Logo
Print this page

«ԵՍ ԲԱ­ՎԱ­ԿԱ­ՆԻՆ ԵՐ­ԿԱՐ ԵՄ ԳՆԱ­ՑԵԼ ԴՐԱՆ...»

 

Արցախի ներկայացուցիչը ճանաչվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի լավագույն գիտակ

Գի­տակ­նե­րի ին­տե­լեկ­տուալ հե­ռուս­տաա­կումբ «Ի՞նչ, որ­տե՞ղ, ե՞րբ»-ը ողջ կյան­քի ըն­թաց­քում ու­ղեկ­ցող խաղ է։ Հա­ղոր­դու­մը բա­ցա­ռիկ է նրա­նով, որ այն ոչ միայն տա­րի­ներ շա­րու­նակ ե­թե­րից չի հե­ռա­նում, այլև տա­րած­ված է աշ­խար­հով մեկ։ Տա­րի­նե­րի ըն­թաց­քում հե­ռուս­տա­խա­ղը գի­տակ­նե­րի նեղ շր­ջա­նա­կի հա­մար նա­խա­տես­ված է­լի­տար ա­կում­բից վե­րած­վեց մի­ջազ­գա­յին մի ամ­բողջ շարժ­ման։ Այ­սօր «Ի՞նչ, որ­տե՞ղ, ե՞րբ» խա­ղում են աշ­խար­հի տար­բեր ծայ­րե­րում, նաև Հա­յաս­տա­նում։ Այն հե­ռար­ձակ­վում է 116 եր­կր­նե­րում։ Հա­յաս­տա­նում խա­ղի ա­ռա­ջին նկա­րա­հա­նում­նե­րը 2002թ. փետր­վա­րին էին։ Մաս­նակ­ցում էին հայտ­նի գի­տակ­ներ Ա­լեք­սանդր Դրու­զը, Ֆյո­դոր Դվի­նյա­տի­նը, Ա­լեք­սանդր Բյալ­կոն, Վիկ­տոր Սիդնևը և ու­րիշ­ներ, ով­քեր խա­ղում էին հայ գի­տակ­ներ՝ Տիգ­րան Մա­ղա­քյա­նի, Տիգ­րան Քո­չա­րյա­նի, Սամ­վել Խա­չատ­րյա­նի, Լևոն Գրի­գո­րյա­նի, Նո­րա Ա­լա­նա­կյա­նի, Ա­նուշ Տիգ­րա­նյա­նի, Գա­րիկ Բա­լյա­նի, Սու­րեն Մա­նու­կյա­նի, Շանթ Գրի­գո­րյա­նի, Ար­մեն Աստ­վա­ծատ­րյա­նի, Լևոն Նի­կո­ղո­սյա­նի, Կա­րեն Սարգ­սյա­նի, Ար­մեն Մկրտ­չյա­նի, Վա­հե Տեր-Մի­նա­սյա­նի, Վա­հան Քա­լայ­ջյա­նի, Ի­րի­նա Վո­փյա­նի, Ռո­բերտ Թա­թո­սյա­նի, Մար­գա­րի­տա Ջա­ղաց­պա­նյա­նի և ու­րիշ­նե­րի հետ։
Այս տա­րի լա­վա­գույն գի­տակ ճա­նաչ­վեց ար­ցախ­ցի Դմիտ­րի Բեց­կո­վը՝ ար­ժա­նա­նա­լով «Մար­մա­րե ար­ծիվ» գլ­խա­վոր մր­ցա­նա­կին։
Նա «Ա­զատ Ար­ցա­խի» զրու­ցա­կիցն է։
- Պրն Բեց­կով, թույլ տվեք շնոր­հա­վո­րել Ձեզ հաղ­թա­նա­կի կա­պակ­ցու­թյամբ, նո­րա­նոր հա­ջո­ղու­թյուն­ներ մաղ­թել և հա­վաս­տիաց­նել, որ ար­ցախ­ցի­նե­րը սի­րում են այս խա­ղը, հետևում են Ձեր խա­ղին և հպար­տա­նում Ձեր ձեռք­բե­րում­նե­րով։
- Ան­չափ շնոր­հա­կալ եմ, շատ հա­ճե­լի է լսել։ Ես բա­վա­կա­նին եր­կար եմ գնա­ցել դրան և ա­հա, վեր­ջա­պես, հա­սել եմ նպա­տա­կիս։
