հետ և չեն էլ հաշտ­վե­լու, մինչև չտր­վի ՙԱ­ռաջ՚ հրա­մա­նը, մինչև ան­գամ ան­հա­վա­սար մար­տում ի ցույց չդ­նեն Հա­յի Բազ­կի ա­ռա­վե­լու­թյու­նը, ուժն ու ա­ռա­քե­լու­թյու­նը: Հայկ Նա­հա­պե­տի հաղ­թա­կան սու­րը ի­րենք են կր­կին գետ­նից բարձ­րաց­նե­լու: Այն սու­րը, ո­րը հի­մա մաքր­վում-մաք­րա­գործ­վում է ազ­գիս հա­վա­քա­կան խո­րա­նում, որ­տեղ ընտ­րյալ­նե­րը ա­ղոթք­նե­րի հետ նաև ի­րենց սր­տե­րում քա­րե ամ­րոց, բերդ ու պա­րիսպ են կա­ռու­ցում՝ ա­պա­գա­յի ա­նա­ռիկ բեր­դը: Նրանք ա­մեն օր աս­պա­զին­վում են ու սպա­սում պար­տու­թյան սև է­ջը հաղ­թա­նակ­նե­րով փա­կե­լու, հաղ­թա­նակ­նե­րով վե­րաօ­ծե­լու ե­րա­նե­լի օր­վան: Իմ ծան­րա­բեռ գրա­սե­ղա­նի թղ­թա­պա­նակ­նե­րը լիքն են Նրանց հե­րո­սա­պա­տում­նե­րով, ո­րոնք ես դարձ­րել ու դարձ­նե­լու եմ ոչ միայն բա­նա­կիս տա­րեգ­րու­թյան ՙՈս­կե ֆոն­դը՚, այլև ՙՈս­կե­դա­րը՚: Այ­սօր էլ, ա­ռա­վել քան հա­մոզ­ված եմ, որ Ձեր Ո­գին ա­ռա­գաստ դարձ­րած բու­ժե­լու եք վեր­քե­րը Երկ­րիս: Զի տա­րի­նե­րի վար­գում կոփ­ված-ի­մաստ­նա­ցած ժո­ղովր­դա­կան խոս­քը՝ բնու­թյան օ­րի­նա­չա­փու­թյան մա­սին, հու­շում է՝ ջու­րը ինչ­քան պղ­տոր լի­նի /կամ թե պղ­տո­րեն/, միևնույն է, այն մի օր պար­զե­լու է: Ինչ­պես պարզ ու զու­լալ էին այն օ­րե­րը /դժ­վար ու զու­լալ/, երբ Մար­տա­կեր­տի պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի հրա­մա­նա­տար Նո­րիկ Դա­նիե­լյա­նը նույն շր­ջա­նի Գառ­նա­քար գյու­ղի գյու­ղա­պետ Կնյազ Մել­քու­մյա­նին ա­սում էր. ՙՔո տրակ­տո­րի ձայնն ա­վե­լի ազ­դու է թշ­նա­մու հա­մար, քան իմ պուշ­կե­նը /հրա­նո­թի­նը/՚:
...Տա­րե­մուտ է, ու ես կր­կին հո­գով ու մտ­քով Ձեզ հետ եմ՝ ա­ռաջ­նագ­ծի խրա­մատ­նե­րում... Ու չնա­յած իմ ուն­կե­րում շին­հար­թա­կի վե­րած­ված երկ­րիս շի­նա­րա­րի մուր­ճի ձենն է, աչ­քիս ա­ռաջ նրա նո­րից ու կր­կին քա­րը քա­րին դնե­լու վճ­ռա­կա­նու­թյու­նը, սա­կայն իմ սիր­տը Ձեզ հետ է ու ձեզ մոտ՝ լեռ­նե­րում: Այն լեռ­նե­րում, որ­տե­ղից մի օր կր­կին թն­դա­լու է Հաղ­թա­նակ­նե­րի հրա­վա­ռու­թյու­նը ու ցն­ծա­լու են Եր­կինք ու Եր­կիր՝ ար­դա­րու­թյան հաղ­թա­նա­կի կու­րաց­նող լույ­սե­րից: Որ­տեղ Ձեր աս­ված, իսկ հա­ճախ էլ չաս­ված խոս­քը ձեր տա­րե­գիրն ա­ռա­ջին­նե­րից մեկն է լսե­լու, լսե­լու, թե ինչ­պես են եր­կինք ու եր­կիր ձայն տա­լիս. ՙԴռ­նե­րը բա­ցեք գա­րուն է գա­լիս՚... Այս հա­ման­վա­գին ունկ­նդ­րե­լով էլ շր­ջենք 2021 թվա­կա­նի վեր­ջին է­ջե­րը և նրան պատ­մու­թյան գիրկն ու­ղար­կենք՝ ան­վա­նա­կո­չե­լով վե­րա­կանգ­նող-վե­րա­կեր­տող ՙՇի­նա­րա­րի տա­րի՚: Հու­սանք, որ նաև մեր ապ­րե­լու, կա­ռու­ցե­լու, ա­րա­րե­լու տեն­չից գա­լիք տա­րի­նե­րը կդառ­նան Հաղ­թա­նա­կի տա­րի­ներ:
...Տա­րե­մուտ է... Ինչ-որ տեղ հեռ­վում հի­շո­ղու­թյան զան­գե­րը ղո­ղան­ջում են Ե­կե­ղեց­վո զան­գե­րին ներ­դաշ­նակ... Ինչ-որ տեղ հեռ­վում խրա­մա­տում ՙծն­վող՚ օ­րը Զին­վո­րի սր­տից լույ­սի ծի­լեր է փո­խառ­նում, որ տա­քաց­նի տա­րե­մու­տի գի­շերն ու ողջ տար­վա ըն­թաց­քում վայր­կյան­ներ ժո­ղո­վող գի­շեր­նե­րը: Ինչ­քան էլ ամ­պեր անց­նեն մեր գլ­խով, ես վերս­տին այն մտ­քին եմ, որ ա­ռանց Բա­նա­կի նույնն է, թե Եր­կիրն ա­ռանց ող­նա­շա­րի... Ա­հա թե ին­չու օր­վա պա­րու­նակ­նե­րում մի ծանր քայլք, հաղ­թա­նակ­ներ բե­րող մի խրոխտ քայլք, ինձ հու­շում է Հաղ­թա­նակ­նե­րի Գաղտ­նա­բա­ռը, ու ես ան­վերջ փնտ­րում եմ այդ ոտ­նա­հետ­քե­րը Ար­ցա­խիս չորս ծի­րե­րում... Քայլք, ո­րը ժա­մա­նա­կին ուղ­ղել է Երկ­րիս Մեջ­քը ու սպա­սում է իր Եր­րորդ­վե­լուն...