[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈՔ­ՐԻԿ ԳՅՈՒ­ՂԱՏՆ­ՏԵ­ՍԻ ՄԵԾ Ե­ՐԱ­ԶԱՆ­ՔԸ

 

Ամռան այս օրերին նրան ամեն առավոտ կարելի է հանդիպել մայրաքաղաքի բարձրահարկ շենքերի մոտ՝ իր իսկ ձեռքով աճեցրած բանջարեղենը վաճառելիս։ Տարիքին համեմատ բավականին հասուն է, կարելի է ասել՝ «հասուն տղամարդ»։ Նպատակը՝ հատուկջոկատային դառնալն է. Գոռն է՝ 13-ամյա։

Ա­վե­լի քան 4 տա­րի է պա­տա­նին հոր հետ զբաղ­վում է հո­ղա­գոր­ծու­թյամբ՝ ձմե­րու­կի, սե­խի, բան­ջա­րե­ղե­նի մշա­կու­թյամբ։
Ծնող­ներս եր­բեք չեն պար­տադ­րել, որ ես դաշտ գնամ ու հո­ղա­գոր­ծու­թյամբ զբաղ­վեմ։ Խնդ­րում էի հորս՝ ինձ էլ գոր­ծին մաս­նա­կից դարձ­նել՚,- ա­սում է Գո­ռը։ Ըստ նրա՝ ըն­տա­նի­քում բո­լո­րը պետք է աշ­խա­տեն։
«Մինչև 44-օ­րյա պա­տե­րազ­մը գոր­ծու­նեու­թյուն էին ծա­վա­լում Ակ­նա­յի տա­րած­քում, պա­տե­րազ­մից հե­տո՝ Մար­տու­նու քա­ղա­քա­մերձ տա­րած­քում վար­ձա­կա­լած հո­ղա­մա­սում։
«Մշա­կում ենք 1,5 հա ձմե­րուկ, 0,5 հա սեխ, մնա­ցած տա­րած­քում էլ՝ բան­ջա­րե­ղեն»,- ա­սում է Գո­ռը։
Դաշ­տում մեր զրու­ցա­կի­ցը հիմ­նա­կա­նում լի­նում է շա­բաթ-կի­րա­կի օ­րե­րին։ Տի­րա­պե­տում է մշա­կու­թյան նր­բու­թյուն­նե­րին։ Ա­մեն ինչ սո­վո­րում է հո­րից։
«Սկզբ­նա­կան շր­ջա­նում հորս էլ են օգ­նել, խոր­հուրդ­ներ տվել, հի­մա էլ նա է օգ­նում սկս­նակ­նե­րին։ Աչ­քի տա­կով նա­յում ու սո­վո­րում եմ»,- սրամ­տում է։
Նրա հա­մար օ­րի­նակ է նաև քե­ռին, ով միշտ հա­րե­հաս է նրանց ըն­տա­նի­քին։
Աշ­խա­տան­քի մեջ պա­տա­նին կարևո­րում է աշ­խա­տա­սի­րու­թյու­նը, համ­բե­րա­տա­րու­թյու­նը, կամ­քի ու բազ­կի ու­ժը։ Չի ձանձ­րա­նում աշ­խա­տե­լուց, բայց ֆի­զի­կա­պես հոգ­նում է եր­բեմն։ Այդ պա­հե­րին քե­ռին կամ հայ­րը միշտ նրա կող­քին են։
Ա­սում է, որ նախ­կի­նում դաշ­տը մշա­կում էին ա­կո­սա­յին ո­ռոգ­ման ե­ղա­նա­կով, այս տա­րի՝ կա­թի­լա­յին հա­մա­կար­գով, ո­րի շնոր­հիվ փոքր-ինչ հեշ­տա­ցել է աշ­խա­տան­քը։
Ան­համ­բե­րու­թյամբ բեր­քա­հա­վա­քին է միշտ սպա­սում։
«Մշա­կու­թյան գոր­ծըն­թա­ցը նույն­պես հե­տաքր­քիր է, բայց ա­ռանձ­նա­կի հա­ճույք եմ ստա­նում բեր­քա­հա­վա­քից՝ հու­լիս-օ­գոս­տոս ա­միս­նե­րին, երբ ձմե­րու­կը հա­սու­նա­նում է»,- ա­սում է։
Պա­տա­նին սի­րում է գյու­ղատն­տե­սու­թյու­նը։ Ման­կուց հա­ճախ էր գյու­ղեր գնում /Շե­խեր, Նո­րա­գյուղ/, տա­տիկ-պա­պիկ­նե­րին օգ­նում։
«Ապ­րում եմ քա­ղա­քում, բայց գյու­ղում ա­վե­լի լավ է։ Հի­մա միայն Նո­րա­գյուղ եմ գնում»,- ավելացնում է։
Սո­վո­րում է Ար­տա­շես Շա­հի­նյա­նի ան­վան ֆի­զի­կա­մա­թե­մա­տի­կա­կան դպ­րո­ցում։ Ու­զում է ու­սումն ին­ժե­նե­րի մաս­նա­գի­տու­թյամբ շա­րու­նա­կել, բայց չի խու­սա­փում նաև ֆի­զի­կա­կան աշ­խա­տան­քից։
Զբաղ­վում է սամ­բո մար­զաձևով։ Ըն­կեր­նե­րի հետ միշտ չէ, որ հասց­նում է խա­ղալ Գո­ռը, բայց չի ըն­կճ­վում։ Ա­վե­լի մեծ բա­վա­կա­նու­թյուն է ստա­նում ծնող­նե­րի հետ ըն­տա­նե­կան հոգ­սե­րը կի­սե­լուց։ Գո­ռը ոչ միայն հայ­րի­կի թի­կունքն է, նա նաև մայ­րի­կի օգ­նա­կանն է։
«Օգ­նում է ինձ ան­գամ տնա­յին գոր­ծե­րում»,- ա­սում է մայ­րը՝ Ար­մի­նեն։ Նրա բնո­րոշ­մամբ՝ բա­վա­կա­նին ու­շա­դիր է Գո­ռը, նր­բան­կատ է, պատ­րաս­տա­կամ, միշտ ձգ­տում է օգ­տա­կար լի­նել։
Վաս­տա­կած գու­մա­րը հիմ­նա­կա­նում տն­տե­սում է, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում օգ­տա­գոր­ծում՝ ծնող­նե­րի հետ խոր­հր­դակ­ցե­լուց հե­տո միայն։ Շատ է սի­րում քույ­րի­կին ու նո­րա­ծին եղ­բո­րը։
Հուն­վա­րին եղ­բայ­րը՝ Դա­վի­թը, մեկ տա­րե­կան կդառ­նա։ Խո­շոր նվեր ա­նե­լու մտադ­րու­թյուն ու­նի Գո­ռը։

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Լուսանկարը՝
Ռուսլան ՍԱՐԳՍՅԱՆԻ