- Նախ կխնդ­րեի հա­կիրճ ներ­կա­յաց­նեիք Ձեզ:
- Ծն­վել եմ Ստե­փա­նա­կեր­տում։ Կյան­քիս մեծ մասն այս­տեղ եմ անց­կաց­րել։ Ա­վար­տել եմ թիվ 11 դպ­րո­ցը, ա­պա սո­վո­րել Մոսկ­վա­յի հու­մա­նի­տար հա­մալ­սա­րա­նում, այ­նու­հետև ա­վար­տել եմ նույն հա­մալ­սա­րա­նի աս­պի­րան­տու­րան Երևա­նում։
- Ե՞րբ «հի­վան­դա­ցաք» այս խա­ղով։
- Կա­րե­լի է ա­սել՝ ման­կուց։ Դի­տում էի բո­լոր հա­ղոր­դում­նե­րը։ Այն ժա­մա­նակ չէի կա­րող պատ­կե­րաց­նել ան­գամ, որ մի օր կհայ­տն­վեմ այդ շր­ջա­նա­կում, քա­նի որ այն ժա­մա­նակ գի­տակ­ներն ան­մատ­չե­լի աստ­ղեր էին թվում։ Խա­ղալ սկ­սել եմ 6-րդ դա­սա­րա­նից։ Դա­սա­րա­նի թիմ էր ձևա­վոր­վել։ Այն ժա­մա­նակ խա­ղերն անց էին կաց­վում թիվ 3 դպ­րո­ցում, կազ­մա­կեր­պի­չը դպ­րո­ցի տնօ­րեն Գեոր­գի Հրան­տի Սա­հա­կյանն էր։ Այդ ժա­մա­նա­կից ի վեր տար­վե­ցի «Ի՞նչ, որ­տե՞ղ, ե՞րբ» խա­ղով։
- Խաղն այն ժա­մա­նակ նույն­պե՞ս այդ­պես էր կոչ­վում։
- Ա­յո, միայն թե խա­ղի եր­կու տե­սակ կար՝ սպոր­տա­յին, երբ շատ թի­մեր մր­ցում էին ի­րար հետ և՝ բո­լո­րին հայտ­նի հե­ռուս­տա­խա­ղը։ Ձևա­չափն էլ մի փոքր տար­բեր էր. գի­տակ­նե­րը՝ ընդ­դեմ հե­ռուս­տա­դի­տող­նե­րի։ Այդ ձևա­չա­փով խա­ղում ենք ար­դեն 11 տա­րի։ Նկա­րա­հա­նում­ներն ըն­թա­նում են ՙԱր­մե­նիա՚ հե­ռուս­տաըն­կե­րու­թյան ե­թե­րում։
- Ի՞նչ է անհ­րա­ժեշտ գի­տակ դառ­նա­լու հա­մար։
- Ա­ռա­ջին հեր­թին պետք է սի­րել այն, այ­սինքն՝ քեզ պետք է դուր գա հենց խա­ղի զգա­ցո­ղու­թյու­նը։ Ինչ վե­րա­բե­րում է ինչ-որ կոնկ­րետ ո­րակ­նե­րի՝ միան­շա­նակ, գի­տե­լիք­նե­րի բա­զա, ո­րո­շա­կի կրթ­վա­ծու­թյուն է պետք, շատ ըն­թեր­ցել, ըն­թեր­ցա­ծը հի­շել և, ին­չը շատ կարևոր է, պետք է կա­րո­ղա­նալ ժա­մա­նա­կին կենտ­րո­նա­նալ, հի­շել և շա­րադ­րել ին­ֆոր­մա­ցիան, բնա­կա­նա­բար, նաև տրա­մա­բա­նա­կան մտա­ծո­ղու­թյուն ու­նե­նալ։ Եր­բեմն հարցն այն­պի­սին է լինում, որ ճշգ­րիտ պա­տաս­խա­նը չգի­տես, բայց տրա­մա­բա­նու­թյու­նը օգ­նու­թյան է հաս­նում, այ­սինքն՝ տրա­մա­բա­նա­կան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի ճա­նա­պար­հով հան­գում ես ճիշտ պա­տաս­խա­նի։

