Logo
Print this page

ԿԱՊԱՆԻ «ՏԻՐ»-Ը, ԻՐ ԲԱՐՁՈՒՆՔԸ ՉԼՔՈՂ ԸՆԿԵՐ ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒ ՏԻԳՐԱՆԻ ՌԵԿՈՐԴԸ

 

Կապանի կարուսելների այգում հրաձգարան կա՝ «Տիր»։
Հրաձգարանը մարդաշատ էր, ասում են՝ միշտ է լիքը լինում։ Տիգրանն օրվա ռեկորդակիրը կդառնա, եթե վերջին կրակոցով վաստակի 10 միավոր։

«Մհենգ է­սօր­վա ռե­կոր­դը 41-նա ի­լալ, տու որ ձե­սիծ (Десять) խփես, քըզ­հե­տի կի­նի ռե­կոր­դը»,- վեր­ջին կրա­կո­ցից ա­ռաջ, վեր­ջին հու­շում­ներն է տա­լիս Տիգ­րա­նին «Տիր»-ի աշ­խա­տող ըն­կեր Հա­կո­բյա­նը։
Հարց­նում եմ՝ ձեզ քա­ղա­քում ո՞նց են դի­մում։ «Է՜, ա­նունս էլ եմ մո­ռա­ցել, հա­րյուր քսան­վեց տա­րի (ծի­ծա­ղում է) կլի­նի ըն­կեր Հա­կո­բյանն եմ։ Սաղ քա­ղաքն իմ ե­րե­խա­ներն են»,- ա­սում է ըն­կեր Հա­կո­բյանն ու այդ­պես էլ չի ա­սում ա­նու­նը։
Կա­պա­նի դպ­րոց­նե­րից մե­կում ռազ­մա­գի­տու­թյան ու­սու­ցիչ է։
«Տիր»-ի սե­նյա­կի չորս­բո­լո­րը` պա­տե­րին, ա­ռաս­տա­ղին, հա­տա­կին, ա­մեն տեղ ինչ-որ մր­ցում­նե­րի ցու­ցակ­ներ են՝ հաղ­թող­նե­րի, ու ոչ միայն, ա­նուն­նե­րով։
Քա­նի՞ տա­րի է, որ գոր­ծի մեջ եք, հարց­նում եմ ես ու համ­բե­րա­տար սպա­սում պա­տաս­խա­նին. գործ է ա­նում, Տիգ­րա­նի վեր­ջին մո­տե­ցում­նե­րին է պատ­րաստ­վում։ Լու­սան­կա­րել լավ չի ստաց­վում. ա­նընդ­հատ շարժ­ման մեջ է։
-Լե­նի­նի վախ­տով ես չկա­յի, Ստա­լի­նի վախ­տով չեմ աշ­խա­տել, Բրեժ­նե­ւի՝ էլ, Խրու­շյովն էլ գնաց, այ նոր ան­ցա էս գոր­ծին,- հաշ­վե­լով պա­տաս­խա­նում է։
-Անդ­րո­պո­վի ժա­մա­նա­կի՞ց, փաս­տո­րեն։
-Ի­յա, էդ դու քա­նի՞ տա­րե­կան ես, որ Անդ­րո­պո­վին գի­տես։
-Հե­տո էլ Չեր­նեն­կոն չէ՞ր, ա­սում էին Չեր­նեն­կո-Մեռ­նեն­կո։
Սո­վե­տա­կան Միու­թյան լի­դեր­նե­րի ա­նուն­նե­րի կի­սատ-պռատ ի­մա­ցու­թյունն ըն­կեր Հա­կոբյանին գոր­ծից շե­ղեց. հազ­վա­դեպ բան է՝ հա­վաք­ված­ներն ա­սա­ցին։
«Հե­տո Գոր­բա­չովն է­կավ, եր­կի­րը քանդ­վեց, ինքն էլ գնաց, բայց ես մնա­ցի»։
Ա­ռա­ջար­կեց, որ ես էլ փոր­ձեմ կրա­կել։ Ա­սում եմ՝ տե­սո­ղու­թյունս լավ չէ, չեմ ու­զում փոր­ձել, լավ կրա­կող չեմ։
«Վատ գործ ա­նող­ներ չկան, որ­տեղ ու ին­չում էլ լի­նի, քիչ ու­զող­ներ ու ի­րենց ու­ժե­րին չհա­վա­տա­ցող­ներ կան։ Տես պա­տին գր­վա­ծը՝ «Верь в себя, научись стрелять» /Հա­վա­տա քեզ, սո­վո­րիր կրա­կել/: Էս ա, սրա­նից դուրս բան չկա»։
Տիգ­րա­նը, որ այ­ցե­լու­նե­րից ա­մե­նա­փոքրն էր, օր­վա ռե­կոր­դը կսահ­մա­նի՞, հարց­նում եմ կրա­կե­լուց մի քա­նի վայր­կյան ա­ռաջ։
«Կա­նի, ե­թե կրա­կե­լուց ա­ռաջ եր­կար չմ­տա­ծի»։
Տիգ­րանն օր­վա ռե­կոր­դա­կի­րը դար­ձավ։ 42 միա­վոր լա­վա­գույն ար­դյուն­քով Կա­պա­նի «Տիր»-ը փա­կեց օ­րը։


***


Այս պատ­մու­թյու­նը գրի էի ա­ռել մոտ մեկ տա­րի ա­ռաջ, երբ գնա­ցել էի Կա­պան՝ հան­դի­պե­լու իմ հա­րա­զատ­նե­րին։ Մի կող­մից սյու­նե­ցի եմ, ու միշտ հպար­տա­նում եմ այդ փաս­տով։
Սեպ­տեմ­բե­րի 13-ին, երբ Ադր­բե­ջանն սկ­սեց կրա­կել հայ­կա­կան բնա­կա­վայ­րե­րի, այդ թվում՝ Կա­պա­նի ու շուր­ջը գտն­վող մի քա­նի գյու­ղե­րի ուղ­ղու­թյամբ, միան­գա­մից զան­գե­ցի կա­պան­ցի մեր բա­րե­կամ­նե­րին՝ Տիգ­րա­նի ծնող­նե­րին։
Հար­ցու­փորձ ա­րի ե­րե­խե­քից, ի­մա­ցա, որ հե­ռա­վար ու­սուց­ման են ան­ցել, բայց մե’կ է, Տիգ­րա­նը ցե­րե­կը գնա­լու է սադ (զբո­սայ­գի)` տիր կրա­կե­լու։
Զար­մա­ցած հարց­նում եմ՝ իսկ ըն­կեր Հա­կո­բյա­նը կգա՞։
Ըն­կեր Հա­կո­բյանն իր «բար­ձուն­քը եր­բեք չի լքում», պա­տաս­խա­նեց Տիգ­րանն ու գնաց օր­վա ռե­կոր­դը սահ­մա­նե­լու։

Անի ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.