Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Ժողովրդի ապրելու նախանշանը նաև մշակույթն է. «Ապրելու ձայնը»՝ Գրիգոր Նարեկացի համալսարանում

 

Ժողովրդի ապրելու նախանշանը նաև մշակույթն է և դրա գագաթնային երևույթը՝ գրականությունը, որը հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր հայ ազգի համար ողնաշար է։ «Ապրելու ձայնը» գրական-մշակութային նախագծի շրջանակներում այսօր՝ հունիսի 28-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպված հանդիպմանն այս մասին ասաց ԱՀ գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ հայ ժողովուրդն առանց մշակույթի չի կարող գոյություն ունենալ։ Արցախի գրական ընտանիքի ղեկավարը մեջբերեց անվանի գրականագետ, երջանկահիշատակ Սերգեյ Սարինյանի խոսքը. «Նախիջևանը չկարողացանք պահել, որովհետև այնտեղ գրականություն ու գրողներ չկային, բայց Արցախը հաղթեց, մնաց և պետք է հաղթի ու մնա, որովհետև այնտեղ կա գրականություն»։ ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի կարծիքով՝ գրականությունը մեծ մխիթարանք, հույս ու նպատակ է, որը պատկերային խտացնելով պատմագիտությունը, նաև լեզվամտածողություն ու գերխնդիր միջուկ ունի։ Բանախոսը նշեց, որ Արցախում հրաշալի գրքեր են տպագրվել, հիմա էլ երիտասարդության նոր ալիք է գալիս։ «Իմ կարծիքով՝ ամենադժվարը հայրենասիրական թեմայով գրելն է, որովհետև եթե չունես նոր, հետաքրքիր մտածողություն, գաղափարներ, ապա անիմաստ է կրկնել անվերջ ասածները։ Ես ուրախ եմ, որ երիտասարդների շրջանում ձգտում կա նոր ու հետաքրքիր բանաստեղծություններ գրելու։ Եթե գրողը հետաքրքիր չեղավ իր մտածողությամբ, ասելիքով, լեզվաշխարհով ու դիտարկումներով, ոչ մեկին չի ձգելու»,-ասաց Է․ Միլիտոնյանը՝ ուսանողներին հորդորելով ընթերցել, ճանաչել դասական և ժամանակակից գրականությունը։ Գրականագետ, ՀՀ գրողների միության անդամ Արմեն Ավանեսյանը կարևորեց մշակույթը որպես հայոց ինքնության պահպանման գրավական։ «Ստեղծվում է ժամանակակից հայ գրականություն՝ մրցակից բրիտանականին, ռուսականին, ֆրանսիականին, ամերիկյանին։ Ունենք գրողներ, որոնք ներկայացնում են մեր ազգային ավազանը և համաշխարհային տարբեր մտայնություններ։ Գրողն այսօր վերլուծում է աշխարհաքաղաքական տարբեր հարցեր, մատնանշում անգամ վտանգները, բայց նրան չեն լսում»,-համոզմունք հայտնեց Ա․ Ավանեսյանը։
Հանդիպմանը հյուրերը Գրիգոր Նարեկացի համալսարանին գրքեր նվիրեցին, իսկ Էդվարդ Միլիտոնյանը հայ գրականության գործում ունեցած բացառիկ ծառայությունների համար պարգևատրվեց «Նարեկացի» մեդալով։

Աննա Ալեքսանյան