Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Նոր օրակարգ՝ Ստեփանակերտի համար

 

Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Դաշինքի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարել է, որ «ամենայն հավանականությամբ ուկրաինական ճգնաժամը կկարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ»: Նրա բնորոշմամբ՝ ՆԱՏՕ-ն «աջակցում է, որ Ուկրաինան ուժեղ բանակցային դիրքեր ունենա»: Խոսքն, ակնհայտորեն, ռազմաճակատներում ռուսական հարձակումը կասեցնելու մասին է, որ Ուկրաինային չի հաջողվում։ Այդուհանդերձ, անսպառ չեն նաեւ Ռուսաստանի ռեսուրսները։ Ուկրաինան համազարկային կրակի ամերիկյան ռեակտիվ կայանքներ է ստացել, ինչպես նաեւ՝ հեռահար հրետանի։ Մարտական գործողությունների հետագա ընթացքը հղի է կողմերի համար չափազանց մեծ կորուստներով։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը պնդել է, որ խաղաղություն կհաստատվի, երբ Ուկրաինան կբավարարի բոլոր պահանջները:

Ռուսաստանը ձեռնարկել է արտաքին քաղաքական մի քանի քայլեր, որոնք ուղղված են մեկուսացման հաղթահարմանը։ Առայժմ նշանակալի է Չինաստանի դիրքորոշումը։ Վերլուծաբանները կարեւորում են նաեւ Լավրովի թեհրանյան այցը։ Իրանը մոտ է Միացյալ Նահանգների հետ որոշակի համաձայնության։ Արեւմտյան աղբյուրները հայտնում են, որ բանակցություններում Թեհրանը պահանջում է, որ ԱՄՆ-ն չեղարկի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական կառույց ճանաչելու որոշումը, բայց դա «կարմիր գիծ է, որ Վաշինգտոնը հազիվ թե հատի»: Այս իրավիճակը հնարավորություն է, որպեսզի Ռուսաստանը Իրանին «սկզբունքային առաջարկություններ անի»:
Ըստ երեւույթին, այդ համատեքստում պետք է դիտարկել նաեւ Լավրովի այցը Բաքու, որտեղ անոնսավորվել է մերձկասպյան երկրների գագաթնաժողով՝ հունիսի 29-ին։ Այն կգումարվի Աշխաբադում։ Բարձր մակարդակի խորհրդաժողովն, ամենայն հավանականությամբ, կքննարկի Կասպից ավազանում էներգակիրների արդյունահանման եւ տարանցման հետ կապված հարցեր։ Այս իմաստով Ադրբեջանի դիրքորոշումը Ռուսաստանի համար գրեթե «ճակատագրական» նշանակություն ունի։ Բանն այն է, որ ավելի վաղ ծրագրված էր սեպտեմբերին Աշխաբադում եռակողմ՝ Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան, բարձր մակարդակի հանդիպում կազմակերպել, որի արդյունքներով ենթադրվում էր հասնել թուրքմենական եւ ադրբեջանական երկու հանքավայրերը համատեղ շահագործելու եւ Թուրքիայի տարածքով բնական գազը Եվրոպա արտահանելու շուրջ համաձայնության:
Եթե նույն խնդիրները տեղափոխվում են մերձկասպյան հինգ երկրների համաձայնության դաշտ, ապա փաստացի Ռուսաստանը եւ Իրանը կարողանում են պահպանել Կասպից ավազանի նկատմամբ ռազմավարական վերահսկողությունը։ Դատելով հայ-ադրբեջանական կարգավորման մասին Բաքվում Լավրովի հայտարարությունների տոնայնությունից՝ Ռուսաստանը ԼՂ հարցում «դիվանագիտական բոնուս» է տալիս Իլհամ Ալիեւին եւ փոխարենն ակնկալում տարածաշրջանում էներգետիկ եւ կոմունիկացիոն ծրագրերի համատեղում։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում Ադրբեջանը խնդիրներ կունենա ոչ միայն Եվրամիության եւ Միացյալ Նահանգների, այլեւ Թուրքիայի հետ:
ԼՂ վերաբերյալ Լավրովի հայտարարությունները պետք է գնահատել սթափ եւ սառնասրտորեն։ Եթե Ռուսաստանը միանձնյա միջնորդություն է ստանձնում, ապա դա ոչ միայն իր համար հնարավորություն, այլեւ ահռելի ռազմաքաղաքական պատասխանատվություն է։ Ընդ որում՝ ամբողջ Հարավային Կովկասի, թերեւս՝ նաեւ Մերձավոր Արեւելքի  ապագայի համար։ Այս դիտանկյունից գնահատելիս Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության «կորագիծը» կարող է, գուցե,  շրջանցել Լեռնային Ղարաբաղի եւ հայ-ադրբեջանական կարգավորման խնդիրը, եթե Ռուսաստանին հաջողվի Ադրբեջանը ներգրել հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն նախագծերին:
Ռուս վերլուծաբանները համարում են, որ Ուկրաինայում հաջողության դեպքում, ինչին նրանք գրեթե չեն կասկածում, Ռուսաստանը ձեռնամուխ կլինի «Մեծ Եվրասիա» աշխարհաքաղաքական նախագծի իրացմանը։ Ամսավերջին Մադրիդում կգումարվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողով։ Մինչ այդ Թուրքիան առկախել է Սիրիայի հյուսիսում նոր ներխուժման ծրագիրը։ Քաղաքական դիտորդները, այդ թվում եւ Թուրքիայում, համարում են, որ Միացյալ Նահանգները «զսպում է Անկարայի հավակնությունները»: Արեւմուտքը, հավանաբար, փորձում է «արթնացնել» Վրաստանը։ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններն այս իմաստով ստանում են աշխարհաքաղաքական կարեւորություն:
Չնայած Բաքվում Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունների նկատմամբ հայ վերլուծաբանական հանրության հիմնականում բացասական վերաբերմունքին, իրավիճակի կառավարելիության եւ նոր էսկալացիա թույլ չտալու առումով դրանք կարեւոր են։ Միաժամանակ իրավիճակը կարելի է օգտագործել Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության համար՝ Հայաստանի տիրույթին թողնելով սահմանազատման-սահմանագծման եւ իր տարածքով կոմունիկացիաների գործարկման հետ կապված հարցերը։ Պաշտոնական Ստեփանակերտի համար հասունանում է նոր օրակարգ:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