- Դուք ճա­նաչ­վել եք «Ի՞նչ, որ­տե՞ղ, ե՞րբ» հե­ռուս­տա­խա­ղի ա­մա­ռա­յին ե­թե­րաշր­ջա­նի լա­վա­գույն գի­տակ։ Ի՞նչ չա­փա­նիշ­նե­րով է կա­տար­վում ընտ­րու­թյու­նը։
- «Ար­մե­նիա» հե­ռուս­տաըն­կե­րու­թյան խա­ղե­րի ա­մա­ռա­յին ե­թե­րաշր­ջանն էր։ Սկզ­բում մեր թի­մը հաղ­թեց 4 թի­մե­րի միջև ընտ­րա­պայ­քա­րում։ Այ­նու­հետև մաս­նակ­ցե­ցինք ա­մա­ռա­յին ե­թե­րաշր­ջա­նի եզ­րա­փա­կիչ փու­լին ու հաղ­թե­ցինք։ Իսկ լա­վա­գույն խա­ղա­ցո­ղին ընտ­րում են բո­լոր թի­մե­րի ա­վագ­նե­րը, ով­քեր մաս­նակ­ցում են խա­ղին, ինչ­պես նաև խա­ղի հո­վա­նա­վոր­նե­րը։ Տվյալ պա­րա­գա­յում բո­լո­րը հա­մա­կար­ծիք էին, և ինձ միա­ձայն ճա­նա­չե­ցին լա­վա­գույն գի­տակ։ Շա­տե­րը նշե­ցին նաև այս ե­թե­րաշր­ջա­նում մեր թի­մի լավ աշ­խա­տան­քը։ Մի խոս­քով՝ տա­րին մեզ և, ան­ձամբ ինձ հա­մար, ար­դյու­նա­վետ էր։
- Ծա­նո­թաց­րեք, խնդ­րեմ, Ձեր թի­մի հետ...
- 11 տա­րի ա­ռաջ, երբ վերս­կս­վեց հե­ռուս­տա­խա­ղը, սկ­սե­ցին ձևա­վոր­վել թի­մեր։ Մեր թի­մում 5 ար­ցախ­ցի կար, միայն թի­մի ա­վա­գը՝ Տիգ­րան Քո­չա­րյանն էր Երևա­նից։ Բայց այն­պես է ստաց­վել, որ այս պա­հի դրու­թյամբ թի­մում եր­կու ար­ցախ­ցի է մնա­ցել՝ ես և Սեր­գեյ Մել­քու­մյա­նը։ Մյուս 4 խա­ղա­ցող­նե­րը՝ մեր թի­մա­կից­նե­րը, ներ­կա­յաց­նում են Երևա­նը՝ թի­մի ա­վագ Տիգ­րան Քո­չա­րյա­նը, Ռու­բեն Մե­լի­քյա­նը (Ար­ցա­խի նախ­կին օմ­բուդս­մեն), Ա­վե­տիք Քե­րո­բյա­նը, Մալ­խաս Սեդ­րա­կյա­նը։
- Շա­տե­րի հա­մար գի­տակ դառ­նալն ան­հա­սա­նե­լի մի բան է թվում. պետք է ա­մեն ին­չից տե­ղյակ լի­նել՝ բո­լոր երևույթ­նե­րից, ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից...
- Ի­րա­կա­նում դա այն­քան էլ այդ­պես չէ։ Մարդ չի կա­րող ա­մեն ինչ ի­մա­նալ, և դա բնա­կան է, բայց նա կա­րող է ա­մեն օր ընդ­լայ­նել իր մտա­հո­րի­զո­նը, ինչ-որ նոր բան ի­մա­նալ, շատ-շատ ըն­թեր­ցել և փոր­ձել ըն­թեր­ցա­ծը հի­շել, զար­գաց­նել տրա­մա­բա­նա­կան մտա­ծո­ղու­թյու­նը և այլն։
- Ի՞նչ սո­վո­րեց­րեց Ձեզ այս խա­ղը։ Ի՞նչ է տա­լիս այն։
- Այս խա­ղը շատ բան է տա­լիս և, ինչ­պես նշում են բո­լոր գի­տակ­նե­րը, նախևա­ռաջ՝ ըն­կե­րու­թյուն։ Խա­ղի շնոր­հիվ ես շատ հրա­շա­լի ըն­կեր­ներ ձեռք բե­րե­ցի, ինչն ինձ հա­մար շատ կարևոր է։ Նրան­ցից ո­մանց հետ ար­դեն քսան տա­րուց ա­վել է՝ ըն­կե­րու­թյուն եմ ա­նում, և, հե­տաքր­քիր է, ժա­մա­նա­կի հետ այդ ըն­կե­րու­թյունն ա­վե­լի է սեր­տա­նում. ար­դեն ըն­կե­րու­թյուն ենք ա­նում ըն­տա­նիք­նե­րով, մեր ե­րե­խա­նե­րը շփ­վում են ի­րար հետ։ Իսկ ըն­կե­րու­թյունն ու լավ մարդ­կանց հետ շփումն այս կյան­քում շատ կարևոր են։ «Ի՞նչ, որ­տե՞ղ, ե՞րբ» խա­ղը սո­վո­րեց­նում է նաև ա­րագ կենտ­րո­նա­նալ, խու­ճա­պի չմատն­վել, պա­տաս­խա­նատ­վու­թյուն ստանձ­նել և ո­րո­շում­ներ կա­յաց­նել։

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.